Հայ Ազգային կուսակցություններ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Հայ ազգային-քաղաքական կյանքը աշխուժացել էր, քանի որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա և հայ մտավորական շրջանները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր, միավորվում էին ազգային-ազատագրության գաղափարի շուրջ:
Բայց սուլթանական վարչակարգը ուժեղացրել էր ազգային և հասարակական ճնշումը, ինչից հետո Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան ավելի հասուն քաղաքական կազմակերպությունների՝ ազգային կուսակցությունների առաջացման համար:

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը, բայց նրան վտարում են: Հետո Ֆրանսիայի Մարսել քաղաքում է հաստատվում, որտեղ հրատարակվում է <<Արմենիա>> թերթը:
Հեղափոխությունների շրջանում 1885թ. աշնանը Վան քաղաքում գաղտնիության պայմաններում հիմնադրվում է առաջին հայ ազգային կուսակցությունը, որը կոչվեց <<Արմենական>>, քանի որ Փորթուգալյանի աշակերտները շարունակում էին հետևել <<Արմենիայի>> ուղղությանը:
Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնատիրությունից ազատագրելու համար:

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Որպես հեռավոր նպատակ Հնչակյան կուսակցությունը սահմանում է մարդու կողմից մարդու շահագործման վերացումը և սոցիալիզմի կառուցումը, իսկ մոտակա խնդիր՝ հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական բռնապետությունից: Ապագա հայկական անկախ պետության կազմում պետք է միավորվեին օսմանյան, ռուսական և պարսկական տիրապետությանը ենթակա հայկական հողերը:

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Օսմանյան իշխանությունների կողմից օրեցօր սաստկացող բռնությունների դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու, միավորվելու, միմյանց հետ դաշնակցելու համար 1890թ. ամռանը Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ <<Հայ հեղափոխականների դաշնակցության>> (ՀՅԴ) ստեղծմանը:
Կուսակցության անդամները ձգտում էին հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը, որով այս փուլում հասկացվում էր հայկական նահանգների ինքնավարության հաստատումը: նաև նախատեսվում էր ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում:

Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

Թեմա 9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները․
ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
գ/ Պետության արտաքին գործառույթները
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 201-204
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր արտաքին քաղաքականությունը: Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից:

Պետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բազմաթիվ գործոնների հիման վրա, որոնց մեջ են մտնում երկրի սոցիալ-տնտեսական դրությունը, աշխարհագրական դիրքը, պատմական, ազգային-կրոնական առանձնահատկությունները, երկրի անկախության և անվտանգության ապահովման պահանջը և այլն:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը: Հայաստանն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ պարտավորվում է ղեկավարվել միջազգային իրավունքի սկզբունքներով և անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերով ստանձնած իր պարտավորությունները:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Արտաքին գործառույթները իրականացվում են արտաքին ոլորտում պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը: Դրանց նպատակն է այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը:

3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ պահելուն, օրինակ՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի և Հնդկաստանի։ Այս ամենը օգնում է անվտանգություն ու տնտեսական կապեր ապահովել։ Բայց Հայաստանի խնդիրները՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դժվարացնում են առաջընթացը։ Դեռ պետք է զարգացնել դիվանագիտությունն ու ավելի անկախ լինել խոշոր երկրներից։

Հանրահաշիվ Դաս 8

ax2 + bx + c = 0
D = b2-4ac
D >/ 0 => 2 արմատ
D = 0 => x= x2
D < 0 => արմատ չունի

x1 = b + √D/2a
x2 = -b — √D/2a

Առաջադրանքներ՝ 75, 86 և 94

75․ x— 4x — 5 = 0
D = 16 — 4 * (-5) = 36
x1 = 4 + √36/2 = 5
x2 = -4 + √36/2 = -1
Պատ․՝ 5 ; -1

86․ x2 — 6x + 9 =0
D = 36 — 4 * 1 * 9 = 0
x1 = -6/2 = 3
x2 = 6/2 = 3
Պատ․՝ 3

94․ x2 + 3x + 10 = 0
D = 9 — 4 * 1 * 10 = -31
Եթե 0-ն փոքր է D-ից, ապա արմատ չունի

Բրաունիի բաղադրատոմս

Բաղադրությունը 9 մեծ կամ 12-14 միջին բլիթների համար
• 60 գ փափուկ կարագ
• 70 գ շաքարի փոշի
• վանիլ
• 2 ձու (սենյակային ջերմաստիճան)
• 40 գ կակաոյի փոշի
• 150 գ մաղած ալյուր
• 6 գ փխրեցուցիչ
• 100 գ մանր կտրատած շոկոլադ կամ շոկոլադի կտորներ

• շաքարի փոշի

Նորմատիվ իրավական ակտ, Օրենք, Սահմանադրություն

Նորմատիվ իրավական ակտ, Օրենք, Սահմանադրություն

Նորմատիվ իրավական ակտը ստեղծվում է պետության իրավասու մարմիններիի կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյունքով: Այդ ակտը պաշտոնական փաստաթուղթ է, որն ունի պարտադիր հատկանիշներ՝ ակտի անունը (օրենք, հրամանագիր), ակտն ընդունող մարմնի անվանումը (խորհրդարան, նախագահ և այլն):
Նորմատիվ իրավական ակտերը տարբերվում են մնացած իրավական ակտերից, որոնք իրավունքի աղբյուրներ չեն: Նորմատիվ իրավական ակտերում իրավունքի նորմերը խմբավորվում են ըստ որոշակի կառուցվածքային համակարգի՝ բաժիններ, գլուխներ, հոդվածներ:

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքն ընդունվում է կամ օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի, կամ հանրաքվեի միջոցով: Օրենքներն իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն արդարությանը, ազատությանը, իրավահավասարությանը, մարդասիրությանը: Օրենքի տեսակներն են Սահմանադրությունը, սահմանադրական օրենքը, օրենքները:

Սահմանադրությունը մեր պետության և հասարակության հիմնական օրենքն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը: Սահմանադրությունը հաշտեցնում է մարդու, պետության և հասարակության իրավունքները՝ ապահովելով այդ երեքի շահերի համամասնությունը և հավասարակշռությունը՝ դրանով իսկ կանխելով բախումները:

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական և պետական օբյեկտները պահպանելու և պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար:

Դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև:

Ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) աղտոտման գոտի` հողատարածք, շինություն կամ ջրատարածք, որոնց սահմաններում առկա է ճառագայթաակտիվ աղտոտվածություն:

Իներտ թափոն` թափոն, որը չի ենթարկվում, կամ շատ դանդաղ է ենթարկվում ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական որևէ էական ձևափոխության:

Չափանմուշ (էտալոն)` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցման համար:

Հոմանիշներ և Հականիշներ Վարժություններ

Վարժություններ
Վարժություն 1։ Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

հսկայական — վիթխարի, ողորկ — հարթ, համեստ — —, դժվար — խրթին, ստերջ — անպտուղ, հավաքել — ժողովել, դյութիչ — հմայիչ, հուզիչ — —, ծավի — բիլ, դրվատել — գովել, դեղձան — —, դատարկել — պարպել, սնապարծ — —, խոնավ — տամուկ

Վարժություն 2։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ

  1. ակնդետ, անխոս, անթարթ
  2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
  3. անձայն, անքթիթ, անշեղ
    բ) Գեղեցիկ
  4. անբարետես, դեղձան, չքնաղ
  5. գեղանի, կախարդական, լուսավոր
  6. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
    գ) Գովել
  7. նախատել, բաղդատել, դրվատել
  8. հարատևել, պարսավել, ներբողել
  9. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
    դ) Երեկո
  10. արշալույս, վերջալույս, աստղալույս
  11. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
  12. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
    ե) Ցանկալի
  13. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
  14. տենչալի, պատկառելի, անհերքելի
  15. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Վարժություններ
Վարժություն 1։ Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան — ծույլ, ամպոտ — —, դալար — , ուսյալ — տգետ, երկչոտ — համարձակ, հինավուրց — —, գագաթ — ստորոտ, օրինական — ապօրինի, անջրդի — ջրարբի, ինքնահավան — անբասիր, նոսր — թանձր, ողորկ — խորդուբորդ, հեռավոր — , արատավոր — ջինջ

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

  1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
  2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
  3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
  4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
  5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
  6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Թոփ երկրներ ես կայցելեի և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները այդտեղ

Թոփ երկրներ ես կայցելեի և ինչու, էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ֆրանսիա

Կասիսը գեղատեսիլ ափամերձ քաղաք է, որը հայտնի է իր սպիտակ ժայռերով, կապույտ ջրերով և տեսարժան վայրերով, ինչպիսիք են Կանայի հրվանդանը և Կալանկես ազգային պարկը: Մատչելի է ավտոբուսով կամ նավով, քաղաքն առաջարկում է արշավներ, նավով նավարկություն և բայակավարություն: Կալանկները հիանալի են արկածների համար, մինչդեռ քաղաքը կատարյալ է հանգիստ զբոսանքի համար, ինչը այն դարձնում է ֆրանսիական Ռիվիերայի պարտադիր այցելության վայր:

Շվեյցարիա

Ես կուզեի այցելել Շվեյցարիան, քանի որ այնտեղ շատ գեղեցիկ են քաղաքները և ընդհանրապես բնությունը, շրջապատը մաքուր է և հանգիստ:

Շվեյցարիայի Բլաուսե ազգային պարկը հայտնի է իր փիրուզագույն լճով, որը շրջապատված է անտառներով: Լճի պարզ, վառ կապույտ գույնը գալիս է ստորգետնյա աղբյուրներից: Այցելուները կարող են վայելել զբոսանքի գեղատեսիլ արահետները, տեսնել իշխանի ֆերմա և ուսումնասիրել այգու կենսաբազմազանությունը:

Տանզանիա

Մանյարա լիճ ազգային պարկ, որը գտնվում է Տանզանիայի հյուսիսում։ Այգին հայտնի է իր բազմազան էկոհամակարգերով, որոնք ներառում են հինգ տարբեր բուսական գոտիներ: Այստեղ ապրում են տարբեր վայրի կենդանիներ՝ գոմեշներ, փղեր, առյուծներ, ընձառյուծներ և ռնգեղջյուրներ։ Այգին հատկապես հայտնի է ջրային թռչունների, հատկապես ֆլամինգոների մեծ պոպուլյացիայով, որոնց գրավում է լճի ալկալային ջրերը:

Նիդերլանդներ

Հունեբեդեն, հնագույն դամբարանները Դրենթեում կառուցվել են մ.թ.ա. մոտ 3000 թվականին Ֆունել Բեյքեր մշակույթի կողմից: Սառցե դարաշրջանից մնացած հսկայական քարերից պատրաստված այս 40 տոննա կշռող կառույցներից 54-ը դեռ կանգուն են:

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները․
ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
բ/ Քաղաքական գիտակցությունը
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 185-192

Առաջադրանք
1.
 Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Քաղաքական կուսակցությունն ընդհանուր նպատակներով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է: Կուսակցությունները, որոնք ես գիտեմ՝ Քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան, Հայաստանի հանրապետական կուսակցություն:

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

Քաղաքական գիտակցությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ հասկանում են քաղաքական համակարգերն ու դրանց աշխատանքը: Այն կարևոր է, որովհետև օգնում է քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և քաղաքական որոշումների կայացմանը, ինչը նպաստում է քաղաքական համակարգի կայունությանը և բարելավմանը։

3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը:

Ինձ թվում է իմ քաղաքական գիտակցությունը ցածր է, քանի որ ես երբեք առանձնապես չեմ հետաքրքրվել քաղաքագիտությամբ, թեև գիտեմ, որ դա շատ կարևոր է: Ինչ թվում է պետք է մի օր սկսել ավելի խորը ուսումնասիրել քաղաքագիտությունը և բավական գիտելիք հավաքելով միայն այդ ժամանակ ես ինձ կհամարեմ բարձր քաղաքական գիտակցություն ունեցող:

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածներն են՝

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

    Հայկական հարցի էությունը Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնումն է։ Այն վերաբերում էր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում հայերի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությանը։

    Սան Ստեֆանոյի պայմանագրից հետո (1878 թ.) Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերը ակտիվացրին իրենց գործունեությունը՝ ձգտելով իրագործել պայմանագրի այն կետերը, որոնք նախատեսում էին հայերի իրավունքների պաշտպանությունը և բարեփոխումների անցկացումը Օսմանյան կայսրությունում։
    Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել էր ապահովել Արևմտյան Հայաստանի հայերի անվտանգությունն ու բարեփոխումներ իրականացնել այդ տարածքներում, չնայած այս բարեփոխումներն այդպես էլ չիրականացվեցին։
  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Հայ համայնքը մեծապես ներգրավված էր իր շահերը պաշտպանելու գործում՝ ակտիվորեն մասնակցելով բանակցություններին և քննարկումներին՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել հայ բնակչության համար։ Սակայն բախվեց դժվարությունների՝ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի պատճառով, ինչը խանգարում էր արդյունավետ մասնակցությանը։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվեց 1878թ. փետրվարի 19-ին, և ըստ դրա Ռուսաստանին անցնում էին վեց գավառ ու Սև ծովի առափնյա շրջանները, իսկ Օսմանյան կայսրությանը վերադարձվեցին Էրզրումը և Բասենը: Պայմանագրում հայերին և Հայաստանին վերաբերող հոդվածներ կային, որոնք մասամբ համընկնում էին հայերի պահանջներին, օրինակ՝ 16-րդ հոդվածը, որով պետք էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:

1878թ. Բեռլինում տեղի ունեցավ վեհաժողով, որտեղ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ վերանայեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և իրենցն ուժեղացնելու համար: Թուրքիային վերադարձվեցին Ալաշկերտն ու Բայազետը, Ռուսաստանին մնացին Կարսը, Արդահանը և Բաթումը:

Բեռլինի վեհաժողովը վատացրեց իրավիճակը հայերի համար: Հայկական հարցը տեղափոխվեց երկրորդ պլան՝ դառնալով 61-րդ հոդվածը, իսկ «Հայաստան» տերմինը փոխվեց «հայաբնակ մարզեր»-ով: Վեհաժողովի արդյունքում Օսմանյան կայսրությունը ամրապնդվեց՝ հայերին ոչնչացնելով՝ կանխելու համար եվրոպական միջամտությունը: Գրեթե նույն ազդեցությունը ունեցավ Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Խոստացված անվատնգությունն ու բարեփոխումները այդպես էլ իրականություն չդարձան։
Այսպիսով վեհաժողովը ցույց տվեց, որ մյուս տերությունները գերադասում էին իրենց սեփական շահերը, և հայերը սկսեցին դիմել ինքնապաշտպանության միջոցներին՝ հիմնելով կուսակցություններ։

Կարսի մարզը կազմված էր հիմնական երեք գավառներից՝ Կարսի գավառ, Արդահանի գավառ և Օլթիի գավառ։

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Վեհաժողովից հետո հայերը հիասթափվում են պայմանագրի կետերից և Մ. Խրիմյանն ու Մ. Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1–ին, բողոք ներկայացրեցին մեծ տերություններին։ Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանեցրեց հարիսայի ճաշկերույթի, ասելով, որ Բեռլինի վեհաժողովը նման էր հարիսայի մեծ կաթսայի, որտեղ մեծ պետությունները իրենց երկաթե շերեփներով վերցնում էին իրենց բաժինը, մինչդեռ հայերը մոտեցան թղթե շերեփով, որն անմիջապես քայքայվեց: Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը։ Ինչը վերաբերվում է մեծ տերություններին, նրանք բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտություններից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը։