Այսօր շատ լավ ու երևի ամենահավես ճամբարային օրերից մեկն էր։
Առաջին ժամին մենք պատրաստում էինք աղի բլիթներ, քանի որ վաղը լինելու է Սուրբ Սարգսի տոնը։ Շատ հետաքրքիր է։ Ասում են, որ եթե գիշերը այն ուտես և միանգամից քնես երազումդ կտեսնես քո ապագա ամուսնուն։
Հետո մեր մոտ ազատ ժամ էր։ Իսկ երրորդ ժամը կավագործություն էր։
Հետո մենք գնացինք հյուսիսային դպրոց։ Այնտեղ նկուղը վերանորոգել և դարձրել են գեղեցիկ փոքրիկ այդպես ասած գործարան։ Մեզ այնտեղ հյուրասիրեցին և շատ բաներ պատմեցին։
Հաջորդը ազատ ժամ էր։ Իսկ վեցերորդ ժամին մենք գնացինք ագարակ և այնտեղ շատ հավես մեդիաուրբաթ արեցինք։ Բոլոր դպրոցներից երեխաներ և ուսուցիչներ եկան և բոլորով պարեցինք, երգեցինք։ Ես չեմ հասցրել նկարել մեդիաուրբաթը, բայց երկարօրյայիս ուսուցչուհին նկարել է։
Ես նաև ձիու վրա քշեցի մեդիաուրբաթից հետո։
Իսկ երբ մեծ մասը գնացին ես և իմ ընկերուհի Մարիան գնացինք ագարակի շներին և թռչուններին նայելու, իսկ հետո մտանք ագարակի ներս։ Այնտեղ շատ սիրունիկ ձիեր, այծեր, պոնիներ և իշուկներ կային։
Մեդիաուրբաթից հետո հետ գալուց տեսանք այդպես ասած խաղահրապարակ և 15 րոպե մոտավորապես խաղացինք։
Ժամը 11:00 եկավ իմ մայրիկը և իմ ճամբարի աղջիկներին սովորեցրեց թաղիքագործությանը։ Դա շատ հետաքրքիր գործ է։ Դրա ժամանակ պետք է հատուկ գունավորված բրդից իրեր պատրաստել՝ ականջօղեր, թևնոցներ, վզնոցներ և այլն։
Այդ ամենը տևեց երկու ժամ։
Հետո գնացինք հաց ուտելու, իսկ վերջին երկու ժամը ֆիզկուլտուրա էր։ Սակայն քանի որ մեր ֆիզկուլտուրայի ուսուցչուհին ճամբորդության էր մենք գնացինք և խաղացինք սեղանի թենիս։ Շատ ծիծաղացինք, քանի որ ոչ մեկս լավ չգիտեինք խաղալ և գնդակը անընդհատ թռնում էր դես ու դեն։ Շատ զվարճալի էր։
Ընդհանուր պարապունքից հետո մեզ մոտ առաջին ժամը երգ էր: Հետո մենք գնացինք յոգայի, որի ժամանակ մեր ուսուցչուհու հետ մարզվեցինք՝ տաքացանք և սկսեցինք բոլորով խաղալ։ Այնտեղ կային առաստաղից կախված պարաններ, որոնցից մենք բռնվում էինք և ճոճվում։ Յոգայից հետո գնացինք ընտրության: Երկար դասամիջոցն եկավ, իսկ հետո նախագիծ: Նախագծի ժամանակ դասարանով խաղացինք Զիլ Զառ խաղը։ Այդ դասն էլ վերջացավ և ես գնացի երկարօրյա։
Ընդհանուր պարապունքից հետո գնացինք ռոբատ X-ի և այնտեղ ուսուցիչը շատ հետաքրքիր բաներ պատմեց: Հաջորդը մեզ մոտ թվային նկարչություն էր և այդ դասի ժամանակ ուսուցիչը ցույց տվեց, թե ինչպես նկարել համակարգչով՝ թվային նկարչություն։ Դրանից հետո գնացինք պարի դասընթացի, իսկ հետո ազատ ժամ էր: Դրանից հետո երկար դասամիջոց էր, իսկ հետո տեխնոլոգիա էր: Մեր դպրոցում մոտենում է դդմի տոնը և այդ պատճառով տեխնոլոգիայի ժամին մենք թղթից դդումներ պատրաստեցինք:
Արդեն շաբաթվա վերջին օրն է։ Ընդհանուր պարապմունքին մենք ինչպես միշտ պարեցինք և երգեցինք, իսկ դրանից հետա մնացինք մարմարյա սրահում մեդիաուրբաթի պարերը և երգերը կրկնելու։ Բայց մեր ճամբարի աղջիկներից մի մասին շուտ թողեցին, որպեսզի մենք պատրաստենք պիցցա։
Ես, Մարիան և Անահիտը բոլորից փող հավաքելուց հետո գնացինք դպրոցի կողքի մթերային խանութը և ամեն ինչ գնեցինք պիցցայի համար։
Երբ եկանք դպրոց երկար դասամիջոցն էր սկսվել և մենք կերանք։ Ժամը 13:40 գնացինք մարմարյա սրահ, իսկ ժամը 14:00 մենք սկսեցինք մեդիաուրբաթը: Դրա ժամանակ դպրոցներից երեխաներ էին եկել։ Բոլորը երգեցին և պարեցին, ինչպես նաև մենք: Հետո սովորողներին մրցանակներ տվեցին և մի փոքր էլ պարեցինք: Մեդիաուրբաթը 15:20 վերջացավ և ես գնացի երկարօրյա։