Ձմեռային ճամբարի ութերորդ օրվա ամփոփում ⛸

Շատ հետաքրքիր օր էր։

Այսօր առավոտվանից մենք պատրաստվում էինք սահադաշտ գնալուն` սնունդ էինք գնում և այլն։

Երբ արդեն պատրաստ էին, քայլելով գնում էին դեպի սահադաշտ։ Ես և իմ ընկերուհիները նրանցից մեկի մայրիկի հետ, մեքենայով էինք հասել։

Հասանք, պայուսակները թողեցինք և մեզ հերթով տվեցին չմուշկներ։ Երբ հագանք դրանք, գնացինք դեպի սահադաշտը։ Այն փակ թր և այդ պատճառով ցուրտ չէր։ Շատ զվարճալի անցավ։

Երբ վերջացրեցինք, հագանք շորռրը, կոշիկները, ինչից հետո միջանցքում մի քանի րոօե մնացինք` գնելու տաք խմիչքներ և տրանսպորտի գումարը տալով։ Երբ բոլորը գումարը տվեցին, մենք նստեցինք տրանսպորտ և հասանք դպրոց։

Ձմեռային ճամբարի յոթերորդ օրվա ամփոփում 🧣

Առաջին ժամը մեզ մոտ պար էր։

Հետո նախագծի ժամ էր, որը արեցիքն նկուղում։

Հաջորդ երկու ժամը ընտրության ժամեր էին։ Վրացերենի ընտրությանը մենք տեսանյութ էինք պատրաստել վրացերեն և Վրաստանից շատ երեխաների հետ պատմեցինք մեր երկրներում Նոր Տարվա ավանդույթների մասին։

Ընդմիջումից հետո ֆիզկուլտուրայի ժամ էր, բայց միայն մենք էինք եկել, քանի որ ջոկատավարը թողել էր տուն գնալ նրանց, ովքեր ուզում են։

Ձմեռային ճամբարի վեցերորդ օրվա ամփոփում 🧤

Այսօր առաջին ժամի կեսին ինձ և իմ ընկերուհիներին ասացին խանութ գնալ, որպեսքի հաց պատրաստելու համար բան գնել` խմորիչ և ալյուր։

Հաջորդ ժամերին պատրաստեցիքն խմորը, ինչից վաղը հաց ենք սարքելու։

Նյութ`

Թխում ենք հաց 🍞

Դրանից հետո գնացինք կավագործության, որտեղ պատրաստում էինք ինչ ուզում ենք։

Ընդմիջում էր, իսկ հետո գնացինք երգի և կրկնեցինք մեր անցած երգերը։

Այսքանով վերջացավ այս օրը։

Թխում ենք հաց 🍞

Մենք գնեցինք խմորիչ, ալյուր և հետ եկանք դպրոց` հաց պատրաստելու։

Ետ գալով մենք գոգնոցներ, գլխարկներ հագանք և սկսեցինք պատրաստել հաց։

Դրա համար մեզ պետք եկան` խմորիչ, ալյուր, գոլ ջուր, ձեթ, աղ։

Սկզբից մենք փոքր ամանի մեջ խառնեցինք խմորիչը, ալյուրի մի մասը և գոլ ջուրը։

Հետո մնացած ալյուրի հետ խառնեցինք ջուր և լցրեցինք փոքր ամանի միջի խառնուրդը դրա մեջ։

Այդպես խառնում էինք այքան, մինչև խմորը դառնա համասեռ։

Հետո խմորը դրեցինք թասի մեջ, փակեցինք և դրեցինք տաք տեղ, որպեսզի այն բարձրանա։

Վաղը այս խմորից հաց կթխենք։

Նկարներ և տեսանյութեր.

Ահա մեր հացը պատրաստ է`

Ճամբարային հինգերորդ օրվա ամփոփում ☃️

Ընդհանուր պարապմունքին մենք ինչպես միշտ պարեցինք, երգեցինք և արտասանեցինք:

Առաջին երկու ժամերին մենք նկուղում բաց թողնված բաները լրացրեցինք:

Հետո մեզ մոտ պարի ժամ էր:

Հաջորդ ժամին մեզ մոտ եկել էր գորգագործության ուսուցչուհի, ով մեզ շատ բաներ պատմեց այդ աշխատանքի մասին:

Դրանից հետո մենք տուն կամ երկարօրյա գնացինք:

Ձմեռային ճամբարի չորրորդ օրվա ամփոփում ❄

Ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք նկուղ` քիմիայի դասի։ Մենք կրկնեցինք քիմիայից մի քանի բան։

Հաջորդ ժամին մենք լրացնում էինք բաց թողնված աշխատանքները։

Դրանից հետո մեզ մոտ ընտրության դաս էր։ Վրացերենի դասաժամին սկզբից վրացերենը կրկնեցինք, հետո խմբով խաղեր խաղացինք։

Հաջորդը մենք գնացինք մարմարյա սրահ` միջոցառման։ Այնտեղ կրթահամալիրի բոլոր դպրոցներից երեխաներ, դասատուներ էին հավաքվել և մենք երգում, պարում, արտասանում էինք։

Դրանից հետո մենք տուն գնացինք։

Քիմիական ռեակցիաների տեսակները

Նախագծի հղում

Նպատակ՝    Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Համի և հոտի, գույնի, ջերմաստիճանի փոփոխություն։

Կաթի թթվելը, երկաթի ժանգոտվելը, գազի այրումը և այլն։

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Բարձր ջերմաստիճան,

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:

Ձմեռային ճամբարի երրորդ օրվա ամփոփում 🌨

Այս օրը երերկվա նման շատ հետաքրքիր անցավ։

Մենք երեկվա նման առավոտյան երևի 10։30 նստեցինք տրանսպորտ և ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։

Այնտեղ հասնելով, վերցրեցինք մեր սահնակները և բարձրացանք դեպի վեր։ Բարձրանալուց ոտքերը խորտակվում էին ձյան մեջ և որոշ տեղերում այն հասնում էր մինչև ծունկը։

Բարձրացանք, տեղավորեցինք մի տեղ պայուսակները և սահնակներով սկսեցինք իջնել։ Այստեղ` Ջրվեժի արգելոցի համեմատ ավելի մեծ էր դիքը և ավելի արագ էինք շարժվում։ Շատ զվարճալի էր։ Մեզ երկու֊երկու կամ մեկ֊մեկ էին նստացնում և մեզ բրդում էին, ինչից հետո մենք արագ սղում էինք։

Վերջում կերանք և հետ գնացինք ավտոբուսի մոտ։ Դրանից առաջ մոտիկ տաղավարում նստեցինք և մեր կոշիկների և գուլպաների միջի ձյունը թափ տվեցինք, հետո մտանք տրանսպորտ և հետ գնացինք դպրոց։

Ձմեռային ճամբարի երկրորդ օրվա ամփոփում 🛷

Այսօր շա՜տ զվարճալի և հետաքրքիր օր էր։

Առավոտը բոլորը գնացել էին ընդհանուր պարապմունքի, որից հետո` մինչև մոտավորապես 10։30 մենք պատրաստվում էինք ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։

Ճանապարհին ես և իմ ընկերները խաղեր խաղացինք և այդպես զվարճանում էինք ամբողջ ճանապարհի ընթացքում։

Երբ հասանք, հանեցինք երկու տեսակի սահնակները, որոնց հետ բարձրացանք դիքով` դեպի վեր։ Այնտեղ տեղավորեցինք պայուսակները և սկսեցինք սահել։ Բոլորը հերթով սահում էին և միմյանց օգնում էինք` հրելով։ Նաև մի քիչ ձնագնդիկ խաղացինք։

Հետո կերանք և հասավ գնալու ժամանակը։ Բոլորս նստեցինք տրանսպորտի մեջ և հետ գնացինք դպրոց։ Այդ ժամանակ դասերը արդեն վերջացել էին։

Ձմեռային ճամբարի առաջին օրվա ամփոփում ⛄

Այսօր ճամբարի առաջին օրն էր։

Այսօր մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքին մասնակցելով։ Այն տևեց մինչև 9:30։

Հետո մենք գնացինք մեր դասարան, որտեղ քննարկեցինք դեպի Ջրվեժի արգելոց և Սևաբերդ ճամփորդությունները։ Նաև գրեցինք տեղեկատվական նյութեր դրանց մասին։

Հետո մենք բժշկական ամսագրում նոր նյութեր ավելացրեցինք։

Դրանից հետո` չորրորդ ժամը մեզ մոտ երգ էր։ Մենք կրկնեցինք մի քանի երգ, որոնք նաև լինում են ընդհանուր պարապմունքներին։

Ընդմիջումից հետո մենք հետ եկանք դասարան և ավարտին հասցրեցինք կիսատ աշխատանքները։

Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին

Սևաբերդի մասին տեղեկություններ