Տրոհվող հատկացուցչի կետադրություն

Կետադրել տրոհվող հատկացուցիչները։

Բազմության՝ հետաքրքրությունից վառվող աչքերում, երևաց զարմանքի
արտահայտություն։

Հանկարծ լսվեց հայոց զորքերի՝ կայծակի որոտ հիշեցնող ձայնը, և
Մարզպետունու գնդերը՝ հորդառատ հեղեղի պես թափվեցին հագարացիների՝ սարսափից գլուխները կորցրած զինվորների վրա։

Անցյալի մասին մտածելով՝ Հայր Մարդպետը հիշեց, որ Փառանձեմ թագուհու մայրաքաղաքից հեռանալուց և Արտագերս ամրոցին ապավինելուց հետո Արշավանիների՝ ընտիր կահույքով ու հազվագյուտ գորգերով զարդարված պալատն ամայացավ։ Դրանց մի մասը թագուհին հետը տարավ իր բարձունքներին ու ժայռերին կռթնած նոր ապաստարանը, մյուս մասն ընկավ պարսիկների ձեռքը։ Սակայն, բարեբախտաբար, արծաթեղեն ու ոսկեղեն իրերը, մետաքսեղենն ու կերպասեղենը և շատ այլ բաներ կարողացան թաքցնել Երազգավորսի` միայն թագուհուն և մի քանի սպասավորներին հայտնի ստորերկրյա գաղտնարաններում։

Եվ այն պահին, երբ նա շրջվեց նայելու լեռան՝ արևի ճառագայթներից շառագունած կատարին, նրա ուշադրությունը գրավեց մի օտարոտի երևույթ. պարսից կայազորն ամբողջ կազմով քառատրոփ սլանում էր քաղաքի՝ բազալտով սալահատակված գլխավոր փաղոցով, և հեռվից փայլփլում էին նրանց՝ բրոնզից պատրաստված սաղավարտներն ու վահանները, ձիերի՝ քամուց փռփռացող բաշերը։

Սերուժանի՝ պարսկական ոճով կահավորված սենյակներով անցնելիս,
Հայր Մարդպետի աչքով ընկան նրա՝ Պարսկաստանում կարել տված սամույրե մուշտակը և այլ իրեր։ Հրամայեց դրանք պահել պալատի՝ թագավորի աչքից հեռու գտնվող որևէ անկյունում։

Ու մինչ իշխան Կամսարականը դիմացի լեռնաստորոտների՝ ալպյան բուսականությամբ ծածկված փեշերին, կռվում էր պարսիկների՝ վայրկյան առ վայրկյան նոսրացող զորագնդերի դեմ, Բագրատունու ոտքից գլուխ զինավառ մարտիկները աշխատում էին կտրել նահանջող թշնամու ճանապարհը։

Թողնել մեկնաբանություն