Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:
Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը, առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով, վախից չռված աչքերով, հայացքը վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե, օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:
Առաջին Օգնություն
Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:
Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից բռնում ենք և շրջելով` թափ տալիս:
Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:
Monthly Archives: Հոկտեմբեր 2022
Լաբորատոր փորձեր` <<Քիմիական ռեակցիաների տեսակները՚>>
Հարցեր
Ո՞րն է կոչվում երևույթ:
Երևույթներ են կոչվում բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները:
Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ: Օրինակներ:
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Օրինակ՝ ջրի գոլորշիացումը:
Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Քիմիական փոխարկում, քիմիական երևույթ, քիմիական ռեակցիաների ընթացքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկություններ:
Քիմիական ռեակցիայի հատկանիշները որո՞նք են:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` ջերմության կլանում կամ անջատում, գույնի, համի փոփոխություն, հոտի առաջացում կամ անհետացում, նստվածքի, ջրի և այլնի առաջացում կամ անհետացում, գազի անջատում կամ անհետացում:
ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ
- Նպատակները՝
- Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
- Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
- Խնդիրները՝
- Աշխատանքային խմբի ձևավորում;
- Թեստերի ընտրություն;
- Թեստերի արդյունավետության պարզում ;
- Աշխատանքային խմբի անդամների ուսուցում;
- Կրթության կատարելագործման գործիքների համալրում;
- Սովորողների անհագստացնող խնդիրների վերհանում;
- Թեստավորման անանունության ապահովում:
- Նախագծի իրականացման քայլերը և ժամանակացույցը՝
- Թեստերի ընտրություն, թարգմանություն և հրապարակում (22.12.2014-11.01.2015)
- Փորձարկման արդյունքում թեստերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացում (հուլիս-սեպտեմբեր. 2022)
- Ուսումնասիրության անցկացում (05-07.10.2022)
- Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն (08-21.10.2022)
- Հոդվածաշարի հրապարակում (2022 թվականի նոյեմբեր):
- Շահառուներ՝
- Կրթահամալիրի խորհուրդ և մասնաժողով;
- Դասավանդողներ;
- Սովորողներ;
- Սովորողների ծնողներ;
- Քաղաքացիական հասարակության` մանկավարժությամբ շահագրգիռ անդամներ:
22.12.2014 © Հարություն Ղազարյան, Աշոտ Տիգրանյան
22.09.2022 © Լրամշակում` Աշոտ Տիգրանյան
Ստորև բերված թեստի միջոցով պարզեք Ձեր շփվելու կարողությունները (հաղորդակցման ունակություններ): Դրա համար արագ և ճշգրիտ պատասխանեք բոլոր հարցերին: Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):
- Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները;
Ոչ - Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը;
Այո - Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ;
Ոչ - Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա;
Երբեմն - Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով;
Այո - Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին;
Ոչ - Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ;
Ոչ - Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում;
Ոչ - Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ;
Ոչ - Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ;
Երբեմն - Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին;
Ոչ - Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա;
Այո - Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի;
Ոչ - Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ;
Այո - Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ;
Այո - Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը;
Ոչ - Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում;
Ոչ - Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց;
Այո - Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք;
Ոչ - Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ:
Այո
Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ
Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:
- Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց;
Այո - Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին;
Ոչ - Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա;
Երբեմն - Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում;
Ոչ - Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում;
Երբեմն - Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ;
Այո - Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ;
Այո - Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել;
Երբեմն - Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող;
Երբեմն - Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ;
Ոչ
Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ
Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:
Գործոնների ցանկը`
- Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը;
+ - Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում.
+ - Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ;
+ - Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը;
- Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը;
- Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ;
+ - Ուրիշներին օգնելու ցանկությունը;
- Գրավում է անհատական աշխատանքը;
+ - Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;
- Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին;
+ - Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները;
+ - Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը;
- Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը;
+ - Գրավում է ձեռներեցությունը;
- Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը;
- Բիզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը;
- Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;
- Գրավում են աշխատանքային պայմանները;
+ - Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;
+ - Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի;
- ԶԼՄ-ների ազդեցությունը;
- Մարդկանց օգնելու ցանկությունը;
- Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ;
- Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:
+
Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը
Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս
- Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»;
Չեմ սիրում - Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»;
Չեմ սիրում - Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;
Չեմ սիրում - Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;
Չեմ սիրում - Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;
Չեմ սիրում - Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;
Երբեմն - Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին;
Չեմ սիրում - Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների;
Սիրում եմ - Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին;
Երբեմն - Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները;
Սիրում եմ - Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն;
Երբեմն - Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին;
Չեմ սիրում - Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով;
Չեմ սիրում - Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին;
Սիրում եմ - Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին;
Չեմ սիրում - Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;.
Չեմ սիրում - Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին;
Չեմ սիրում - Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին;
Չեմ սիրում - Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին;
Չեմ սիրում - Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին;
Երբեմն - Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն;
Երբեմն - Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին;
Սիրում եմ - Հետաքրքվել օգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով;
Երբեմն - Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում;
Չեմ սիրում - Կարդալ քննադատական հոդվածներ;
Սիրում եմ - Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ;
Չեմ սիրում - Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը;
Երբեմն - Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը;
Երբեմն - Ծանոթանալ ռազմական տեխնիկային;
Չեմ սիրում - Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;
Չեմ սիրում - Իրականացնել ֆիզիկական փորձեր;
Երբեմն - Մաթեմատիկական խնդիրներ լուծել;
Երբեմն - Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն;
Սիրում եմ - Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն;
Չեմ սիրում - Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;
Երբեմն - Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին;
Երբեմն - Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;
Երբեմն - Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;
Չեմ սիրում - Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;
Սիրում եմ - Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;
Երբեմն - Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում;
Չեմ սիրում - Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել;
Չեմ սիրում - Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն;
Երբեմն - Մասնակցել ռազմականացված արշավների;
Չեմ սիրում - Խաղալ սպորտային խաղեր;
Սիրում եմ - Հաճախել ֆիզիկայի խմբակ;
Երբեմն - Հաճախել մաթեմատիկայի խմբակ;
Երբեմն - Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;
Սիրում եմ - Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները;
Չեմ սիրում - Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);
Երբեմն - Հաճախել կենսաբանության խմբակ;
Սիրում եմ - Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;
Երբեմն - Կազմել երկրաբանական քարտեզներ;
Սիրում եմ - Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների;
Սիրում եմ - Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել;
Սիրում եմ - Հաճախել դրամատիկական խմբակ;
Չեմ սիրում - Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են;
Չեմ սիրում - Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն);
Երբեմն - Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;
Չեմ սիրում - Մասնակցել սպորտային մրցույթների;
Չեմ սիրում - Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.
Չեմ սիրում - Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;
Չեմ սիրում - Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները;
Չեմ սիրում - Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա;
Չեմ սիրում - Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;
Չեմ սիրում - Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;
Չեմ սիրում - Հոգ տանել հիվանդի մասին;
Երբեմն - Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն;
Չեմ սիրում - Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ;
Երբեմն - Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;
Երբեմն - Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.
Չեմ սիրում - Պարապել կրտսեր սովորողների հետ;
Չեմ սիրում - Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;
Չեմ սիրում - Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;
Չեմ սիրում - Զբաղվել սպորտային խմբակում;
Երբեմն - Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից;
Չեմ սիրում - Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ;
Չեմ սիրում - Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;
Չեմ սիրում - Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;
Չեմ սիրում - Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;
Չեմ սիրում - Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;
Երբեմն - Հաճախել սանիտարների խմբակ;
Չեմ սիրում - Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;
Երբեմն - Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;
Սիրում եմ - Սցենարներ գրել գրական երեկույթների համար;
Չեմ սիրում - Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;
Սիրում եմ - Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.
Չեմ սիրում - Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;
Սիրում եմ - Ուսումնասիրել ռազմագիտությունը;
Չեմ սիրում - Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում:
Չեմ սիրում - Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…
Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;
Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;
Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:
- Սպորտի մեջ կցանկանայի լինել…
Ա. Հայտնի խաղացող;
Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;
Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:
- Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…
Ա. Ունեն անհատական մոտեցում;
Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;
Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:
- Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…
Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.
Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;
Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:
- Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…
Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;
Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;
Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:
- Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…
Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;
Բ. Կօգնեն դժվար պահին;
Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:
- Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…
Ա. Հասել են մասնագիտական հաջողության;
Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;
Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:
- Ես կուզենայի լինել…
Ա. Ընկերության ղեկավար;
Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;
Գ. Որակավորում ունեցող մասնագետ:
- Երբ ես փոքր էի, սիրում էի…
Ա. Երբ ինձ գովում էին;
Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;
Գ. Ուսման մեջ առաջընթացը:
- Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…
Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;
Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;
Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:
- Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…
Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;
Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.
Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:
- Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…
Ա. Խիստ կարգապահություն է;
Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;
Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:
- Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…
Ա. Անհոգ արձակուրդի համար;
Բ. Ընկերներիս հետ շփման համար;
Գ. Հոբիի և ինքնակրթության համար:
- Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…
Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;
Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;
Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;
- Ես սիրում եմ, երբ…
Ա. Ինձ գնահատում են;
Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;
Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:
- Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…
Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;
Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;
Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:
- Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…
Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;
Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;
Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:
- Չկա ոչինչ ավելի վատ, քան…
Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;
Բ. Ընկերների կորուստը;
Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:
- Ամենից շատ ես գնահատում եմ…
Ա. Անձնական հաջողությունը;
Բ. Թիմային աշխատանքը;
Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.
- Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…
Ա.Ձգտում են անձնական հաջողության;
Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;
Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:
- Ես չեմ տանում…
Ա. Վեճերը և գժտությունները;
Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;
Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:
- Ես կուզենայի…
Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;
Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;
Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:
- Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…
Ա.Պահանջկոտ է;
Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;
Գ. Հեղինակություն ունի:
- Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…
Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;
Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.
Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:
- Ես կցանկանայի գիրք կարդալ…
Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;
Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;
Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»
- Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…
Ա.Մենակատար;
Բ. Խմբավար;
Գ. Երգահան:
- Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…
Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;
Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;
Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;
- Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…
Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;
Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;
Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:
- Ինձ համար կարևոր է իմանալ…
Ա. Ինչպես հասնել նպատակին;
Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;
Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:
- Մարդը պետք է աշխատի այնպես, որ…
Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;
Բ. Ուրիշները ուրախ լինեն;
Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը:
Ալեքսանդր Խատիսյանի մասին
Հայաստանի Առաջին հանրապետությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում ունեցել է 4 վարչապետներ։ ՀՀ բոլոր վարչապետները եղել են ՀՅԴ-ականներ։ Նրանց բոլորին վիճակված էր կառավարել Հայաստանի Առաջին հանրապետությունը գերլարված իրավիճակում և տեսնել պատերազմներ, սով, հիվանդություններ, ապստամբություններ և այլն։
Ընտրե՛ք մեկին
- Հովհաննես Քաջազնունի
- Ալեքսանդր Խատիսյան
- Համո Օհանջանյան
- Սիմոն Վրացյան
Կատասրե՛ք փոքր ծավալների հետազոտական աշխատանք նրանցից մեկի մասին։
Ալեքսանդր Խատիսյան
Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է 1874թ — ին Թիֆլիսում, իսկ մահացել է 1945թ -ին Փարիզում:
Նա սովորել էր Թիֆլիսի գիմնազիայում, Մոսկվայի և Խարկովի համալսարաններում, մասնագիտությամբ բժիշկ էր: 1909-17 թթ. եղել էր Թիֆլիսի քաղաքապետը, միաժամանակ՝ 1915-17 թթ. հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ: 1917 թ. ընտրվել էր Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: Անդրկովկասի սեյմում 1918 թ. ստանձնել էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Քաջազնունու-Վրացյանի պես նա ևս գրել է հուշեր: Նրան է պատկանում «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հուշագրությունը:
1919 թ. փետրվարի 15-ին նա վարչապետի պաշտոնակատար նշանակվեց: Կառավարության առջև կային շատ պետական և ազգային հիմնախնդիրներ՝ սահմանների ընդարձակման և ներգաղթի խնդիրներն ու տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն էին: Պակաս կարևոր չէր երկաթուղու բարեկարգման գործը:
Ակտիվ էր նաև քաղաքական կյանքը: Երկիրը դարձավ մեկ ընտրական շրջան, թուրքահայերին ևս ընտրելու իրավունք տրվեց: Ինչ վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, ապա կառավարությունը խնդիր դրեց՝ հարևան պետությունների հետ սահմանային վեճերը երբեք չլուծել զենքի միջոցով: Պետությունը զարգանում ու կատարելագործվում էր. շատ բան էր փոխվել Հայաստանում. պետական միջոցներով կազմակերպվում էր վաճառքը, բացվել էր Կարս-Բաթում խճուղին, ստեղծվել էր ժողովրդական տնտեսության նախարարությունը, միջոցառումներ էին ձեռնարկվել կրթական-մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ: Խատիսյանի կառավարության օրոք էր, որ բացվեց Հայաստանի համալսարանը: Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա:
Խատիսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամների տպագրությանը: Կառավարությունը ժողովրդին բաժանեց 332 660 փութ սերմացու: Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ:
Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին: Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը: Իշխանությունից հեռացավ երկրորդ վարչապետը:
Նրա կառավարության ամենաբնորոշիչ քայլերից մեկն այն էր, որ ընդունել էր մեկ հայրենիքի՝ Միացյալ, Անկախ Հայաստանին վերաբերող փաստաթուղթը, որով ամրագրվում էր, որ հայկական գավառներն ու բոլոր տարածքները պետք է մտնեն Համահայկական պետության մեջ:
Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 04․10․2022
170․ Այն անհավասարումները, որոնք ունեն նույն լուծումը անվանում են համարժեք։
172․ ա) 5/x > 0
այն անհավասարմանը համարժեք է
5x > 0
5x = 0
x = 0

x∈ (0; +∞)
բ) -3/x < 0
այս անհավասարմանը համարժեք է
-3x < 0
-3x = 0
x = 0

x∈ (0; +∞)
գ) 1/x-1 < 0
այս անհավասարմանը համարժեք է
1 (x-1) < 0
1 (x-1) = 0
x — 1 = 0
x = 1

x∈ (-∞; 1)
դ) 1/2x+1 > 0
այս անհավասարմանը համարժեք է
2x + 1 > 0
2x + 1 = 0
2x = 1
x = 1/2

x∈ (1/2; +∞)
173. ա) x — 1/ x — 2 > 0
այս անհավասարմանը համարժեք է
(x — 1)(x — 2) > 0
(x — 1)(x — 2) = 0 = > [x — 1 = 0 = > [x = 1
[x — 2 = 0 [x = 2

x∈ (-∞; 1) U (2; +∞)
An email to my friend
Writing An email to my friend/ write a letter to your friend according to the model on slide 18 in NEF Student’s book, make sure you follow the rule of letter writing.
Hi Emily,
Thank you for your email. Of course, I can tell you about Gohar. She’s 13, but in a few days, she’ll turn 14. She studies in the same school and in the same class as me.
She’s quite friendly. She has a little brother and also a little cousin, with whom she likes to spend time and loves a lot. Also, Gohar likes to spend time with all her family. She is really responsible and always does what she promises to do. She is clever, hard-working, and wants to focus on studying. She likes listening to music and watching some series, but not very often. She wants to be a doctor.
I think her negative sides are ignoring, and not doing what she doesn’t want but has to. I think that’s all.
I hope this is useful.
Love, Nane
Урок 6. Повесть Пушкина “ Пиковая дама”.
Урок 1. Поступок и характер человека. Повесть Пушкина “ Пиковая дама”.
1.Грамматика урока: Прямая и косвенная речь
Работа по пособию “ Практическая грамматика”
Упр. 1-4, 7 ( сл. 8), 9 (сл.10)
2.Беседа по теме:
- Что такое увлечения? Есть ли они у вас? Какие увлечения вы считаете опасными?
- Знакомство с произведением “ Пиковая дама” ( учебник), выборочное чтение с комментированием и вопросами ( вид деятельности: аудирование- чтение- говорение).
Домашнее задание:
Чтение и анализ произведения Пушкина » Пиковая дама» ( главы 1-2, учебник. сл. 97)
Анализ
Эта история об одном молодом инженере — Германне, который был скромным и всегда считал деньги, чтобы их всегда было достаточно.
Все начинается, когда его друзья играли в карты, а он смотрел, так как не хотел играть и тратить деньги. Но вдруг участников начал рассказывать о его бабушке — графине, какая она была удачливая. Он рассказывает, что она знала секретную комбинацию с помощью которой можно всегда выигрывать в карточных играх. Никто не воспринял его анекдот всерьез кроме Германна, он постоянно думал об этом и хотел узнать эту секретную комбинацию. И тогда он решил, что должен обязательно узнать все.
У него был план. Он влюбил в себя невинную воспитанницу графини и с ее помощью добрался до графини. И пытался узнать комбинацию, но графиня не говорила. Потом он начал угражать ей, из-за чего графиня испугалась и умерла. Он рассказал все Лизавете Иванове, после чего она очень разочировалась в нем и поняла что он просто играл с ее чувствами.
После всего этого ему начали казаться странные вещи постоянно. Такие как труп графини в день ее похорон, который как будто подмигнул ему, призрака графини, который все таки рассказала секретную комбинайию карт. И так Германн начал каждый день играть в карты, хотя графиня предупредила что нельзя больше одного раза. И в третий день, когда он играл, он думал что снова выиграет, но вместо карты которую он поставил там была пиковая дама, чье лицо было очень похожим на лицо графини.
В заключении Лизавета Иванова вышла замуж за очень хорошего человека. А Германн оказался в психбольнице, где постоянно повторял одни и те же фразы: “Тройка, семерка, туз. Тройка, семерка, дама..”
Գրականություն Տնային աշխատանք 04.10.2022
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը
Դաս 4 | Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները
Դաս 4
Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,3
Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն)
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։
Ցիտոպլազմա
Ցիտոպլազմա — բջջի կիսահեղուկ պարունակությունը, նրա ներքին միջավայրը, բացառությամբ միջուկի և վակուոլի, սահմանափակված պլազմային թաղանթով: Ներառում է հիալոպլազմը՝ ցիտոպլազմայի հիմնական թափանցիկ նյութը, դրանում առկա պարտադիր բջջային բաղադրիչները՝ օրգանելները, ինչպես նաև տարբեր ոչ մշտական կառուցվածքները՝ ներդիրները։
Ցիտոպլազմայի կազմը ներառում է բազմաթիվ տեսակների օրգանական և անօրգանական նյութեր։ Ցիտոպլազմայի հիմնական նյութը ջուրն է։ Շատ նյութեր կազմում են իսկական լուծույթ, որոշները՝ կոլոիդային: Դրանում տեղի են ունենում բջջային նյութափոխանակության գրեթե բոլոր գործընթացները։ Ի թիվս այլ բաների, ցիտոպլազմում կան նյութափոխանակության գործընթացների անլուծելի թափոններ և պահուստային սննդանյութեր:
