Ֆիզիկական մարմին և նյութ: Պարզ և բարդ նյութեր: Անօրգանական և օրգանական նյութեր: Նյութի հատկությունները:
Մեր շրջապատող աշխարհում կան ֆիզիկական մարմիններ (կենդանի, անկենդան) և տարբեր տիպի ճառագայթներ:
Ֆիզիկական մարմինը ունի զանգված:
m (կգ, տ, մգ, տ)
Եվ ծավալ:
V (մ3, լ, մլ, սմ3, դմ3)
Ս. —> Այն, ինչից կազմված են բոլոր ֆիզիկական առարկաները և մարմինները կոչվում է նյութ: Կան 30մլն.-ից ավելի նյութեր:
Նյութը փոքրագույն մաստնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է:
- Բաղադրություն (որակական, քիմիական)
- Կառուցվածք
- Հատկություններ
Նյութի հատկությունները այն բնութագրիչներն են կամ այն հատկանիշներն են, որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից: