Հայոց լեզու Բառագիտություն առաջադրանքներ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

  1. 4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ
  2. 2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
  3. 3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
  4. 3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
  5. 4) սերել, ծնվել, ծագել, առաջանալ
  6. 1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
  7. 3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
    Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ
  8. 4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար
  9. 1) անդուլ, հար, շարունակ, հանուր
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
  10. 3) երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծել-տանջել
  11. 3) պարագիծ-շրջագիծ, գծուծ-կծծի, ձեռնհաս-ունակ
  12. 4) երկնչել-երկյուղել, ընձյուղ-ոստ, խաժամուժ-խառնամբոխ
    Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
  13. 1) թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ
    Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծմած բառերին հոմանիշ չէ:
  14. 3) աշտանակ
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

Բառախմբեր վարժություններ

Ուսումնասիրել բառախմբերը, յուրաքանչյուրով կազմել նախադասություններ

§10․ Գործառություն — գործառնություն
Գործառություն֊ը, որի նույնանիշը գործառույթ֊ն է, որեւէ մեկի կամ մի բանի կատարած դերն է, օտար բառով՝ ֆունկցիան, ինչը կարող է փոխվել հանգամանքների փոփոխության համաձայն։ Օրինակ՝ «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»։ Կամ այս նախադասության մեջ՝ «Հայերենում ա հոդակապը, որ ինքնին իմաստազուրկ է, որոշ բառազույգերում (հրձիգ — հրաձիգ, փոխնորդ — փոխանորդ, քարհատ — քարահատ) իմաստազատիչ գործառույթ // գործառություն (=ֆունկցիա) ունի»։

Գործառնություն֊ը տնտեսական֊ֆինանսական֊առեւտրային գործողություն (=օպերացիա) է նշանակում։ Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարք֊ով։ Այսպես՝ «Հայարդինբանկը նոր գործառնույթներ (=գործարքներ) է նախատեսում Ռուսաստանի մի քանի բանկերի հետ»։ Գործառնություն֊ը, ուրեմն, ֆինանսական գործարք֊գործողությունն է։

Գործառություն — Հեռախոսը դադարեց իր գործառությունը:
Գործառնություն — Գործառնությունը իրեն շատ փող բերեց:

§11․ Դիտել — դիտարկել
Քննել — քննարկել

«Մենք դիտում ենք աստղերը» եւ «Մենք դիտարկում ենք աստղերը»։ Առաջինում սովորական գործողությունն ենք հասկանում, երկրորդում նշանակում է նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով՝ հետազոտելու, ուսումնասիրելու, ճանաչելու, քննելու — քննարկելու… Ահա այս զույգը եւս տարբերակման կարիք ունի, մանավանդ որ դիտել — դիտարկել֊ի համեմատ սրանց գործառույթները համարյա նույնանում են, ինչպես՝ «Հարցը պետք է ըստ ամենայնի քննել // քննարկել»։ Այս նախադասության մեջ եթե քննել֊ը գործածենք, ապա ուզում ենք առավելապես կարեւորել, որ հարցը պետք է բոլոր կողմերից ուսումնասիրել, հետազոտել, պարզել, խորացնել… Իսկ եթե քննարկել֊ը թողնենք, ապա առավելապես շեշտում ենք այն, որ հարցը քննության առարկա պիտի դարձնել, տարբեր անձանց կարծիքներն ու տեսակետնգրը լսել, մտքեր փոխանակել եւ այլն։

Քննել֊ի մյուս կիրառությունները սովորական են, քննում են ուսանողին ու նրա գիտելիքները, քննում֊հարցաքննում են ամբաստանյալին… Վերջապես, քննել կարող է թե մեկ անձը, թե՝ մի քանիսը, իսկ քննարկել֊ը անպայման ենթադրում է առնվազն երկու հոգու մասնակցություն։ Ուստի, հետեւյալ նախադասության մեջ եթե քննել֊ի գործածությունը սխալ չէ, ապա նախընտրելին քննարկել֊ն է․ «Քննարկում են ամբաստանյալին պատժելու կամ ազատելու հարցը»։ Իսկ «Հավաքվել ու քննարկում են գրողի գիրքը թե պիեսը, ռեժիսորի բեմադրությունը, նկարչի նոր կտավը, կոմպոզիտորի օպերան…», արդեն քննել֊ը գործ չունի, միայն՝ քննարկել։

Դիտել — Այսօր դիեցինք հետաքքիր ֆիլմ:
Դիտարկել — այս փաստը պետք է դիտարկել որպես ապացույց:
Քննել — մեղավորներին քննեցին փաստաբանները:
Քննարկել — նրանք այս հարցը քննարկում էին շատ երկար:

§12․ Երախտիք — երախտագիտություն
Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։ Ասենք՝ «Մ․ Սարյանը մեծ երախտիք ունի հայ կերպարվեստը աշխարհի հանրությանը ներկայացնելու գործում»։, «Տիգրան Պետրոսյանի երախտիքը շախմատային Հայաստանում անուրանալի է»։

Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։ Ասում ենք՝ «Ռաֆայել Իսրայելյանը մեր ճարտարապետության երախտավորներից է»։

Ահա, այդպիսի մարդկանց նկատմամբ էլ մենք երախտագիտության զգացում ունենք (կամ՝ համակվում ենք երախտագիտությամբ)։ Ուրեմն՝ երախտագիտություն֊ը այդ երախտիքը տեսնելու ու գնահատելու ընդունակ լինելն է։ Երախտիք ունեցող գիտնականի, արվեստագետի, ուսուցչի կամ շինարարի հանդեպ տոգորվում ենք երախտագիտության զգացումով։

Ավելացնենք, որ մեկի երախտիքը՝ վաստակը տեսնողն ու գնահատողը երախտագետ մարդ է, իսկ երախտիքը, լավությունը չտեսնողը կամ մոռացողը՝ երախտամոռ։

Երախտիք — Հայրենիքում նա հայտնի էր իր կատարված երախտիքներով:
Երախտագիտություն — Նա չէր կարող արտահայտել իր երախտագիտությունը:

§13․ Զեկուցում — զեկույց
Զեկուցում֊ը ավելի հայտնի գործածություն ունի, զեկուցումներ ենք կարդում կամ լսում տարբեր թեմաներով՝ գիտական, մանկավարժական, մշակութային… Զեկուցում֊ին նույնանիշ է բանախոսություն֊ը՝ բանավոր խոսք, որ կարող է հնչել իբրեւ գրվածքի ընթերցում, կարող է եւ հնչել առանց այդպիսի գրվածքի։

Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։

Ուղղենք սխալը՝ «Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկույցները (փոխ․՝ զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին», «Հնագիտական եռամյա հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված մեկ էջանոց զեկուցումը (փոխ․՝ զեկույցը) ինքնին խոսում էր»։

Զեկուոցւմ — Այսօր դպրոցում կարդացինք համալսարանական զեկուցում:
Զեկույց — Պատահարի մասին զեկույցը արագորեն տարածվեց:

§14․ Զերծ — զուրկ
Սրանք հոմանիշ բառեր են եւ «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն։ Սակայն հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» միաստով՝ «չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»։

Զուրկ֊ը գործածվում է «որեւէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» իմաստով՝ «բարիքներից, աշխատանքից, ունեցվածքից, խելքից, օգնությունից զուրկ»։

Հետեւյալ նախադասության մեջ իրենց տեղում են գործածվել երկուսն էլ․ «Երեխային զերծ պահեք (=հեռու պահեք) փողից, բայց եւ զուրկ մի թողեք (=մի զրկեք)»։ Կամ՝ «Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը իր գոյությունը ամեն փորձանքեն զերծ պահելու գաղտնիքը գտեր էր» (Գր․ Զոհրապ)։

Իրոք որ, եթե զուրկ ես ինքնուրույնությունից, մտավոր լայն հետաքրքրություններից, հոգեւոր֊բարոյական մեծ աշխարհի գեղեցկությունների զգացողությունից, ապա շատ դժվար է զերծ մնալ զանազան մոլություններից ու մոլորություններից, չար կրքերի գայթակղությունից, անբարո մարդկանց լարած որոգայթներից։

Զերծ — Զերծ մնացեք նման վտանգավոր քայլերից:
Զուրկ — Նա զուրկ էր մարդկային բոլոր հատկություններից:

§15․ Ըստ որի — ըստ որում
Գրաբարից փոխանցված կապակցություններ են։ Ըստ որի նույնն է, եթե ասենք որի համաձայն, ինչի համաձայն։ Ինչպես որ գործածում ենք՝ ըստ կարգի = կարգի համաձայն, ըստ նրա = նրա կարծիքի համաձայն՝ նրա կարծիքով։ Իմ կարծիքով կամ իմ կարծիքի համաձայն ասելու փոխարեն այսօրվա հայերենին է անցել գրաբարյան սեղմ ձեւը՝ ըստ իս։

Ըստ որում կամ ընդ որում․ գործածվում են մեկնական֊բացատրական նշանակությամբ, երբ որեւէ բան ասվածից միաժամանակ առանձնացվում֊մասնավորեցվում է։ Նայած տեղի՝ դրանց հոմանիշները կլինեն՝ քանի որ, դրա հետ միաժամանակ, մանավանդ… Օրինակ՝ «Նա խնդրեց իշխանին հայտնել առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում», «Նա մի ամբողջ ժամ այդպես մնացել էր ուշագնաց, ընդ որում որեւէ մեկը չէր նկատել իրեն»։

Ընդ որում֊ը նշանակում է նաեւ ներառյալ, այդ թվում, դրանց թվում։

Ըստ որի — Փաստաբանը կարողացավ փաստեր գտնել, ըստ որի որոշվեց մեղադրյալին մահապատժի ենթարկել:
Ըստ որում — Փաստաթղթերը ստորագրվեցին, ըստ որում առանց վարչապետի համաձայնության:

§16․ Թեթեւամիտ — թեթեւաբարո
Թեթեւամիտ֊ը անլուրջ, ոչ լրջախոհն է, ժողովուրդը կասեր՝ թեթեւսոլիկ։ Նա, ով առանց բավականաչափ կշռադատելու է գործում։

Թեթեւաբարո, թեթեւ վարքուբարք ունեցող, ավելի խիստ ասած՝ անպատշաճ, ոչ բարոյական կենցաղ վարող։ Մեկը կարող է լինել եւ թեթեւամիտ, եւ թեթեւաբարո… Մյուսը, թեթեւամիտ լինելով, կարող է շատ առաքինի լինել, այսինքն՝ ամենեւին թեթեւաբարո վարք չունենալ։ Իսկ թեթեւաբարո կյանք վարողը, որպես կանոն, միաժամանակ թեթեւամիտ է լինում։ Բերենք ծանոթ մի նախադասություն․

Թեթևամիտ — նա շատ թեթևամիտ կերպով էր նայում իրավիճակին:
Թեթևաբարո — Նա դասերի ընթացքում իրեն թեթևաբարո էր պահում:

Թեստ Հայոց լեզու

1 Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր — սիրելի, սիրել
Ծաղիկ — ծաղկաբեր, ծաղկել
Գործ — գործադիր, գործել
Դադար — անդադար, դադարել
Աղմուկ — աղմկալի, աղմկել
Մայր — մայրական, մայրանալ
Ընկեր — ընկերական, ընկերանալ
Զգուշություն — զգույշ, զգուշանալ
Քար — քարե, քարանալ

3 Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

4 Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։
Իմ փնտրած ապրանքը ամեն տեղ կար:

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։
Նա ընտանիքի գործերով միշտ զբաղվում էր:

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։
Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին:

Ով չի կառուցում, երբեք չի շահում։
Ով կառուցում է, միշտ շահում է:

Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։
Ե՛վ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը:

Հնչյունափոխություն Վարժություններ

Վարժություններ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան,
շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց,
գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ,
կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան
, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի,
ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր,
աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,
նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է
կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ
, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար,
նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային,
մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն,
աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է
կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց,
կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ,
եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն,
դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց,
ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է
կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական
, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ,
նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան,
դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք,
մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման,
առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Վարժություն 6։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնե՛լ անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան
— գիր, մայրուղի, կատվազգի — կատու, զարդանախշ, գլխապտույտ — գլուխ, խնձորենի, լեզվաոճական — լեզու, երկաթապատ, շինարարական — շեն, լուսանկար — լույս, գյուղամեջ, մայթեզր, կուտակել — կույտ, բառիմաստ, ջրապտույտ — ջուր, տուֆակերտ, սրբապատկեր — սուրբ, ուղղաձիգ — ուղիղ

Հայոց լեզու Թեստ 1

Ա մակարդակ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փակագծերում նշված տառը:

1) որևիցե, հյուլե, աշտեակիր, առորեական

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է տառերի և հնչյունների քանակը հավասար:

2) ովքեր, ցածրորակ, կայսերապաշտ

3. Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների բոլոև բաղադրիչներն են գրվում մեծատառով:

2) Արևելյան Եփրատ, Գրիգոր Լուսավորիչ, Հին Հունաստան

4. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է(ե) ձայնավորի հնչյունափոխություն կա:

2) իջևանատուն, հրձիգ, գիշակեր, իգական

5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված (տվյալ տեղում գաղտնավանկ չկա):

1) կն(ը)կատի, քն(ը)նել, խմբ(ը)վել

6. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է ճիշտ:

2) Ուրիշի երգը երգել — սեփական կարծիք չունենալով՝ ուրիշինը կրկնել

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:

2) գավաթ, նախիր, խախուտ

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն ընդհանուր արմատ ունեն:

3) գաղտնածածուկ, ծխածածկույթ, ծածկաթերթիկ

9. Ո՞ր շարքի բոլոր բառերը թավ գրված բառի (բառաձևի) հետ բառակապակցություն կազմելիս կարտահայտեն միայն փոխաբերական իմաստ:

1) խոսք — թթու, կեղտոտ, մահացու

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր:

2) պատվարժան, հայրենանվեր, մատնահետք, սրտմտանք

11. Ո՞ր շարքում ածանցավոր բայ չկա:

3) կանչել, մատնել, կանգնել, փայլփլել

12. Ո՞ր նախադասության մեջ սահմանական եղանակի բայ չկա:

2) Մի կարծիր, թե ահա այս զառիվերը կանցնես, քո վազքը կհեշտանա, էլ հետ չես նայի ու չես տեսնի նրան քո հետևից նայելիս:

13. Ո՞ր նախադասության մեջ ենթակայական դերբայ կա:

2) Գրիգոր Նարեկացու մասին պատմող ամենահավաստի աղբյուրները նրա երկերի հիշատակարաններն են:

14. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմում -եր վերջավորությամբ:

4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

15. Ո՞ր նախադասության մեջ դերանուն չկա:

3) Թագավորը տագնապած ու հուզախռով հայտնում է բոլորին, որ խուճապի մեջ չընկնեն և սպասեն նոր լուրերի:

16. Ո՞ր նախադասությունը միակազմ չէ:

2) Բարելավել վերահսկողական աշխատանքները:

17. Ո՞ր նախադասության մեջ ստորակետ պիտի դրվի:

4) Գերանը չկոտրվեց կացնով ուժգին հարվածելուց հետո և սղոցով կտրեց:

Առոգանության նշաններ Գործնական քերականություն

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ և կետադրե՛լ։

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ,
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպե՞ս էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը՝ դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք, մի խորին խորհրդով, կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը՝ հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն, չնայած, երևի, միլիոն անգամ կատարել էր:

Գոյականի հոլովումներ Առաջադրանքներ

Վարժություններ
Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։

Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Լորը — ուղղական
Ժողովրդի — սեռական
Թռչուններից — բացառական
Դարերում — ներգոյական
Մանրանկարիչները — ուղղական
թռչունին — հայցական
գույներով — գործիական
գրքերի — սեռական
լուսանցքներում — ներգոյական
գլխազարդերի մեջ — ներգոյական
թվականին — տրական
Կիլիկիայում — ներգոյական
Պողոս — ուղղական
գրչի — սեռական
ձեռքով — գործիական
Ավետարանի — սեռական
խորանը — ուղղական
խոտերի մեջ — ներգոյական
տերևների մեջ — ներգոյական
լորեր — ուղղական
կտուցները — ուղղական
ժողովուրդը — ուղղական
թռչնակի — սեռական
տաղեր — ուղղական

Վարժություն 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

քաղաք — քաքաքից, քաղաքներից
սենյակ — սենյակում, սենյակներում
ծառուղի — ծառուղու, ծառուհիների
թերակղզի — թերակղզուց, թերակղզիներից

Վարժություն 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

  1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
    նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
  2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
  3. Մեր շուրջը սփռված դաշտերում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
  4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
  5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
  6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
  7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
    որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
  8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
    թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
    (քամի, երկինք, աշուն)
  9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
    շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող
    թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
  10. Վերջերս կազմակերպված մրցույթում մասնակցեցին արվեստի դպրոցներում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
    (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Անորոշ և Որոշյալ առումներ

Գործնական քերականություն․ 68-69 սովորել, առ․ 1,2-էջ 70

Վարժություններ

Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը

Անորոշ — հանքանյութեր, տեղեկություններ, բույսեր, լաբորատորիա, նյութեր, լուծույթներ, մետաղներ, հանքավայր

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

  1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
  2. պարագան, կուլան, ավազան, թեման
  3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
  4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
  5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
  6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
  7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
  8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
  9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
  10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Խոսքի մասեր Առաջադրանքներ

Գործնական քերականություն․ 64-67 սովորել, առ․ 1,2,3-էջ 67

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի — սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, թև, կանաչն, հով, ծաղիկ, ժայռ, քար, վիշտ

Ես օգնեցի թռչյունին, ում թևը վնասվել էր:
Ծաղիկները վերջապես ծաղկեցին:
Սարի գագաթին դեռ երևում էր ձյունը:

Հոգնակի — ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր, դարեր

Դարերի ընթացքում այս շենքը լրիվ քանդվել է:
Լանջերին կարելի է տներ տեսնել:
Սարերի գագաթներին ձյունը հալվում էր:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։

  1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
  2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
  3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
  4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
  5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
  6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
  7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
  8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
  9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
  10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Գործնական քերականություն

Առաջադրանքներ՝

1․ Կարդա՛ պատմությունը։

2․ Հիմնական ասելիքն արտահայտիր երկու նախադասությամբ։

Սա իսկական պատմություն է և ցույց է տալիս, թե ինչ հայրենասեր և բարի էր Հովհաննես Թումանյանը: Նա շատերին էր օգնում այդ բարդ ժամանակներում, ինչը մենք նաև տեսնում ենք այս պատմության մեջ: Նաև այս իրավիճակում էին առաջին անգամ ասվել “համենայն հայոց բանաստեղծ” բառերը:

3․Դուրս գրիր երկու հատուկ և հինգ հասարակ գոյական։

Հատուկ — Թոթովենց, Թումանյան, Էջմիածին, Գևորգ, Կաթողիկոս

4․ Բաղադրյալ հատուկ գոյականների գրության երկու կանոն հիշիր, գրիր

Բաղադրյալ հատուկ գոյականները կազմված են երկուսից ավել բառերից:
Բոլոր բառերը գրվում են մեծատառով:

4․ Հոլովի՛ր հինգ գոյական

մարդ — մարդիկ
անձրև — անձրևից
գաղթականներ — գաղթականներով
գրող — գրողին
վանք — վանքի

Դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ. Հովհաննես Թումանյան
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):
Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:
Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Գրողը նրան պատասխանել է.

-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: