Distance learning March 23-27

MY FAMILY AT HOME

My family lives in a small house. It’s simple but pretty. It has a large garden. I like to work in the garden but my sister hates to work in the garden. She prefers to read. She reads in the morning, in the afternoon and at night.

I give all of the vegetables to mom and dad. They like to cook in our small kitchen. I eat any vegetable but my sister eats only a few.

My family always eats breakfast and dinner together. We talk. We laugh. Then my sister washes the dishes.

At night dad likes to listen to music. Mom works on the computer. I watch television. And my sister reads.

Soon we go to bed. My parents go to bed late but my sister and I go to bed early. I’m ready to go to sleep but my sister wants to keep reading.

DID YOU UNDERSTAND THE TEXT?

Please answer the following questions of understanding:

Question 1:

Which is another way to describe the family’s house?

1 cramped but cozy

2 narrow but suitable

3 little but attractive

4 old but cheery

Question 2:

The family has how many members?

1 two

2 three

3 four

4 five

Question 3:

Who doesn’t enjoy working in the garden?

1 grandmother

2 cousin

3 father

4 sister

Question 4:

When does the sister like to read?

1 at night

2 in the afternoon

3 in the morning

4 all of the above

Question 5:

When do the family members not eat together?

1 at dinner

2 at lunch

3 at breakfast

4 all of the above

Առցանց ուսուցում Մարտ 23-27

Ընթերցողական աշխատանք

Ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը:

Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:

Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։

Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`

Նամակ Փոքրիկ իշխանին

Փոքրիկ իշխանի դասերը

Վարդի մասին

Աղվեսն ու մյուսները

Թե այս գիրքը չընթերցեի

 

Փոքրիկ իշխանի դասերը

“Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։

Փոքրիկ իշխան

Առցանց ուսուցում Մարտ 23-27

1.Մարտ ամսվա ընթացքում ստեղծված վիճակի հետևանքով տարածված ու հաճախ գործածվող երեք բառ ընտրել:

Կորոնավիրուս, դիմակներ, հիվանդանոց։

2.Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել բառերի մասին:

Կորոնավիրուս կորոնավիրուսը միաշղթա վիրուս է։ Առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա։

Դիմակ — դիմակը միանգամյա օգտագործման բժշկական պարագա է, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը: Այն դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ է։ Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը։

Հիվանդանոց — հիվանդանոցը հասարակական ստացիոնար բժշկական հաստատության տեսակ է, որի նպատակն է հիվանդների բուժումը և (կամ) հիվանադանոցային պայմաններում առաջացող հիվանդությունների մասնագիտացված խորը դիֆերենցիալ ախտորոշումը։ Զինվորական հիվանդանոցը կոչվում է հոսպիտալ։

3.Գտնել, թե օտար լեզուներում այդ բառերն ինչ տարբերակներ ունեն:

Կորոնավիրուս – Հայերեն

Коронавирус – Ռուսերեն

Coronavirus – Անգլերեն

Коронавірус – Բելառուսերեն

კორონავირუსი — Վրացերեն

الفيروس التاجي – Արաբերեն

Դիմակ – Հայերեն

Маска – Ռուսերեն

Mask – Անգլերեն

قناع – Արաբերեն

Masker – Հոլանդերեն

Maske – Գերմաներեն

Հիվանդանոց – Հայերեն

Больница – Ռուսերեն

Hospital – Անգլերեն

Krankenhaus – Գերմաներեն

Sjukhus – Շվեդերեն

Ziekenhuis – Հոլանդերեն

საავადმყოფო — Վրացերեն

 

4.Աշխատանքը դարձնել տեսանյութ:

Արդյունքներ` ուսումնասիրություններ, տեսանյութեր:

 

Մատյան տարածված բառերի եռյակ

Առցանց ուսուցում Մարտ 20-27

ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆՍ ՄԱՍԻՆ

1.Գրի՛ր, թե ինչպես են անցել մինչ օրս ունեցածդ տեսադասերը, թե ինչով են դրանք յուրահատուկ, օգտակար կամ զվարճալի:

Տեսադասերը շատ օգտակար են և հետաքրքիր են անցնում։ Դասատուների հետ մենք անցնում ենք նոր թեմաներ, քննարկում ենք տնային աշխատանքները և ուսուցիչները ստուգում են մեր աշխատանքները։

2.Ներկայացրո՛ւ, թե ուսուցիչներդ ինչ ծրագրի միջոցով ու ինչպես են այն կազմակերպել:

Տեսդասերը մենք անում են Microsoft Teams ծրագրով։ Այս ծրագրի մեջ մեր դասարանը խումբ ունի, որտեղով ուսուցիչները մեզ զանգում են և գրում են։

3.Կազմի՛ր խորհուրդների ցանկ առցանց ուսուցման շրջանում արդյունավետ աշխատելու ու լավ սովորելու համար:

Իմ կարծիքով պետք է համոզվել, որ ինտերնետային կապը լավն է (WiFi-ը սենյակում լավ է բռնում), ուշադիր լսել դասերը, համոզվել, որ սենյակը աղմկոտ չէ, դասի ընթացքում նշումներ անել և նախապես դասին պատրաստ լինել։

4.Աշխատանքդ դարձրո՛ւ տեսանյութ:

Արդյունքներ` պատումներ, տեսանյութեր:

Տեսադասերի մասին

Առցանց ուսուցում Մարտ 20-27

ԻՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԸՆԿԵՐՈՋՍ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ

  1. Տան ցանկացած լուսամուտից մի կամ մի քանի լուսանկար անել: Ցանկալի է նույն տեսարանը նկարել օրվա տարբեր ժամերին:
  2. Փոխանակվել դասընկերոջ հետ լուսամուտային լուսանկարներով:
  3. Ընկերոջ կողմից արված լուսանկարները տեղադրել բլոգում` նշելով նրան:
  4. Այդ լուսանկարների հիման վրա շարադրել մտքերը կամ որևէ պատմություն ստեղծել:

Սա Իրինա Գյուրջինյանի լուսամուտից նկարած տեսարանն է տարբեր ժամերին։

This slideshow requires JavaScript.

Այս տեսարանը շատ գեղեցիկ է։ Այն շատ է ինձ հիշեցնում գարունը։ Ամեն անգամ նայելուց այս լուսանկարներին նրանք դառնում են ավելի վառ և սիրուն։ Լուսամուտից երևացող տները շատ գեղեցիկ են և ինձ շատ են դուր գալիս այս գույները։

Առցանց ուսուցում Մարտ 16-20

Ընթերցողական աշխատանքներ

Կարելի է ընտրել այլ գիրք` ըստ նախասիրության:

  1. Ընտրել ընթերցանության նյութերից որևէ մեկը:
  2. Բլոգում ստեղծել նյութ` վերնագրելով այն «Ինչ եմ ընթերցել այս շաբաթ»:
  3. Գրել ստեղծագործության ամենատպավորիչ հատվածները, որոնք դուր են եկել:
  4. Գրել, թե ինչ է սովորեցնում գործը, կամ որն է նրա կարևոր գաղափարը:

 

Ինչ եմ ընթերցել այս շաբաթ

Ես այս շաբաթ ես կարդացել եմ “Փոքրիկ իշխանը”։ Ինձ այն շատ է դուր եկել։ Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։ “Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։

Փոքրիկ իշխան

Առցանց ուսուցում Մարտ 16-20

  • Ընտանիքի անդամներից մեկի հետ պատրաստում ենք տեսանյութ:
  • Այնտեղ ներկայացնում ենք տասը ամենակարևոր ու տպավորիչ փաստերը, որոնք պետք է իմանալ Չարենցի մասին:
  • Փաստերի ընտրությունը մենք ինքներս ենք կատարում:

Արդյունքը` տեսանյութեր:

  1. Չարենցի իակական անունն է Եղիշե Սողոմոնյան։
  2. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
  3. 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
  4. Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր:
  5. Չարենցը շատ խիստ էր կենցաղում, հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
  6. Չարենցի դեմ պայքար էր ծավալվել և նրան նստացրել էին տնային կալանքի մեջ։ Այնուհետև 1937թ-ի հուլիսին նրան բանտ են գցում, իսկ նոյեմբեևրի 28-ին սպանում են։ Անհայտ է, թե այդ սպանությունը բանտում է տեղի ունեցել, թե այլ տեղ։
  7. Տնային կալանքի ժամանակ Չարենցը ուժեղ ցավեր է ունեցել և Ավետիք Իսահակյանը նրա համար ցավազրկող դեղ է գտել։
  8. 1997թ-ին <<Մոլորակ>> հանդեսում մի հոդված է դուրս գալիս, որտեղ նկարագրվում էր, թե Չարենցը իրականում ինչպես է մահացել։ Հավանաբար նրան գնդակահարել են Ֆանտան գյուղի մոտ և թաղել մի փոսի մեջ։
  9. Չարենցի գերեզմանը դեռևս չեն գտել։
  10. Վերջերս հայտնել են, որ Երևան-Սևան մայրուղու ձախ կողմում Հրազդան գետի կիրճում հայտնաբերված ոսկորները ենթադրաբար պատկանում են Եղիշե Չարենցին։

Հետաքրքիր փաստեր Չարենցի մասին

Առցանց ուսուցում Մարտ 16-20

  • Համացանցից օգտվելով` գտնում ենք խուճապ բառի բացատրությունները, հոմանիշները, օտար լեզուներում առկա տարբերակները`օգտվելով տարբեր օնլայն բառարաններից:
  • Գտնում ու հավաքում ենք նաև տեղեկություններ խուճապ երևույթի մասին: Գտնում ենք, թե հոգեբանությունն ինչպես է այն բացատրում:
  • Ամենակարևորները ներկայացնում ենք տեսանյութում, որն ավարտում ենք հետևյալ խոսքերով`«Ապրե՛ք առանց խուճապի և հիշեք`խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը»:

խուճապ

ԽՈՒՃԱՊ

Խուճապ, խմբային կամ զանգվածային սարսափ, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով, խմբի մեկ անդամից մյուսին է անցնում և ուժեղանում է ընդօրինակման հոգեկան մեխանիզմի օգնությամբ։ Խուճապը հանգեցնում է իմպուլսային անկազմակերպ գործողությունների (օրինակ՝ փախուստի կամ ագրեսիվության դրսևորումների)։

Խուճապ ամենից հաճախ դիտվում է պատերազմների, բնության արհավիրքների, աղետալի իրադարձությունների ժամանակ։

Խուճապը նշանակում է մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ կամ այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ, տագնապ, շփոթություն, իրարանցում, շփոթ, խռովք, խուճապանք։

Խուճապի ժամանակ մարդը ունի օդի պակասի և գլխապտույտի զգացողություն, սրտի արագ աշխատանք, սրտխփոց, դող և ուժեղ քրտնարտադրություն։