Կատարում ենք առաջադրանքները:
- Նախադասություններից հանում ենք դերբայներն ու որոշում տեսակները, օրինակ՝ եղած-հարակատար, գնում-անկատար:
- Խոսելու փոխարեն գործելու էր: Գնացել էր սպասողների ետևից: Հեռվից մեկը բարկացած գոռգոռում էր: Կարծես վազելիս ուժերը սպառած լիներ: Հեռանալուց հետո դեռևս չէր համարձակվել բարձրաձայնել այդ մասին: Բայց ամեն ինչ այդպես չի մնա: Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:
Խոսելու֊անորոշ
Գործելու֊վաղակատար
Գնացել֊վաղակատար
Սպասողներ֊ենթակայական
Բարկացած֊հարակատար
Գոռգոռում֊անկատար
Վազելիս֊համակատար
Սպառած֊հարակատար
Համարձակվել֊անորոշ
Բարձրաձայնել֊անորոշ
Չվել֊անորոշ
Հանդիպում֊անկատար
Դառնում֊անկատար
Ստացած֊հարակատար
- Նախադասություններից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունը, օրինակ՝ սպասեց-պարզ, կթռչի-ածանցավոր, սոսկածանցավոր:
- Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շներից հալածվող մի եղջերու տեսավ: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում: Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Փոքրիկն ուրախությունից ցատկոտում էր: Թղթին գրված էր նրա անունը: Զայրույթից վերցրեց մկրատն ու սկսեց կտրտել թղթերը: Աչքերը չէր հեռացնում պահարանից:
Զբոսնում֊ածանցավոր, սոսկածանց
Հալածվող֊ածանցավոր, կրավորական
Չկասկածող֊ածանցավոր, բազմապատկական
Մտնում֊ածանցավոր, սոսկածանց
Ցատկում֊բազմապատկական
Բռնում֊ածանցավոր, սոսկածանց
Գցում֊պարզ
Ունեցող֊պարզ
Դիմանում֊ածանցավոր, սոսկածանց
Մտցնում֊ածանցավոր, պատճառական
Բերող֊պարզ
Մտնում֊ածանցավոր, բազմապատկական
Ցատկոտում֊ածանցավոր֊բազմապատկական
Գրված֊կրավորական
Վերցրեց֊պատճառական
Սկսեց֊պարզ
Կտրտել֊բազմապատկական
Հեռացնում֊օատճառական
- Նախադասություններից հանում ենք անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները: Օրինակ՝ չսովորածները-անկախ դերբայ, հարակատար, ժխտական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, հոգնակի թիվ, որոշյալ առում:
- Մեղքը խոստովանելով՝ արտասվեց ու ներողություն խնդրեց նստածներից:
- Հեռացողը ետ չէր նայում, որ հանկարծ չփոշմանի:
- Հուզվողը տիկնոջ դուստրն էր, որ գիրք կարդալիս անընդհատ նայում էր մեզ:
- Փոխադրում:
Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:
(Ժողովող Ժ, 8-9)
խորխորատ — փոս
ի նոյն — նույնի մեջ
անկցի — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է, ընկնի
քակէ — քանդում է
զցանգ — ցանկապատ(ը)
հարցէ — խայթի, կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս — քարեր(ը)
նոքիմբք — նրանցով
չարչարեսցի — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին — նույնով
ճգնեսցի — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
չարչարեսցի — խոշտանգվի
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Որ փորեն փոս՝ նույնի մեջ պիտի ընկնի, և որ քանդում են ցանկապատը՝ կխայթի օձը։ Եվ որ բարձրացնի քարերը՝ նրանցով պիտի խոշտանգվի, և որ կոտրի փայտ՝ նույնով պիտի տանջվի։
Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։