Երրորդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան 2022

Անուն, ազգանուն՝ Նանե Խաչատրյան

Դասարան՝ 8-6

Էլ. հասցե՝ nanekhachatryan@mskh.am

Կազմակերպիչ՝ Ռիմա Երեմյան

Ընտրությամբ գործունեություն՝ վրացերեն

Ֆիզկուլտուրա՝ հրաձգություն

Լրացուցիչ կրթություն դպրոցում՝ —

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս՝ անգլերեն

Տրանսպորտի ծառայություն՝ Այո

Երկարացված օրվա ծառայություն՝ Ոչ

Հայոց լեզու Տնային աշխատանք 01.02.2021

Ընտրում ենք թեմաներից մեկը և ստեղծագործում:

  • Հիշողություններ ձմեռային ճամբարից
  • Ձյունն ու մենք
  • Ձմեռային ճամբարի վայելքը
  • այլ

Հիշողություններ ձմեռային ճամբարից

Ամենավառ հիշողություններս այս տարվա ձմեռային ճամբարից կապված են ճամփորդությունների հետ:

Առաջինը, երբ մենք գնացինք Ջրվեժի արգելոց: Երբ տեղ էինք հասել, դուրս եկանք և բարձրացանք դիքով վերև: Երբ այնտեղ տեղավորվեցինք, սահնակները դրեցինք, սկսեցինք իջնել: Շատ զվարճալի էր: Նույնը եղավ, երբ գնացել էինք Սևաբերդ, ուղղակի այնտեղ բլուրը ավելի բարձր էր:
Հետո գնացել էինք սահադաշտ և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նաև նկարում էինք տեսանյութ, թե ինչպես պատրաստել հաց, գործում էինք և այլն:

Այս ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր, զվարճալի էր և դեռ երկար չեմ մոռանա դրա մասին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 31.01.2021

Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել: 

Դասավանդողը` բարի, հասկացող, խելացի, օգնում էր նրանց լուծել խնդիրները: 

Անցորդը՝ շատ հոգնած, հանկարծ զարմացած կանգ առավ: 

Երբեմն քեզ օգնում են մարդիկ՝ մտերիմ, հավատարիմ

Ուզում էի պաշտպանել ձագուկին՝ շատ անպաշտպան

Սովորողները քայլեցին դեպի բերդը՝ հին, հսկա, որպեսզի տեսնեն հայտնի քարե կառույցները: 

Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ: 

  • Հուզիչ էր երեք հայտնի ջութակահարների ելույթը: 

Հուզիչ էր — ստորոգյալ 

Ելույթը — ենթակա 

Ջութակահարների — հատկացուցիչ 

Հայտնի, երեք — որոշիչ 

  • Այդ իջևանատան սրահներում հոգնած ճամփորդներ կային: 

Ճամփորդներ — ենթակա 

Կային — ստորոգյալ

Իջևանատան — հատկացուցիչ

Հոգնած, այդ — որոշիչ

  • Այդ զարմանահրաշ թագավորությունից հայտնի էր հատկապես քաջ ասպետը: 

Ենթակա — ասպետը

Հայտնի էր — ստորոգյալ 

Զարմանահրաշ, քաջ, այդ — որոշիչ 

Թագավորությունից — հատկացուցիչ 

  • Հիշողությունները լուսավոր էին. հաճելի էր հիշելը, բայց ներկայի և անցյալի համեմատությունը ցավոտ էր: 

Հիշողությունները, հիշելը, համեմատությունները — ենթակա 

Լուսավոր էին, հաճելի էր, ցավոտ էր — ստորգյալ 

Ներկայի, անցյալի — հատկացուցիչ 

  • Իմ որոնածը գտնելը դժվար էր, բայց ամուր էր կամքս: 

գտնելը, կամքս — ենթակա

դժվար էր, ամուր էր — ստորոգյալ

Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.

հետադաս, համասեռ որոշիչներ

Մայրիկը՝ հոգատար և բարի, գնում էր մանկապարտեզ՝ երեխայի հետևից:

Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ

Սեղանը՝ կանաչ, փոքր, ջարդվել էր:

Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ

Հայրիկի՝ Ամերիկայից գնված սև, վերջին համակարգիչը փչացավ:

Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Եղբոր՝ բակում ստացած վերքը ցավոտ էր:

Our winter camp

Our winter camp’s leader was Mrs. Hasmik. Every day we were doing something fun and interesting. We were traveling to different places, like Jrvesh reserve, Sevaberd, Gafeschyan Center of Art, scating ring. It was very funny. Also we made bread, what was very tasty. We did chemical experiments with our new chemistry teacher, we brought threads with us and were knitting different things.

Ձմեռային ճամբարի տասներկուերորդ օրվա ամփոփում 🌨

Ընդհանուր պարապմունքից հետո մեզ մոտ պարի դաս էր։

Դրանից հետո մենք գնացինք դասարան և ամփոփումները գրեցինք։

Հաջորդ երկու ժամերը ընտրության ժամեր էին։ Վրացերենի առաջին ժամին մենք տարբեր բաներ քննրկեցինք և մեր դպրոցի մասնակցությամբ տեսանյութ դիտեցինք։ Երկրորդ ժամին խաղեր խաղացինք։

Երկար ընդմիջում էր, որից հետո գնացինք տուն, երկարօրյա։

Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրվա ամփոփում 🧶🪢

Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնավինք դասարան, որտեղ մեզ թել և հելուն տվեցին։ Այն մարդիկ, ովքեր գիտեին գործել` գործում էին։

Դրանից հետո գնացինք դպրոց` դասարաններին հիշեցնելու բնագիտատեխնիկական ստուգատեսի մասին։

Հաջորդ դասը մեզ մոտ կավի դաս էր։ Ամեն մեկը իր ուզածն էր սարքում։

Ընդմիջում էր, որից հետո երգի դասի գնացինք։

Ձմեռային ճամբարի տասերորդ օրվա ամփոփում 🖼

Այսօր շատ հետաքրքիր օր էր։

Առաջին ժամին մենք գրում էինք  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին։

Իմ նյութը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին

Հետո մենք գնացինք ավտոբուսի մոտ և շարժվեցինք դեպի Կասկադ։

Երբ հասանք, մտանք արվեստի կենտրոն և գնացինք նայելու այդ հետաքրքիր արվեստի գործերին։

Այնտեղ կային առանձին սրահներ, որտեղ ամեն մեկում տարբեր թեմաներով նկարներ, առարկաներ կային։

Ամեն հարկում առարկաները որոշ թեմաներով։

Իմ ամենասիրած սրահներն էին`

Այստեղ ինձ շատ դուր եկավ։

Դրանից հետո մենք գնացինք Mr. Gyros, որտեղ սնվեցինք, հետո գնացինք տրանսպորտ և հետ եկանք դպրոց։

Ձմեռային ճամբարի իններորդ օրվա ամփոփում 🧊

Առաջին ժամին մեզ մոտ պետք է քիմիայի դաս լիներ, բայց այն տեղափոխվել էր հաջորդ ժամին և այդ պատճառով ուղակի տեղեկություններ էինք գրում Գարֆեսճյան արվեստի կենտրոնի մասին։

Հետո մեզ մոտ քիմիայի դաս էր և մենք երկու շատ հետաքրքիր փորձ արեցինք։

Հաջորդը մեզ մոտ պետք է ընտրության դաս լիներ, բայց ես և իմ ընկերուհիս մասնակցեցինք մաթեմատիկական ֆլեշմոբին, իսկ վերադարձանք վրացերենի դասին միայն դրա երկրորդ ժամին։

Դրանից հետո մենք ամփոփումները գրեցինք։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։


2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնադիր, բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։