«Անուշը»‎ պոեմի վերլուծություն

Պատմությունը Անուշի և Սարոյի մասին է։ Անուշը՝ երիտասարդ հայ աղջիկ է, իսկ Սարոն՝ նրա սիրելին է: Սակայն նրանց սերը փորձության է ենթարկվում արտաքին ուժերի կողմից։

Այնպես ստացվեց, որ Սարոն, հանգամանքների պատճառով, հեռանում է գյուղից՝ աշխատելու հեռավոր երկրում։ Բաժանվելուց առաջ նա խոստանում է վերադառնալ Անուշի մոտ։ Այս բաժանումից հետո շատ ողբերգական իրադարձություններ են լինում: Անուշը, հավատարիմ իր սիրուն, որոշում է սպասել Սարոյին, չնայած հասարակության ճնշմանը և ժամանակին:

Սակայն, երբ Սարոն վերադառնում է, ոչ մի ուրախություն չի զգացվում մարդկանց մոտ, այլ հակառակը՝ բոլորը զայրացած են, որ Անուշը չի հետևել իրենց ավանդույթներին և սպասել է Սարոյին, որի պատճառով Սարոյի հետ կռիվ է սկսվում:

Այս պոեմը ցույց է տալիս ինչպես էին առաջ ապրում հայերը, և, իհարկե, հայկական մշակույթը: Մեր մշակույթի օրինակներն են՝ երբ Անուշի եղբայր Մոսին արգելեց քրոջը ամուսնանալ և սիրել Սարոյին, և քանի որ տղամարդիկ՝ ամուսինները, եղբայրները, մեծ կարևորություն և նշանակություն ունեին ընտանիքում, Անուշը պետք է համաձայնվեր: Հիմա այդ մտածելակերպը դեռ մնացել է հայկական ընտանիքներում: Նաև օրինակ է այն, որ բոլորը ասում էին Անուշին գտնել զույգ հենց իրենց գյուղից և չսպապել Սարոյին:
Այդ ժամանակներում հայ աղջիկներին չէր թույլատրվում ուրիշ տղաների հետ խոսալ և կապվել նրանց հետ: Սակայն ինչպես գիտենք մարդիկ ձգտում են անել այն, ինչ իրենց արգելում են: Այդ պատճառով կարելի է հասկանալ Անուշին, նա գտել է իր սիրելի մարդուն և ամեն ինչ անում է, որպեսզի Սարոյի հետ լինի, նույնիսկ դեմ է գնում իր ընտանիքին և ծանոթներին:

Թողնել մեկնաբանություն