Բագրատունիներ

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական  տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Հանրահաշիվ Տնային աշխատանք

ա) a(b-c)+b(c-a)+c(a-b)=0

ab-ac+bc-ab+ac-bc=0 (նույնն են)

բ) ab(c-d)-cd(a-b)-ac(b-d)-bd(c-a)=0

abc-abd-acd+bcd-abc+acd-bcd+abd=0 (նույնն են)

գ) (m-n)(2m+3n)(m-7)+7(2m2+2mn-3n2)=m(2m2+mn-3n2+7n)

(m-n)(2m2-14m+3mn-21n)+14m2+14mn-21n2=2m3-14m2+3m2n-21mn-2m2n+14mn-3mn2-21n2+14m2+14mn-21n2=2m3+m2n+7mn-3mn2+14m2=m(2m2+mn+7n-3n2) (նույնն է)

դ) (a3b-b2)(a2-2b)(a-3b)+3a2b2(a3-2ab-b)+2b2(a4-ab+3b2)=a3b(a3-b)

(a3b-b2)(a2-2b)(a-3b)+3a2b2(a3-2ab-b)+2b2(a4-ab+3b2)=(a3b-b2)(a3-3a2b-2ab+6b2)+3a5b2-6a3b3-6b4-3a2b3+2a4b2-2ab3+6b4=a6b-3a5b2-2a4b2+6a3b3-a3b2+3a2b3+2ab3-b4+3a5b2-6a3b3-3a2b3+2a4b2-2ab3=a6b-a3b2=a3b(a3-b) (նույնն է)

ե) (a2 − 4a + 4)(a2 + 4a + 4) − a2 (a2 − 8) = 16

(a2 − 4a + 4)(a2 + 4a + 4) − a2 (a2 − 8)=a4+4a3+4a2-4a3-16a2-16a+4a2+16a+16-a4+8a2=8a2-16a2+16+8a2=16 (նույնն է)

զ) (4a2 + 4a + 1)(4a2 − 4a + 1) − 8a2 (2a2 − 1) = 1

(4a2 + 4a + 1)(4a2 − 4a + 1) − 8a2 (2a2 − 1)=16a4-16a3+4a2+16a3-16a2+4a+4a2−4a+1-16a4+8a2=1 (նույնն է)

է) (a − 1)(a + 1)(a2 + 1)(a4 + 1) − a8 = −1

(a − 1)(a + 1)(a2 + 1)(a4 + 1) − a8 =(a2-1)(a6+a2+a4+1)-a8=a8+a4+a6+a2-a6-a2-a4-1-a8= -1 (նույնն է)

ը) (a − 2)(a + 2)(a2 + 4)(a4 + 16) − a8 = −256

(a − 2)(a + 2)(a2 + 4)(a4 + 16) − a8 =(a2-4)(a6+16a2+4a4+64)-a8=a8+16a4+4a6+64a2-4a6-64a2-16a4-256-a8=-256 (նույնն է)

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք

ա) a–b=-(b–a)

a–b=b+a (նույնը չեն)

բ) (x–y)(x+y)=x2–y2

x2+xy–yx+y2=x2–y2=x2+y2=x2–y2 (նույնը չեն)

գ) (a+b)(a+b)=a2+2ab+b2

a2+ab+ab+b2=a2+2ab+b2=a2+2ab+b2 (նույնն են)

դ) (a–b)(a–b)=a2-2ab+b2

a2–ab–ab+b2=a2-2ab+b2=a2-2ab+b2 (նույնն են)

ե) (m–n)(m2+mn+n2)=m3–n3

m3+m2n+mn2–m2n–mn2–n3=m3–n3 (նույնն են)

զ) (m+n)(m2–mn+n2)=m3+n3

m3–m2n+mn2+m2n–mn2+n3=m3+n3 (նույնն են)

է) (p+1)(p+1)(p+1)=p3+3p2+3p+1

(p+1)(p2+p+p+1)=p3+p2+p2+p+p2+p+p+1=p3+3p2+3p+1 (նույնն են)

ը) (q−1)(q−1)(q−1)=q3−3q2+3q−1

(q–1)(q2–q–q+1)=q3–q2–q2+q–q2+q+q–1=q3–3q2+3q–1 (նույնն են)

Սեպտեմբեր-Դեկտեմբեր Կենսաբանություն հաշվետվություն

Սեպտեմբեր

Մեղվաբուծություն

Կենդանի օրգանիզմների  ընդհանուր բնութագիրը և ծագումը

Հոկտեմբեր

Պատրաստում եմ յոգուրտ և կաթնաշոռ

Բորբոսասնկեր

Նոյեմբեր

Ջրիմուռները

Պտերներ

Դեկտեմբեր

Մերկասերմեր

Սերմնավոր բույսեր

Կրկնակի բեղմնավորում

Պատրաստում եմ գինի

Հայոց լեզու Տնային աշխատանք

Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ
կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ով է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու
համար:
Ի՞նչ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ, թե ինչ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Հարցական և հարաբերական դերանուններ

  • Քննարկում ենք և վերհիշում.
  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
      • Ո՞վ եկավ: Նա եկավ;
      • Ո՞ւմ պայուսակը: Իմ պայուսակը
      • Մոտենալ ո՞ւմ : Մոտենալ ձեզ
      • Հեռանալ ումի՞ց: Հեռանալ քեզնից։
      • Հիանալ ումո՞վ: Հիանալ նրանով
    2. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:
      • Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
      • Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
      • Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:
      • Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:
      • Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:
      • Բ. Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

Աշխարհագրություն Տնային աշխատանք

Դասի հղումը 

Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գիտատեխնիկական տնտեսության ճյուղեր

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
ա) գյուղատնտեսությունն է

Սոմալի, Արգենտինա, Նիգերիա, Բրազիլիա, Թուրքիա
բ) արդյունաբերությունն է

Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հնդկաստան, Հարավային Կորեա
գ) սպասարկման ոլորտն է

Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Թայլանդ, Իսպանիա

Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Այն ունի մեծ ազդեցություն։ Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ։

Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի, հատկապես գյուղատնտեսության վրա: Օրինակ եթե երկիրը չի գտնվում ծովի ափին, ապա այնտեղ չի զարգանա ձկնորսությունը։

Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա որևէ բնական ռեսուրս, օրինակ նավթ կամ թանկարժեք մետաղների հանքեր: Դրանցից են կախված տնտեսության մեջ ներդրումները։

Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկիրը փակի իր սահմանը և թույլ չտա, որ ապրանքներ ներկրվեն այնտեղով, ապա դա կազդի տնտեսության վրա։

Կենսաբանություն Տնային աշխատանք

Փոշոտման պրոցեսում երկբջջանի փոշու հատիկը տեղափոխվում է վարսանդի վերևի մասը։ Այստեղ մի հատ գեներատիվ փոշու հատիկը կիսվում է առաջացնելու երկու սպերմա։ Մյուսը՝ վեգետատիվը երկարում է, ձևավորելով խողովակ (փող)։ Փոշու խողովակով սպերմայի մեկը իջնում է սերմնարան, որտեղ գտնվում է սաղմնային պարկը ձվաբջջով։ Ձուլման արդյունքում ձվաբջջից առաջանում է զիգոտան։ Երկրորդ սպերման միանում է խոշոր կենտրոնական բջջի կորիզի հետ։ Այսպիսով բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում երկու ձուլում։ Մեկը ձվաբջջի հետ է միանում, մյուսը կորիզի։ Հայտնաբերել է ռուս գիտնական Նավաշինը և անվանեց կրկնակի բեղմնավորում։ Զիգոտայից բազմաթիվ կիսումներից հետո զարգանում է ապագա բույսի սաղմը։ Կենտրոնական բջիջը ևս կիսվում է, առաջանում է էնդոսպերմի բջիջ, որոնց մեջ կուտակվում են սնուցողական նյութեր սաղմի համար։ Ծածկույթից ձևավորվում է սերմաթաղանթ։ Բեղմնավորումից հետո առաջանում է սերմեր թաղանթից, սաղմից և էնդոսպերմից։

Արաբական խալիֆություն

VII–VIII դարերում արաբները, նվաճելով Հնդկաստանի ու Չինաստանի սահմաններից մինչև Ատլանտյան օվկիանոս հասնող վիթխարի տարածքը, ստեղծեցին միջնադարի աշխարհակալ հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը: Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը: Հայաստանում խալիֆության բուն տիրապետությունը տևել է շուրջ 160 տարի՝ 701–862 թթ.:

Արաբներն Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերն ընդունեցին նոր կրոն՝ մահմեդականություն, որը նպաստեց նրանց միավորմանն ու հզորացմանը. այն «սրբազան պատերազմի» կոչ էր անում ընդդեմ «անհավատների»՝ այլադավան մարդկանց ու երկրների: Արաբական նվաճումների համար նպաստավոր էր նաև միմյանց դեմ մղած տևական պատերազմների հետևանքով Սասանյան Իրանի և Բյուզանդիայի թուլացումը: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Պաղեստինը, Ասորիքը, Եգիպտոսը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711 թ-ին նրանք անցան Ջիբրալթարը և նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, սակայն 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը: Օմայանների հարստության (661–750 թթ.) հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Ասորիքի Դամասկոս քաղաքը: Նա սահմանեց խալիֆների իշխանության ժառանգականության կարգը (մինչ այդ խալիֆն ընտրվում էր). խալիֆը բացարձակ միապետ էր, մահմեդական աշխարհի կրոնապետ և զինվորական առաջնորդ: Գրավյալ տարածքների կառավարումը հանձնվեց ամիրներին (էմիր): Ստեղծվեց տարբերակված հարկահանություն. քրիստոնյաները և հրեաները պետք է ավելի բարձր հարկ վճարեին, քան մահմեդականություն ընդունած ոչ արաբները, բայց արաբների համեմատությամբ` ավելի բարձր: Բոլոր մահմեդականները պետք է ծառայեին բանակում, իսկ ոչ մահմեդականների մուտքը բանակ արգելվում էր: Խալիֆ Աբդ ալ Մալիքի (685–705 թթ.) օրոք արաբերենը հռչակվեց պետական լեզու, որը մեծապես նպաստեց պետության ամրացմանն ու արաբալեզու հարուստ մշակույթի ստեղծմանը: Հատվեցին առաջին արաբատառ դրամները` դինար, դիրհեմ, ֆիլս: 750 թ-ին Օմայանների ընդդիմադիրների ղեկավարներից Աբու ալ Աբբասը հեղաշրջում կատարեց, և իշխանությանը տիրացան Աբբասյանները (750–1055 թթ.): Նրանց հարստության օրոք Արաբական (Բաղդադի) խալիֆությունն առավելագույն ծաղկման հասավ հատկապես VIII–IX դարերում: Աբբասյան նշանավոր խալիֆներից էին Աբու ալ Մանսուրը (754–775 թթ.), Հարուն ալ Ռաշիդը (786–809 թթ., «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հերոսներից) և ուրիշներ: Աբբասյանների օրոք հաստատված երկարատև խաղաղությունը նպաստեց տերության տնտեսության բարգավաճմանը: Աբու ալ Մանսուրի օրոք կառուցվեց Բաղդադ մայրաքաղաքը, որը կարճ ժամանակում դարձավ առևտրի, արհեստների, կրթության և կառավարման կենտրոն: Արաբական խալիֆությունը բազմազգ ավատատիրական բռնապետություն էր, որը երկար չգոյատևեց: Արդեն 756 թ-ին նրանից անջատվեց Կորդովայի Էմիրությունը, հետագայում՝ Մարոկկոն և Թունիսը: IX դարի կեսերին անկախացավ Եգիպտոսը, 885 թ-ին՝ Հայաստանը և այլ երկրներ: Այդ ամենն ավարտվեց 1055 թ-ին սելջուկ-թուրքերի կողմից Բաղդադի գրավումով:
Արաբական խալիֆության տիրապետությունը ՀայաստանումԱրաբական զորքերը Հայաստան են ներխուժել 640 թ-ին և որոշ ժամանակ սահմանափակվել միայն երկրի ասպատակությամբ: Հայոց իշխան ու սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ կառավարիչ (հետագայում՝ խալիֆ) Մուավիայի միջև 652 թ-ին կնքված հայ-արաբական պայմանագրով Հայաստանը համարվել է խալիֆության հպատակ պետություն: Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյանի օրոք (654–661 թթ.) Հայաստանը թոթափել է արաբական հպատակությունը, սակայն նրա հաջորդը` Գրիգոր Մամիկոնյանը, նորից ընդունել է արաբների գերիշխանությունը. 652 թ-ի պայմանագրով վճարել է տարեկան 500 ոսկեդրամ: Օգտվելով Արաբիայում ծագած ապստամբությունից՝ 683 թ-ին Հայաստանը հրաժարվեց հարկատվությունից, իսկ Աշոտ Բագրատունին (685–689 թթ.) ձեռք բերեց լիակատար անկախություն:Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրը, նվաճելով Հայաստանը, 689 թ-ին երկրի կառավարիչ նշանակեց Ներսեհ Կամսարականին, սակայն նրա հաջորդ Սմբատ Բագրատունու օրոք Մուհամմադ իբն Մրվանը մի քանի արշավանքներով (693–701 թթ.) վերջնականապես նվաճեց Հայաստանը: Արաբական խալիֆության բուն տիրապետությունը Հայաստանում  701–862 թթ-ին էր: Հայաստանը, Վիրքը, Աղվանքը, Չողա երկիրը (Դարբանդ) միավորվեցին մեկ վարչական միավորի՝ Արմինիայի  մեջ, որը կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը: Ոստիկանի նստավայրն սկզբում Դվինն էր, իսկ 789 թ-ից՝ Պարտավը: Ատրպատականի, Վերին Միջագետքի և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆության հյուսիսային փոխարքայությունը: Առաջին ոստիկան Աբդալլահը ծանր հարկեր դրեց բնակչության վրա, սկսեց կրոնական հալածանքներ: Նա ցանկանում էր հայ նախարարներին զրկել ժառանգական իշխանությունից, ոչնչացնել նրանց զորական ուժը: Սակայն 703 թ-ի ձմռանը տեղի ունեցավ Վարդանակերտի ճակատամարտը, և արաբները Սմբատ Բագրատունուց ջախջախիչ պարտություն կրեցին (սպանվեց նաև Աբդալլահ ոստիկանը): Ապստամբությունից հետո խալիֆը Հայաստանում հաստատված իր զորավարներին կարգադրեց ոչնչացնել հայ նախարարական դասը: 705 թ-ին Նախճավանի արաբական զորքերի հրամանատար Կասըմը այրուձիու հաշվառման և ռոճիկ վճարելու պատըրվակով իր մոտ հրավիրեց հայ նախարարներին, ձերբակալեց և փակել տվեց Նախճավանի ու մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում: Կասըմի հրամանով հրդեհվեցին այդ եկեղեցիները, ողջակիզվեցին այնտեղ փակված նախարարներն իրենց մարդկանցով (շուրջ 1200 հոգի): Սակայն Աբդ ալ Ազիզ ոստիկանը հայերի նոր ընդվզումները կանխելու մտահոգությամբ վերադարձրեց վտարանդի նախարարներին՝ վերականգնելով նրանց ժառանգական իրավունքները: Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը. Հայոց իշխանի ու սպարապետի գլխավորությամբ երկիրը կառավարում էին հայ նախարարները: Օգտվելով Օմայանների դեմ բռնկած շարժումից և Բյուզանդիայի առաջխաղացումից՝ հայ նախարարները Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ 748 թ-ին որոշեցին ապստամբել: 748–750 թթ-ի ապստամբության ժամանակ Հայոց իշխան ընտրվեց Մուշեղ Մամիկոնյանը (748–752 թթ.): 750 թ-ին իշխանության գլուխ անցած Աբբասյան հարստության հիմնադիր Աբու ալ Աբբասին հաջողվեց ճնշել ազատագրական շարժումները: Նրա դաժան հարկային քաղաքականությունն ու հալածանքները 774 թ-ին հանգեցրին խալիֆության դեմ հայերի ամենամեծ ապստամբությանը, որի նախաձեռնողն Արտավազդ Մամիկոնյանն էր: Կումայրիում սպանելով խալիֆության հարկահանների պարագլխին՝ նա հետ վերցրեց հավաքած հարկը և հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Ի պատասխան՝ արաբներն էլ ավելի սաստկացրին խստությունները, որի հետևանքով Տարոնում ապստամբեց Մուշեղ Մամիկոնյանը և կոտորեց արաբներին: 774–775 թթ-ի ձմռանը հավաքվեց շուրջ 5 հզ. ռազմիկ, և ապստամբները պաշարեցին Կարին քաղաքը: Աղձնիքի կողմից Հայաստան մուտք գործած արաբական 30-հզ-անոց զորքն Արճեշի և Արձնիի ճակատամարտերում հայկական ուժերին պարտության մատնեց: Արձնիի ճակատամարտում ընկան Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները և 3 հզ. զինվոր: 774–775 թթ-ի ապստամբության ճնշումից հետո ասպարեզից հեռացան նախարարական շատ տներ (Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Ռշտունիները, Գնունիները և ուրիշներ): Մինչև IX դարի սկիզբը հայ նախարարները զրկված էին հարկեր հավաքելու իրավունքից: Երկիրը հնազանդ պահելու համար  Հայաստան բերվեցին արաբական որոշ ցեղեր` կայսիկներ, ութմանիկներ և այլն, հետագայում ստեղծվեցին ամիրություններ:IX դարի սկզբին Հայաստանը վերականգնեց իր ներքին ինքնավարությունը, հարկերը նորից հավաքում էին հայ նախարարները:  Բագրատունիների ամրապնդված դիրքերը և Ատրպատականում Բաբեկի գլխավորած սոցիալական շարժումն Աբբասյաններին ստիպեցին ճանաչել Բագրատունիների իշխանությունն Արմինիայում. 826 թ-ին Աշոտ Մսակերի որդի Բագարատ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան, իսկ նրա եղբայր Սմբատը՝ Հայոց սպարապետ: Սակայն Մութավաքիլ խալիֆը (847–861 թթ.), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849 թ-ին այնտեղ ուղարկեց Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային մեծ լիազորություններով: Սակայն Աղձնիքի Ձորա պահակի մոտ նրան դիմավորեց Բագարատ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, հարկերը հանձնեց` թույլ չտալով մտնել Հայաստան: 851 թ-ին Աբու Սաիդը վերադարձի ճանապարհին մահացավ: Նրան հաջորդեց որդին` Յուսուֆը, որը, գալով Խլաթ, խաբեությամբ իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ իր փոխարեն ոստիկան նշանակելու պատըրվակով, կալանավորեց և ուղարկեց խալիֆի նստավայր՝ Սամառա, իսկ ինքը գնաց Մուշ` ձմեռելու: Բագարատ Բագրատունու որդիներ Աշոտն ու Դավիթը զինեցին ազատասիրությամբ հռչակված Սասունի և Խութի հայ լեռնականներին, որոնց առաջնորդը դարձավ Խութեցի Հովնանը: 851–852 թթ-ի ձմռանը ապստամբները, հանկարծակիի բերելով թշնամուն, ներխուժեցին Մուշ, կոտորեցին արաբներին և սպանեցին Սբ Փրկիչ եկեղեցում թաքնված Յուսուֆին: Այս իրադարձությունները հետագայում դարձան «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի պատմական հիմքը: Ապստամբությունն աստիճանաբար ծավալվեց ոչ միայն Հայաստանում, այլև Արմինիայի մյուս երկրներում: Զայրացած խալիֆը 852 թ-ի գարնանը Հայաստան ուղարկեց թուրք զորավար Բուղային, որը հայտնի էր իր նենգությամբ ու դաժանությամբ: Նա նախ ներխուժեց Աղձնիք, ապա՝ Սասուն-Խութ, գերեվարեց Աշոտ և Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովնանին և ուղարկեց Սամառա: Հաջորդ տարվա գարնանը Բուղան ասպատակեց Սյունիքը, անցավ Հյուսիսային Հայաստան, ապա գրավեց Տփղիսը: Այնուհետև գերեվարեց և Սամառա ուղարկեց Գարդմանի, Լեռնային Ուտիքի ու Խաչենի հայ իշխաններին և Հարավային Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցում պաշարեց Եսայի Աբու Մուսե իշխանին: Վասպուրականում նոր ծագած ապստամբության ժամանակ Գուրգեն Ապուպելճ Արծրունին կոտորեց Բուղայի թողած արաբական զորքը և ազատագրեց երկիրը: Ապստամբության հաջող ելքը Բուղային ստիպեց ճանաչել Արծրունիների իրավունքները, իսկ Գուրգեն Ապուպելճին՝ Վասպուրականի իշխան: Դրանով նա նպաստեց նաև Հայաստանի ներքին ինքնավարության փաստացի վերականգնմանը: 855 թ-ին խալիֆը Բուղային հետ կանչեց: Սամառա աքսորված Սմբատ Բագրատունու փոխարեն 862 թ-ին Հայոց իշխանաց իշխան ու սպարապետ ճանաչվեց նրա որդին՝ Աշոտը, որը վերականգնեց Հայաստանի անկախությունը և 885 թ-ին ճանաչվեց Հայոց թագավոր (Աշոտ Ա Մեծ): Արաբական տիրապետությունը մեկուկես դարով կասեցրեց երկրի բնականոն զարգացումը: Տնտեսական կյանքն անկում ապրեց, խիստ տուժեց առևտուրը, գրեթե ընդհատվեցին շինարարական աշխատանքները: