Բանաձևեր

n — նյութաքանակ (մոլ)
m — զանգված (գ, կգ)
M — նյութի մոլային զանգված (Mr)
V — գազի ծավալ
Vm — գազի մեկ մոլի ծավալը նորմալ պայմաններում

Նյութի քանակը որոշում ենք հետևյալ բանաձևով՝

n = m/M

Նյութի զանգվածը որոշում են հետևյալ բանաձևով՝

m = n * M

Գազի ծավալը որոշում ենք հետևյալ բանաձևով՝

V = n * Vm

Vm = 22,4 լ/մոլ (ն.պ.)

Սեր առանց պայմանականությունների

Շարադրություն՝ սեր առանց պայմանականությունների

Սերը շատ անբացատրելի զգացում է:  Սերը կարող է լինել տարբեր բաների՝ ընտանիքի ընկերների, գրքի, առարկաների, վայրերի, ուտելիքի նկատմամբ, բայց ես կխոսամ մարդու նկատմամբ սիրո մասին: Այն ունի շատ տարբեր կողմեր և տարբեր մարդիկ տարբեր ձևով են այն հասկանում:
Ինձ թվում է իսկական սերը լինում է առանց պայմանականությունների, երբ մարդը չի սիրում մեկին ինչ որ բանի համար, օրինակ՝ փողի, այլ իրոք: Այդպիսի սերը ամենաիսկականն է, երբ դու սիրում ես մարդուն հենց իր համար, այնպիսին, ինչպիսին նա կա: Իհարկե, ոչ բոլոր մարդիկ կարող են այդպես մտածել, կարող են նորմալ համարել մարդու զգացմունքները, նյութական բաները իրենց համար օգտագործելը, բայց միևնույնն է դա սխալ է, իսկ լավ և իսկապես սիրող մարդիկ դեռ շատ կան:
Բայց իմ կարծիքով գոյություն ունի պայմանականություն, սակայն ուրիշ տեսակի: Դա այն է, երբ մարդը ինքն իրեն է պայման դնում, օրինակ, միշտ լավ վերաբերվել սիրելիին, ինչ էլ չլինի, ձեռք չբարձրացնել նրա վրա, լավ նվերներ անել, երբ դու ուշադիր ես, որ սիրելի մարդուն չնեղացնես, երբ պետք եկող ուշադրությունն ես հատկացնում և այսպես շատ օրինակներ: Այս պայմանները իրենք են ստեղծվում սիրելու ժամանակ և առանց դրանց երևի ոչ շատերը զույգ կունենային:

Բջջի բաժամումը՝ միթոզ, մեյոզ, Քրոմոսոմի կառուցվածքը

Բջջի բաժամումը՝միթոզ  , մեյոզ,   2  քրոմոսոմի կառուցվածքը: Էջ44-46:

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

  • Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
  • Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
  • Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
  • Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
  • Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Քրոմոսոմի կառուցվածք

Քրոմոսոմները երկարավուն թելանման կառույցներ են: Քրոմոսոմը կազմող նյութը կոչվում է քրոմատին, այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից: Քրոմոսոմներում տարբերում են առաջնային սեղմվածքը՝ ցենտրոմերը, որը քրոմոսոմը բաժանում է երկու մասի: Ցանկացած տեսքի կենդանի օրգանիզմին բնորոշ է քրոմոսոմների որոշակի թիվ և հավաքակազմ: Կենդանի օրգանիզմի սոմատիկ բոլոր բջիջներում քրոմոսոմների թիվը նույնն է: Քրոմոսոմային հավաքակազմը, որում յուրաքանչյուր քրոմոսոմ ունի իր զույգը կոչվում է դիպլոիդ:

Մեյոզ

Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում դիպլոիդ
հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածվում
հապլոիդ հավաք ունեցող ձվաբջջի կամ սպերմատոզոիդի:
Մեյոզը երկու բաժանումների համալիր գործընթաց է, որոնցից յուրա-
քանչյուրն իր հերթին բաղկացած է չորսական փուլերից` պրոֆազ, մետաֆազ,
անաֆազ և թելոֆազ։

Մեյոզի առաջին բաժանման պրոֆազը սկսվում է քրոմոսոմների պարուրմամբ, որոնք հաստանում և տեսանելի են դառնում նույնիսկ լուսային մանրադիտակով։ Հոմոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, ընդհուպ մոտենում են միմյանց և դիրքավորվում այնպես, որ յուրաքանչյուր հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդի յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համապատասխան կետին: Այս գործընթացը կոչվում է կոնյուգացիա։ Կոնյուգացված վիճակում քրոմոսոմները մնում են համեմատաբար երկար ժամանակ։ Այդ ընթացքում նրանց միջև կարող է տեղի ունենալ հոմոլոգ հատվածների փոխանակում` տրամախաչում կամ կրոսինգովեր։

Առաջին բաժանման մետաֆազում կոնյուգացված քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթության վրա, այնպես որ նրանց ցենտրոմերներն ուղղված են լինում դեպի բջջի բևեռնարը։ Անաֆազում հոմոլոգ քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի հակադիր բևեռներ: Հետևաբար, հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից դուստր բջիջներ են ընկնում մեկական քրոմոսոմներ, այսինքն՝ ապագա ձվաբջիջների կամ սպերմատոզոիդների քրոմոսոմային հավաքակազմը երկու անգամ փոքրանում է (դիպլոիդ հավաքակազմը վերածվում է հապլոիդի): Այսպիսով, մեյոզի
առաջին բաժանման կենսաբանական նշանակությունը քրոմոսոմների թվաքանակի կիսով չափ կրճատման մեջ է:

Մեյոզի առաջին բաժանման արդյունքում քրոմոսոմների թվաքանակը
երկու անգամ փոքրանում է, սակայն յուրաքանչյուր քրոմոսոմ դեռևս մնում է
բաղկացած քրոմատիդների զույգից, այսինքն՝ ԴՆԹ-ի կրկնակի քանակ է պարունակում: Մեյոզի երկրորդ բաժանման կենսաբանական իմաստը կայանում է նրանում, որ դրա արդյունքում համապատասխանություն է ստեղծվում քրոմոսոմների հապլոիդ
հավաքակազմի և ԴՆԹ-ի քանակի միջև: Երկրորդ բաժանումն ընթանում է շատ կարճ ինտերֆազից հետո, սովորական միտոզի նման: Երկրորդ բաժանման անաֆազում դեպի
հակադիր բևեռներ են տարամիտվում հոմոլոգ քրոմոսոմներից յուրաքանչյուրի քրոմատիդները, և, հետևաբար, հասունացած սեռական բջիջներն ունենում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ և դրան համապատասխան ԴՆԹ-ի միակի քանակ:

Homework for 19.12.22

NEF Grammar Bank slide 140, 5A/ a, b
The deadline for the project is December 20

1. There are too many people in my salsa class.
2. Nobody likes him. He has very few friends.
3. We’ve had a lot of rain recently.
4. There aren’t enough car parks in the city centre.
5. I don’t have any time.
6. He works a lot. At least ten hours a day.
7. A Do you speak French? B Yes, a little.
8. I don’t have any time for myself.

1. Slow down! We have plenty of time.
2. We have too much work at the moment.
3. I think I made few mistakes in the letter.
4. He isn’t old enough to understand.
5. We can’t go tomorrow. We’re too busy.
6. We have very little time to do this.
7. A How many eggs are there? B A few.
8. He’s retired so he has much free time.

էլեկտրականություն և մագնիսականություն | Ֆիզիկա նախագիծ

էլեկտրականություն և մագնիսականություն: Ի՞նչն է ավելի արդյունավետ, մագնիսը թե՞ էլեկտրամագնիսը:

Էլեկտրականություն

Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում գրպանի լապտերները, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները և շատ սարքեր ու սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես մեր ձեռքին գտնվող փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ մեզանից հեռու գտնվող հսկա գեներատորներից:

Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության ահեղ երևույթին՝ կայծակի շլացուցիչ բռնկմանը, և միայն մեզանից շուրջ 100 տարի առաջ նրանք սովորեցին օգտագործել բնության այդ ուժը:

Բնության մեջ կան լիցքավորված մանրագույն մասնիկներ: Դրանց մի մասն ունի դրական, մյուսը՝ բացասական լիցք: Բացասական լիցքով ամենափոքր մասնիկները կոչվում են էլեկտրոններ: Դրանք կարող են ուղղորդված շարժվել մետաղե հաղորդիչների ներսում: Հենց այդ լիցքավորված մասնիկների կանոնավոր հոսքը մի ուղղությամբ՝ էլեկտրական հոսանքն է:

Magnet GIF | Gfycat

Այն նյութերը, որոնց միջով կարող է էլեկտրական հոսանք անցնել, կոչվում են հաղորդիչներ: Մետաղները, օրինակ՝ պղինձը և ալյումինը, լավ հաղորդիչներ են: Ածխածինը (գրաֆիտ) նույնպես հաղորդիչ է: Նյութերը, որոնք հոսանք չեն հաղորդում, կոչվում են մեկուսիչներ: Վերջիններիս թվին են պատկանում ռետինը և պլաստմասսաները: Էլեկտրական մալուխների հաղորդալարը պատրաստվում է պղնձից և փաթաթվում մեկուսիչով, որպեսզի հոսանքը մի հաղորդալարից չանցնի մյուսին կամ մալուխին ձեռք տվողին:

Մագնիսականություն

Մագնիսականությունը դա մագնիսական փոխազդեցությամբ պայմանավորված երևույթների համախումբ է՝ որոշակի մետաղների և մագնիսների ներգրավման և վանման երեւույթ: Ֆիզիկայում մագնիսականությունը սահմանվում է որպես մագնիսների գրավիչ ուժ, որոնք ունեն դրական և բացասական բևեռ, որը հայտնի է որպես դիպոլ: Այսպիսով, մագնիսական դիպոլի հատկությունը հայտնում է, որ ինչպես բևեռները վանում են, և հակառակ բևեռները ձգվում են: Այդ փոխազդեցությունը մակրոսկոպիկ մասշտաբներով դրսևորվում է էլեկտրական հոսանքների, հոսանքի և մագնիսի, ինչպես նաև մագնիսների միջև: Ավելի ընդհանուր ձևով մագնիսականությունը կարելի է սահմանել իբրև լիցքավորված շարժվող մասնիկների փոխազդեցության հատուկ տեսակ, որն իրագործվում է մագնիսական դաշտի միջոցով:

Մագնիսականությունը լայն կիրառություն է գտել ժամանակակից գիտության և տեխնիկայի բազմազան բնագավառներում: Մեր օրերում նյութի մագնիսական հատկությունների ուսումնասիրման հիման վրա հաջողվել է ստեղծել նոր մագնիսական նյութեր, որոնք օգտագործվում են էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և ավտոմատիկայում: Այն նաև կիրառություն ունի պինդ մարմնի ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության և բժշկության մեջ:

Էլեկտրամագնիս և մագնիս

Մշտական մագնիսը այն առարկան է, որը պատրաստված է նյութից, որը մագնիսացված է և ստեղծում է իր կայուն մագնիսական դաշտը: Ինչպես անունն է հուշում, մշտական մագնիսը «մշտական» է: Սա նշանակում է, որ այն միշտ ունի մագնիսական դաշտ և միշտ ցուցադրելու է մագնիսական վարքագիծ:

Էլեկտրամագնիսը պատրաստված է մետաղալարից, որը գործում է որպես մագնիս, երբ դրա միջով էլեկտրական հոսանք է անցնում: Հաճախ էլեկտրամագնիսը փաթաթվում է պողպատի նման ֆերոմագնիսական նյութի միջուկի շուրջ, որն ուժեղացնում է կծիկի արտադրած մագնիսական դաշտը:

Մշտական մագնիսի մագնիսական հատկությունները գոյություն ունեն, երբ մագնիսը (մագնիսացվում է): Էլեկտրամագնիսական մագնիսը ցուցադրում է մագնիսական հատկություններ միայն այն դեպքում, երբ դրա վրա էլեկտրական հոսանք է կիրառվում: Այսպիսով, դուք կարող եք տարբերակել երկուսը: Մագնիսները, որոնք դուք ամրացրել եք ձեր սառնարանում, մշտական մագնիսներ են, մինչդեռ էլեկտրամագնիսները AC շարժիչների հիմքում ընկած սկզբունքն են:

Մշտական մագնիսի ուժը կախված է դրա ստեղծման համար օգտագործվող նյութից: Էլեկտրամագնիսի ուժը կարող է ճշգրտվել էլեկտրական հոսանքի քանակով, որը թույլ է տալիս հոսել դրա մեջ: Արդյունքում, նույն էլեկտրամագնիսը կարող է ճշգրտվել տարբեր ուժի մակարդակների համար:

Magnetic Fields - StickMan Physics

Եթե մշտական մագնիսը կորցնի իր մագնիսական հատկությունները, ինչպես դա անում է տաքացնելով մինչև (առավելագույն) ջերմաստիճան, ապա այն կվերածվի անօգուտ, և նրա մագնիսական հատկությունները կարող են վերականգնվել միայն վերամագնիսացման միջոցով: Ընդհակառակը, էլեկտրամագնիսը կորցնում է իր մագնիսական ուժը ամեն անգամ, երբ էլեկտրական հոսանքը հանվում է և նորից դառնում մագնիսական, երբ էլեկտրական դաշտը մտնում է:

Մշտական մագնիսի հիմնական առավելությունը էլեկտրամագնիսների նկատմամբ այն է, որ մշտական մագնիսը չի պահանջում էլեկտրական էներգիայի անընդհատ մատակարարում իր մագնիսական դաշտը պահպանելու համար: Այնուամենայնիվ, էլեկտրամագնիսների մագնիսական դաշտը կարող է արագորեն կառավարվել լայն տիրույթում՝ վերահսկելով էլեկտրամագնիսին մատակարարվող էլեկտրական հոսանքի քանակը:

Урок 18. Лексическая работа

Урок 2. Лексическая работа

Работа с пособием “ Поехали!” ( сл. 80-83)

Домашнее задание: Работа над мини- проектом на одну из предложенных тем:

Безымянный

Глобальное потепление

Сегодня наша планета столкнулась с серьезным экологическим кризисом. Называется он глобальным потеплением и является результатом человеческого вмешательства в нашу природу.

В наше время электростанции, автомобили, фабрики и заводы производят невероятное количество углекислого газа. Цементное производство и сгорание углеродных видов топлива резко увеличили его концентрацию в атмосфере, приводя к глобальному потеплению. Деревья и растения способны превращать углекислый газ в жизненно необходимый кислород. Однако человечество стремительно вырубает деревья в тропических лесах Амазонии. Поэтому содержание углекислого газа в воздухе постоянно растет.

Углекислый газ является парниковым газом. Он позволяет инфракрасному излучению солнца входить в атмосферу Земли и не позволяет ее покидать. Этот процесс ведет к нагреванию поверхности. Ученые обнаружили таяние полярных льдов и ледников по всему миру. Это создает большее количество воды и повышает уровень морей. Во многих частях нашей планеты происходят сильные наводнения на земле, у побережья. В целом, мировой климат меняется: теплые районы страдают от суровых зим, а холодные места становятся теплее.

Если потепление будет продолжаться, уровень морей поднимется еще больше. Наводнения, шторма и ураганы, вероятно, станут сильнее. Все города на морском побережье окажутся под водой. Кроме того, в условиях возрастающей температуры некоторые инфекционные заболевания станут распространенными. Поэтому спасение нашей планеты является важным для всего человечества. Существует много реальных путей сделать наш климат стабильным и безопасным: увеличение количества лесов, экономия транспортного топлива, использование энергии ветра и солнца, и многие другие.

Источник

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 13.12.2022

ա) { x2 — y2 = 0 => { x2 — (-x)2 = 0 => { 0 = 0
{ y + x = 0 …………{ y = -x …………….{ y = -x

Պատ.` (x; -x)

բ) { x2 — y2 = 0 => { x2 — x2 = 0 => { 0 = 0
{ y — x = 0 …………{ y = x ………….{ y = x

Պատ.` (x; x)

գ) { x + y = 0,2 => { x = 0,2 — y ……….=> { x = 0,2 — y => { x = 5,1
{ x2 — y2 = 2 ……….{ (0,2 — y)2 — y2 = 2 …..{ y = -4,9 ……….{ y = -4,9

Պատ.` (5,1; -4,9)

դ) { x — y = 0,6 => { x = 0,6 + y …..=> { x = 0,6 + y ………………….=> { x = 0,6 + y ……….=>
{ y2 — x2 = 12………{ y2 — (0,6 + y)2 ……{ y2 — 0,36 — 1,2y — y2 = 12 ……{ -1,2y = 12 + 0,36

=> { x = 0,6 + y ………..=> { x = 0,6 + y ……=> { x = 0,6 + y => { x = 0,6 — 10,3 => { x = -9,7
…..{ -1,2y = 12 + 0,36 ……{ -1,2y = 12,36 …….{ y = -10,3 ……..{ y = -10,3 …………{ y = -10,3

Պատ.` (-9,7; -10,3)

Настоящее чудо

Թարգմանություն — Իրական հրաշքը

По моему, чудом может быть то, когда ты даже не надеешься на что-то и это очень невероятно, но вдруг происходит.
Например, когда кто-то бывает тяжело больным и шансов на выздоровление мало, но он все равно выздоравливает, или, когда теряешь что-то очень дорогое для тебя и после разочарования наконец находишь. Так можно привести много примеров. Из-за таких “маленьких чудес” человек начинает верить, что ничего невозможного нет и у него всегда есть надежда, что все в конце концов будет хорошо. Есть люди, которые сдаются быстро, и есть, которые борятся за лучшее для себя.
В детстве все дети верят в чудеса, а повзрослев эта вера постепенно пропадает, когда проживя настоящую жизнь. Те люди, у которых еще есть веря, вера в них самих, достигают многого. Веря в себя ты можешь достичь чего угодно.
Вера спасла жизни многих людей. Когда не веришь в себя и не достигаешь того, чего хочешь, смысл жизни как будто пропадает.
Я думаю именно вера настоящее чудо.