Գինու դպրոցը

Երեքշաբթի օրը մենք դասարանով գնացինք դպրոցի քոլեջ, որտեղ կար «Խաղողի և գինու դպրոց»։ Դպրոցի տարածքում մեզ դիմավորեցին շատ գեղեցիկ և խելացի շներ։ Մենք մի քիչ քայլեցինք դպրոցով և մտանք գինու դպրոցը։ Այդտեղ շատ-շատ շշերով գինիներ կային և գինու հոտը ամբողջ սենյակով տարածված էր։ Մեզ սովորացրեցին թե ինչպես սարքել գինի, սակայն դա շատ ժամանակ է խլում և մենք հասցրեցինք միայն լվանալ շշերը և տպերը պոկել, որպեսզի շիշը լինի լրիվ մաքուր և գինին մեջը չկեղտոտվի։

Ձևափոխություն

Ուժի ազդեցության տակ մարմինը փոխում է ո՛չ միայն իր արագությունը և ուղղությունը, այլ նաև ձևը և չափերը։ Օրինակ՝ քանոնը ճկելուց, ռետինը սեղմելուց և զսպանակը ձգելուց մենք ուժ ենք գործադրում դրանց վրա։ Ուժ գործադրելու ժամանակ մարմինը փոխում է ձևը և չափերը կամ վերականգնում է իր նախկին ձևը ու չափերը։  Ձևափոխությունները լինում են պլաստիկ և առաձգական։ Առաձգական ձևափոխության ժամանակ մարմնի վրա ուժ գործադրելուց հետո այն վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը։ Պլաստիկ ձևափոխության ժամանակ մարմնի վրա ուժ գործադրելուց հետո այն մնում է նույն ձև և չի վերականգնում իր նախկին չափերը ու ձևը։

Թանգարանում

Ուրբաթ օրը մենք գնացինք դասարանով թանգարան, որը կոչվում է «Գիտության և տեխնիկայի թանգարան»։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք տեսանք հին, հայկական սառնարան, հին համակարգիչներ, հին հեռախոսներ, հատուկ ակնոցներ, որոնք և՛ լավացնում են տեսողությունը, և՛ լավացնում են լսողությունը, հին զարթուցիչներ, հին գիթարներ, հին և շատ փոքրիկ հեռուստացույցներ, հին ռադիոներ և այլ հետաքրքիր իրեր։ Մենք իմացանք, որ շատ առարկաներ ստեղծել են հայերը։ Ինձ շատ դուր եկան առաջին համակարգիչները, որովհետև նրանք շատ մեծ էին և մի ամբողջ սենյակ զբաղեցնում էին։ Նաև դուր եկավ, որ նրանց էկրանի լամպերը պետք էր ժամը մեկ փոխել, որովհետև նրանք փչանում էին։ Ինձ այստեղ շատ դուր եկավ։

My trip to Gyumri

On Wednesday we went to Gyumri. We went there by train and it took three hours. There we had a little house and we lived there two days. On the first day we went to handcraft shop. There handcrafts are beautiful and have high quality.

Also there are pictures that are crafted from plastic bottles.

Then we visited to churches and walked in the city. Gyumri is very beautiful city and there are a lot of old buildings.

 On the second day we went to one of their schools and met pupils. We sang with them different songs. Then we went to our house and prepared to go back to Yerevan.

 

Ճամբարային օրեր

Այսոր մենք կարդացինք մի պատմվածք, որի անունն է “Նրանք ուղակի գալիս են մեր հետևից”։ Այս պատմվածքը տխուր է և մի աղջկա մասին է, որին միշտ իր մայրը ուղեկցում էր մինչև դպրոցը, բայց աղջկա դասարանցիները ծիծաղում էին իր և իր մոր վրա։ Մայրը հիվանդ տեսք ուներ՝ ոտքերը ուռած էին և գեր էր։ Դրանից աղջիկը ամաչում էր մոր հետ գնալ դպրոց։ Աղջիկը շատ էր զայրացել մոր վրա, բայց մայրը վախենում էր աղջկա համար։ Այդպես անցավ մի քանի տարի և աղջիկը մորից առաջ էր ընկնում և դռների հետևն էր թաքնվում, որ մայրը իրեն չտեսնի և գնա։ Արդեն մեծացել էր աղջիկը, իսկ մայրը մահացել էր։ Նա քայլում էր մութ փողոցներով և լաց էր լինում, որովհետև իր մայրը կողքին չէր, որ ուղեկցեր իրեն։ Աղջիկը շատ էր փոշմանել, որ մոր հետ չէր։ Բայց նա գիտեր, որ մայրը իրեն պաշտպանում է, նույնիսկ այն աշխարհից։ Այս պատվածքը իհարկե տխուր էր, բայց ինձ շատ դուր եկավ և սովորեցնում է, որ պետք է միշտ ծնողներին հարգել։

Դդմի օգտակար հատկությունները

Դդումները շատ օգտակար են։ Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Դդումները իրենց մեջ պարունակում են շատ վիտամիններ և օգտակար նյութեր։ Դրանցից են C, B1, B2 վիտամինները, բետա-կարոտինը, պանտոտենաթթուն, նիկոտինաթթուն, ֆրուկտոզան և մի շարք հանքանյութերը, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը: Դդմի սերմերը կանխում են ոսկորների փխրունությունը, օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում: Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:

Շրջակա միջավայրի խնամք

Մենք այսօր մաքրել ենք մեր շրջակա միջավայրը։ Դասարանը բաճանվել էր մի քանի խմբի, որոնք տարբեր բաներ էին անում, որպեսզի խնամեն շրջակա միջավայրը։ Ես և իմ ընկերուհիները ջրում էինք մարմարյա սրահի ծաղիկները։ Դա շատ հետաքրիքիր զբաղմունք է և լավ է ծաղիկների համար։

Իմ ամանորյա հանգիստը 07.01.2020

Պատմի՛ր նաև  քո ձմեռային հանգստի մասին

Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ։

Ես այս տարին անցկացրել եմ ընտանիքիս հետ և շատ լավ է անցել՝ գնացել ենք հրապարակ տեսնելու մեծ տոնածառը, գնացել եմ հյուր տատիկիս մոտ, շատ գիրք եմ կարդացել, իջել եմ բակ ընկերուհուս հետ, երբ վերջապես ձյուն եկավ և լավ խաղացինք բակում մինչև չհոգնեցինք։

20191221_203257.jpg

Արձակուրդների առաջադրանքներ 07.01.2020

  • Ընթերցում ենք գրքեր մեր ընտրությամբ:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես հիմա կարդում եմ «Հարրի Փոթերը» գիրքը և արդեն հասել եմ երրորդ հատորին։ Այս գրքերի հեղինակը Ջ․ Ք․ Ռոուլինգն է։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

«․․․Հարրին գնաց ցանկապատի մոտ՝ հիփոգրիֆի հետ շփվելու։

-Ապրե՛ս, մեր տղա, — մռնչաց Հագրիդը։ — Այս կո՛ղմ արի՝ տեսնենք՝ Բաքբիքի հետ լեզու կգտնե՞ս։

Հագրիդն արձակեց շղթաներից մեկը, առանձնացրեց մոխրագույն հիփոգրիֆին նրա ընկերներից և հանեց նրա կաշվե օձիքը։ Թվաց՝ ցանկապատի մյուս կողմում հավաքված աշակերտները շունչները պահեցին։ Մալֆոյի աչքերը չարությունից նեղացել էին։

-Շատ հեշտ է, Հա՛րրի, — մեղմ ասաց Հագրիդը։ — Արդեն հայացքով հետը կապ ես հաստատել։ Հիմա աշխատի՛ր աշքերդ շատ չթարթել․․․

Հարրիի աչքերն իսկույն սկսեցին ջրակալել, բայց նա աչքերը չփակեց։ Բաքբիքն իր ահագին սրադեմ գլուխը շուռ էր տվել Հարրիի կողմն ու իր վայրի նարնջագույն մի աչքով զննում էր նրան։

-Ապրե՛ս, — ասաց Հագրիդը։ — Շա՛տ ապրես։ Իսկ հիմա խոնարհվի՛ր։

Հարրին արագ խոնարհվեց ու նայեց վեր։

Հիփոգրիֆը շարունակում էր արհամարհանքով նրան նայել, բայց տեղից չէր շարժվում։

-Ա՜հ, — մտահոգված ասաց Հագրիդը։ — Լավ, հիմա հե՛տ գնա, Հա՛րրի։ Զգո՜ւյշ․․․

Բայց հանկարծ Հարրին զարմանքով տեսավ՝ ինչպես է հիփոգրիֆը ծալում առջևի թեպուկապատ ոտքերն ու խոնարհվում։ Սխալվելն անհնար էր։ Նա իսկապես խոնարհվեց։

-Շա՛տ ապրես, Հա՛րրի, — ոգևորված ասաց Հագրիդը։ — Լավ, իսկ հիմա կարող ես ձեռք տալ նրան։ Թփթփացրո՛ւ կտուցին, քե՛զ տեսնեմ։

Զգալով, որ կգերադասեր հետ-հետ գնալ, Հարրին դանդաղ մոտեցավ հիփոգրիֆին ու ձեռքն առաջ պարզեց, մի քանի անգամ շոյեց հիփոգրիֆի կտուցը։ Հրեշին սա կարծես դուր եկավ, որովհետև աչքերը ծուլորեն փակեց։

Ամբողջ դասարանը ծափահարեց՝ բացի Մալֆոյից, Քրեբից ու Գոյլից, որոնք խիստ հիասթափված տեսք ունեին։

-Շա՛տ լավ, Հա՛րրի, — ասաց Հագրիդը։ — Կարծում եմ՝ նա արդեն թույլ կտա, որ հեծնես իրեն։ Սա արդեն ավելին էր, քան Հարրին ի վիճակի էր։ Նա սովոր էր ավելով թռչելուն, բայց այնքան էլ վստահ չէր, որ հիփոգրիֆին նստած թռչելը նույն բանն էր։

-Հեծնի՛ր նրան, — ասաց Հագրիդը։

Հարրին ոտքը դրեց Բաքբիքի թևի վրա և ինքն իրեն գցեց մեջքին։ Բաքբիքը ոտքի ելավ։

-Դե՛, գնացի՜նք, — որոտաց Հագրիդը՝ ափով հարվածելով Բաքբիքի հետևին։

Անսպասելի՝ տասներկու ոտնաչափ երկարության հսկա թևերը թփթփոցով բացվեցին Հարրիի երկու կողմում։ Նա հազիվ հասցրեց բռնել հիփոգրիփի վզից, ու մեկ էլ այն տեսավ, որ արդեն սավառնում են վեր։ Բաքբիքը մի պտույտ գործեց տարածքով և հետո պատրաստվեց նորից գետնին իջնելու։ Հետո ծանր թրմփոց լսվեց, կենդանին իր չորս՝ անհամաչափ շարժվող թաթերի վրա վայրէջք էր կատարել։»

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս գրքում շատ հերոսներ կան՝ Հարրին, Հերմայոնին, Ռոնը, Մալֆոյը, Հագրիդը, Դամբլդորը, ՄաքԳոնագոլը, Սնեյփը, Ֆիլչը և այլն։

Հարրի Փոթերը սև մազերով, կանաչ աչքերով, ակնոցներով և ճակատին կայծակաձև սպիով տղա է։ Նա խելացի է, խիզախ և բարի։ Նա ունի երկու լավ ընկեր՝ Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը։

Ռոնը կարմիր մազերով, պեպեններով, վատ սովորող, բայց ընկերասեր տղա է։

Հերմայոնին խելացի, ալիքաձև մազերով, գեղեցիկ, ընկերներին սիրող և օգնող աղջիկ է։

Մալֆոյը բաց մազերով է, կապտականաչավուն աչքերով է, նախանձ է, բոլորին ձեռ է առնում և միշտ իր ընկերների հետ է՝ Քրեբի և Գոյլի, որոնք միշտ նրա ձեռ առնելու ժամանակ ծիծաղում են և դրանից Մալֆոյը իրեն լավ է զգում։

Հագրիդը բարձրահասակ է, մի քիչ թմբլիկ, խիտ և երկար մորուքով, սև աչքերով, բարի, ընկերասեր և շատ է սիրում տարբեր սարսափելի գազանների։

Դամբլդորը Հոգվարթսի տնօրենն է, բարի է, ազնիվ է, երկար և սպիտակ մորուք ունի, փայլուն աչքեր ունի, կլորավուն ակնոցներ է կրում, ընկերներին հարգում է և միակ կախարդն է, որից Ինքներդ-գիտեք-ով վախենում է։

ՄաքԳոնագոլը Հոգվարթսի փոխտնօրենն է, Գրիֆինդոր հոսքի զեկավարն է, ազնիվ է, բարի է, խիստ է, ուղղանկյունաձև ակնոցներ է կրում և կարող է փոխակերպվել կատուի։

Սնեյփը Սլիդերին հոսքի ղեկավարն է, մռայլ է, խիստ է, ստորացնում է ոչ իր հոսքի աշակերտներին, ազնիվ չէ, շատ գաղտնիքներ է թաքցնում և միշտ հագնում է միայն սև շորեր։

Ֆիլչը Հոգվարթսի պահակն է, ծուռ դեմքով է, ունի կատու՝ Միսիս Նորիսն է և շատ խիստ է։

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

«Հարրի Փոթերը» իմ կարդացած գրքերից երևի ամենասիրածն է։ Այն շատ հետաքրքիր է և լի է արկածներով։ Երբ ես սկսում եմ այս գիրքը կարդալ էլ չեմ կարողանում պոկվել դրանից։

Տնային աշխատանք 19.12.2019

«Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.

  • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
  • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.

 

    • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),

Նախորդ օրը սխալներ չեմ արել, ո՛չ ուղղագրական, ո՛չ կետադրական, ո՛չ կյանքում։

    • Օրս դպրոցում,

Դպրոցում օրս լավ է անցել, հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր դպրոց եկել էր Ռոբերտ Ամիրխանյանը, որի երգերը երգչախումբը երգեց և միասին բոլորը պարեցին։

    • Օրվա շարունակությունը,

Դպրոցից հետո պետք է գնայի տրանսպորտի մոտ։ Այսօր մեր հին և փոքրիկ «Газель» մարշուտկան փոխվեց մի շատ լավ «Mersedes»-ի, որտեղ արդեն բոլորն էին տեղավորվում այլ ոչ թե գետնին նստում։ Հետո եղբայրս գնաց Այկիդոյի պարապունքի, իսկ ես և մայրիկս գնացինք «ՌԻՈ» ամանորյա նվերներ գնելու։

    • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),

Մնում է Նոր Տարվան 12 օր։ Մենք արդեն տոնածառը դրել ենք, զարդարել և հավարյա թե տունը զարդարել ենք։ Շատ եմ Սպասում Նոր Տարվան։

    • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),

Այս տարվա մեջ ես շատ բան ունեցա։ Օրինակ՝ նոր հեռախոս ունեցա, նոր դպրոց եմ եկել, նոր ընկերներ ունեմ, նոր հեռուստացույց ունենք, նոր գերմանամուկ ունեմ և այլն։ Կորուստներ չունենք։ Մի շաբաթ առաջ իմ գերմանամուկը փախել էր և մենք նրան երեք օր ուզում էին դուրս հանել։ Վերջապես նա դուրս եկավ, մենք նրան բռնեցինք և իրեն ավելի ապահով և իր համար հետաքրքիր տուն գնեցինք։ Հիմա նա ամեն օր քնում է իմ թութակներից մեկի հետ։

    • Իմ մտքերը:

Այս տարին լավ անցավ և ինձ թվում է, որ եկող տարին էլ ավելի լավ կանցնի։