Գրաբարյան ընթերցումները՝ սովորողների անհատական ընթերցումների տեքստեր. գրաբարի ընթերցարան՝ 1, գրաբարի ընթերցարան՝ 2
Առաջին ընթերցարանի 1-5-րդ էջերն՝ իրենց առաջադրանքներով


Ա. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:
1. Իմ կարծիքով երկու տարբերակներում էլ գեղեցիկ է հնչում:
2. Ինձ թվում է կոյր մտօք նշանակում է ոչինչ չիմանալ:
3. Այո, դա նշանակում է, որ մարդը անսիրտ է:
4. Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր.
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:
5. Այս նախադասությունը նշանակում է, որ ավելի լավ է լինել կույր, քան անխելք:


Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Լավ է մանուկ աղքատ, բայց իմաստուն, քան թագավոր ծեր և անմիտ:
1. Իմ կարծիքով այստեղ ավելի ճիշտ կլինի դնել “բայց” բառը:
2. Ինձ թվում է “աղքատ և իմաստուն մանուկ” ասելով ի նկատի ունեն, որ ինչ-որ բանով չի տարբերվում: Իսկ “աղքատ, բայց իմաստուն” ասելով առանձնացնում են այն, որ տղան իմաստուն է:
3. Ծեր — մանուկ
անմիտ — իմաստուն
թագավոր — աղքատ
4. Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:


Գ) Ճանաչել զիմաստությիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
1. Զ մասնիկը կարդացվում է ինչպես ԸԶ:
2. Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ խոսքերը հանճարեղ: