The best day of my life.

BTS, PTD concert

I have had many good days in my life but I can tell about one of them. That was few months ago, on March 12th. That day was very special, it was an online concert of our favorite korean band in the cinemas.
I and my friends met near the mall, where the cinema was and headed there. We sat on our places, there were many many other fans like us. They were wearing clothes with the band or accessories.
When the concert started all people in the cinema started shouting and even crying. It was their dream, like ours and it came true that day. The concert was so good and fun. Everyone enjoyed it, everything was perfect! It felt like we were on that concert in real life.
After the concert me and my friends were walking and sharing our impressions.
I will remember that day for the rest of my life.

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

1. Աշխատողը իրավունք ունի չգալ աշխատանքի հարգելի պատճառներով:
2. Աշխատողը իրավունք ունի իրենից բարձր պաշտոն ունեցող մարդկանցից ստացած ճնշումից պաշտպանվել:
3. Աշխատողը իրավունք ունի հագեցնել դասը տարբեր հետաքրքիր գործունեությամբ:
4. Աշխատողը իրավունք ունի աշխատակցել ուսումնական հաստատության որոշումներին:

Պարտավոր է՝

1. Աշխատողը պարտավոր է հարգել սովորողին:
2. Աշխատողը պարտավոր է հոգ տանել սովորողի մասին իր դասընթացների ժամանակ:
3. Աշխատողը պարտավոր է սովորեցնել դասը առավելագույն չափով:
4. Աշխատողը պարտավոր է սովորողին քարոզչություն չանել և չստիպել փոխել իր կարծիքը:

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Hometask for 18.11.2022

NEF Student’s Book slide 51 What do you remember? slide 52 The best day of my life/ be ready to discuss in class

1. should join
2. can’t be
3. be able
4. mustn’t take
5. might not
6. don’t need
7. must be
8. might be
9. must
10. should not

1. mid
2. length
3. straight
4. fringe
5. wears

1. Are you interested in sport?
2. I was very depressed when I failed the exam.
3. This book is really boring. I can’t finish it.
4. I completely forgot his name. It was so embarrassing!
5. I felt very frustrated because I just couldn’t do it.

1. Please switch off your mobile. You can’t use it here.
2. I’m afraid John’s out. Can you call him later?
3. I can’t believe it! He hung up in the middle of our conversation!
4. She looks like her mother. They both have big eyes.
5. He’s in his late forties.

1. Fifties
2. Height
3. Curly
4. Fringe
5. Moustache

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 18․11․2022

Եռանկյունների նմանության հայտանիշներ

I. Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:  

II. Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

III. Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

ա) DE = 8սմ

EC = 4սմ

BC = 7սմ

AE = 10սմ

———————————

EF, FC — ?

ըստ հայտանիշի՝ <AED = <CEF = > AED = CEF

AE = EF = 10սմ

BC = FC = 7սմ

բ) AB = 8սմ

AD = 5սմ

CF = 2սմ

—————————

DE, EC — ?

<AED = <CEF = > AED = CEF

Գրականություն Վանո Սիրադեղյան նախագիծ, վերլուծություններ

Կարդալ, առանձնացնել կարևոր մտքերը, վերլուծել՝ Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Առավոտյան վաղ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով, ես նայում էի ուս-ուսի կանգնած պղնձագույն լեռներին և շաղված հայացքով ու քնատ ուղեղով չէի ըմբռնում, որ իրար ձուլված այդ լեռների մեջ կիրճ կա և այդ կիրճով անցնում է Արաքսը՝ սահման, և թե ահա այն ապառաժոտ լանջը Հայաստան է, մյուսը՝ Պարսկաստան: Նույն լեռնաստանն է, նույն քարն ու թուփը, նույն սողուններն ու զեռուններն են արևկող անում նույն արևի տակ, և միայն մարդի՞կ են տարբեր, թե՞ ջոկված:

Արաքսի ջրի գույնն ունեն Մեղրու լեռները: Եվ պղտոր ջրի ափին, ժանգոտ լեռների մեջ՝ առափի քարին նստած լողացող գեղեցկուհու է նման Մեղրի քաղաքը: Իրեն հասանելիք արդյունաբերական աղտն ու տենդը Ագարակին տված Մեղրին տեսնելով՝ ես առաջին անգամ հպարտություն զգացի հայ քաղաքաբնակի համար և առանց կասկածի որոշեցի, որ այդպիսի քաղաք է եղել Վանը:

Ամեն անգամ Լոռի գնալով ես զգում եմ, որ հիվանդանում եմ տեղական հայրենասիրությամբ և երեք օրից Երևանի ու Արարատյան դաշտի գոյությունը ինձ թվում է անիրական, չնայած իմ տունն այդտեղ է ու իմ երեխաները ծնվել ու ապրում են այդ դաշտում:

Քանի մենք բարձրանում էինք, լեռնաշխարհը մեզ հետ բարձրանում էր: Արդեն այն սահմաններում էինք, որտեղ օդը ծփում է, ցնծում է մարդու թոքը և սիրտը խայտում է լեռնային գետակի ձկան նման: Հյուսիսի վրա Վիրահայոց լեռներն էին, հյուսիս-արևմուտք՝ Ջավախքի լեռնաշղթան ու դրա թիկունքին երևացողը, թերևս, Ջավախքի բարձրավանդակն էր, Բազումի լեռները մնում էին հարավ-արևելք: Եվ այսպե՜ս անտագնապ էր մարդուս հայացքը սահմաններ չընդունող բարձունքների վրա:

Վարժություններ Հայոց լեզու

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։

շրջելիս — ե խոնարհման, պարզ բայ
հանդիպել — ե խոնարհման, պարզ բայ
լողալով — ա խոնարհման, պարզ բայ
նստած — ե խոնարհման, պարզ բայ
քաշած — ե խոնարհման, պարզ բայ
հենած — ե խոնարհման, պարզ բայ
մոտենալ — ա խոնարհման, ածանցավոր բայ
թողնելու — ե խոնարհման, ածանցավոր բայ

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու — ե խոնարհման, ածանցավոր բայ
քշելիս — ե խոնարհման, պարզ բայ
փախչում — ե խոնարհման, ածանցավոր բայ
գիտեն — ե խոնարհման, պարզ բայ
սուզվել — ե խոնարհման, ածանցավոր բայ
կազմակերպված — ե խոնարհման, ածանցավոր բայ

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բայ — Ի՞նչ է բայը — Առակում ընդգծել բոլոր բայերը:

Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:

Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:

Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիսկարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:

Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:

Քեզ միշտ հիշեցրո՛ւ. այն, ինչ դու ունես՝ պարգև է: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ՝ ուրախություն և հիասթափություն, թռիչք և անկում, զմայլանք և տառապանք. ամենը մեծագույն պարգև է:

Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենը օգնում է, որ դու աճես և նպաստում է, որ դու ծաղկես:

Never give up story

This story is about Joan Rowling. She was very poor and was raising her child alone. That time she decided to write a book for her child, it was called “Harry Potter”. Her child liked it very much so she wrote more books. The books were called “Harry Potter”. Joan decided to publish it. Many companies refused to accept her book, but she never gave up, she tried many times and one day her book was accepted by a publisher in London, whose director’s daughter liked the book very much. After that Joan became a very famous person and now she is very wealthy. That’s why you should be patient and stubborn and believe in yourself. If Joan gave up on her book, the world wouldn’t have the story of Harry Potter, which is one of the most successful books in the world.

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980 – ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները և ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ էր երիտասարդացնել երկրի ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թվականի մարտին:
Նա որոշեց սոցիալիզմը կատարելագործել: Առաջադրվեց նոր հայեցակարգ ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված ՝ «սոցիալիզմ ՝ մարդկային դեմքով»»:

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Արցախահայերը սկսեցին պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախացման համար: 1988 թվականի փետրվարի 20 – ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց որոշում՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ին խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի և ԼՂԻՄ – ը Ադրբեջանական ԽՍՀ – ի կազմից Հայկական ԽՍՀ – ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման հանդեպ»: Սկսվեց Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարն ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

1988թ-ից սկսվեցին հանրահավաքներ տեղի ունենալ, հազարավոր մարդիկ պահանջում էին Արցախը Հայաստանին միացնել: Լեռնային Ղարաբաղում և ՀԽՍՀ – ում սկսված ելույթներն անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26 – ին ուղերձ հղեց «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին»: Նա կոչ էր անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում էր Ադրբեջանում և Հայաստանում շատ հիմնահարցերի լուծման մեջ:

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Այդ ծանր օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27 – 29 – ին ոստիկանության և տեղական իշխանությունների անգործության պատճառով տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ ՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու նպատակով:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 15.11.2022

ա) Համարիչ = (2 + x)

Հայտարար = x

(2 + x) * 2 / x + 3 = 1 2/3

4 + 2x / x + 3 = 5/3

4 + 2x / x + 3 — 5/3 = 0

12 + 6x — 5x — 15 / 3(x + 3) = 0

-3 + x / 3(x + 3) = 0…………Թ.Ա.Բ. 3(x + 3) ≠ 0

-3 + x = 0

x = 3

Պատ.՝ 5/3:

բ) Հայտարար = 2 + x

Համարիչ = x

15 + x / 3 + 2 + x = 1 5/6

15 + x / 5 + x — 11/6 = 0

6(15 + x) — 11(5 + x) / 6(5 + x) = 0

90 + 6x — 55 — 11x / 6(5 + x) = 0

35 — 5x / 6(5 + x) = 0………….Թ.Ա.Բ. 6(5 + x) ≠ 0

35 — 5x = 0

-5x = -35

x = 7 (Համարիչ)

x + 2 = 7 + 2 = 9 (Հայտարար)

Պատ.՝ 7/9:

ա) Համարիչ = x — 1

Հայտարար = x

3(x — 1) / 2x = 1 2/7

3x — 3 / 2x = 9/7

3x — 3 / 2x — 9/7 = 0

7(3x — 3) — 9 * 2x / 14x = 0

21x — 21 — 18x / 14x = 0

3x — 21 / 14x = 0………….Թ.Ա.Բ. 14x ≠ 0

3x — 21 = 0

3x = 21

x = 7 (Հայտարար)

x — 1 = 7 — 1 = 6 (Համարիչ)

Պատ.՝ 6/7:

Hometask for 16.11.2022

Writing Never give up stories. Write or invent a never-give-up story using the words we have learned from the text NEF Student’s Book slide 48
NEF Grammar slide 136 3 C a,b

My never give up story

1. I haven’t been able to send any emails since lunchtime.
2. She used to be able to speak German really well.
3. I won’t be able to do my homework until tomorrow.
4. I’d really like to be able to dance well.
5. Will you be able to come to our wedding? It’s on May 10th.
6. If I spoke better English, I would be able to get a job in a hotel.
7. When I’ve saved another €1000, I was able to buy a new car.
8. She hates not being able to do what she wants.

1. I can’t talk to you now. I’m too busy.
2. When I lived in Rome I could speak Italian quiet well.
3. I would love to be able to play tennis very well.
4. If we don’t hurry up, we won’t catch the last train.
5. My mother can see much better now with her new glasses.
6. To do this job you need to be able to speak at least two languages.
7. I can help you tonight if you want.
8. They haven’t been able to find a flat yet. They’re still looking.