Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 6

1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից:

Ամեն մարդու կյանքը կարևոր է և ոչ ոք իրավունքը չունի այդ կյանքը վերցնելու, դա սահմանված է օրենքով և պատժվում է չկատարելու համար:

2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար` այն օրենքին համապատասխան, որը գործել է հանցագործության կատարման ժամանակ և որը չի հակասում սույն դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին պայմանագրի որոշումներին: Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կողմից կայացված վերջնական դատավճռի:

Այն երկրներում, որտեղ մահապատիժը դեռ կա, այն կայացվում է միայն շատ վատ և ծանր հանցագործությունների համար, որոնք հանցագործության կատարման ժամանակ գործող օրենքին համապատասխանում են: Դա որոշվում է դատարանի վերջնական որոշումից:

3. Եթե կյանքից զրկելը Ցեղասպանության հանցագործություն է, հարկավոր է նկատի ունենալ, որ սույն հոդվածում ոչ մի բան սույն դաշնագրի մասնակից պետություններին իրավունք չի տալիս որևէ ճանապարհով շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժվելու մասին պայմանագրի որոշումների համաձայն ընդունված ցանկացած պարտավորությունից:

Դատարանը իրավունք չունի փոխել պայմանագրի որոշումը և շեղվել այն կանխելուց: Պատիժը պետք է սահմանված լինի օրենքով և այն անփոփոխ է:

4. Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:

Այն մարդիկ, որոնք մահապատժի են դատապարտված, կարող են խնդրել այն մեղմացնելու կամ նույնիսկ ներելու մասին: Ներումը և մեղմացումը բոլոր դեպքերում կարող են լինել:

5. Մահապատիժ չի կայացվում տասնութ տարեկանից երիտասարդ անձանց կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:

Մահապատժի չեն կարող դատապարտվել տասնութ տարեկանից փոքր անձիք և հղի կանայք՝ չնայած արարքին:

6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի փոխարինումը հետաձգելու կամ թույլ չտալու համար:

Ոչինչ չի կարող մահապատժի փոխարինումը հետաձգել կամ թույլ չտալ իրականացնել, նույնիսկ մասնակից պետությունը:

Թողնել մեկնաբանություն