Մարսողական համակարգ

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունըմարսողական համակարգի կառուցվածքը:

Աղբյուր

Մարսողական համակարգը տրոհում-ճեղքում է սնունդը, որի շնորհիվ ստացվում են դեպի արյան հուն ներծծվելու համար պատրաստի սննդանյութեր:

Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս է ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի» կամ «մարսողական տրակտ»:

Բերան

Երբ սնունդ են ընդունում, ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որը փափկեցնում է սննդի կտորները և հեշտացնում ծամելը և կուլ տալը։

Կերակրափող

Կերակրափողը մկանային խողովակ է, որը կլման ակտից հետո ծամված, մանրացված և թքով պատված սննդագունդը բերանից տեղափոխում է դեպի ստամոքս։ Կերակրափողի ստամոքսային ծայրին կա մկանային օղ, որը թուլանալով բացում է ստամոքսամուտքը, իսկ սննդագնդի ստամոքս մտնելուց հետո կրկին կծկվում է՝ թույլ չտալով, որպեսզի ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։

մարսողական համակարգ

Ստամոքս

Ստամոքսի պատն արտադրում է ստամոքսահյութ, որը կազմված է աղաթթվից և ֆերմենտներից։ Դրանց շնորհիվ մարսվում են սպիտակուցները և արդյունքում ստացվում է սննդախյուս՝ խիտ ապուրանման հեղուկ։

Բարակ աղիներ

Լեղապարկում կուտակված լեղին և ենթաստամոքսային գեղձում արտադրվող մարսողական հյութերը դատարկվում են բարակ աղիների վերին հատվածում։ Այս նյութերն օգնում են, որպեսզի սպիտակուցները ճեղքվեն մինչև ամինաթթուների, իսկ ճարպերը՝ մինչև ճարպաթթուների։ Այս մանրագույն մասնիկները շաքարի, վիտամինների և միներալների հետ միասին բարակ աղիների լորձաթաղանթով ներծծվում են դեպի արյան հուն։

Հաստ աղիներ և հետանցք

Հաստ աղիների լորձաթաղանթով ընթանում է ջրի, միներալային աղերի և վիտամինների ներծծումը։ Չմարսված բջջանքը խառնվում է լորձի և բակտերիաների հետ և մասամբ քայքայվում է՝ սնուցելով լորձաթաղանթի բջիջները: Անցնելով հաստ աղիներով՝ սննդախույսից ձևավորվում է կղանքը, որը պահեստավորվում է ուղիղ աղիքում, որտեղից էլ հեռացվում է հետանցքով։

Հայոց լեզու Տնային աշխատանք 07.04.2022

  • Բացատրել հետևյալ բառերի իմաստները՝ ապաքինվել, կարկամել, ընդվզել, դրվատել, աստանդական, գանահարություն, դալուկ, լլկել, մելամաղձոտ, հեղձուցիչ:

Ապաքինվել — առողջանալ, բուժվել
Կարկամել — կորացնել, ծռել, ծռմռել
Ընդվզել — ապստամբել
Դրվատել — գովել, գովաբանել
Աստանդական — թափառական, թափառաշրջիկ
Գանահարություն — ծեծ, գանակոծություն
Դալուկ — դժգույն, գունատ, դեղնադեմ
Լլկել — չարչարել, տանջել
Մելամաղձոտ — մենամոլ
Հեղձուցիչ — խեղդիչ, շնչահեղձ, ճնշող

  • Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով՝ հայրենական մեծ պատերազմ, աղբյուր սերոբ, տիգրան երկրորդ, արևելյան եփրատ, միջին ասիա, հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հող և ազատություն կուսակցություն, միավորված ազգերի կազմակերպություն, միջին արևելք:

Հայրենական մեծ պատերազմ, Աղբյուր Սերոբ, Տիգրան Երկրորդ, Արևելյան Եփրատ, Միջին Ասիա, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Հող և Ազատություն կուսակցություն, Միավորված ազգերի կազմակերպություն, Միջին Արևելք:

Գրականություն Դասարանական աշխատանք 07.04.2022

Բլոգում գրում ենք մեր ազատ ընթերցանության մասին, քննարկում։

  • Ի՞նչ եմ առաջարկում կարդալ
  • Իմ ընթերցած գրքերից
  • Վերլուծում եմ ընթերցածս
  • Այլ

Ի՞նչ եմ առաջարկում կարդալ

Ես առաջարկում եմ կարդալ “Դորիան Գրեյի դիմանկարը”: Այն ինձ շատ է դուր գալիս, բայց դեռ չեմ վերջացրել: Գիրքը մի երիտասարդի մասին է, ով ծանոթացել էր մի նկարչի հետ, ով հետագայում Դորիանի դիմանկարը նկարեց: Նկարչի համար կեցվածք պահելուց Դորիանը ծանոթացավ նկարչի ընկերոջ՝ լորդ Հենրիի հետ, ով իրեն խորհուրդներ էր տալիս և օգնում շատ բաներում: Նրանք շատ մտերմացան:

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ

407, 408, 419, 420, 421

P = 42

P = (x + y) * 2 = 42

(x + y) = 21

S = 4x

S = 5y

{4x = 5y
{x + y = 21

x = 21 — y

4 (21 — y) = 5y

84 — 4y = 5y

84 = 9y

4 = 84/9

S = 5 * 84/9 = 420/9 = 140/3

S = 24սմ2

FE = 2 + 2 = 4

BH = FE = 4

BC = AD = 24 : 4 = 6

GN = 3 + 3 = 6

BC = AD = GN = 6

BH = 24 : 6 = 4

P = 6 + 6 + 4 + 4 = 20սմ2

ա)

AB = BC = 20

<A = <C = 30o

30o դիմաց ընկած կողմը հավասար է ներքնաձիգի կեսին, այսինքն՝

BH = AB : 2 = 20 : 2 = 10

AH2 = AB2 — BH2 = 400 — 100 = 300

AH = √300 = 10√3

AC = AH * 2 = 10√3 * 2 = 20√3

S = 20√3 * 10 / 2 = 100√3սմ2

բ)

CH = 6

<ACH = 45o

<A = 180 — (90 + 45) = 45o

△ACH-ը հավասարասրուն է
HC = AH = 6

BA = AH * 2 = 6 * 2 = 12

S = 12 * 6 / 2 = 36սմ2

BC = 34

AN = 25

NC = 15

AC = AN + NC = 35

BM = MC = 34 : 2 = 17

MN2 = MC2 — NC2 = 289 — 225 = 64

MN = √64 = 8

BH = MN * 2 = 8 * 2 = 16

S = 35 * 16 / 2 = 280սմ2

վերջացրած չէ

BH2 = AB2 — AH2 = 25 — (AC — CH)2 = 25 — (12 — CH)2 = 25 — 144 + 24CH — CH2 = -119 + 24CH — CH2

BH2 = BC2 — CH2 = 169 — CH2

-119 + 24CH — CH2 = 169 — CH2

24CH = 169 + 119 = 288

CH = 288/24 = 12

Շնչառական համակարգ

1) Նկարագրեք շնչառական համակարգի բոլոր օրգանները։

Շնչառական համակարգի օրգաններն են՝ օդատար ուղիները՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, գազափոխանակության օրգաններից` թոքերից:

2) Շնչառությունը ինչ դեր է կատարում մարդու օրգանիզմում:

Շնչառությունը ապահովում է օրգանիզմի թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և ածխաթթու գազի հեռացում:

3) Թթվածինը ինչպես է յուրացվում օրգանիզմում:

Օդը, անցնելով շնչառական ուղիներով, մաքրվում, տաքանում և խոնավանում է։ Օդը
շնչառական ուղիներով անցնում է թոքեր, որոնք շնչառական գլխավոր օրգաններն են։
Թոքերում դիֆուզիայի ճանապարհով թոքաբշտերի պատերի և նրանց շրջապատող
արյունատար մազանոթների միջով կատարվում է գազափոխանակություն՝ օդի և արյան միջև:

4) Ածղաթթու գազը ինչպես է դուրս գալիս օրգանիզմից:

Ստոցանին և միջկողային մկանները թուլանում են, թոքերի ծավալը փոքրանում է: Կրծքավանդակը կծկվում է և օդը թոքերից դուրս է մղվում: Կատարվում է արտաշնչում: Ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը:

5) Ինչպիսի շնչառական հիվանդություններ գիտեք (վարակիչ և ոչ վարակիչ)։

Օրինակ՝ կորոնավիրուս, անգինա, թոքաբորբ, բրոնխիտ և այլն:

6) Ինչպես է փոխվում շնչառությունը վազքի ժամանակ:

Վազելուց մարդը ավելի հաճախ է շնչում և ծանր, քանի որ օրգանիզմը ծախսում է շատ էներգիա:

7) Մարդը ինչպես է շնչում քնած ժամանակ:

Քնած մարդը ավելի հանդարտ և անձայն է շնչում: Գլխուղեղում կա կենտրոն, որը վերահսկում է շնչառությունը:

Գրականություն Տնային աշխատանք 06.04.2022

Կարդա՛ Ավելորդը ստեղծագործությունը։

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

սապատավոր — կուզ

եռուզեռում — իրարանցում

չեչոտ — ծաղկադեմ

լփռտել — կակազել

փափախ — գլխարկ

ղայֆան — կաթով սուրճ

կապերտ — գորգ

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

2․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հաճի աղա, Հախի մար, Սրբուն, Հակոբ, Շմավոն, Շողոն, հարսները, հարևանները և այլն:

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

Սկզբում Հաճի աղան միայն իր մասին էր մտածում և կարծում էր, որ ինքը ավելի կարևոր է, քան մյուսները:
Մեջտեղում նա արդեն հասկանում էր, որ սխալ էր արել:
Վերջում նա շատ էր զղջում իր արարքի համար և այնքան էր դրա մասին մտածում, որ գճվում էր:

4․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ…

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

— Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։
— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.
— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛… «էկա՜ն»…

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։

Ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

5․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

Նա մյուսների մասին շատ էր մտածում և բոլորին լավն էր ուզում: Նա ոչնչից դժգոհ չէր և այնպես էր անում, որ ուրիշներին լավ լինի, նույնիսկ երբ իրեն պետք էր օգնություն:

6․Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

Հաճի մարը շատ էր ուզում օգնել Սրբունուն և իրենց հետ տանել: Նա բարի է և հոգատար:

7․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Պատերազմը, Անդամալույծը, Կարևոր դասը

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։