Ուրբաթ օրը մենք գնացինք դասարանով թանգարան, որը կոչվում է «Գիտության և տեխնիկայի թանգարան»։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք տեսանք հին, հայկական սառնարան, հին համակարգիչներ, հին հեռախոսներ, հատուկ ակնոցներ, որոնք և՛ լավացնում են տեսողությունը, և՛ լավացնում են լսողությունը, հին զարթուցիչներ, հին գիթարներ, հին և շատ փոքրիկ հեռուստացույցներ, հին ռադիոներ և այլ հետաքրքիր իրեր։ Մենք իմացանք, որ շատ առարկաներ ստեղծել են հայերը։ Ինձ շատ դուր եկան առաջին համակարգիչները, որովհետև նրանք շատ մեծ էին և մի ամբողջ սենյակ զբաղեցնում էին։ Նաև դուր եկավ, որ նրանց էկրանի լամպերը պետք էր ժամը մեկ փոխել, որովհետև նրանք փչանում էին։ Ինձ այստեղ շատ դուր եկավ։
Category Archives: Բնագիտություն
Դդմի օգտակար հատկությունները
Դդումները շատ օգտակար են։ Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Դդումները իրենց մեջ պարունակում են շատ վիտամիններ և օգտակար նյութեր։ Դրանցից են C, B1, B2 վիտամինները, բետա-կարոտինը, պանտոտենաթթուն, նիկոտինաթթուն, ֆրուկտոզան և մի շարք հանքանյութերը, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը: Դդմի սերմերը կանխում են ոսկորների փխրունությունը, օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում: Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:
Տնային աշխատանք 17.12.2019
Տնային 1.
1*Ո՞ր մարմիններն են փոխազդում.
1) դուռը հրելիս-մեխանիկական աշխատանք,
2) ծանրաձողը բարձրացնելիս-մեխանիկական աշխատանք,
3) քայլելիս-շփման ուժ:
2*Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.
․ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետնին
․կշռաքարը դրված է գետնին
.ապակու հարթ մակերևույթով գլորվում է գնդակ
Դասարանական աշխատանք 13.12.2019

1.Ջերմաստիճանը բնութագրում է մարմինների ջերմային հավասարակշռությունը։
2.Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են այն ժամանակ, երբ սառը և տաք մարմինները իրար են հպվում։
3.Հեղուկային, մետաղական, էլեկտրական, էլեկտրոնային և այլն։
4.Պետք է շատ զգույշ վարվել, որովհետև նրա միջի սնդիկը վնասակար է։
5.Աստիճան Ցելսուս
Ինքնաստուգում
Մեխանիկական աշխատանքը կատարվում է ուժի ազդեցությամբ մարմնի տեղափոխության ժամանակ։
Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:
Աշխատանքի մեծությունը որոշվում է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, նաև մարմնի անցած ճանապարհից։
Բնության մեջ գոյություն ունեն էներգիայի բազմազան տեսակներ։ Էներգիայի բոլոր տեսակները որոշակի պայմաններում կարող են փոխակերպվել մեկը մյուսի։ Բնության մեջ էներգիայի ընդհանուր քանակը միշտ մնում է անփոփոխ. էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում։
Էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք:
Էլեկտրական, արեգակնային, ջերմային, քիմիական, մեխանիկական, ատոմային, միջուկային էներգիաներ։
Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է արեգակնային էներգիայով։ Կենդանի օրգանիզմները ծախսում են օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող քիմիական էներգիան։
Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:
Այն կոչվում է քիմիական, որովհետև մի նյութից մյուսն է փոխակերպվում, նաև էներգիան չի առաջանում և չի վերանում, այլ փոխակերպվում է մեկից մյուսի։
Հավասարաչափ շարժման արագությունը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհ է անցնում մարմինը միավոր ժամանակում։
Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:
մ/ր, կմ/ժ
Ուժը բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա։ Ուժի ազդեցությամբ մարմինները ձևափոխվում են։ Ձևափոխված մարմիններում առաջանում են առաձգականության ուժեր։
Մարմինների ձևափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձգականության ուժը:
Ձևափոխված մարմիններում։
Բնության մեջ բոլոր մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց։ Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում մարմինը, կոչվում է ծանրության ուժ:
Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավորներով է չափվում մարմի կշիռը:
Նյուտոն, Կիլոնյուտոն։ Նաև միավորներով է չափվում մարմի կշիռը։
Շփման ուժը առաջանում է հպվող մակերևույթների միջև և խոչընդոտում է մարմինների տեղաշարժը միմյանց նկատմամբ։ Շփումը կարող է լինել օգտակար և վնասակար։
Շփումը մեծացնելու և փոքրացնելու ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի։
Հարթ, ողորկ, թաց, յուղոտ մակերեսներ մեծացնելու համար։ Խորդուբորդ, քարքարոտ, չոր, կոշտ մակերեսներ փոքրացնելու համար։
Ընտրե՛ք ճիշտ պնդումերը
Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։
Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։
Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակնային էներգիայով։
Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են:
Ընտրե՛ք ճիշտ պնդումերը
Բոլոր մարմինները ձգվում են Երկրի կողմից:
Ծանրության ուժն ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա։
Ընտրե՛ք ճիշտ պատասխանը:
Որքա՞ն ճանապարհ է անցնում Երկրի արհեստական արբանյակը մեկ օրում.
ա) 480 կմ բ) 691200 կմ գ) 86400 կմ դ) 864000 կմ
40000
Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։
Ջրի և քամու Էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի։
Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք թթուները։
K2SO4,H2CO3,СaO,NaOH,Na2O, HNO3,NaCl, FeO, NaOH, H2SO4, ZnO, SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։
H2CO3, HNO3, H2SO4, HCl, H3PO4
Հաշվել 10 մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը։
10 * 20 = 200
Լրացրե՛ք նախադասությունները:
Էներգիան բնութագրում է մարմնի կատարելու հնարավորությունը։
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ
պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա։
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի աշխատանքի միավորը կոչվում է Ջ կամ ջոուլ:
Տնային աշխատանք 10.12.2019
Գտնել արագությունը, եթե հայտնի է, որ 8մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 64 վարկյանում:
S = 8մ
T = 64վ
V = S : T
V = 8 : 64 = 1/8 մ/վ
Պատրաստել նյութ ատոմակայանների, ջրաէլեկտրակյանների, հողմաէլեկտրակայանների վերաբերյալ, հրապարակել բլոգում, սովորե՛լ:
Էլեկտրակայաններ
Հողմաէլեկտրակայանը դա քամու հոսքի էներգիան էլեկտրականի փոխակերպող կայան է։ Դրանք կառուցվում են գյուղական վայրերում, անապատային, արկտիկական և այլ գոտիներում, որտեղ քամին բավարար արագություն ունի։ Աշխարհում առաջին հողմէլեկտրակայանը կառուցվել է 1929-1930 թթ.-ին, ԽՍՀՄ-ի Կուրսկ քաղաքում։

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։ Հայաստանում գործում է ԱԷԿ Մեծամոր քաղաքի մոտ։

Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), Էլեկտրակայանների տեսակ, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։ Հայաստանում բազմաթիվ ՀԷԿ-ներ են գործում, օրինակ Հրազդան և Դեբեդ գետերի վրա, Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և այլ քաղաքներում։ Առաջին ՀԷԿ-ը կառուցվել է Դիլիջանում 1903թ-ին Աղստև գետի վրա։

Հաշվել 5մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը։
A = F * S
F = 20Ն
S = 5մ
A = 20 * 5 = 100Ջ
Տնային աշխատանք 05.12.2019
Մեխանիկական աշխատանք
Աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է Էներգիա։ Պարզ ասած Էներգիան դա աշխատանք կատարելու պահեստավորված հնարավորությունն է։ Օրինակ Էներգիան պահեստավորված է՝ հոսող ջրում, փչող քամու մեջ։ Ջուրը պտտեցնում է տուրբինայի անիվը, այն աշխատանք է կատարում և մանրացնում է ցորենը ալրաղացում։ Կամ ջրի և քամու Էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի և փոխանցվում է լարերով, որպեսզի աշխատանքը կատարվի ուրիշ տեղ։ Պահեստավորված Էներգիան լինում է նաև ցանկացած վառելիքի մեջ։ Օրինակ՝ բենզինի կամ վառոդի մեջ։ Վառոդը այրվում է, այրման արգասիքները դուրս են գալիս շարժիչից և արագացնում է հրթիռը։ Բենզինը այրվում է ավտոմեքենայի շարժիչի ցիլինդրում, ճնշում է մղոնի վրա և ավտոմեքենան արագանում է և գնում է ժանապարհով, որտեղ նրա վրա ազդում է շփման ուժը և օդի դիմադրությունը։ Եկեք պատկերացնենք, որ Էներգիան պահեստավորված է էներգետիկ բուտերբրոդներում, որոնցով սնվում է ծանրությունը բարձրացնելու համար նախատեսված ռոբոտը։ Մեկ բուտերբրոդ ուտելուց հետո ռոբոտը կարողանում է բարձրացնել մի ծանր իր առաջին հարկ, երեք բուտերբրոդ ուտելուց հետո նա կարող է երեք ծանր իր բարձրացնել առաջին հարկ կամ մեկ ծանր իր բարձրացնել երրորդ հարկ և այլ ձևերով։ Այս բոլոր օրինակներում նա բարձրացնում է երեք միավոր Էներգիա, այսինքն կատարում է նույն մեխանիկական շարժումը երեք միվոր արժեքով։ Աշխատանքը կատարելու համար պարտադիր չէ բեռը բարձրացնել վերև ծանրության ուժին հակառակ։ Կարելի է դրանք քաշել հորիզոնական, հաղթահարելով շփման ուժը և դիմադրությունը։
Աշխատանքը հավասար է ուժը անգամ տեղափոխում։ Մեխանիկական աշխատանքը ունի իր միավորը՝ Դժոուլ։ Այն անվանվել է անգլիացի հայտնի գիտնականի անունով։ Մեկ Ջոուլ աշխատանքը կատարվում է մեկ Նյուտով ուժով, որն ազդում է մեկ մետր ճանապարհի երկայնքով։Դժոուլը հանդիսանում էր Էներգիայի պահպանման օրենքի հիմնադիրներից մեկը։ Օրենքը ասում է, որ Էներգիան ոչ՛ առաջանում է, ոչ՛ էլ անհետանում է, բայց անցնում է մի ձևից մյուսը։ Բեռը տեղափոխելու համար մարդիկ դեռ հին ժամանակներից օգտագործում են թեք մակերես։ Աստիճանները նույնպես թեք մակերեսներ են, որոնք հարմարեցրած են քայլելու համար։ Բարձրացնելով բեռը թեք մակերոսով մենք ուժ ենք գործադրում նրա վրա,որը շատ ավելի փոքև է քան բեռի քաշը։

Դասարանական աշխատանք 04.12.2019
Դասարանական 1.
Հարցեր.
1.Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք։
Մեխանիկական աշխատանքը կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցության տակ։
2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։
Դա կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, նաև մարմնի անցած ճանապարհից։
3.Մեխանիկական աշխատանքն կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցության տակ:
4. Աշխատանքի միավորը դա A — ն է:
5.Ին՞չ է էներգիան։
Էներգիան բնութագրում է մարմնի կատարելու հնարավորությունը։
Տնային աշխատանք 03.12.2019
1.Լրացրե՛ք աղյուսակը

- 72 կմ/ժ, 54 կմ/ժ արագությունը ներկայացրե՛ք մ/վ միավորով:
72000 : 3600 = 20 մ/վ
54000 : 3600 = 15 մ/վ
Տնային աշխատանք 26.11.2019
Պատրաստել վիդեոնյութ հետևյալ թեմաներից մեկով`
.Երկրի ձգողությունը
.Ծանրության ուժ
.Տիեզերական ձգողություն
. Իսահակ Նյուտոնն