Գրականություն Տնային աշխատանք 12.10.2021

  • Ավարտին ենք հասցնում ընթերցանությունը և պատրաստ լինում գործը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք ընթերցածը:

Այս պատմվածքը բնության մասին է, թե ինչպես են կենդանիները գոյատևում վայրի բնության մեջ: Այստեղ նկարագրվում է մանրամասն բնության մեջ կատարվող ամեն մի շարժմումը և երևույթը՝ թե ինչպես էին ծեր ձին և քուռակը արածում և թե ինչպես էին պաշտպանվում գայլից, որից հետո մայր ձին մահացավ և մնաց քուռակը, որի մասին հովիվները հոգ տարան և նա մեծացավ լավ ձի:
Իմ կարծիքով այս պատմվածքի վերջում արդեն խոսվեց նրա մասին, որ ամեն ինչ կանցնի և պետք չէ պահել քո մեջ այդ ցավը, այլ պետք է բաց տողնել և շարունակել ապրել: Վերջում նաև երկխոսություն էր, որտեղ խոսացողներից մեկը ասաց, որ պետք չէ, որ ձին մահանար, բայց հեղինակը չփոխեց ոչ մի բան, քանի որ դա կյանք է և այն իր հունով է գնում:

Գրականություն Տնային աշխատանք 11.10.2021

  • Ավարտին ենք հասցնում ընթերցանությունը և պատրաստ լինում գործը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք ընթերցածը:

Այս պատմությունը մի գյուղացի տղայի մասին է, որին ուղարկեցին իրենց խոզերին գտնելու: Բայց այդ տղան փնտրելու տեղը նստեց ծառի տակ և սպասեց մի-քիչ, որպեսզի հետ գնա տուն և խաբի ասի, որ չի գտել խոզերին: Հետ գալու ճամբին նա լսեց խոզերի ձայնը, բայց չգնաց իրենց գտնելու և շարունակեց ճանապարհը դեպի տուն: Երբ եկավ տուն, մայրիկը հաց էր պատրացտել և կարտոֆիլ, բայց տղան չկերավ ուտելիքը և միանգամից գնաց քնելու:
Իմ կարծիքով այ պատմվածքում պատմում են ընդհանուր մարդու ալարկոտության մասին, քանի որ բոլորս ենք այդ տղայի նման՝ ալարկոտ, բայց մեր սահմանված չափերում: Այս պատմվածքով մենք հասկանում ենք, որ այս տղան անշնորհակալ էր, քանի որ իր ծնողները տանջվում են, որ իր մոտ լինի և շոր, ջերմություն, ուտելիք: Այստեղ նաև խոսվում է մի ուրիշ բանի մասին՝ մեղքի: Մենք բոլորս գիտենք, որ մեզ կարող է տանջել մեղքի զգացողությունը, օրինակ՝ չկատարված խոստում պատճառով: Այս պատմվածքում նույնը կատարվեց:

Գրականություն Տնային աշխատանք 05.10.2021

Ընտրում ենք ֆիլմերից մեկը, տեղադրում բլոգում, դիտում, ծանոթանում Հրանտ Մաթևոսյանի հետ, գրում, թե ինչ իմացանք նրա մասին:

Հրանտ Մաթևոսյանը բոլորով սիրված գրող է: Նա ամենից շատ գրում էր իր գյուղի և գյուղականների կյանքի մասին: Նաև նա լավ կինոռեժիսոր էր և շատ հայկական ֆիլմերի սցենարը և երկխոսությունները ինքն էր գրել:

Գրականություն Տնային աշխատանք 28.09.2021

Գրականություն Տնային աշխատանք 27.09.2021

  • Պատրաստ կլինես Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքից «Կամաց խոսեք…» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Դավիթ Դանիելյանը՝ տխուր մարդ
    • Ինչո՞ւ էր պետք կամաց խոսել
    • Ֆիզիկական ցավով տխուր մարդը. համեմատություն զորյանական մյուս տխուր մարդկանց հետ
    • այլ

Դավիթ Դանիելյանը՝ տխուր մարդ

Բոլորը երևի կասեն, որ ուղղակի Դավիթը վատ էր վերաբերվում բոլորին, բայց ես ուզում եմ մի քիչ ուրիշ ձև մտածել:
Քանի որ այստեղ գրված չեն նրա իսկական զգացողությունների, մտքերի մասին, ես կփորձեմ գտնել իմ կարծիքով իսկական պատճառը այդ ցավերի:
Իմ հիմնական տարբերակը ուշադրության պակասն է: Կարող է նա հորինել է այդ ցավը, որպեսզի ուշադրություն գրավի, որովհետև ոչ մեկը չի ժխտում, որ դա կարող է իսկական ցավ չլինել:
Եթե փորձենք կարող ենք հասկանալ նրան, քանի որ նա շատ է աշխատում և երևի ժամանակ չի ունենում` ընտանիքի հետ լինելու և գոնե մեկի հետ զրուցելու: Այդպես երևի ոչ ոք նրան չի էլ հիշում: Եվ նա որոշեց խաբել, որ ուշադրություն գրավի:
Դավիթը հորինեց ատամի ցավ և ասաց բոլորին՝ կնոջը և կոլեգաներին, որ չի կարող աշխատել, քանի որ շատ ուժեղ ցավում են ներքևի ծնոտի ատամները: Նա անընդհատ պնդում էր իր կնոջը գնալ և ասել այն մարդկանց, որոնք բարձր էին խոսում, որ չաղմկեին: Եվ իր կինը գնում էր և ասում. <<Խնդրում եմ չաղմկել, քեռի Դավիթի ատամները ցավում են>>: Այդպես կինը բոլորին՝ աղջիկներին, դպրոցական երեխաներին, հարևան դերասանին տալիս էր ինֆորմացիա, որ Դավիթի ատամները ցավում էին, և արդեն այդ մարդիկ կսկսեին մտածել իր մասին: Կարող է գային մոտը, որ տեսնեն, թե ինչպես է, խորհուրդ տան:

Գրականություն Տնային աշխատանք 16.09.2021

  • Պատրաստ կլինես «Ճաշ» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Տխուր մարդիկ «Ճաշ» պատմվածքում
    • Ճաշի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում
    • Լևոն Ազիզյանի հոգսերն ու վշտերը
    • «Ճաշ» պատմվածքի հերոսների ամեն օրը
    • այլ

Ճաշի կարևորությունը Լևոն Ազիզյանի կյանքում

Իմ կարծիքով դա իր ամեն օրվա կարևոր մասերից մեկն է: Իմ կարծիքով բացի ուտելուց նա կարևորում է այդ պահը, քանի որ կարող է շփվել իր սպասավորի հետ, որը մենակն էր ապրում իր տանը բացի իրենից: Նա էլ ոչ մեկի հետ չէր կարող շփվել, բացի սպասավորից, քանի որ նրա կինը մահացել էր և երեխաներ նա չուներ: Միակ շփվողը սպասավորն էր, բայց նրան երևի այդքան էլ դուր չի գալիս նրա հետ շփվել, ոչովհետև պարոն Լևոնը ճաշի ժամանակ անընդհատ նրան նախատում էր:

Գրականություն Տնային աշխատանք 10.09.2021

  • Պատրաստ կլինես «Օրիորդ Մարիամը» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Ինչով էր օրիորդ Մարիամը նման մյուս տխուր մարդկանց
    • Օրիորդ Մարիամի մտատանջությունները պատմվածքում
    • Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո
    • Չարդարացված ակնկալիքների ցավը տարբեր ստեղծագործություններում
    • այլ

Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո

Ես իմ կարծիքը կասեմ, քանի որ պատմվածքը չի շարունակվում: Իմ կարծիքով օրիորդ Մարիամը այդ դեպքից հետո կդառնա իր մեջ կորած և կարող է դառնալ ոչ այդքան զգացմունքային: Կարող է այս պատահարից հետո նա դառնա չշփվող և չվստահող: Օրիորդ Մարիամը կարող է դառնալ շատ էմոցիոնալ կամ ոչ էմոցիոնալ: Բայց երևի շատ բան չի փոխվի իր կյանքում:

Գրականություն Տնային աշխատանք 7.09.2021

  1. Ավարտին ենք հասցնում պատմվածքի ընթերցանությունը, պատրաստ լինում այն բանավոր ներկայացնելուն ու քննարկելուն:
  2. Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ,
    • Ջերմաչափն ու աշակերտները
    • Ուսումնարանը Ջերմաչափի կյանքում
    • Ինչն էր սխալ Ջերմաչափի կյանքում
    • այլ

Ջերմաչափն ու աշակերտները

Իմ կարծիքով նա իր հանդեպ վատ հարաբերություններ էր ուզում ստեղծել: Ավելի ճիշտ կողքից այդպես է թվում: Նա երեխաների հետ վատ էր վերաբերվում: Օրինակ՝ ամեն մի իր կարծիքով վատ արարքի համար նա անընդհատ ասում էր «կարգ ու կանոնին հետևեք» և կարող էր ամեն պահին ուտելիքը երեխաներին պակաս տալ, անընդհատ հետևում էր սովորողներին, որպեսզի իրենց «վատ» չպահեն: Նա նույնիսկ գիշերոթիկ երեխաների մոտ էր գնում և ասում «արագ քնեք» և նայում էր, թե սովորողները ինչ գրքեր են կարդում՝ լավ թե վատ: Եթե իր կարծիքով վատ գրքեր էր տեսնում, միանգամից խլում էր երեխայի ձեռքից: Բայց կարող է այս տարօրինակ դաստիարակության ձևի հետևից կանգնած է մի պատմություն, որի մասին մենք չենք իմանա: Պատմվածքի վերջում երեխաները Ջերմաչափին «դաս տվեցին», որի մասին հետո երևի զղջացին և խղջացին Ջերմաչափին: