Հայոց Պատմություն 7, 78-83 էջ


1. Բագրատունիները տոհմն էր գլխավորում Հայաստանի անկախության համար մղվող պայքարը: Փաստացի դեռևս 855թ.-ին Հայաստանը անկախ էր համարվում, սակայն որոշ պետություններ չէին ուզում ընդունել այդ փաստը: Բայց 885թ.-ին, փաստացի անկախությունից 30 տարի անց այն վերջապես ճանաչվեց:
2. Աշոտ Բագրատունին հայկական բանակը 40 հազար դարձրեց, նոր սպարապետ նշանակեց իր եղբորը: Նա կապ ամրապնդեց աղվանների և վրացիների հետ, միավորեց իր երկրին որոշ մասեր և այն փորձում էր ապահով և անվտանգ պահել:
3. Զաքարիա Ձագեցու գլխավորությամբ ժողովը տեղի ունեցավ 869թ.-ին: Ժողովի ժամանակ կայացվեց որոշում, որ Աշոտ Բագրատունուն արքա հռրակելու և Հայաստանը թագավորություն ճանաչելու համար պետք է դիմել խալիֆայությանը:
4. Երբ Արաբները ստիպված էին լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, նրանց խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում է հայոց թագավոր։
5. Պաշտոնապես Հայոց թագավորությունը վերականգնվել է 885թ.-ին, օգոստոսի 26-ին, Շիրակ գավառում: Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից:
6. Աշոտ I-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու համար։ Մի քանի արշավաքներից հետո նրան հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքի՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։ Նա նաև Կարսը վերակառուցեց և դարձավ հայոց սպարապետների նստավայր։