Բարև ձեզ։ Ես Նանե Խաչատրյանն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ 7֊6 դասարանում։ Շատ եմ սիրում իմ դպրոցը։ Այստեղ շատ հետաքրքիր է սովորել։ Առարկաները շատ հետաքրքիր են և շատ լավ են ուսուցիչները բացատրում դասը։ Ես բոլոր առարկաները սիրում եմ, այդ թվում նաև կենսաբանությունը։ Ես կենսաբանության համար շատ տեսանյութեր և պատումներ եմ արել։ Այդ պատճառով “Ձմեռ պապ 2021” մրցանակ եմ ստացել։ Շատ ուրախ եմ։
Category Archives: Без рубрики
Մաթեմ բ.
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ # 6
1.Անտառի բացատում կա մի քառակուսաձև լճակ, որի ափերին աճում են անտառի ամենահին 4 հսկա ծառերը: Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել մեծացնել լճակի մակերեսը 2 անգամ՝ պահպանելով նրա քառակուսի ձևը:
Ինչպես կարելի է ընդլայնել լճակի մակերեսը, որ ծառերը մնան անվնաս և
ինչպես նախկինում՝ աճեն լճակի ափերին:
Պետք է քառակուսին մի քիչ թեքել, որպիսզի քառակուսաձև լճակի անկյունները լինեն ամեն երկու ծառի մեջտեղում:
2. Հինգ հողափորներ 5 ժամում փորում են 5մ ջրանցք:
Որքան հողափորներ են հարկավոր, 100 ժամում 100մ ջրանցք փորելու համար:
5
3. Հնարավոր է արդյոք տապակել 3 կոտլետները
3 րոպեում, եթե յուրաքանչյու կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե, իսկ թավայի մեջ տեղավորվում է ընդամենը 2 կոտլետ:
Սկզբից պետք է երկու կոտլետ տապակել մեկ կողմից: Հենց կողմը տապակեց մեկ կոտլետը հանում ենք և դնում ենք դեռ չտապակված կոտլետը, իսկ թավայի մեջ մնացած կոտլետը թեքում ենք մյուս կողմը տապակվելու: Հենց տապակվեց այն հանում ենք և դնում են կիսատ տապակած մնացած կոտլետը և երկուսն էլ թեքում ենք հում կողմի վրա տապակվելու: Այդպես երեք րոպեում հասցրեցինք երեք կոտլետ տապակել:
4. Երկնիշ թվի առաջին թվանշանը երկրորդից 2 անգամ ավելին է: Եթե այդ թվին ավելացնենք նրա առջին թվանշանի քառակուսին, կստացվի մի ամբողջ թվի քառակուսի: Գտնել երկնիշ թիվը:
5.Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ:
տասնհինգ կգ
6. Գտնել օրինաչափությունը.
2, 5, 10, 17, 26, 37, 50, 65 …..
Արդեն նախորդ տարին երևի բոլորի համար շատ վատ անցավ և կարծում եմ այս տարին պետք է գոնե այդքան վատը չլինի։
Հենց դարձավ տասներկուսը ես շատ ուրախ էի, որ վերջապես այս տարին վերջացավ։ Մենք շատ լավ նշեցինք։ Իհարկե ավելի քիչ ուտելիք կար բայց ունեինք աղցաններ, խոզ և հնդկահավ։ Նաև երշիկներ, ձիթապտուղ և այլն։ Հյուրեր չունեցանք (և նվերներ)։ Ավելի տխուր էր։
Մենք (ես և եղբայրս) զարդարել էինք տոնածառը։ Ահա արագացրած տարբերակը։
Նոր տարուց առաջ իմ փոքրիկ ոչ հարազատ քրոջ ծնունդն էր։ Մենք գնացել էինք Ծաղկաձոր։
Նաև ես գնացել էի սահադաշտ։
Օրացույցի վրա նշում եմ օրերը։
Ես ձմռան ընթացքում իմ գիրքը՝ “Խորհրդավոր Պարտեզ”-ը վերջացրել եմ կարդալ։ Այն ինձ շատ է դուր եկել։ Հիմա ես սկսել եմ կարդալ նոր գիրք՝ “Հայդի”-ն։ Ընտրել գիրքը դժվար էր։ Մենք առցանց էինք ուզում նայել գրքերը, իսկ երբ ընտրենք գնանք գրախանութ և գնենք այն։ Մենք մի քանի առցանց գրախանութ մտանք և շատ ժամանակ անց վերջապես ես ընտրեցի “Հայդի” գիրքը։ Ես այն կարդում եմ և այն ինձ նույնպես շատ է դուր գալիս։
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ # 7
(Ձմեռային խնդիրներ)
1.Ավագ եղբայրն ասաց. ՛՛Տուր ինձ 8 ձնագնդի, և ինձ մոտ 2 անգամ ավելին կլինի, քան քեզ մոտ՛՛: Իսկ քույրը նրան պատասխանեց. ՛՛ Դու տուր ինձ 8 ձնագնդի և մեր մոտ եղած ձնագնդերը կհավասարվեն: Որքան կա յուրաքանչյուրի մոտ:
8
2.Երեխաները ավարտեցին ամանորյա աշխատանքները, իրենց պատրաստած գեղեցիկ փաթիլները փակցնելով հավասար կողմեր ունեցող եռանկյունաձև թղթի վրա: Ինչպես կարելի է այն բաժանել 4 հավասար մասերի այնպես, որ յուրաքանչյուրում լինի 1 փաթիլ:

3.Երբ սկյուռը պարկերից յուրաքանչյուրում պահում է 1 ընկույզ, ապա բոլոր ընկույզները թաքցնելու համար 1 պարկ չի բավականացնում: Երբ ամեն պարկում պահում է 2 ընկույզ ապա 1 պարկ դատարկ է մնում:
Քանի ընկույզ և քանի պարկ ունի սկյուռը:
4. Երեկ չէ առաջին օրը Սառնանուշը 13 տարեկան էր: Հաջորդ տարի նա կլինի 16: Ինչպես է դա հնարավոր???
5. Լրացնել օրինաչափությունը.
Խտություն։ Խտության միավորներ
Մարմնի ծավալը նրա զբաղեցրած տեղն է։ Միավորը այն խորանարդն է, որի կողմը մեկ մետր է։ Այն 1մ3: Այլ միավորներ են 1դմ3, 1սմ3:
Փորձից համոզվեցի, որ 1լ3 և 1դմ3: Համոզվեցի նափ, որ 1լ3=1դմ3, 1մլ3=1սմ3:
Աշխարհագրություն Տնային աշխատանք
Դասի հղումը
1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
Աշխարհագրությունը մի հետաքրքիր գիտություն է, որը առաջացել է երկուս ու կես հազարամյակներ առաջ: Այս գիտությունը առաջացել է նրա համար, որ մարդկանց ծանոթացնի երկրի բնույթի, աշխարհագրական դիրքի և կլիմայի մասին:
2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:
Նոր ժամանակներում աշխարհագրությունը բացի բնության ու բնական երևույթների ուսումնասիրելուց իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև գիտության, հանգստի կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական այլ հարցերի ուսումնասիրության վրա: Այսպիսով` սկսեց ուսումնասիրել ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև էկոլոգիական հիմնահարցը:
3. Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
Բնական Գիտություններ
Ֆիզիկա
Կենսաբանություն
Քիմիա
Էկոնոգիա
Աստղագիտություն
Հասարակական գիտություններ
Պատմություն
Հասարակագիտություն
Իրավունք
Կրոն
Փիլիսոփայություն Աշխարհագրության հետ կապ ունեն- Ֆիզիկա, Կենսաբանություն, Քիմիա, Էկոնոգիա, Հասարակագիտություն
Առցանց ուսուցում Ընտանեկան նախագիծ
Առցանց ուսուցում Ընտանեկան նախագիծ
- Քո օրվա սկիզբը
Ես իմ օրը սկսում եմ ժամը 8:30-ին։ Առաջինը ես կերակրում եմ կենդանիներիս։ Հետո լվացվում եմ, հագնվում եմ, նախաճաշում։ Նախաճաշելուց ես սովորաբար նայում եմ հեռուստացույց։
- Նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
4. Օրը ընտանիքի հետ
Մենք համարյա թե ամեն օր նայում ենք ֆիլմ էր։ Օրինակ՝ «Пираты Карибского Моря», «Жандарм и Инопланетяне», «Вокруг света за 80 дней», «Приключения раввина Якова», «Приключения Тома Сойера и Гекельбери Финна»։
5. Ինքնակրթություն
Ես օգտվում եմ իմ ուսուցիչների բլոգներից, անհրաժեշտության դեպքում Վիքիպեդիայից, Օնլայն բառարաններից, տան հանրագիտարաններից։
6. Մարզական ժամ
Ես դուրս եմ գալիս բակ, հեծանիվ քշում և պարան թռնում։
7. Օրվա ազատ ժամանկը
Ես օրվա ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, կենդանիներիս հետ եմ շփվում, գիրք եմ կարդում, խաղեր եմ խաղում ընտանիքիս հետ, իչնում եմ բակ խաղալու։
8. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
Կառաջարկեմ խաղալ «Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլ խաղերը։ Կառաջարկեմ դիտել «Пираты Карибского Моря», «Жандарм и Инопланетяне», «Вокруг света за 80 дней», «Приключения раввина Якова», «Приключения Тома Сойера и Гекельбери Финна»։ Կառաջարկեմ կարդալ «Հարրի Փոթերը», «Թով Սոյերի արկածները», «Երկարագուլպա Պիպին», «Նումիի և Նիկիի արկածները»։
Նախագիծ 03.05.2020
Նախագիծ կազմել ինչ ես անում, ինչ նոր բաներ ես այս ընթացքում սովորել։
Ես այս ընթացքում սովորել եմ․
- հեծանիվ քշել
- լավ պարան թռնել
- օգտվել Microsoft Teams ծրագրից
- օգտվել MovieMaker ծրագրից
Նոր գտելիքներ եմ ձեռք բերել․
- հիմնական առարկաներից՝ մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն և այլն
- սովորել եմ նկարել կենդանիներ
Անհատական պլան
Մարտ ամսվա առցանց ուսուցման ընթացքում ես շատ նախագծերի եմ մասնակցել։ Օրինակ՝

