Հայոց լեզու Դասարանական աշխատանք 04.04.2023

1․ Ընդգծել դերբայական դարձվածները:

Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ «Մերի Սելեսթի» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին:
Նրանք պարզեցին նավի դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ մարդուց բաղկացած անձնակազմը:
Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սիլեսթի» մասին բոլոր պատմողներն էլ վկայում են:
Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր Էլ այդ առեղծվածի մասին գիտենք օվկիանոսում հայտնաբերվելու օրվա չափ:

  1. Ընդգծել դերբայական դարձվածները:
    • Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելով` մարդ հաճախ զարմանում է:
    • Իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում բոլորովին անհայտ երկրներ կգտնի` իրենց սահմաններով ու քաղաքներով:
    • Առաջին քարտեզը գծելու օրվանից քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը:
    • Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում գուցե և ավելի ուշ հանդես գալու համար:

Թողնել մեկնաբանություն