Գրականություն Դասարանական և Տնային աշխատանք 11.10.2022

1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմը ինձ համար շատ անիմաստ բան է: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Համացանցային ձևակերպում
Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև:

Իմ ձևակերպում
Խաղաղության համար կռիվ:

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․

Զենք, հրազեն, սառը զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, փամփուշտ, ռազմամթերք, նետողական զենք և այլն

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․

Այս պատմվածքը սկսվում է վարսավիրանոցում: Այնտեղ սափրիչը սափրում էր հաճախորդին՝ Սարոյանին, երբ հանկարծ ներս մտավ մի տղա, որը ասաց, որ պատերզմ ք հայտարարվել: Սարոյանը հարցրեց նրա անունը, քանի տարեկան է և այլն: Այդ պահին սափրիչը իրոք ջղայնացավ, և ասաց, որ նրանք երկուսն էլ հիմար են և, որ նրանք դուրս գան իր վարսավիրանոցից: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը կարիք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց չգիտի ում: Եվ նա որոշեց լսել սափրիչին: Նա ասաց, որ միայն հիմարները կարող են հայտարարել պատերազմի մասին և բոլորին վախեցնել, և միայն հիմարներն են կարող վախենալ և հավատալ դրան: Եթե մարդիկ չհավատան, պատերազմ չէր լինի և մարդիկ չէին ունենա այդ վախը: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը մեծ գաղափարներ ունի:

Իմ կարծիքով տղան այստեղ խորհրդանշում է ամբողջ ժողովուրդը, որը տարածում է լուրեր և վախենում է պատերազմից: Սարոյանը այստեղ խորհրդանշում է գրողներին, մարդկանց, որոնք լսում են ուրիշներին և այլն: Սարոյանը շատ բարի էր, հասկացող:

Այս պատմվածքը խորը իմաստ ունի: Այն ցույց է տալիս մարդկանց վախը պատերազմի հանդեպ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 11.10.2022

Հանդիպում շրջանավարտի հետ

Տանը՝ Մտորում հանդիպումից հետո՝ Մերօրյա իրականությունը

Այս հանդիպումը հետարքիր էր ինձ համար: Զինվորը մեզ պատմում էր, թե ինչեր են կատարվում բանակում, ինչ-որ պատմություններ էր պատմում այնտեղից:

Ինձ թվում է ինչքան էլ նա փորձում էր թաքցնել, զգացվում էր, որ նրա համար դժվար է խոսել այս թեմայից։ Նա շատ հպարտ էր պատմում իր ծառայելու մասին, և այդպես ավելի էր հետքրքրացնում իր պատմությունները։ Զինվորը ասում էր, որ շատ է տխրում, որ մենք զենք չունենք և օգտվում ենք շատ հին զենքերից, և ցավոք, դա ճիշտ է։

Ես կուզեի, որ այդ հանդիպումը ավելի երկար տևեր, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր լսել նրան։ Հուսով եմ էլի կունենանք այսպիսի հանդիպումներ։

Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

Դաս 10․Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի  միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

100mA

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

t = 18000 : 40 = 450վ

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

I = q/t

5ր = 300վ

I = 400/300 = 1,3Ա

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

t = 48 : 1,5 = 32վ

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Ամպերաչափ, հոսանքի աղբյուր (+, -), հաղորդալարեր, լամպ

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

q = I * t

q = 4,8 * 40 = 192 Կլ

Урок 7.  “ Пиковая дама” Пушкина ( продолжение).

Урок 2.  “ Пиковая дама” Пушкина ( продолжение).

  1. Продолжение работы по тексту. Сравнение деталей внешности с характерными особенностями человека. Как с этим справляется писатель? Для чего нужны описания внешности ( рассуждения).
  2. Чтение с комментированием 2 главы.

Домашнее задание: Прочитать и уметь рассказать на  уроке  3, 4 и 5  части произ-ведения “ Пиковая дама”. Об’ясните значение слова “ тщеславие”. Знакомо ли вам это состояние? Устно  поработать над вопросами:

Тщеславие это огромная любовь к славе.
Нет, не знакомо.

  1. Проблемный вопрос: осуждаете ли вы Германа? Почему?
  2. Что значит любовь для Лизы и для Германа?
  3. Мучали ли угрызения совести героев произведения?
  4. Можете ли вы представить себе жизнь героев, если бы они связали свою судьбу вместе?
  5. Почему Герман сошел с ума?

Hometask for 10.10.2022

NEF Student’s Book Reading My life without money slide 23/ read the text, write down all the unknown words and be ready to retell the text.
NEF Student’s book Vocabulary Money slide 148 ex-es 1,2,3

1. Inherited
2. Save
3. Borrowed
4. Lent
5. Waste
6. Can’t afford
7. Charged
8. Took out
9. Cost
10. Owe
11. Invested
12. Earn
13. Is worth

1. For
2. Back
3. In, by
4. On
5. To
6. From
7. For

1. Note
2. Coin
3. Salary
4. Tax
5. Loan
6. Mortgage
7. Cash machine

Էլեկտրական հոսանք։ Հոսանքի ազդեցությունները

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:

Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:

ա. Ազատ լիցքակիրները մետաղներում նրանք են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնների ամբողջությունն անվանում են էլեկտրոնային գազ:

բ. Ազատ լիցքակիրները թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, դրական և բացասական իոններն են:

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Էլեկտրական հոսանք են անվանում լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումը:

3. Բացատրեք. թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

Ա էլեկտրացույցը լիցքավորված է դրական էլեկտրաններով, իսկ Բ էլեկտրացույցը էլեկտրաչեզոք է: Միացնելով երկու էլեկտրացույցերի գնդիկները մետաղալարով, Բ էլեկրացույցը լիցքավորվում է: Մետաղալարում ստեղծվում է էլեկտրական դաշտ և էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի Ա-ն, իսկ դրական լիցքերը դեպի Բ և ուժերը հավասարվում են։

Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, քանի որ էլեկտրացույցների էլեկտրական դաշտերը իրար չեզոքացնում են։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Էլեկտրական հոսանքը ստեղծում է դրական և բացասական իոնների ուղղորդված շարժմամբ, այսինքն առաջին իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ երկրորդ իոնները շարժվում են հոսանքի ուղղությամբ հակառակ:

Նախարարություններ

Թվարկել Հայաստանում գործող նախարարությունները և ներկայիս գործող նախարարների անունները թվարկել:

Հայաստանում գործող նախարարություններ և ներկայիս գործող նախարարների անունները

Էկոնոմիկայի նախարարություն — Վահան Քերոբյան
Արտաքին գործերի նախարարություն — Արարատ Միրզոյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն — Վահրամ Դումանյան
Արտակարգ իրավիճակների նախարարություն — Արմեն Փամբուղչյան
Առողջապահության նախարարություն — Անահիտ Ավանեսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն — Նարեկ Մկրտչյան
Արդարադատության նախարարություն — Գրիգոր Մինասյան (դեռ ընտրված չէ)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն — Ռոբերտ Խաչատրյան
Շրջակա միջավայրի նախարարություն — Հակոբ Սիմիդյան
Պաշտպանության նախարարություն — Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն — Գնել Սանոսյան
Ֆինանսների նախարարություն — Տիգրան Խաչատրյան

Hometask for 06.10.2022

NEF Student’s Book What do you remember? slide 19
NEF Student’s Book Reading Jam today, tomorrow, and yesterday, Read the text and mark the sentences (T), (False), or DS (doesn’t say) slide 20

1. Did you get
2. Bought
3. Do you like
4. Hit
5. Was driving
6. Had changed
7. Am meeting
8. Finish
9. Will pick you up
10. Will love

1. Seafood (because all words are about food condition except this)
2. Fried (because all words are food except this)
3. Roast (because all words are kitchen utensils except this)
4. Pitch (because all words are persons except this)
5. Beat (because all words are about sport except this)
6. Affectionate (because all words are bad feelings except this)
7. Moody (because all words are good except this)
8. Mother-in-law (because all words are blood relatives except this)

1. Spicy
2. Salad
3. Draw
4. Injured
5. Step father
6. Selfish
7. Mean

1. For a, out
2. For
3. Up
4. On

1. Course
2. Cook
3. Ball
4. Draw
5. Golf

Impatient

1. F
2. DS
3. T
4. T
5. F
6. DS
7. DS
8. T
9. DS
10. T

Ածական․ թեստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո, դա հին ու իմաստուն երկիր էր աղքատսակայն վեհ մի երկիրորտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեցկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորվակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անիրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խորխովեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր, նվիրական եթերային ի դերև ելան։ հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։

2. Գտիր տեքստում հնչյունափոխված բառերը։

վերասլաց, ծաղկել, տքնությամբ, անջրդի, հեռացել, հեցկլտոցը, բռնակալն, խորխովեց։

3. Գտիր երկուական պարզ, ածանցավոր, բարդածանցավոր և բարդ բառեր։

պարզ — աչք, հայեր։

ածանցավոր — եթերային, նվիրական։

բարդածանցավոր — ճարտարապետական, նվիրական։

բարդ — արտասուք, անօրեն։

4. Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։

տաճար, գույնզգույն, անուրջ, անխոնջ, գեղջուկ, անակնկալ

5. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

հինավուրց — որակական

վերասլաց — որակական

6. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։