Քիմիական ռեակցիաների տեսակները

V Միացման

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

օրինակ` երկու պարզ նյութերի՝ ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:

V Քայքայման

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:

օրինակ` երկաթի հիդրօքսիդը քայքայման ռեակցիայի հետևանքով բաժանվում է երկաթի օքսիդի և ջրածնի:

V Տեղակալման

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

օրինակ` պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:

V Փոխանակման

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

օրինակ` տեղումների արձագանքը կալցիումի քլորիդի և կալիումի հիդրօքսիդի միջև

V Ջերմանջատիչ

Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:

օրինակ՝ կալիումը այրումը

V Ջերմակլանիչ

Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:

օրինակ՝ կալիումի պերմանգանատի քայքայումը

V Օքսիդավերականգման

Օքսիդավերականգնման ռեակցիան քիմիական ռեակցիայի տեսակ է, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրոնների անցում երկու կառուցվածքային միավորների միջև։ 

օրինակ՝

V Կատալիտիկ

օրինակ՝

Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան

Այսօր մենք այցելեցինք Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան, որտեղ մեզ շատ նոր բաներ պատմեցին: Օրինակ՝ պատմեցին թանկարժեք քարերի, բյուրեղների, միներալների մասին և ցույց տվեցին իրենց ցուցասրահը՝ բազմազան այդ քարերով: Այնտեղ ինչ ասես չկար, բոլոր քարերը շատ գեղեցիկ էին և հետաքրքիր էր լսել դրանց մասին, թե քանի տարեկան են և այլն: Թանգարանում նույնիսկ երկնաքար կար:

Այդ ամեն ինչը նայելով մենք շարժվեցինք առաջ դեպի թանգարանի ամենակարևոր և հայտնի մասը, որտեղ իսկական նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը կար: Մեզ պատմեցին այդ փղի մասին և մենք իմացանք, որ այն գտնվել էր Գյումրու ավազահանքում: Այն ապրել էր մոտ 1.000.000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Սա իմ կյանքում առաջին անգամն է, որ ես այսպիսի փղի կմախք եմ տեսնում, շատ հետաքրքիր էր լսել դրա մասին:

Հետո մեզ ուղևորեցին դեպի ուրիշ քարերը, այնտեղ կային օրինակ՝ օբսիդիաններ, տարբեր շինանյութեր: Նաև քարացած կենդանիներ, բույսեր կային և շատ-շատ այլ բաներ:

Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, իրոք հետաքրքիր էր լսել այս ամենի մասին և նոր բաներ իմանալ: