Ճամփորդություն դեպի Բյուրականի աստղադիտարան

Սա անմոռանալի ճամփորդություն էր: Աստղադիտարան մենք գնացինք մայիսի 13-ին:
Սկզբից մենք գնացինք փոքրիկ, բայց շատ օգտագործվող աստղադիտարանի մոտ: Այնտեղ մեզ ցույց տվեցին աստղը ավելի մոտիկից և աստղակույտը: Մենք պետք է նայեինք մոլորակներին, բայց եղանակի պատճառով չկարողացանք: Աստղը աստղադիտակով մի դեղնավուն կետ է՝ ծայրերում ավելի վառ դեղին և կարմիր: Աստղակույտը անզեն աչքով չէր երևում, բայց աստղադիտակով նայելով տեսանք, թե ինչքան գեղեցիկ է աստղակույտը: Այն բաղկացած էր հազարավոր մանր աստղերից և այդ ամենով ձևավորված էր գունդ: Մեզ շատ բաներ պատմեցին: Օրինակ՝ մենք կարող ենք երկնքում շատ աստղեր տեսնենք, բայց նրանք կարող են այլևս չլինել:
Մենք նաև տեսանք “Մեծ Արջ”-ին:
Հետո գնացինք մեծ աստղադիտարան: Մեզ ասեցին, որ այդտեղ ընդհանրապես հյուրերը չէին գնում, բայց մեզ տարան և նույնիսկ մտանք այդ հսկա կառույցի մոտ: Այն շատ մեծ էր և ես նունիսկ չեմ պատկերացնում, թե ինչքան երկար են սարքել այն ու թե ինչ խելացի և մտածված էր այդ ամենը: Մեծ աստղադիտակով չէինք կարող դիտում կատարել, քանի որ դա նախատեսված է լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար։
Շատ հետաքրքիր ճամփորդություն էր, թեև կարճ տևեց:

Գ.Մխիթարյանի «Գիտելիքի ստուգման առաջադրանքներ մաս I»-ից խնդիրներ

Լուծել․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս >>-ից էջ81-ից մինչև էջ 88:

Տարբերակ 1

I.
Ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը:
Պատ.՝ 3:

II.
A=Fs
F=6Ն
s=2մ
A=6*2
A=12Ջ
Պատ.՝ 3:

III.
S=5մ
A=20Ջ
P=A/S=20Ջ/5մ=20Ն*մ/58=4Ն
Պատ.՝ 1:

IV.
A=Fs
F=5000Ն
s=200մ
A=F*s=5000Ն*200մ=10000=10000կՋ
Պատ.՝ 2:

V.
1կՋ=1000Ջ
1Ջ=1Ն*Ջ
A=f*s=mgs=10կգ
9,8Ն/կգ*500Ն=500Ջ
Պատ.՝ 2:

VI.
A=Fs
F=60Ն
s=50մ
A=60*50
A=3000Ջ
Պատ.՝ 1:

VII.
m=P*V
p=1500կգ/մ3
V=0,5մ3
m=1500կգ/մ3*0,5մ3=750կգ
F=mg
g=10Ն/կգ
F=750կգ*10Ն/կգ=7500Ն
A=Fs
s=4մ
A=7500Ն*4մ=30 000Ջ
Պատ.՝ 3:

Տարբերակ 2

I.
Ապակու հարթ հորիզոնական մակերևույթով գլորվում է գնդիկը
Պատ.՝ 3:

II.
A=Fs
F=8Ն
A=32Ջ
S=?
S=A:F
S=32:8=4մ
Պատ.՝ 3:

III.
A=12Ջ
s=3մ
P-?
A=p*s
P=A/s=12Ջ/3մ=4Ն
Պատ.՝ 3:

Գրականությւոն Տնային աշխատանք

Գրականության ամփոփիչ նախագծային աշխատանք։

  • Ընտրում ենք որևէ գրական ստեղծագործություն։

    Եղիշե Չարենց

    Կարմիր Սոնետ

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…

  • Բլոգում մանրամասն վերլուծում ենք այն։

    Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Եղիշե Չարենցը ուզում էր ասել, որ անցյալում կատարվածը էլ հետ չի վերադառնալու և պետք է ոչ թե անցյալը հիշել, այլ ապագայով ապրել: Պետք չէ նայել դեպի հետ, պետք է նայել առաջ՝ դեպի ապագան:
    Այս բանաստեղծությունում փոշոտ պատյանը՝ անցյալն է: <<Այն, որ օրերն ապրեցին, և բանաստեղծը երգեց—
    Չի խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ>> նախադասությունները իմ կարծիքով նշանակում են, որ այն իրադարձությունները, որոնք հիշատակվել են ստեղծագործների կամ ընդհանրապես մարդկանց կողմից այլևս չեն մոռացվի՝ կապ չունի լավ իրադարձություններ էին, թե վատ: <<Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…>> իմ կարծիքով կարող է նշանակել, որ անցյալում կատարված և բանաստեղծի ձեռքով գրված և հիշատակվածը, ապագայում ուսումնասիրվելու է և կապրի ու կհիշվի այդ ամենը, նույնիսկ դարեր անց:
  • Աշխատանքը դարձնում ենք ձայնագրություն կամ տեսանյութ։
  • Պատրաստ ենք լինում` ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն, վերլուծելուն։

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ինչ տեսակներ գիտենք:

Կա անշարժ ճախարակ, շարժական ճախարակ և բազմաճախարակ:

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Եթե բեռը ճախարակի միջոցով բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ապա դա անշարժ ճախարակ է:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Եթե բեռը ճախարակի միջոցով բարձրացնելիս ճախարակի առանցքը շարժվում է, ապա դա շարժական ճախարակ է:

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակի միջոցով բեռը կարող ենք բարձրացնել վերև, բայց ուժի շահում չենք ունենում:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքան ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախարակի միջոցով մենք ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախարակը կազմված է երեք անշարժ և երեք շարժական ճախարակներից: Այսպիսով մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

Անշարժ ճախարակի սխեմա

Շարժական ճախարակի սխեմա

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը բերում է արդյունքի և որի համար ստեղծված է տվյալ մեխանիզմը կոչվում է օգտակար:

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Այն ամբողջ աշխատանքը, որը կատարված է մեխանիզմը գործածելու համար կոչվում է լրիվ կամ ծախսված:

13.Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է, որը մարդը կատարել է մեխանիզմների օգնությամբ: Լրիվը՝ ամբողջ կատարված աշխատանքն է:

14.Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

16.Հնարավո՞ր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, քանի որ Aօգ միշտ փոքր է Aլր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից կամ 100%-ից:

Սովորել. Է. Ղազարյանի դասագրքից՝ էջ 90-ից մինչև էջ 100

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ

459, 461, 462

x-ի ցանկացած արժեքի դեպքում, բացի 0-ից ֆունկցիան կարող է լինել:

x-2-1,5-1-0,500,511,522,53
y-6-4,5-3-1,501,534,567,59

Պետք է ուղիղ գիծ ստացվի և անցնի 0 կետով:

I և III

y(-3)=-9

y(4)=12

y(1/2)=1,5

y(1,2)=3,6

y(-0,7)=-2,1

1) x=0,66

2) x=0,34

3) x=-2

y-ի արժեքը կմեծանա 3-ով:

English Classwork

May 17Adverbs in English

Find the adjective in the first sentence and fill the gap with the adverb.

  1. Joanne is happy. She smiles happily.
  2. The boy is loud. He shouts loudly.
  3. Her English is fluent. She speaks English fluently.
  4. Our mum was angry. She spoke to us angrily.
  5. My neighbour is a careless driver. He drives carelessly.
  6. The painter is awful. He paints awfully.
  7. Jim is a wonderful piano player. He plays the piano wonderfully.
  8. This girl is very quiet. She often sneaks out of the house quietly.
  9. She is a good dancer. She dances really well.
  10. This exercise is simple. You simply have to put one word in each space.

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ձևաբանորեն վերլուծում ենք նախադասությունները:

  1. Գրադարանի մոտ սպասում էր ընկերոջը, որպեսզի նրա հետ գնար մարզասրահ:

    Գրադարանի(գոյական, իրանիշ, եզակի, անշունչ, հասարակ, նյութական, սեռական հոլով, ի արտաքին հոլովման) մոտ(կապ, ետադրություն, անիսկական, սեռական հոլով) սպասում էր(բայ, դիմավոր, սահմանականի անկատար անցյալ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, բաղադրյալ, ե լծորդություն, դրական խոնարհում) ընկերոջը(գոյական, անձնանիշ, եզակի, շնչավոր, հասարակ, նյութական, հայցական հոլով, ոջ արտաքին հոլովման), որպեսզի(շաղկապ, ստորադասական, մենադիր) նրա(դերանուն, անձնական) հետ(կապ, ետադրություն, իսկական) գնար(բայ, դիմավոր, ըղձական անցյալ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ա լծորդություն, պարզ, դրական խոնարհում) մարզասրահ(գոյական, իրանիշ, եզակի, անշունչ, հասարակ, նյութական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման):
  2. Ես հաստատ այդքան չէի դիմանա. գնացի, որ օգնեմ նրանց:

    Ես(դերանուն, անձնական) հաստատ(վերաբերական, հաստատական) այդքան(դերանուն, ցուցական) չէի դիմանա(բայ, դիմավոր, ենթադրական անցյալ, անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, ածանցավոր, սոսկածանց, ա լծորդություն, ժխտական). գնացի(բայ, դիմավոր, անցյալ կատարյալ, անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ, ա լծորդություն, դրական), որ(շաղկապ, ստորադասական, մենադիր) օգնեմ(բայ, դիմավոր, ըղձական ապառնի, ապառնի, առաջին դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ, պարզ, ե լծորդություն, պարզ, դրական խոնարհում) նրանց(դերանուն, անձնական, հոգնակի թիվ):
  3. Երեկոյան միայն նրա ծիծաղն էր լսվում:

    Երեկոյան(մակբայ, ժամանակի) միայն(վերաբերական, սահմանափակման) նրա(դերանուն, անձնական, սեռական հոլով) ծիծաղն(գոյական, իրանիշ, եզակի թիվ, անշունչ, հասարակ, վերացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման) էր լսվում(բայ, անդեմ, կախյալ, անկատար, դրական խոնարհում, ե լծորդություն, չեզոք սեռ, կրավորական):
  4. երեք երեխաների հետ հասցնում էր ամեն ինչ. աշխատում էր, սովորում, մաքրում ու պատրաստում:

    Երեք(թվական, քանակական) երեխաների(գոյական, անձնանիշ, հոգնակի թիվ, շնչավոր, հասարակ, նյութական, սեռական հոլով, ի արտաքին հոլովման) հետ(կապ, ետադրություն, իսկական, սեռական հոլով) հասցնում էր(բայ, դիմավոր, սահմանական, անկատար անցյալ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ, պարզ, ե լծորդություն, բաղադրյալ, դրական խոնարհում) ամեն ինչ(դերանուն, անորոշ). աշխատում էր(բայ, դիմավոր, սահմանական, անկատար անցյալ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ, պարզ, ե լծորդություն, բաղադրյալ, դրական խոնարհում), սովորում(բայ, անդեմ, կախյալ, անկատար, դրական խոնարհում, ե լծորդություն, ներգործական սեռ, պարզ), մաքրում(բայ, անդեմ, կախյալ, անկատար, դրական խոնարհում, ե լծորդություն, ներգործական սեռ, պարզ) ու(շաղկապ, համադասական, մենադիր) պատրաստում(բայ, անդեմ, կախյալ, անկատար, դրական խոնարհում, ե լծորդություն, ներգործական սեռ, պարզ):

Հանրհաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ

Առաջադրանքներ՝

452, 453, 455, 456

ա) y=2x Այո, 2

բ) y=-3x Այո, -3

գ) y=0x Ոչ

դ) y=x Այո, 1

ե) y=-x Այո, -1

զ) y=2x+1 Ոչ

է) y=x2 Այո, x

ը) y=1/x Ոչ

թ) y=-5x-2 Ոչ

բ)

գ)

ա) 6=k*3

6:3=2

k=2

բ) -8=k*2

-8:2=-4

k=-4

գ) -10=k*(-2)

-10:(-2)=5

k=5

դ) 4=k*(-1)

4:(-1)=-4

k=-4

ա) k=-1

բ) k=4

գ) k=2

դ) k=-2

Գրականություն Տնային աշխատանք

Փառատոնային ընթերցանություն: Ընթերցում ենք «Հազարան հավքը» հեքիաթը:

Բլոգում վերլուծում ենք «Հազարան հավքը» ստեղծագործությունը:

Վերլուծում

Այս ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է ամեն ինչ ինքդ անես: Այս հեքիաթի համարյա թե ամեն բառ իր նշանակությունը ունի: Այս ստեղծագործութթյան մեջ շատ խորն է պետք մտնել, որպեսզի բոլոր նշանակությունները հասկանալ: Օրինակ երեք ճանապարհները՝ մեծը, միջինը և փոքրը: Մեծը ամենաապահով և անվտանգ ճանապարհն է, որով բոլորը կարող են անցնել: Միջինը ավելի վտանգավոր, բայց արկածային ճանապարհն է: Փոքր ճանապարհը դժվար է, վտանգավոր և հողածինների կարողություններից դուրս է անցնել այդ ճանապարհով, բացի քաջ և խիզախ Արեգից: Նաև ամեն աշխարհի դև և հրեշ իր նշանակությունը ունի: Օրինակ՝ Սև աշխարհից Սեւ դեւը պղծող, աղաւաղող չար ուժն է, ինչպէս աստուածաշնչեան օձը: