Հանրային աուդիտ

Հանրային աուդիտի շրջանակներում  8-րդ դասարանի սովորողները ուսումնասիրելու են 9-րդ դասարանցիների բլոգները:  

  1. Ճամփորդական նախագծեր, պատումներ 
  2. Մասնագիտական կողմնորոշման բաժին  
  3. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 
  4. Անհատական ընթերցանություն 
  5. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

::: — ուղղված
::: — ավելացված տարածություն
::: — պետք է ջնջել

  1. Մազլումյան Դավիթ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Այստեղ վերջում վերջակետ պետք չէ:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 9 — ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐԱՇՄԱՆ ԾՐԱԳԻՐ, 9-6 ԴԱՍԱՐԱՆ ; ) ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ:

2. Իմ մասին

Կան շատ սխալներ:

Բարև ձեզ: Ես Դավիթ Մազլումյանն եմ, սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում: Հաճախում եմ <<Ապագա զինվոր>> ռազմահայրենասիրական դպրոց։ Նախասիրություններից է տիեզերքը։

3. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Նրա բլոգում ես չգտա ճամփորդությունների բաժին: Բլոգում, ինչպես ես հասկացա, միայն մեկ ճամփորդական նյութ կա՝ սա է:

4. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Այդպիսի բաժին այս բլոգում չկա: Նաև չգտա ոչ մի գրառում դրա հետ կապված:

5. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա:

Թարգմանություններ կան՝ երեք հատ: Ահա դրանք՝ 1, 2, 3: Վերջին նյութը հրապարակվել էր 2019 թվականին:

TV-ռադիո հաղորդումներ նույնպես չգտա:

6. Անհատական ընթերցանություն 

Անհատական ընթերցանության մասին գրված է առաջադրանքներում, հարցերում: Ինչպես հասկացա, դրա հետ կապված գրառումներն երկուսն են՝ 1, 2:

7. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք

Ամսագրերի հետ աշխատանքի մասին ոչինչ չգտա այս բլոգում:

Այս բլոգում ես շատ ուղղագրական սխալներ նկատեցի:

2. Մելնիչենկո Դավիթ

1. Տեղեկություն հեղինակի մասին

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի 9 — րդ դասարանի մասնագիտական կողմնորոշան ծրագիր, 9-6 դասարան

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Ճամփորդական նախագծեր և պատումներ այս բլոգում չգտա:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Մասնագիտական կողմնորոշման բաժին չկա, բայց ես գտա դրա մասին գրառում: Ահա այն:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ես չգտա ոչ՛ ստեղծագործական աշխատանք, ոչ՛ թարգմանություն և ոչ՛ TV-ռադիո հաղորդումներ:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչինչ չգտա:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Նույնպես ոչ մի գրառում չգտա:

3. Մեսրոպյան Աշոտ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Մխիթար Սեբաստացի կրրթահամալիր
Աշոտ Մեսրոպյան
9-րդ դասարանի մասնագիտական ծրագիր
9-6 դ.

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Ճամփորդությունների մասին միայն գտա ճամբարի մասին գրառումներում: Այդ նյութերը երկուսն են՝ 1, 2:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Այդպիսի բաժին այս բլոգում չկա, նաև չգտա գրառում այդ մասին:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա:

Այս բլոգում ես գտա մեկ թարգմանություն՝ սա է: Այն հրապարակվել էր 13.04.2022:

Նա ունի “Ռադիո” բաժին, սակայն այնտեղ վերջին նյութը հրապարակվել էր 2016 թվականին:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչ մի նյութ չգտա, բացի մեկ նյութից, որտեղ հեղինակը գրառման վերջին նախադասությունում է միայն հիշատակում, թե ինչ է կարդացել: Ահա այդ նյութը:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Այս թեմայով նույնպես նյութ չգտա:

4. Մկրտչյան Գոռ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Մխիթար Սեբաստացի կրթհամալիր, 9- րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագիր, 9-6 դաս.

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Չգտա ճամփորդական նախագծեր, պատումներ, նաև չկա բաժին:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Մասնագիտական կողմնորոշման բաժին այս բլոգում չկա, ինչպես նաև գրառումները դրա մասին:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա, ինչպես նաև TV-ռադիո հաղորդումների մասին մի բան:

Բլոգում մեկ թարգմանություն գտա՝ սա է: Այն հրապարակվել էր 12.04.2022:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչ մի նյութ չգտա:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Սեբաստացիական ամսագրերի մասին նույնպես նյութ չգտա:

Այս բլոգում շատ քիչ են բաժինները:

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 21.04.2022

169 — 175

AO = OB = 20

∪AB = <AOB = 120o

<MOB = <AOM = <AOB : 2 = 120 : 2 = 60o

<B = <A = 180 — (90 + 60) = 30o

Ըստ ուղղանկյուն եռանկյան հայտանիշի 30o-ի դիմաց ընկած կողմը հավասար է ներքնաձիգի կեսին, ուրեմն՝

MO = 20 : 2 = 10

<BAC = 70

∪AB = 120

∪CB = <CAB : 2 = 70 * 2 = 140

360 — (120 + 140) = 100o

7 + 2 = 9

180 : 9 = 20

7 * 20 = 140

2 * 20 = 40

<BAC = ∪CB : 2 = 40 : 2 = 20o

<DBA = ∪DA / 2 = 35o

<BDC = ∪BC / 2 = 27o

<BED = 180 — (35 + 27) = 118o

<BEC = 180 — 118 = 62o

<ACB = ∪AaB : 2 = 180 : 2 = 90o

Եռանկյուն OCB-ն հավասարակողմ է, այսինքն՝

OB = BC = OC

<COB = <CBO = <OCB = 180 : 3 = 60o

<ABC = 60o

<CAB = 180 — (<ACB + <ABC) = 180 — (90 + 60) = 30o

∪BD = 110o20′

∪BC = 180 — 110o20′ = 69o40′

69o40’/2 = 34o50′

AB || CD

<BCD = <ABC = x

∪BD = ∪AC = 2x