Սևաբերդ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 265 բնակիչ:
Գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, և այն կոչվել է եղել Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ:
Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ 1895 թ․ գյուղում հայեր չեն բնակվել։
«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք:
Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, եւ այլն:
Անտառապարկից դուրս մնացած տարածքը, գտնվում է Գառնի-Երեւան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները:
Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:
Արձակուրդի օրերին ես կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի “Շերլոք Հոլմսի արկածները” գրքից “Պուտավոր Ժապավենը” ստեղծագործությունը: Ընկերուհիս էր կարդում Շերլոք Հոլմսի մասին և ես հետաքրքրվեցի, նաև մայրիկս խորհուրդ տվեց, որ կարդամ հենց այս պատմվածքը:
Տպավորվել է այն, որ մահվան պատճառը օձն էր, ինչը հաստատ չէի սպասում: Շերլոքը, ինչպես միշտ, շատ խելացի էր: Ուոթսոնը հավատարիմ ընկեր էր, որ գնացել էր իր ընկերոջ հետ շատ մեծ վտանգի, ինչը կարող էր չանել: Բժիշկը՝ պատմության գլխավոր պատճառը, իր ցեղակիցների նման շատ չար էր և ագահ: Նա ուզում էր սպանել իր խորթ դստրերին, որպեսզի տիրանար նրանց՝ ամուսնության համար պարգևվող փողին: Դուստրը համեստ էր և խորթ հոր մասին շատ բաներ կարող էր չպատմել, բայց նա պատրաստակամ էր: Երբ օձը բժշկին սպանել էր և Շերլոքը մտել էր այդ սենյակ, նա ասաց. “Փոս փորողը ինքն է փոսը ընկնում”:
Անհրաժեշտ պարագաներ.ապակե տարա՝ մետաղյա պտտվող փակիչով,փոքր մոմ,մետաղադրամ,թղթի փոքր կտորներ,լուցկի:
Փորձի ընթացքը.ապակե տարայի մեջ տեղավորել մետաղադրամը և թղթի փոքր կտորներ,որից հետո փակեք տարայի բերանը մետաղյա պտտվող փակիչով,և կտրուկ շուռ տվեք 180oC-ով : ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը:
Պատասխանեք հետրյալ հարցերին.
1.Ի՞նչ տեղի ունեցավ մետաղադրամի և թղթի կտորների հետ
Տարան շրջելուց մետաղադրամը և թղթի կտորները ընկան, բայց տարբեր արագություներով:
2.Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված այդ մարմիների նման հաջորդականությամբ անկումը
Քանի որ ավելի մեծ զանգված ունեցող մարմինը՝ մետաղադրամը ավելի արագ է հարղթահարում օդի դիմադրությունը:
3.Ի՞նչ ֆիզիկական երևույթ էր
ՄԵխանիկական ֆիզիկական երևույթ էր:
Այժմ բացիր տարան,փակիչը հակառակ դիրքով դրեք սեղանին,նրա վրա դասավորեք մետաղադրամը և թղթի կտորները,իսկ մոմը դրեք մեջտեղի մասում,և լուցկով վառեք:Ապակե տարան շրջված վիճակում հարմարեցրեք փակիչի վրա(մառվող մոմ,մետաղադրամ, թղթի կտորներ),այն պտտեք մինչև լավ փակվի:Սպասեք մինչև մոմը մարի(հանգչի) և անմիջապես տարան կտրուկ շուռ տվեք(պտտեք) 180օC-ով:
ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը: Պատասխանեք հետևյալ հարցերին.
1.Ինչպե՞ս են անվանում մարմինների նման անկումը, Ի՞նչ շարժում է դա:
Կոչվում է ազատ անկում: Դա հավասարաչափ արագացող շարժում էր:
2.Ի՞նչ ֆիզիկական և քիմիական երևույթներ տեղի ունեցան
Տեղի ունեցավ մեխանիկական ֆիզիկական երևույթ, երբ թուղթը և մետաղադրամը ընկան: Եվ քիմիական երևույթ՝ մոմի միջոցով թթվածնի այրումը:
3.Տարայի ներսում ի՞նչ միջավայր ստեղծվեց
Ստեղծվեց անօդ միջավայր:
4.Ինչպե՞ս են անվանում այդ <<դատարկությունը>>
Այդ <<դատարկությունը>> ավանում են վակուում:
Փորձերից ի՞նչ եզրակացության եկաք:
Հասկացա, որ անօդ տարածության մեջ բոլոր մարմինները նույն արագությամբ են ընկնում, իսկ սովորական միջավայրում ավելի մեծ զանգված ունեցող մարմինները ավելի արագ են ընկնում:
Մկանները՝ կպնելով ոսկրերին, բերում են նրանց շարժման: Մասնակցում են մարմնի խոռոչների առաջացմանը: Ներառված են որոշ ներքին օրգանների բաղադրության մեջ: Մկանների միջոցով, մարմինը պահում է հավասարակշռություն, շարժվում է տարածության մեջ, իրականացվում են շմչառական, ծամիչ, կլման շարժումները: Գոյություն ունեն մկանային հյուսվածքների երեք տեսակ՝ հարթ, կմախքային, սրտային: Ամեն կմախքային մկանը կառուցված է միջաձիգ֊զոլավոր մկանաթելերի խուրձերից՝ սահմանափակված շարակցական հյուսվածքներով: Մկանային խրձերը առաջացնում են օրգանի մկանոտ մասը՝ փորիկը, որը անցնում է դեպի ջիլը: Մկանային խրձերի, կամ հեռակա ջլի օգնությամբ, որը կոչում են գլխիկ, մկանը սկիզբ է առնում ոսկրերի վրա: Հեռակա ոսկրի ծայրով կամ դրա հեռակա ջլով, որը նաև անվանում են «պոչ», մկանը կպնում է ուրիշ ոսկրին: Համարվում է, որ մկանի սկիզբը գտնվում է ավելի մոտիկ, քան ամրացումը, որը գտնվում է ավելի հեռու: Որոշ մկաններ ունեն միջանկյալ ջլեր, գտնվող երկու փորիկների մեջտեղում, օրինակ՝ երկփոր մկանը: Որոշ մկանների մոտ, օրինակ՝ որովայնի հարթ մկանի մոտ, մկանախրձերի ընթացքը ընթհատվում է մի քանի կարճ միջանկյալ ջլերով, ձևավորելով ջլային զրահներ: Մկանների ձևերը բազմաթիվ են: Իլիկաձև մկանները գտվում են վերջույթների վրա: Կպնում են ոսկրերին՝ որոնք կատարում են լծակի դեր: Լայն մկանները մասնակցում են իրանի պատերի առաջացմանը: Իլիկաձև մկանի օրինակ է՝ ուսի երկգլխանի մկանը: Լայն մկանների օրինակ է՝ որովայնի թեք մկանները: Մկանային խրձերը՝ պառկած ջլի մի կողմում, կոչում են մեկփետրավոր: Եթե մկանային խրձերը տեղակայված են ջլի երկու կողմից, մկանը կոչվում է երկփետրավոր: Երբեմն մկանային խրձերը բարդ փաթաթվում են և ջլին են կպնում մի քանի կողմից: Այս դեպքում ձևավորվում է բազմափետրավոր մկանը: Որոշ մկաններ ունենում են երկու֊երեք կամ չորս գլխիկ: Երկու կամ մի քանի ջիլ: Որոշ մկանների մոտ մկանային խրձերը ունեն շրջանաձև ուղղություն, որոնք ձևավորում են շրջանաձև մկանը: Այդպիսի մկանները սովորաբար շրջապատում են մարմնի բնական անցքերը, օրինակ՝ բերանը, և կատարում են սեղմելու ֆունկցիան: Մկանների կծկման դեպքում, դրա մի ծայրը միշտ մնալու է անշարժ: Այդ մասը կոչում են ֆիքսված կետ, իսկ շարժվող կետը գտնվում է ուրիշ ոսկրի վրա, որին մկանը կպած է և որը մկանի կծկման ժամանակ շարժման է գալիս: Մկանների անունները ունեն տարբեր ծագում: Որոշ մկանները իրենց անվանումներըստացել են համապատասխան ձևին: Օրինակ՝ ռոմբաձև մկանը: Ուրիշ մկանների անվանումները նշում են դրանց չափերը, մկանային խրձերի ուղղությունը, սկզբի և ամրացման տեղը և ֆունկցիան, որը իրենք կատարում են: Մկանները՝ կծկվելով, կատարում են իրենց ֆունկցիան, անատոմիական կազմավորումների մասնակցությամբ, որոնք պետք է դիտարկել, ինչպես մկանների օժանդակ սարքեր: Ֆասցիան իրենից ներկայացնում է մկանների շարակցական հյուսվածքի ծածկույթ: Ձևավորելով մկանների համար պատյան, ֆասցիան սահմանափակում է դրանք իրարից: Պաթոլոգիայի դեպքում սահմանափակում են թարախի տարածումը, արյան տարածումը արյունահոսության ժամանակ: Մկանի, շարակցական հյուսվածքի և ֆասցիայի մակերևույթի միջև գտնվում է փխրուն ճարպային հյուսվածքի բարակ շերտ: Որոշ տեղերում կան մասեր՝ ֆասցիայի հաստացումները: Ամրանալով ոսկրային ելուստներին, ֆասցիաները ձևավորում են մանրաթելային կամուրջ՝ ջլերի հենարան: Հենարանները խանգարում են ջլերի տեղաշարժմանը դեպի կողմերը, տալիս են ճիշտ ուղղություն՝ մկանների կծկման դեպքում: Այն մասերում, որտեղ ջլերը կամ մկանները կից են ոսկրային ելուստներին, կան սինովիալ ծոցեր, որոնք վերացնում են շփումը: Սինովիալ ծոցը ունի հարթեցված շարակցական հյուսվածքի քսակի ձև, որի մեջ պարունակվում է սինովիալ հեղուկի փոքր քանակ:
Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ:Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Գոյություն ունեն կեցվածքի տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից, բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա և վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք, ինչի դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է:
2. Մկանների կառուցվածքը և գործողությունները:
Մկանները՝ կպնելով ոսկրերին, բերում են նրանց շարժման: Մասնակցում են մարմնի խոռոչների առաջացմանը: Ներառված են որոշ ներքին օրգանների բաղադրության մեջ: Մկանների միջոցով, մարմինը պահում է հավասարակշռություն, շարժվում է տարածության մեջ, իրականացվում են շմչառական, ծամիչ, կլման շարժումները: Մկանային խրձերի, կամ հեռակա ջլի օգնությամբ, որը կոչում են գլխիկ, մկանը սկիզբ է առնում ոսկրերի վրա: Հեռակա ոսկրի ծայրով կամ դրա հեռակա ջլով, որը նաև անվանում են «պոչ», մկանը կպնում է ուրիշ ոսկրին: Որոշ մկաններ ունեն միջանկյալ ջլեր, գտնվող երկու փորիկների մեջտեղում: Որոշ մկանների մոտ մկանային խրձերը ունեն շրջանաձև ուղղություն, որոնք ձևավորում են շրջանաձև մկանը: Այդպիսի մկանները սովորաբար շրջապատում են մարմնի բնական անցքերը, օրինակ՝ բերանը, և կատարում են սեղմելու ֆունկցիան: Ձևավորելով մկանների համար պատյան, ֆասցիան սահմանափակում է դրանք իրարից: Պաթոլոգիայի դեպքում սահմանափակում են թարախի տարածումը, արյան տարածումը արյունահոսության ժամանակ:
3. Գրել արյան բաղադրությունը:
Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։ Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ։
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20
1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt
S=gt²/2
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Շրջանագծի յուրաքանչյուր կետում մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջանագծին տարված շոշափողին: Օրինակ՝ սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերը պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ են:
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որըհավասար է միավոր ժամանակամիջոցներում մարմնի կատարած պտույտների թվին:
Պտտման հաճախության միավոր՝ n
6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
Համեմատելով T=t/N և n=N/t բանաձևերը՝ կարելի է տեսնել, որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են.
n=1/T, T=1/n
8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը: