Հանրահաշիվ Դասարանական աշխատանք 09.02.2022

1․Հաշվիր հետևյալ արտահայտության արժեքը՝ √36

√36 = ±6

2․Հաշվիր թվաբանական քառակուսի արմատի արժեքը՝ √1

√1 = ±1

3․Հաշվիր՝ √9000000

√9000000 = ±3000

Դասագրքից՝ 487, 489, 491, 494,

ա) 25սմ2 = 5սմ

բ) 1մ2 = 1մ

գ) 400մմ2 = 20մմ

դ) 49դմ2 = 7դմ

ե) 16կմ2 = 4կմ

զ) 1հա = 10000 մ = 100մ2

ա) √4 = ±2

բ) √100 = ±10

գ) √-6 = — Լուծում չկա

դ) √81 = ±9

ե) √-0,25 = — Լուծում չկա

զ) √0 = 0

է) √0,09 = ±0,3

ը) √1,21 = ±1,1

ա) √10 000 = ±100

բ) √3600 = ±60

գ) √640 000 = ±800

դ) √1000 000 = ±1000

ե) √1/4 = ±1/2

զ) √1/9 = ±1/3

է) √25/36 = ±5/6

ը) √16/49 = ±4/7

ա) √9 = ±3
√4 = ±2
√0 = ±0
√1 = ±1
√81 = ±9
√121 = ±11
√400 = ±20
√144 = ±12

բ

Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա :Պոտենցիալ էներգիալրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից է43-ից մինչև էջ60-ը

Քննարկվող հարցեր.

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է , որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

Տարբեր հաստոցները, մեքենաները, կենցաղային սարքերն աշխատեցնում են էլեկտրաշարճիչները, որոնք էլեկտրաէներգիա են ծախսում:

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում էներգիան չափվում է ջոուլով

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

Կինետիկ էներգիա և պոտենցիալ էներգի:

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն

Կինետիկ էներգիան կախված է զանգվածից և արագությունից:
Eկ = mv2/2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ արագությունը զրո է, կինետիկ էներգիան հավասար է զրո:

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

Մարմնի պոտենցիալ էներգիան պայմանավորված է այլ մարմինների հետ նրա փոխազդեցությամբ կամ նույն մարմնի առանձին մասերի փոխազդեցությամբ:

9. Բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Օրինակ՝ ճկված քանոն, ամբարտակի հետևում կուտակված ջուր, գլանում սեղմված օդ և այլն:

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ = mgh

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Չնայած շարժման ընթացքում մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաները փոփոխվում են, սակայն դրանց գումարը՝ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան, մնում է հաստատուն:

Հայոց լեզու Տնային աշխատանք 08.03.2022

Տարբեր աղբյուներից օգտվելով՝ նվեր-աշխատանք (փոքրիկ ուսումնասիրություն) կգրես կամ կձայնագրես/կտեսագրես և կտեղադրես բլոգում: Աշխատանքները միասին կքննարկենք մարտի 9-ին: Թեման կարող ես ինքդ կոնկրետացնել, մասնավորեցնել, օրինակ՝ Մոր կերպարը Հովհաննես Շիրազի բանաստեղծություններում:

  • Մոր կերպարը գրականության մեջ (տարբեր գրողների ստեղծագործություններում, քո կարդացած գրքերում)
  • Մոր կերպարն արվեստում (օրինակ՝ քանդակների, նկարների մեկնաբանում)
  • Մոր կերպարը հոգեբանության մեջ

Մոր կերպարն արվեստում

Մայրն ու երեխան հավերժական թեմա են արվեստի մեջ։ Սեր, հոգատարություն, կրթություն, դաստիարակություն, արվեստագետները բոլոր ժամանակներում հիանում էին մայրերով, հիանում նոր կյանքի հրաշքով և գովերգում մայրական աշխատանքը:

Մայրության պատկերները տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծել են արվեստագետները՝ օգտագործելով ժամանակին բնորոշ գեղարվեստական ​​արտահայտչամիջոցները։ Ուստի թեման անսպառ է և միշտ կհուզի արվեստագետներին, քանի որ մոր հանդեպ սիրո զգացումը չի կարող արտահայտվել մեկ նկարով։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 07.03.2022

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ — աղտ, գութ — խիղճ, ավար — թալան, թախիծ — մորմոք, կարծիք — տեսակետ, օրրան — հայրենիք

2. Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու — հավկիթ, նեցուկ — հենարան, ճաճանչ — ճառագայթ, թարթիչ — արտևանունք, վիհ — անդունդ, աշտանակ — ճրագակալ

3. Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Տաղտուկ —

Խուճապ — տագնապ

Գինարբուք — խրախճանք

Արգելք — խոչընդոտ

Ահ — երկյուղ

Գուրգուրանք — գորով


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1. Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ

2. Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: 

Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների:

Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից:

Մ.թ.ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն:

Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ:


Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում
Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն:

Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը:

Թորոս Ա-ի եղբորը՝ Լևոն Ա-ին (1129–37 թթ.), հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա,  Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 

1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը: 

1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75 թթ.) բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը՝ Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան: Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187–98 թթ.) պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանումԹագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1219–22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ  հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ: Հեթում Ա-ն (1226–69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը: 1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում՝ մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը: 1256–62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը: Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա.  Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269–89 թթ.)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը: Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է  Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289–1303 թթ.), հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների  թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307 թթ.) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ  Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք: 1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է  օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (1301–08 թթ.), դարձել նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը:  Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը: Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308–20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է  կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն: Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320–42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն: Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի  հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը  1335  և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով  հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում: 1343 թ-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ վերադարձել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344 թ-ին հայրենասեր ուժերը` իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345–63 թթ.): Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340–50-ական թվականներին: 1360 թ-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369 թ-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, սակայն,  չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջել է: 1373 թ-ին ունիթորները դավադրաբար սպանել են Կոստանդին Ե թագավորին և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին, որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել էր հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375 թ-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետրվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն: Ապրիլի 22-ին Լևոն Զ-ն հաշտություն է խնդրել և, իր անձի ապահովության երաշխիք ստանալով, բերդը հանձնել թշնամուն: Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրին Կիլիկիայի հայկական պետության կործանմանը:  Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե: 1382 թ-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա:
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը,  գիտությունը, գրականությունը և մշակույթը
Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր: Պետական կարգը գերազանցապես ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների և եվրոպական պետությունների կառավարող մարմինների  ազդեցությամբ: Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր:Թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին  ատյանի միջոցով: Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները: Վերին ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, նիստերը վարում էր թագավորը: Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը  թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ  վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը): Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:Կիլիկիայում առաջընթաց է ապրել հայ պատմագիտությունը: XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները՝ Սմբատ Սպարապետը, Հեթում Բ թագավորը, Հեթում Պատմիչը և ուրիշներ:Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) «Տարեգիրքն» ընդգրկում է 952–1272 թթ-ի պատմությունը: Նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա: Իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը (1226–76 թթ.) շարադրել է որպես պատմական դեպքերին ու իրադարձություններին մասնակից և ականատես: Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դարի վերջին եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը մոնղոլական իշխանության արքունիքում և, որպես հայկական զորքերի հրամանատար, հայ-մոնղոլական բանակում մասնակցել է Եգիպիոսի ու Իկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին: Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ի սպանության թվականից (1079 թ.) և ավարտվում Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307 թ.):Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարդելն իր «Ժամանակագրություն Հայոց» երկը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ. ընդարձակ  շարադրել Է Կիլիկյան Հայաստանի պատմությունը, համառոտակի տեղեկություններ հաղորդել Հայաստանում քրիստոնեական դարձի և «Դաշանց թղթի» հաստատման ու հայ Բագրատունիների անկման մասին: XI–XIII դարերի Կիլիկիայի  քաղաքական իրադարձություններին իրենց երկերում անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա Աբեղան և ուրիշներ:Կիլիկիայում հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորելիս սկզբնական շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոնական որոշումներով: XII դարի վերջին Ներսես Լամբրոնացին, պակասը որոշ չափով լրացնելու համար, թարգմանել է բյուզանդական «Զինվորական օրենքները», իսկ XIII դարի կեսին Սմբատ Սպարապետը՝ «Անտիոքի ասիզները»: Սակայն այդ օրենքները հայերի համար օտար էին, ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265 թ-ին կազմել է «Դատաստանագիրքը»` ազգային օրենսգիրքը: XII–XIV դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի դրսևորվեցին հայ գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան գրական նոր ժանրեր: Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, XII դար) ստեղծագործությունը: Բարսեղ Քեսունեցին (XII դար) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին,  Գևորգ Սկևռացին (XIII դար, Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (XIII դար) և ուրիշներ:Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչությամբ, որմնանկարչությամբ ու քանդակագործությամբ, իսկ կիրառական արվեստը՝ ոսկերչության և արծաթագործության նմուշներով: Հռչակավոր է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչներից են Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը: Վերջինս ձեռագրեր է նկարազարդել նաև հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը շարունակել է հայոց  շինարարական ավանդույթները: Երկրի բնաշխարհը,  աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:Կիլիկիայում զարգացում են ապրել նաև բժշկագիտությունն ու առողջապահական համակարգը: Այնտեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը և ուրիշներ:XI–XIV դարերի Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա:

Հայոց լեզու Տնային աշխատանք 06.03.2022

Իմ պատկերացումները մոր կերպարի մասին

Մայրիկները ամեն մեկիս կյանքում շատ մեծ դեր ունեն: Նրանք միշտ մեզ պաշտպանում են, խորհուրդ տալիս, հասկանում, աջակցում, և օգնում, երբ դրա կարիքը կա: Բոլորս պաշտում ենք նրանց և մայրը մեզ համար ամենաթանկ էակն է, նրան միշտ վերաբերվում ենք հարգանքով և մեծ սիրով: Մայրիկը քեզ ոտքի կբարձրացնի, երբ ընկնես, առաջ կտանի, երբ հետ քայլես:

Ինքնաստուգում Քիմիա

1)Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ,որն ընթանում է տաքացման պայմաններում։

Օրինակ` ալյումինի փոշին 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

2)Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

կաթի թթվելը, ձվի նեխելը, երկաթի ժանգոտվելը

3) Ստորև թվարկված նյութերից թթվածինը որի՞ն անմիջականորեն չի միանա
ա) ծծումբ բ) կալցիում գ) մագնեզիում դ)ոսկի

4)Երկու անոթներից մեկը լցված թթվածնով, մյուսը օդով։Ինչպե՞ս կարելի է տարբերել դրանք։

Եթե անոթի մեջ գազ է, ապա լուցկու այրման ժամանակ այն կպայթի, բայց օդը, քանի որ բաղկացած է թթվածինց ու ջրածնից, կշարունակի այրվել այնքան, մինչև թթվածինը անոթում վերջանա, ու մնա միայն ջրածինը, որը գազ է։ Իսկ գազը այրելուց կարող է առաջանալ փոխազդեցություն և վերջինս կարող է պայթել։

5) նկարել Օզոնի մոլեկուլի մոդելը։

6)Ստորև թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին
Ա) ջուր բ) սառույց գ) աղաջուր դ) ձնեմարդ

7) Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական
ա) անձրևելու բ) ցողի առաջացումը գ) հրդեհի բռնկումը դ) կարկուտ տեղալը

8)Ատոմ բառը հունարենից թարգմանվում է
Ա) անտեսանելի բ) անբաժանելի գ), փոքրագույն դ)անիմանալի

9) Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են հետևյալ քիմիական տարրերրը
ա) ջրածին և թթվածին բ) ազոտ և ջրածին գ), ազոտ և թթվածին դ) թթվածին և ածխածին

10) Ստորև թվարկված քիմիական տարրերից ո՞րն է ամենատարածվածը Երկրագնդի կեղևում
ա) ջրածին բ) թթվածին գ) ածխածին դ) սիլիցիում

Փետրվարյան ֆլեշմոբ | Երկրորդ մակարդակ | Մաթեմ բ.

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

5 + 5 — 3 = 7

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

4x — x = 90

5x = 90

x = 90/5 = 18

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

44 : 8 = 5,5

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

1000 : 5 = 200

200 * 6 = 1200

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:

6

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует

9681074325

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

333 * 3 + 3 + 3 = 1005

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և 3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։

5x + 3x = 24

8x = 24

x = 24/8 = 3

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

Ա = 1
Բ = 9
Գ = 8

19 + 98 + 81 = 198

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Подпись отсутствует

450 + 100 + 50 = 600սմ2

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 04.03.2022

  • Գտնում ենք նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, ուղիղ, ներգործող, հանգման անուղղակի խնդիրները:

  1. Իմ գարնանային օրերը գեղեցիկ էին. կարդում էի տարբեր ստեղծագործություններ՝ պատմվածքներ և վիպակներ, դիտում էի ֆիլմեր, լսում սիրելի երգեր, որոնք գրվել էին հայտնի երգահանների կողմից, վրձնում էի գեղեցիկ նկարներ և նվիրում հարազատ մարդկանց:

Ենթակա — օրերը, որոնք

Ստորոգյալ — գեղեցիկ էին, կարդում էի, դիտում էի, լսում, գրվել էին, վրձնում էի, նվիրում

Որոշիչ — գարնանային, տարբեր, սիրելի, հայտնի, գեղեցիկ, հարազատ

Հատկացուցիչ — իմ

Բացահայտիչ — պատմվածքներ, վիպակներ

Խնդիրներ — ստեղծագործություններ, պատմվածքներ, ֆիլմեր, երգեր, երգահանների կողմից, նկարներ, մարդկանց

  • Բոլորի կողմից սիրվել էր երգը՝ հոգու չքնաղ հայելացումը. այն դիպել էր լսողի սրտին, արցունք էր գողացել, հիշողություն արթնացրել, մոռացրել ներկան:

Ենթակա — երգը, այն

Ստորոգյալ — սիրվել էր, դիպել էր, գողացել էր, արթնացրել, մոռացրել

Որոշիչ — չքնաղ

Հատկացուցիչ — հոգու, լսողի

Բացահայտիչ — հայելացումը

Խնդիրներ — բոլորի կողմից, սրտին, արցունք, հիշողություն, ներկան

  • Եկավ, որ մոտենա նրանց, շահի նրանց վստահությունը, սիրվի նրանց կողմից, բարձրանա ու անմոռաց օրեր ապրի:

Ստորոգյալ — եկավ, մոտենա, շահի, սիրվի, բարձրանա, ապրի

Որոշիչ — անմոռաց

Հատկացուցիչ — նրանց

Խնդիրներ — նրանց, վստահությունը, օրեր

Հայոց լեզու Տնային աշխատանք 03.03.2022

Այն գրքից, որն ընթերցում ես հիմա, կհանես փոքրիկ հատված և նախադասություններում կգտնես նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, մեզ հայտնի խնդիրները:

Արվեստանոցը լցվել էր վարդերի թանձր բուրմունքով, իսկ երբ ամառային զեփյուռից սոսափում էին պարտեզի ծառերը, բաց դռնից ներս էր ծորում մերթ եղրևանու արբեցնող բույրը, մերթ սզնու վարդագույն ծաղիկների նուրբ անուշահոտությունը:

Ենթակա — արվեստանոցը, անուշահոտությունը

Ստորոգյալ — լցվել էր, սոսափում էին, ծորում էր

Որոշիչ — թանձր, ամառային, բաց, մերթ, արբեցնող, վարդագույն, նուրբ

Հատկացուցիչ — վարդերի, պարտեզի, եղրևանու, սզնու, ծաղիկների

Խնդիրներ — , բուրմունքով, ծառերը, բույրը