Դդմի օգտակար հատկությունները

Դդումները շատ օգտակար են։ Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Դդումները իրենց մեջ պարունակում են շատ վիտամիններ և օգտակար նյութեր։ Դրանցից են C, B1, B2 վիտամինները, բետա-կարոտինը, պանտոտենաթթուն, նիկոտինաթթուն, ֆրուկտոզան և մի շարք հանքանյութերը, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը: Դդմի սերմերը կանխում են ոսկորների փխրունությունը, օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում: Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:

Շրջակա միջավայրի խնամք

Մենք այսօր մաքրել ենք մեր շրջակա միջավայրը։ Դասարանը բաճանվել էր մի քանի խմբի, որոնք տարբեր բաներ էին անում, որպեսզի խնամեն շրջակա միջավայրը։ Ես և իմ ընկերուհիները ջրում էինք մարմարյա սրահի ծաղիկները։ Դա շատ հետաքրիքիր զբաղմունք է և լավ է ծաղիկների համար։

Իմ ամանորյա հանգիստը 07.01.2020

Պատմի՛ր նաև  քո ձմեռային հանգստի մասին

Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ։

Ես այս տարին անցկացրել եմ ընտանիքիս հետ և շատ լավ է անցել՝ գնացել ենք հրապարակ տեսնելու մեծ տոնածառը, գնացել եմ հյուր տատիկիս մոտ, շատ գիրք եմ կարդացել, իջել եմ բակ ընկերուհուս հետ, երբ վերջապես ձյուն եկավ և լավ խաղացինք բակում մինչև չհոգնեցինք։

20191221_203257.jpg

Արձակուրդների առաջադրանքներ 07.01.2020

  • Ընթերցում ենք գրքեր մեր ընտրությամբ:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես հիմա կարդում եմ «Հարրի Փոթերը» գիրքը և արդեն հասել եմ երրորդ հատորին։ Այս գրքերի հեղինակը Ջ․ Ք․ Ռոուլինգն է։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

«․․․Հարրին գնաց ցանկապատի մոտ՝ հիփոգրիֆի հետ շփվելու։

-Ապրե՛ս, մեր տղա, — մռնչաց Հագրիդը։ — Այս կո՛ղմ արի՝ տեսնենք՝ Բաքբիքի հետ լեզու կգտնե՞ս։

Հագրիդն արձակեց շղթաներից մեկը, առանձնացրեց մոխրագույն հիփոգրիֆին նրա ընկերներից և հանեց նրա կաշվե օձիքը։ Թվաց՝ ցանկապատի մյուս կողմում հավաքված աշակերտները շունչները պահեցին։ Մալֆոյի աչքերը չարությունից նեղացել էին։

-Շատ հեշտ է, Հա՛րրի, — մեղմ ասաց Հագրիդը։ — Արդեն հայացքով հետը կապ ես հաստատել։ Հիմա աշխատի՛ր աշքերդ շատ չթարթել․․․

Հարրիի աչքերն իսկույն սկսեցին ջրակալել, բայց նա աչքերը չփակեց։ Բաքբիքն իր ահագին սրադեմ գլուխը շուռ էր տվել Հարրիի կողմն ու իր վայրի նարնջագույն մի աչքով զննում էր նրան։

-Ապրե՛ս, — ասաց Հագրիդը։ — Շա՛տ ապրես։ Իսկ հիմա խոնարհվի՛ր։

Հարրին արագ խոնարհվեց ու նայեց վեր։

Հիփոգրիֆը շարունակում էր արհամարհանքով նրան նայել, բայց տեղից չէր շարժվում։

-Ա՜հ, — մտահոգված ասաց Հագրիդը։ — Լավ, հիմա հե՛տ գնա, Հա՛րրի։ Զգո՜ւյշ․․․

Բայց հանկարծ Հարրին զարմանքով տեսավ՝ ինչպես է հիփոգրիֆը ծալում առջևի թեպուկապատ ոտքերն ու խոնարհվում։ Սխալվելն անհնար էր։ Նա իսկապես խոնարհվեց։

-Շա՛տ ապրես, Հա՛րրի, — ոգևորված ասաց Հագրիդը։ — Լավ, իսկ հիմա կարող ես ձեռք տալ նրան։ Թփթփացրո՛ւ կտուցին, քե՛զ տեսնեմ։

Զգալով, որ կգերադասեր հետ-հետ գնալ, Հարրին դանդաղ մոտեցավ հիփոգրիֆին ու ձեռքն առաջ պարզեց, մի քանի անգամ շոյեց հիփոգրիֆի կտուցը։ Հրեշին սա կարծես դուր եկավ, որովհետև աչքերը ծուլորեն փակեց։

Ամբողջ դասարանը ծափահարեց՝ բացի Մալֆոյից, Քրեբից ու Գոյլից, որոնք խիստ հիասթափված տեսք ունեին։

-Շա՛տ լավ, Հա՛րրի, — ասաց Հագրիդը։ — Կարծում եմ՝ նա արդեն թույլ կտա, որ հեծնես իրեն։ Սա արդեն ավելին էր, քան Հարրին ի վիճակի էր։ Նա սովոր էր ավելով թռչելուն, բայց այնքան էլ վստահ չէր, որ հիփոգրիֆին նստած թռչելը նույն բանն էր։

-Հեծնի՛ր նրան, — ասաց Հագրիդը։

Հարրին ոտքը դրեց Բաքբիքի թևի վրա և ինքն իրեն գցեց մեջքին։ Բաքբիքը ոտքի ելավ։

-Դե՛, գնացի՜նք, — որոտաց Հագրիդը՝ ափով հարվածելով Բաքբիքի հետևին։

Անսպասելի՝ տասներկու ոտնաչափ երկարության հսկա թևերը թփթփոցով բացվեցին Հարրիի երկու կողմում։ Նա հազիվ հասցրեց բռնել հիփոգրիփի վզից, ու մեկ էլ այն տեսավ, որ արդեն սավառնում են վեր։ Բաքբիքը մի պտույտ գործեց տարածքով և հետո պատրաստվեց նորից գետնին իջնելու։ Հետո ծանր թրմփոց լսվեց, կենդանին իր չորս՝ անհամաչափ շարժվող թաթերի վրա վայրէջք էր կատարել։»

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս գրքում շատ հերոսներ կան՝ Հարրին, Հերմայոնին, Ռոնը, Մալֆոյը, Հագրիդը, Դամբլդորը, ՄաքԳոնագոլը, Սնեյփը, Ֆիլչը և այլն։

Հարրի Փոթերը սև մազերով, կանաչ աչքերով, ակնոցներով և ճակատին կայծակաձև սպիով տղա է։ Նա խելացի է, խիզախ և բարի։ Նա ունի երկու լավ ընկեր՝ Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը։

Ռոնը կարմիր մազերով, պեպեններով, վատ սովորող, բայց ընկերասեր տղա է։

Հերմայոնին խելացի, ալիքաձև մազերով, գեղեցիկ, ընկերներին սիրող և օգնող աղջիկ է։

Մալֆոյը բաց մազերով է, կապտականաչավուն աչքերով է, նախանձ է, բոլորին ձեռ է առնում և միշտ իր ընկերների հետ է՝ Քրեբի և Գոյլի, որոնք միշտ նրա ձեռ առնելու ժամանակ ծիծաղում են և դրանից Մալֆոյը իրեն լավ է զգում։

Հագրիդը բարձրահասակ է, մի քիչ թմբլիկ, խիտ և երկար մորուքով, սև աչքերով, բարի, ընկերասեր և շատ է սիրում տարբեր սարսափելի գազանների։

Դամբլդորը Հոգվարթսի տնօրենն է, բարի է, ազնիվ է, երկար և սպիտակ մորուք ունի, փայլուն աչքեր ունի, կլորավուն ակնոցներ է կրում, ընկերներին հարգում է և միակ կախարդն է, որից Ինքներդ-գիտեք-ով վախենում է։

ՄաքԳոնագոլը Հոգվարթսի փոխտնօրենն է, Գրիֆինդոր հոսքի զեկավարն է, ազնիվ է, բարի է, խիստ է, ուղղանկյունաձև ակնոցներ է կրում և կարող է փոխակերպվել կատուի։

Սնեյփը Սլիդերին հոսքի ղեկավարն է, մռայլ է, խիստ է, ստորացնում է ոչ իր հոսքի աշակերտներին, ազնիվ չէ, շատ գաղտնիքներ է թաքցնում և միշտ հագնում է միայն սև շորեր։

Ֆիլչը Հոգվարթսի պահակն է, ծուռ դեմքով է, ունի կատու՝ Միսիս Նորիսն է և շատ խիստ է։

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

«Հարրի Փոթերը» իմ կարդացած գրքերից երևի ամենասիրածն է։ Այն շատ հետաքրքիր է և լի է արկածներով։ Երբ ես սկսում եմ այս գիրքը կարդալ էլ չեմ կարողանում պոկվել դրանից։

Տնային աշխատանք 19.12.2019

«Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.

  • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
  • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.

 

    • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),

Նախորդ օրը սխալներ չեմ արել, ո՛չ ուղղագրական, ո՛չ կետադրական, ո՛չ կյանքում։

    • Օրս դպրոցում,

Դպրոցում օրս լավ է անցել, հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր դպրոց եկել էր Ռոբերտ Ամիրխանյանը, որի երգերը երգչախումբը երգեց և միասին բոլորը պարեցին։

    • Օրվա շարունակությունը,

Դպրոցից հետո պետք է գնայի տրանսպորտի մոտ։ Այսօր մեր հին և փոքրիկ «Газель» մարշուտկան փոխվեց մի շատ լավ «Mersedes»-ի, որտեղ արդեն բոլորն էին տեղավորվում այլ ոչ թե գետնին նստում։ Հետո եղբայրս գնաց Այկիդոյի պարապունքի, իսկ ես և մայրիկս գնացինք «ՌԻՈ» ամանորյա նվերներ գնելու։

    • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),

Մնում է Նոր Տարվան 12 օր։ Մենք արդեն տոնածառը դրել ենք, զարդարել և հավարյա թե տունը զարդարել ենք։ Շատ եմ Սպասում Նոր Տարվան։

    • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),

Այս տարվա մեջ ես շատ բան ունեցա։ Օրինակ՝ նոր հեռախոս ունեցա, նոր դպրոց եմ եկել, նոր ընկերներ ունեմ, նոր հեռուստացույց ունենք, նոր գերմանամուկ ունեմ և այլն։ Կորուստներ չունենք։ Մի շաբաթ առաջ իմ գերմանամուկը փախել էր և մենք նրան երեք օր ուզում էին դուրս հանել։ Վերջապես նա դուրս եկավ, մենք նրան բռնեցինք և իրեն ավելի ապահով և իր համար հետաքրքիր տուն գնեցինք։ Հիմա նա ամեն օր քնում է իմ թութակներից մեկի հետ։

    • Իմ մտքերը:

Այս տարին լավ անցավ և ինձ թվում է, որ եկող տարին էլ ավելի լավ կանցնի։

Սովորողների ուսումնական գործունեության ամփոփում

 

    • հաճախումբացակայություն բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով. Կանոնավոր հաճախում եմ, անհարգելի բացակայություններ չունեմ։

       

    • ուսումնական բլոգի վարումբաժիններյուրաքանչյուրում նյութերի առկայություն,(նշել բաժինները)․ Բլոգում առկա են հետևյալ բաժինները․ մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն, մաթեմ բ, մայրենի, անգլերեն, ռուսաց լեզու, ճամբորդություններ, երկարօրյա։

       

    • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգովուշացումներ կանոնավոր հաճախել եմ ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, ուշացումներ չեմ ունեցել։

       

    • մասնակցություն դասարանիընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին.
      ուսումնասիրություն
      լուսաբանում (նշել ճամփորդությունները, որոնց մասնակցել եք, կցել պատումները)․ Մասնակցել եմ Սևանի Ժայռ ճամբարին, այցելում եմ ընտրությամբ գործունեության դասերին՝ նկարչություն։ https://nanukonline.travel.blog/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/։
    • մասնակցություն ուսումնական նախագծերի
      նախագծերի թվարկում (նշել նախագծեր, որոնց մասնակցլ եք)
      անհատական աշխատանքը նախագծում․ Մասնակցել են մեդիաուրբաթներին, ամանորյա երգչախմբին
    • մասնակցություն ուսումնականհասարակական աշխատանքներին.(միջավայրի խնամք և այլն)․ Պարբերաբար մասնակցել եմմիջավայրի խնամքին և երկարօրյաի ժամանակ երբեմն բույսերի խնամքին։
    • մասնակցություն հիգիենիկ միջվավայրիգույքի խնամքի աշխատանքներին.
    • մասնակցություն դասարանումդպրոցումկրթահամալիրում կազմակերպված տոնիծեսիստուգատեսի.(թվարկեք այն տոները, նախագծերը, որոնց մասնակցել եք, կցել պատումները)․ Մասնակցել եմ ՄՍԿՀ ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, ամանորյա մեդիաուրբաթին։
    • մասնակցություն ցուցահանդեսիհամերգիներկայացման․ Մասնակցել եմ ՄՍԿՀ ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, ամանորյա մեդիաուրբաթին, դեկտեմբերյան նկարչական ցուցահանդեսին
    • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.(Եթե ունեք նկատողություն ՝նշեք )․ Չեմ ունեցել
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում. Նոր եմ դպրոցում, սակայն արդեն լավ ընտելացել եմ կարգին և տիրապետում եմ համակարգչին և բլոգային աշխատանքներին։ Գնահատականներս լավանում են։
  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբսովորողի առաջադիմության ինքնագնահատում.(յուրաքանչյուր առարկայից ինքներդ ձեզ գնահատեք)․ Մաթեմատիկա – 7, մայրենի – 8, անգլերեն – 9, ռուսերեն – 9, պատմություն – 8, բնագիտություն – 8, հրաձգություն – 8, մաթեմ բ – 8, նկարչություն – 9
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ սովորողի հարցադրումներըառաջարկություններըԱմեն ինչ լավ է։
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    ԱմանորիՍուրբ Ծննդյան անհատականընտանեկան նախագիծ
    ընթերցանություն
    ուսումնասիրություն
    ուսումնական այլ աշխատանքներ (նշել, որ նախագծին եք մասնակցելու)․ Ընթերցանությանը։
  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    • Հանրակրթական Դիջիթեքբնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    • Հանրակրթական Դիջիթեքբնագիտատեխնիկական նախագծերիմարզականազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
    • Ձեր ընտրած ճամբարային ջոկատը։ Դեռ որոշված չէ։

Տնային աշխատանք 17.12.2019

Հռոմի պատմություն 

Հին Իտալիայի դիրքը

Իտալիան երեք կողմից ողողվում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսից Ալպերը առանձնացնում եմ նրան Եվրոպայից: Իտալիայի կազմի մեջ են մտնում նաև բազմաթիվ կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է: Իտալիան ունի առատ բուսականություն, զարգացած գյուղատնտեսություն և անասնապահություն։ Այն հարուստ է տարբեր հանածոներով, օրինակ պղինձով, ոսկիով, երկաթով։

Իտալիայի տարածքում հին ժամանակներում բազմաթիվ ցեղեր էին բնակվում, որոնք ունեին զարգացած արվեստ, գյուղատնտեսություն, արհեստներ։ Նրանցից էին էտրուսկները,  լատինները և հույները։

Հռոմի թագավորական դարաշրջան

Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա 753 թ-ն։ Նրա միջով անցնում է Տիբրոս գետը։ Այն գտնվում է յոթ բլուրների վրա: Ըստ լեգենդի Հռոմի հիմնադիրը Հռոմուլոսն է: Նա միավորել էր հարևան ցեղերը և քաղաքը (պետությունը) անվանվել է իր անունով: Հռոմի թագավորությունը գոյատևեց մոտ 250  տարի։ Այդ ընթացքում բարեկամ ընտանիքները միավորվել եմ տոհմերի մեջ, տոհմերը՝ ցեղերի։ Նրանք ունեին ընդհանուր տարախք, որը բաժանված էր հավասար մասերի, սակայն հետագայում լավ հողերը գրավեցին հարուստները։ Դրանք կոչվում էին հասարակական դաշտ: Հռոմեացիները ունեին հավասար իրավունքներ և պարտականություններ, բանակում էին ծառայում, նաև հողակտոր էին վերցնում: Նրանք իրավունք ունեին Աշխարհաժողովին մասնակցել։

Հռոմը ղեկավարվում էր  սենատի՝ ծերակույտի կողմից։ Այն կազնված էր մոտ 300 տոհմերի ավագներից։ Սենատը որոշում էր թագավորության հետ կապված կարևոր հարցերը։ Սենատը ընտրում էր նաև արքային՝ Աշխարհաժողովի հավանությամբ: Արքան թագավորության կրոնական, ռազմական և դատական հարցերը որոշողն էր։

Տնային աշխատանք 18.12.2019

Նախատոնական թարգմանություններ.

  • Դեռևս հայերեն չթարգմանված ամանորյա որևէ հեքիաթ կամ մուլտֆիլմ թարգմանում ենք հայերեն:
  • Դերային տարբերակով ներկայացնում ենք այն ու դարձնում տեսանյութ:
  • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:

Рукавичка

Потерял дед рукавичку. Вот бежит мышка. Влезла в эту рукавичку и сидит.

Тут скачет лягушка и говорит:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка. А ты кто?

— Лягушка-квакушка. Пусти меня.

— Иди!

Вот бежит зайчик, да и говорит:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка и лягушка-квакушка. А ты кто?

— Зайчик-побегайчик. Пустите и меня!

— Иди!

Бежит лисичка:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка и зайчик-побегайчик. А ты кто?

— Лисичка-сестричка. Пустите и меня!

— Иди!

Вот сидят они; бежит волчишка и спрашивает:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик и лисичка-сестричка. А ты кто?

— Я — волчишка-братишка. Пустите и меня!

— Иди!

Идет медведь, ревет и спрашивает:

— А кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик, лисичка-сестричка да волчишка-братишка.

А ты кто?

— Я топтыга-медведь. Пустите и меня в рукавичку.

— Иди.

Вот и тот влез.

Бежит кабан:

— Хро-хро-хро! Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик, лисичка-сестричка, волчишка-братишка да топтыга-медведь. А ты кто?

— А я кабан-зубан. Пустите и меня в рукавичку!

— Иди!

Идет охотник, видит: рукавичка шевелится. Он как стрельнет — звери все и разбежались, одна рукавичка охотнику осталась!

 

Ձեռնոցը

Պապիկը իր ձեռնոցը կորցրել է։ Ահա վազում է մկնիկը։ Մտավ ձեռնոցի մեջ ու նստեց։

Հանկարծ թռավ գորտը և ասաց․

— Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Գորտիկ-կռկռիկը։ Կարո՞ղ եմ մտնել։

— Մտիր։

 

Ահա վազում է նապաստակը և ասում է․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը և Գորտիկ-կռկռիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Նապաստակ-արագավազ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Վազում է աղվեսը և ասում է․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը և Նապաստակ-արագավազը։ Իսկ դու՞ ով ես։

— Աղվեսիկ-քույրիկը։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Նստած են նրանք, իսկ իրենց մոտ գայլը մոտենում է և ասում․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը և Աղվեսիկ-քույրիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Գայլիկ-եղբայրիկ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Գալիս է արջը, գոռում է և ասում․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը, Աղվեսիկ-քույրիկը և Գայլիկ-եղբայրիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Դմփիկ-արջը։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

Արջն էլ մտավ։

 

Վազում է վարազը և ասում․

— Խռ-խռ-խռ։ Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը, Աղվեսիկ-քույրիկը, Գայլիկ-եղբայրիկը և Դմփիկ-արջը։ Իսկ դու՞ ով ես։

— Վայրի կծան-վարազ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

Գալիս է որսորդը և տեսնում է, որ ձեռնոցը շարժվում է։ Այնպես է կրակում, որ բոլոր կենդանիները տարբեր տեղեր փախան և այդ մի ձեռնոցը մնաց որսորդին։

 

Моя волшебная сказка 18.12.2019

Жил был один мальчик. Его звали Артем. Он не любил Новый год и не верил в Деда Мороза. Приближался Новый год. Артем был дома и играл в компьютерные игры. Его мама готовила много еды для того, чтобы праздновать Новый год. Мальчик лег спать пораньше. Он заснул и увидел сны. Он видел всякое, но в один момент он увидел сон, в котором Дед мороз кладет подарок для него под елку. Он вскочил с кровати и побежал к елке, которую нарядила его мама. Он посмотрел под елку и увидел очень большой подарок. Артем открыл его и удивился когда увидел внутри то, что он всегда хотел — велосипед. Он очень обрадовался и побежал будить маму, чтобы показать свой подарок. С тех пор он верит в Деда Мороза и каждый Новый год он празднует и пишет письма Деду Морозу. Дед Мороз был рад, что Артему уже нравиться праздновать Новый год.

Տնային աշխատանք 17.12.2019

Տնային 1.

1*Ո՞ր մարմիններն են փոխազդում.

1) դուռը հրելիս-մեխանիկական աշխատանք,

2) ծանրաձողը բարձրացնելիս-մեխանիկական աշխատանք,

3) քայլելիս-շփման ուժ:

 

2*Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.

․ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետնին

․կշռաքարը դրված է գետնին

.ապակու հարթ մակերևույթով գլորվում է գնդակ