Հայոց լեզու Տնային աշխատանք 07.10.2021

  1. Կարդա տեքստը.
    -Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։
    Կլինեք, հանդիպել եք, ավերել էին, փոխառել ենք, ունեցել ենք:

    -Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։
    Այսպիսի-դերանուն, ցուցական
    Սովորության-գոյական, իրանիշ, վերացական, հասարակ, եզակի, անշունչ, սեռական հոլով, ա ներքին հոլովման
    Ճերմակ-ածական, որակական
    Նույն-դերանուն, ցուցական
    Կես-գոյական, իրանիշ, նյութական, հասարակ, եզակի, անշունչ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման
    Հետաքրքրական-ածական, հարաբերական

    -Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։
    Պարզ-քայլ, բարդ-դասընկեր, ածանցավոր-ուշադրություն, բարդածանցավոր-օգտագործվող

    -Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։
    Հանդիպած-հանդեպ բառի ե դարձել է ի
    Արևմտահայերեն-մուտք բառի ու և ք սղվել են
    Պարսկերեն-պարսիկ բառի ի սղվել է
  2. Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆի-գրող
Հովհաննես Թումանյան-գրող
Հակոբ Օշական-գրող
Հրաչյա Աճառյան-լեզվաբան
Պերճ Զեյթունցյան-գրող
Արշակ Երկրորդ-արքա
Անահիտ-դիցուհի
Մելպոմեն-աստվածուհի

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Կենսաբանություն Տնային աշխատանք 07.10.2021

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքը։ Նյարդային համակարգի միջոցով մարդը գիտակցում է, մտածում է, խոսում է և դրանով է պայմանավորված վարքագիծը։

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։
Ծայրամասային նյարդային համակարգը կառավարում է կենտրոնական նյարդային համակարգի այլ նյարդեր։

Նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:

Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:

Այն բաժանվում է մարմնական և վեգետատիվ համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։

Նյարդային հիվանդություններ

Նյարդային հիվանդությունների պատճառներն են՝ ժառանգությունը, ուռուցքները, վարակները, դեգեներատիվ հիվանդությունները և այլն:
Նյարդային հիվանդությունների ախտանիշներն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, տեսողության, լսողության, հոտառության, համի զգացողության իջեցում կամ բացակայություն, թուլություն, խոսքի խանգարում, ցավեր, տագնապ, հիշողության իջեցում կամ բացակայություն և այլ ախտանիշներ:

Հարավայի Եվրոպա

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով։

Մարդու պահանջմունքները

Մարդիկ կյանքի առաջին օրվանից տարբեր բաների կարիք ունեն։ Կան պահանջմունքների 3 տեսակ՝ կենսական, նյութական և հոգևոր։ Կենսական պահանջմունքներն են՝ օդը, ջուրը, սնունդը։ Նյութական են օրինակ` համակարգիչը, տունը, գիրքը։ Հոգևոր պահանջմունքներն են `երգ, պար, նկարրություն։

Ֆրանսիա և Գերմանիա

Նմանություններ և տարբերություններ

Ֆրանսիան Գերմանիայից տարբերվում է նրանով, որ այն ավելի շատ ունի ջրային ավազաններ: Ֆրանսիայում նաև տուրիզմը ավելի զարգացած է: Գերմանիան և Ֆրանսիան իրար նման են նրանով, որ երկուսն էլ գտնվում են Եվրոպայում, զարգացած երկրներ են, ունեն բարենպաստ կլիմա, զարգացած են արդյունաբերության ոլորտում, ունեն լավ հարևաններ: Երկու երկրներն էլ հարուստ են բնական ռեսուրսներով:

Տնտեսություն

Գերմանիա

Գերմանիան իր տնտեսական հզորությամբ աշխարհի չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից հետո։ Գյուղատնտեսական հողահանդակները գրավում են երկրի տարածքի 35 %-ը։ Գերմանիայի գյուղատնտեսությունը 90 %-ի չափով ապահովում է բնակչության սննդամթերքի պահանջները։ Գյուղատնտեսության բազայի վրա զարգացել է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։
Արդյունաբերության ամենազարգացաշ ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթաքար, գունավոր մետաղներ, կալիումական աղ։

Ֆրանսիա

Ֆրանսիան աշխարհում առավել զարգացած երկրներից մեկն է: Ֆրանսիան Եվրոպայի համար ցորենի, կարագի, տավարի մսի, պանրի (ավելի քան 400 տեսակների) խոշորագույն արտադրողն է: Ֆրանսիայի առանձնահատկությունն այն է, որ ունի հացահատիկի մեծ մասնաբաժին, որը արտահանվում է տարբեր երկրներ: Արտադրանքի 50 % ստանում են անասնաբուծությունից: Ֆրանսիան օգտակար հանածոների զգալի պաշարներ ունի. երկաթի և ուրանի հանքաքարեր, բոքսիտներ, կալիումական աղեր և այլն: Դա նպաստում է հանքարդյունաբերության և ծանր արդյունաբերության զարգացմանը: Հիմնական ճյուղերն են՝ մեքենաշինությունը, քիմիական, ավիատիեզերական արդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկայի, ինֆորմատիկայի արդյունաբերությունը, նավաշինությունը, էլեկտրատեխնիկական և այլ ճյուղերը:

Ֆիզիկական քարտեզ

Գերմանիայի ֆիզիկական քարտեզ

Relief Map Of Germany And Nearby Countries. Stock Photo, Picture And  Royalty Free Image. Image 59301896.

Ֆրանսիայի ֆիզիկական քարտեզ

Ֆրանսիայի աշխարհագրություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գերմանիան ավելի լեռնային երկիր է:

Բնակչություն

Գերմանիայի բնակչության դիագրամա

Ֆրանսիայի բնակչության դիագրամա

Չնայած նրան, որ ֆրանսիայի բնակչությունը ավելի քիչ է, Գերմանիայի բնակչությունը նվազում է, իսկ Ֆրանսիայինը աճում է:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 06.10.2021

Տեքստ՝ Ով ինչպես է մեռնում (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Կամ ո՛ւմ մահվան մասին ինչպես են խոսում։
-Ինչպե՞ս են խոսում,- կզարմանաք հիմա դուք,- մեր հեռավոր ապուպապերից սկսած, մարդու դժբախտ վախճանին ի տես, մի արտահայտություն են արտասանել՝ մեռա՜վ։ Հետո էլ, փիլիսոփայական մտածմունքների մեջ, գլուխները ցավագին օրորոելով հայտարարել են՝ ունայնություն ունայնությանց (այսինքն թե՝ ամեն ինչ դատարկ, փուչ է)…

Այդ, իրակե, «հիմնականում» ճիշտ է։ Սակայն մի պահ լսենք Պարույր Սևակին.

Ես նա եմ նաև,
Ով տարբերում է պաչը համբույրից,
ինչպես սիրողին՝ սիրահարվածից
Եվ մահացումը՝ մեռնելուց։ («Իմ անելիքը»)

Բայց այդ ի՞նչ տարբերություն է, որ կարողանում է բանաստեղծը նկատել այս բառերի միջև։ Պատասխանում է նույն ինքը Սևակը.

Քսա՜ն տարի մեռած անթաղ,
Եվ մահացած, և ողջանդամ
Մի սուրբ դիակ։
Սուրբ ու միակ…. («Անլռելի զանգակատուն»)

Ուրեմն մահանալ բայը, ի տարբերություն մեռնել-ի, նշանանկում է «դանդաղ մահով մեռնել», ոչ միանգամից, ուստի ավելի հաճախ օգտագործվում է ոչ մարդկանց, այլ հասարակական երևույթների համար. լեզուն, մարդկային սովորույթները, պատկերացումները, գիտակցության մեջ հնի մնացուկները և այլն աստիճանաբար են մահանում, միանգամից չեն մեռնում, ասպարեզից անհետանում։

Մյուս կողմից, առանց բառարաններ նայելու, մտովի կարող ենք ի մի հավաքել մի քանի տասնյակ բառեր ու արտահայտություններ, որոնք մատնանշում են մարդկային մարմնիայդ վախճանական գործողությունը՝ մահը։

Կրոնական գաղափարախոսության բազմադարյան տիրապետության շրջանում մարդիկ իրենց նմանի մասին ասում էին՝ երկինք գնաց կամ համբարձավ, աստված իր մոտ կանչեց կամ տարավ, հոգին (աստծուն) ավանդեց, աստված հոգին առավ (եթե նզովյալ մարդ էր՝ սատանան կամ գրողը հոգին առավ), այս (անցավոր) աշխարհը թողեց, այս աշխարհից հեռացավ («…Հերթով գալիս անց են կենում էս անցավոր աշխարհից»-Հովհ. Թւոմանյան, «Թմկաբերդի առումը»)» մյուս կամ այն աշխարհը գնաց, հող էր՝ հող դարձավ…

Եվ քանի որ թաղման ծիսակատարությունների ժամանակ հոգևորականները երգում էին «Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող շարականը, որի մեջ կար և «հոգւոց հանգուցելոց» կապակցությունը, ուստի ասում էին նաև ի վերին երուսաղեմ գնաց, ժողովրդի մեջ՝ հոգոց հանգուցելոց եղավ...
Եթե ուզում էին պատկերավոր խոսել, ասում էին՝ իր մահկանացուն կնքեց, մահվան գերանդին կամ մանգաղը հնձեց։ Որովհետև հնոց երևակայության մեջ մահը պատկերանում էր կմախքի տեսքով, ձեռքին գերանդի կամ մանգաղ, որով իր անողոք հունձն էր անում։ Պատկերավոր ասում էին նաև՝ արևը խավարեց, արևմտահայերեն՝ գրաբարից՝ ոչ ևս է , այսինքն՝ «այլևս չկա»….

Երբ խոսքը վերաբերում է համընդհանուր հարգանքի արժանացած մարդուն, ասում են՝ վախճանվեց, իսկ հակառակ դեպքում՝ սատկեց։ Այդպես էլ՝ հոգևոր անձը (լույս) գերեզման է իջնում, իսկ արգահատելին գյոռ է գնում։ Երբ ուզում են հումորով խոսել, ասում են՝ գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին, իսկ երբ արհամարհանքով ու ծաղրով՝ ոտքերը տնկեց

Մեր վաղեմի նախնիներն այնպես էին կարծում, թե մեռնող արարածի չապրած օրերը մնում են ողջերին։ Դրա համար է, որ ասում էին նաև՝ օր ու արևը կամ կյանքն ու արևը բաշխեց ապրողներին. «Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում» (Հովհ. Թումանյան, «Ոսկի քաղաքը»)։

Այս նույն հիմունքով են ստեղծված կյանքը ձեզ, արևմտահայերեն՝ ձեզի օրեր արտահայտությունները։

Հիշենք նաև կյանքի թելը կտրվել-ը՝ հունական առասպելաբանությունից։

Այս բոլորի մեջ, սակայն, ամենից հինը, թերևս, մեռնել ու մահանալ բառերից էլ հինը, հավանաբար մի հասարակ արտահայտություն էր, զննականորեն տեսանելի ու «շոշափելի» մի պարզ խոսք, որ ո՛չ վերացական մտածողություն էր առանձնապես պահանջում, ո՛չ էլ ինչ-որ փիլիսոփայական մեկնաբանություն.- շունչը… փչեց։

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 06.10.2021

18ա, 23ա,գ, 24ա, 25ա, 26ա,գ, 30ա,գ, 31ա,գ,ե,է,թ,ի, 32ա,գ,ե,, 33ա

ա) {x+y-3=0

-3+1-3=0

-5=0

Լուծում չի

ա) { x+y-3=0

x-y+1=0

1+2-3=0

1-2+1=0

Լուծում է

գ) {2x+3y-8=0

4x-y-2=0

2+6-8=0

4-2-2=0

Լուծում է

ա) {2x-y+5=0

x+y-3=0

-4-1+5=0

-2+1-3=0

Լուծում չի

ա) {3x+y-5=0

x-y+1=0

6+1-5=0

Լուծում չի

3+2-5=0

1-2+1=0

Լուծում է

15-3-5=0

Լուծում չի

2-5=0

Լուծում չի

3-5=0

Լուծում չի

3-4-5=0

Լուծում չի

ա) {-x+y-3=0

2x-y+6=0

-1+4-3=0

-2-4+6=0

Լուծում է

գ) {x-2y-5=0

6x+2y+1=0

-1-8-5=-14

Լուծում չէ

ա) {x-2y=0

2x-3y-7=0

x=2y

2x-3y-7=0

2*(2y)-3y-7=0

4y-3y-7=0

4y-3y=7

y=7

x=2*y

x=2*7=14

x=14

(14,7)

գ) {y-3x=0

x-2y+10=0

y=3x

x-2*(3x)+10=0

x-6x+10=0

x-6x= -10

-5x= -10

5x=10

x=10/5

x=2

y=3*x

y=3*2

y=6

(2,6)

ա) {x-y-1=0

x+y-5=0

x=y+1

(y+1)+y-5=0

2y=5-1=4

y=4/2=2

x=y+1

x=2+1=3

(3,2)

գ) {x-y-2=0

3x-2y-9=0

x=y+2

3*(y+2)-2y-9=0

3y+6-2y-9=0

y=9-6

y=3

x=y+2

x=3+2=5

(5,3)

ե) {x+2y-11=0

4x-5y+8=0

x=11-2y

4*(11-2y)-5y+8=0

44-8y-5y+8=0

-8y-5y=-8-44

-13y= -52

y= -52/-13

y=4

x=11-2y

x=11-(2*4)

x=3

(3,4)

է) {2x+4y-90=0

x-3y-10=0

2x=90-4y

x=45-2y

(45-2y)-3y-10=0

-2y-3y=1045

-5y= -35

y= -35/-5

y=7

x=45-2y

x=45-14

x=31

(31,7)

թ) {3x-4y-7=0

x+2y+1=0

3x=7+4y

x=7/3+4/3y

(7/3+4/3y)+2y+1=0

4/3y+2y= -1-7/3

10/3y= -10/3

y= -10/3 / 10/3

y=-1

x=7/3+4/3y

x=7/3-4/3

x=3/3=1

(1,-1)

ի) {x-y-12=0

2x+4y=0

x=12+y

2*(12+y)+4y=0

24+2y+4y=0

6y= -24

y= -24/6

y= -4

x=12+y

x=12-4

x=8

(8,-4)

ա) {5x+y-7=0

x-3y-11=0

y=7-5x

x-3*(7-5x)-11=0

x-21+15x-11=0

x+15x=11+21

16x=32

x=32/16

x=2

y=7-5x

y=7-10

y= -3

(2,-3)

գ) {2x+y-7=0

x-2y+4=0

y=7-2x

x-2*(7-2x)+4=0

x-14+4x+4=0

x+4x=14-4

5x=10

x=10/5

x=2

y=7-2x
y=7-4
y=3

(2,3)

ե) {x+2y-4=0

3x+y+3=0

x=4-2y

3*(4-2y)+y+3=0

12-6y+y+3=0

-6y+y= -3-12

-5y= -15

y= -15/-5

y=3

x=4-2y

x=4-6

x= -2

(-2,3)

ա) {2x-3y+7=0

3x+4y-1=0

-3y= -7-2x
-3y= -(7+2x)

y=7+2x/ 3=2,3+0,6x

3x+4*(2,3+0,6x)-1=0

3x+9,2+2,4x-1=0

3x+2,4x=1-9,2

5,4x=-8,2

x= -8,2/5,4= -1,5

y=2,3+0,6x

y=2,3+0,6*(-1,5)

y=2,3-0,9=1,4

(-1,5 , 1,4)

Գրականություն Տնային աշխատանք 05.10.2021

Ընտրում ենք ֆիլմերից մեկը, տեղադրում բլոգում, դիտում, ծանոթանում Հրանտ Մաթևոսյանի հետ, գրում, թե ինչ իմացանք նրա մասին:

Հրանտ Մաթևոսյանը բոլորով սիրված գրող է: Նա ամենից շատ գրում էր իր գյուղի և գյուղականների կյանքի մասին: Նաև նա լավ կինոռեժիսոր էր և շատ հայկական ֆիլմերի սցենարը և երկխոսությունները ինքն էր գրել: