Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա

Անհրաժեշտ պարագաները`

1. բույս
2. սպիրտ
3.յոդի լուծույթ
4.սպիրտայրոց
5.սև թուղթ

Բույսը նախապես 2֊3 օր պահում ենք մութ տարածքում, որպեսզի արդեն սինթեզված օսլան սպառվի բույսի կողմից, այնուհետև տերևներից մեկին ամրացնում ենք սև թուղթ, որի վրա կարող է նշված լինել որևէ տառ կամ պատկեր և թողնում բույսը մի քանի ժամ արևի տակ։ Բույսից պոկում ենք տերևը, հանում թուղթը և տերևը եռացնում սպիրտային լուծույթի մեջ, ինչի հետևանքով քայքայվում է տերևի քլորոֆիլը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի հետագայում սպիտակ տերևի վրա գունային փոփոխությունը հստակ երևա։ Երբ տերևը սպիտակում է , դուրս ենք բերում սպիրտից, մի քանի վայրկյան ընկղմում ենք տաք ջրի մեջ, որպեսզի փափկի և վրան ավելացնում ենք յոդի լուծույթ։ Այն հատվածը, որի վրա լույս է ընկել կդառնա մուգ մանուշակագույն, որից էլ կարելի է եզրակացնել, որ այդ հատվածում սինթեզվել է օսլա, այսինքն տեղի է ունեցել ֆոտոսինթեզ , իսկ թղթով ծածկված հատվածները կմնան անգույն։

Եզրակացություն`  հետևյալ փորձով համոզվեցինք, որ լույսը անփոխարինելի գործոն է ֆոտոսինթեզի համար ։

Փորձի հղում է https://youtu.be/YtvyFOvbgu8?si=0NUJa6A4u8VHPCzW

Թողնել մեկնաբանություն