1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։
XVIIIդ-ի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները, որոնց մեջ հատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը, որի գործիչներից էր Հովսեփ Էմինը: Հնդկաստանում հայերը մի քանի դար առաջ էին հաստատվել և զբաղվում էին վաճառականությամբ: Հնդկաստանում կային շատ հայկական համայնքներ:
2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։
Անգլիացիները ամրապնդվել էին Հնդկաստանում և ձգտում էին միայնակ տիրանալու հնդական առևտրին և սահմանափակել հայերի վաճառականության իրավունքները: Այդ ժամանակ հնդկահայ բուրժուազիայի մի մասը և ազգային գործիչները սկսում են գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:
3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։
Հայաստան գալուց հետո Հովսեփ Էմինը հասկանում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել որևէ տերության օժանդակությամբ: Հնարավոր դաշնակից կարող էին լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:
4- Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։
Ինձ թվում է ոչ, քանի որ Հայաստանի զորքը շատ անգամ ավելի թույլ էր Թուրքիայի զորքից: Չնայած պայմանագրեր կնքելու փորձերին և կամավորներին, օրինակ՝ Աստրախանում, դա մեկ է քիչ էր, որպեսզի Հայաստանը ազատագրվեր օտար պետություններից:
5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։
Գանձասարում Էմինին հայտնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է իրեն չօժանդակել: Հասկանալով, որ Արցախում նույնպես այդպես է, նա որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն, երբ լսում է, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տրամադրել տասնութ հազար զինվոր, նա ճանապարհվում է Խոյ: Չկարողանալով գումար հավաքել, չի կարող վարձել զորք և 1770 թ-ին վերադառնում է Հնդկաստան:
Պատրաստվե՛ք դաս-քննարկման Թեմա 5՝Պետության դերը հասարակության մեջ․ ա/ Պետության հասարակական առաքելությունը բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները գ/ Պետության ներքին գործառույթները Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 161-164․
Առաջադրանք 1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակական առաքելության վրա։
Պետության առաքելությունը այն հասարակական խնդիրներն են, որոնց կատարման համար առաջացել է և գոյություն ունի պետությունը: Պետության սոցիալական առաքելությունը, արժեքը նրանում է, որ այն կարգավորում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը:
Մարդու իրավունքների գերակայությունը պարտադրում է պետությանը պաշտպանել քաղաքացիների ազատությունները, ինչը նպաստում է սոցիալական արդարությանը և հասարակության կայունությանը:
2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները:
Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը: Դրանք լինում են վեց տեսակի՝
1. Տնտեսական գործառույթը ներառում է տնտեսական քաղաքականության մշակումը, տնտեսական աճի խթանումը և սոցիալական արդարության ապահովումը։ 2. Ֆինանսական վերահսկողության և հարկման գործառույթը ներառում է պետության ֆինանսների վերահսկումը և հարկերի հավաքումը: 3. Սոցիալական գործառույթը ներառում է պետության սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում քաղաքականություն մշակելը։ 4. Կրթամշակույթի գործառույթը ներառում է կրթության և մշակույթի տարածումը, զարգացման խթանումը և հասարակության սոցիալական և մշակութային արժեքների պահպանումը: 5. Իրավական գործառույթը ներառում է օրենքների կատարումը, իրավական համակարգի զարգացումը և արդարադատության ապահովումը։ 6. Բնապահպանական գործառույթը ներառում է բնական ռեսուրսների պահպանումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կայուն զարգացման խթանումը:
«Խոնարհ աղջիկը» ստեղծագործությունը մի չստացված սիրո պատմության մասին է: Գլխավոր հերոսը մի 17-18 տարեկան երիտասարդ է, ով բանտից դուրս գալուց հետո եկավ Ձորագյուղ՝ աշխատելու որպես ուսուցիչ: Անտառում որսի լինելու ժամանակ նա նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա՝ Խոնարհին, և սիրահարվեց նրան: Դրանից հետո նա անընդհատ ուզում էր նրան տեսնել և ավելին իմանալ նրա մասին:
Այս պատմությունը, հերոսները վերցված են Բակունցի իրական կյանքից, մի քանի աննշան փոփոխություններով: Բակունցը նույնպես բանտից դուրս գալուց հետո դասավանդում էր գյուղում, որտեղ և հանդիպեց Խոնարհին: Նույնիսկ նրանց տան տեղն է ճիշտ տեղում նկարագրված:
Գլխավոր հերոսը իր համար մեծ սխալ արեց, երբ Խոնարհը նրան հրավիրեց իրենց հետ ճաշելու, իսկ նա մերժեց այդ հրավերը: Եթե այն ընդուներ, նրա և Խոնարհի միջև կարող էին ավելի մոտիկ հարաբերություններ լինել, քան ուղղակի իրար նայելը և հայացքը փախցնելը: Վերջին օրը հերոսը փորձեց խոսել Խոնարհի հետ, բայց նա չթողեց իր հետ խոսել: Ես չգիտեմ՝ արդյո՞ք Խոնարհը նեղացած էր ուսուցչից՝ հեռանալու կամ քայլեր չձեռնարկելու պատճառով, ծնողների և հասարակական կարծիքի՞ համար այդպես արեց, թե՞ հասկանում էր, որ սխալ կլիներ չափահասի հետ կապ ունենալ, սակայն նա ի վերջո իր որոշումը կատարեց՝ չխոսելու երիտասարդի հետ և նրանք այլևս չկապվեցին:
Այս պատմության մեջ ինձ դուր չեկավ տարիքային տարբերությունը, քանի որ դեռահասության շրջանում նույնիսկ 2-3 տարվա տարբերությունը մեծ ազդեցություն ունի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա։ Այդ պատճառով այս տարբերությունը ինձ շատ կասկածելի է թվում, նաև այն, որ նա ակնարկ էր արել այդ անչափահաս աղջկա մարմնի մասին: Եվ հատկապես այն փաստի հետ, որ երիտասարդը մինչ այդ բանտում էր գտնվում: Սակայն այդ ժամանակաշրջանում վերը նշվածը նորմալ էր համարվում:
Բոլորը տեսան, թե ինչպես ավարտվեց Խոնարհի պատմությունը. նա մնաց միայնակ, առանց փողի և երեք երեխայի հետ: Կարող է կարծենք, որ նա կարող էր ավելի երջանիկ լինել հերոսի հետ, սակայն ես կարծում եմ, որ երկու տարբերակներն էլ, մի կողմից, իրենց վատ կողմերն ունեին: Այդ ժամանակ կանայք հազվադեպ էին ունենում լավ ապագա, հատկապես ամուսնության հետ կապված: Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ ինչ էլ տեղի ունենար, ոչ ոք չգիտի, թե իրեն կամ իր մոտիկին ինչ է սպասվում, ինչպես և Խոնարհը՝ իր մահացած ամուսնու հետ: Եթե գլխավոր հերոսը Խոնարհի ամուսնու տեղում լիներ, նա նույնպես կարող էր մահանալ, և Խոնարհը, անկախ ամեն ինչից, կրկին կմնար միայնակ, առանց փողի և երեխաների հետ: Պատմության մեջ նաև չի ասվում որևէ բան նրա մասին, թե արդյոք Խոնարհի ամուսինը վատն էր, կամ, որ նրան չէր սիրում, ինչպես հերոսը, այդ պատճառով ես չեմ կարող հստակ ասել, արդյոք Խոնարհը ավելի լավ ապագա կունենար գլխավոր հերոսի հետ:
Ի վերջո, Խոնարհի ապագան, թեև նա հերոսի հետ կլիներ, թե ոչ, չէր կարելի կանխատեսել: Նրա կյանքը կախված էր նաև հասարակական, մշակութային և անձնական բազմաթիվ գործոններից:
Destination C1 Vocabulary Thinking and Learning slides 12-13 / learn the words / we will do the ex-es in class Watch the Vox Popand answer the questions in written form.
What do you think are essential qualities for finding a job at the moment and why?
I think the essentials for finding a job are being a convinient, dedicated, hard-working person with good social skills.
Do you think it’s important to plan for the future. Why/why not?
I think its necessary to plan some important things in life at some point, for example, what profession you will choose. But otherwise, I don’t think you should be planning all your life, because you just need to live in the moment and sometimes see what happens. When you plan everything and something goes wrong, you become dissapointed. But I think when you just live without excessive planning, everything becomes a little win for you.
Իրավունքի նորմերի կառուցվածքը․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա
Իրավունքի նորմերը բաղկացած են երեք հիմնական տարրերից՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։ Սրանք միասին ձևավորում են իրավական նորմի կառուցվածքը, որոնք կարգավորում են մարդու վարքագիծը:
Հիպոթեզ – Այն պայմաններն է, որոնց դեպքում իրավական նորմը սկսում է գործել: Հիպոթեզը նկարագրում է, թե ինչպիսի իրավիճակներում պետք է կիրառվի տվյալ իրավական նորմը: Օրինակ՝ «եթե անձը 18 տարեկան է» պայմանը հիպոթեզ է, որը կիրառելի է, երբ որոշակի գործողությունների կամ պարտավորությունների ժամանակ գործ ունենք անձի տարիքի հետ։
Դիսպոզիցիա – Իրավական նորմի հիմնական բաղադրիչն է, որը սահմանում է՝ ինչպիսի վարքագիծը պետք է լինի հիպոթեզի պայմանների առկայության դեպքում: Դիսպոզիցիան ուղղակիորեն կարգավորում է վարքը, ասելով, թե ինչ պետք է անել կամ չանել:
Սանկցիա – Սահմանում է այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե խախտվեն դիսպոզիցիայում նշված վարքագծային պահանջները: Սանկցիան որոշում է իրավական պատասխանատվությունը կամ պատժի տեսակը իրավախախտման համար:
Իրավունքի նորմերի տեսակները․ իրավապահպան, կարգավորիչ
Իրավունքի նորմերը բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարգավորիչ և իրավապահպան:
Կարգավորիչ նորմեր՝ կարգավորում են մարդկանց իրավունքներն ու պարտականությունները հասարակական հարաբերություններում:
Իրավապահպան նորմեր՝ ուղղված են խախտումների կանխարգելմանը և պատժի կիրառմանը իրավախախտումների դեպքում:
Ընտրել 5 հոդված, ներկայացնել օրենքների կառուցվածքը, նորմերի տեսակները։
Հոդված 35.
Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ: 3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է ամուսնության տարիքի հասած կանանց և տղամարդկանց: Դիսպոզիցիա — Կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Սանկցիա — Եթե ամուսնության տարիքին չհասած կինը կամ տղամարդը ամուսնանում են, նրանք կարող են պատժվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 37.
Երեխայի իրավունքները
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: 2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: 3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: 4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է երեխաներին: Դիսպոզիցիա — Երեխան իրավունք ունի ծնողների հետ անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանել: Սանկցիա — Երեխայի իրավունքների խախտման դեպքում անձնավորությունը պատժվում է օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ սահմանափակվում է շփման իրավունքը երեխայի հետ:
Հոդված 39.
Մարդու ազատ գործելու իրավունքը
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է բոլոր անձանց: Դիսպոզիցիա — Մարդն իրավունք ունի անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները: Սանկցիա — Եթե մարդը խախտում է օրենքները և շրջապատի իրավունքները, նա պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ կարող է տուգանվել, ազատազրկվել:
Հոդված 43.
Ստեղծագործության ազատությունը
Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող անձանց: Դիսպոզիցիա — Ամեն մարդ ունի իրավունք և ազատություն գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ուղիներով ստեղծագործելու: Սանկցիա — մարդու՝ ազատ ստեղծագործելու իրավունքը խախտելիս կարելի է ստանալ օրենքով սահմանված պատիժ՝ տուգանք, ազատազրկում և այլն:
Հոդված 29.
Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է բոլոր էթնիկական, կրոնական և այլ խմբավորումներին: Դիսպոզիցիա — Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց պատկանելիությունը վերը նշված խմբերին և խտրականությանը չհանդիպել: Սանկցիա — Եթե նշված մարդկանց խմբերը հանդիպում են խտրականությանը ինչ-որ անձից, այդ անձը պետք է պատճվի իրավական նորմերով՝ նրան կարող են տուգանել, ազատազրկել և այլ ձևերով պատժել:
Պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը կոչվում է իրավունք, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը:
Իրավունքի հիմքերը
Մարդու իրավունքները հիմնված են փիլիսոփայական, իրավական և էթիկական սկզբունքների վրա: Այս իրավունքները հիմնված են բոլոր մարդկանց արժանապատվության և հավասարության հավատի վրա, որն արտացոլված է առանցքային փաստաթղթերում, ինչպիսին է 1948թ.-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն ուրվագծում է տարբեր իրավունքներ՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական, և ընդգծում է դրանց փոխկապակցվածությունը:
Իրավունքի նորմեր
Մարդու իրավունքների նորմերը հիմնական չափորոշիչներ են, որոնք ապահովում են յուրաքանչյուրի հիմնարար ազատությունները: Դրանք խմբավորված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և կոլեկտիվ իրավունքների: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, որն ուրվագծում է այս իրավունքները, ինչպես օրինակ՝ կյանքի և կրթության իրավունքը: Այն ձևավորել է միջազգային օրենքներն ու ազգային սահմանադրությունները: