
Crossword 16.10.2025


Լեզուն ժողովրդի մշակույթի և ավանդույթների մեծ մասն է կազմում: Այն օգնում է պահպանել մեր պատմությունը և ինքնությունը: Իմ կարծիքով լեզուն պետք է անընդհատ փոխվի, հարմարվի աշխարհին և դրա զարգացվածությանը, որովհետև առանց դրա այն չի օգտագործվի և կարող է վերանալ: Դրա ընթացքում որոշ բառեր կարող են նաև հին դառնալ և այլևս չօգտագործվել, բայց ես չեմ կարծում, որ դա վատ է: Լեզուն պետք է փոխվի՝ մարդկանց և ընդհանրապես աշխարհին համապատասխան լինելու համար: Դրանք հիշեցնում են, թե որտեղից է գալիս լեզուն և ինչ ճանապարհ է անցել։
Հայերենը համարվում է աշխարհի ամենահին և ինքնատիպ լեզուներից մեկը։ Նրա ձևավորումը սերտորեն կապված է հայ ժողովրդի կազմավորման հետ և գալիս է դեռ շատ հին ժամանակներից։ Տարբեր պատմական աղբյուրներ՝ հատկապես խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները, վկայում են, որ հայերը որպես ցեղային խմբեր Հայկական լեռնաշխարհում ապրել են մ.թ.ա. երրորդ հազարամյակից։ Սակայն որպես միավորված ժողովուրդ՝ իրենց ինքնությամբ և պետությամբ, հայերը ձևավորվել են մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ շրջանում ստեղծվել էին նպաստավոր պայմաններ, և նախահայկական ցեղերն ու ցեղային միությունները միավորվելով՝ ստեղծեցին պետականություն ու կազմավորեցին հայ ժողովրդին։
Հայերենը անցել է շատ երկար ու հարուստ պատմական ճանապարհ՝ մոտ հինգ-վեց հազար տարի։ Մ.թ.ա. երրորդ հազարամյակի սկզբներին այն առանձնացել է հնդեվրոպական լեզվական ընտանիքից և սկսել իր անկախ գոյությունը։ Քանի որ հայերենը կենդանի լեզու է՝ այն շարունակաբար փոփոխվել և զարգացել է։ Դրա վրա ազդել են ինչպես ներքին զարգացումները, այնպես էլ տարբեր ժողովուրդների ու մշակույթների հետ շփումները։ Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում նրա լեզուն ձևավորվել է նաև տարբեր ցեղերի ու ժողովուրդների՝ խեթերի, խուռիների, ուրարտացիների և այլոց լեզուների ազդեցությամբ։ Հետագայում հայերենը հարստացել է նաև տարբեր լեզուներից կատարված փոխառություններով։
405 թվականը հայերենի պատմության մեջ առանձնահատուկ սահմանագիծ է, քանի որ այդ թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը։ Դրանից հետո սկսվեց հայերենի գրավոր զարգացման շրջանը, որը սովորաբար բաժանվում է երեք հիմնական փուլերի՝ Հին, Միջին և Նոր հայերեն։
Հին հայերենը, որը հայտնի է «գրաբար» անվամբ, ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի և Այրարատի խոսվածքների հիման վրա։ Այն ընդգրկում է 5-11-րդ դարերի ժամանակահատվածը։ Գրաբարը սկզբում եղել է և՛ գրական, և՛ խոսակցական լեզու, սակայն մոտ 9-րդ դարից այն աստիճանաբար դուրս է եկել ամենօրյա օգտագործումից և պահպանվել հիմնականում գրավոր գրականության մեջ։
Միջին հայերենը (12-17-րդ դարեր) եղել է այն ժամանակաշրջանի և՛ գրական, և՛ խոսակցական լեզուն։ Այս փուլում լեզուն դեռ ամբողջությամբ նորմավորված չէր և ուներ տարբեր գրական տարբերակներ՝ կախված տարածաշրջաններից։ Այդ շրջանում Հայաստանում և հայկական գաղթօջախներում գործածվում էին միջին հայերենի մի քանի ձևեր, որոնցից առավել հայտնի էր Կիլիկյան հայերենը։ Կիլիկիայի թագավորության անկումից հետո միջին հայերենը աստիճանաբար սկսեց փոխվել՝ ճանապարհ հարթելով նոր՝ աշխարհաբար հայերենի ձևավորման համար։
Նոր հայերենը կամ աշխարհաբարը ձևավորվել է 17-րդ դարում և օգտագործվում է մինչև մեր օրերը։ Թեպետ աշխարհաբարի հնագույն նմուշը համարվում է Բջնիի 1358 թվականի արձանագրությունը, իսկական ձևավորման շրջանը համարվում է 17-րդ դարը, երբ արդեն այս լեզվով ստեղծվում էին տարբեր գրավոր հուշարձաններ։ Սկզբում աշխարհաբարը միավորող էր՝ նույնը և՛ արևելահայերի, և՛ արևմտահայերի համար։ Սակայն ժամանակի ընթացքում, տարբեր բարբառների ազդեցությամբ, այն բաժանվեց երկու հիմնական տարբերակի՝ արևելահայ և արևմտահայ։
Ժամանակի ընթացքում լեզուն անընդհատ փոխվում է։ Որոշ բառեր ու արտահայտություններ դադարում են օգտագործվել՝ դառնալով հնաբանություններ։ Դրանք կարող են լինել հին բառեր կամ քերականական ձևեր, որոնք դուրս են եկել գործածությունից (օրինակ՝ սեպուհ, նախարար, գահասրահ)։ Սակայն երբեմն հնաբանությունները կարող են կրկին գործածվել՝ հատկապես գրականության մեջ՝ տալով ոճական կամ պատմական երանգ։
Ի տարբերություն դրանց, նորաբանությունները այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջանում են ժամանակակից կյանքի նոր երևույթները անվանելու համար։ Դրանք կարող են լինել ինչպես նորաստեղծ բառեր, այնպես էլ հին բառեր՝ նոր իմաստներով։ Օրինակ՝ մեր օրերում տարածված բառեր, ինչպիսիք են համակարգիչ, բջջային, ինտերնետ, ժամանակին հենց նորաբանություններ են եղել։ Երբ դրանք լայնորեն տարածվում են, այլևս չեն դիտվում որպես նոր բառեր։
Այս ամենը ցույց է տալիս, որ հայերենը մշտապես զարգացող, հարմարվող և կենդանի լեզու է։ Այն կարողացել է պահպանել իր ինքնությունը դարերի ընթացքում՝ միաժամանակ ընդունելով փոփոխությունները և քայլելով իր ժողովրդի հետ նույն ուղիով։



Առակագրությունը գեղարվեստական գրականության ամենահին ճյուղերից մեկն է։ Այն բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ մարդկային վարքն ու բնավորությունը ներկայացվում են այլաբանության, կերպարների և խորհրդանշական պատմությունների միջոցով։ Առակների միջոցով հաճախ ծաղրվում ու քննադատվում են մարդկային արատները՝ եսասիրությունը, կեղծավորությունը, ծուլությունը, գոռոզությունը, և միևնույն ժամանակ գովաբանվում են բարին, ազնվությունը, խիզախությունը և արդարությունը։
Հին հունական գրականության մեջ առակագրության ամենահայտնի դեմքը համարվում է Եզոպոսը՝ բազմիմաստ ու խրատական պատմությունների հեղինակ, որոնց կերպարներն այսօր էլ կենդանի են աշխարհի գրականության մեջ։ Հայերենում առակագրությունը սկիզբ է առել թարգմանական ստեղծագործություններից։ Դրանցից գլխավորներն են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» ժողովածուները, որոնք հունարենից հայերեն են թարգմանվել դեռևս V–VII դարերում։ Հայկական ինքնուրույն առակագրությունը ձևավորվել է XII դարում:
Այս շրջանի գլխավոր ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշը, ով հայտնի է նաև որպես իրավագետ և հասարակական գործիչ, գրել է ավելի քան տաս աշխատություն, որոնց մեջ առանձնանում են նրա «Առակները»՝ հրատարակված 1790 թվականին։ Գոշի առակները նոր խոսք էին իրենց ժամանակի գրականության մեջ․ դրանք անդրադառնում էին սոցիալական հարցերին, մարդկային բարքերին ու հասարակական անարդարություններին։ Հեղինակը գովերգում էր բարին, աշխատանքը, ազնվությունը և խստորեն դատապարտում էր կեղծիքը, անգործությունը և անհավատարմությունը։
Վարդան Այգեկցին հայ միջնադարյան հոգևոր գրականության ամենաբազմագործուն հեղինակներից մեկն է։ Նրա գործերում հնչում է բարոյական մաքրության, սիրո և համերաշխության կոչը։ Այգեկցին գրել է բազմաթիվ քարոզներ ու պատմություններ, որոնցում պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարտավանության, ոխակալության, որկրամոլության և հարբեցողության դեմ։ Ասելիքը ավելի մատչելի ու կենդանի դարձնելու համար նա հաճախ իր քարոզները համեմում էր սեփական հորինած կամ ժողովրդական առակներով։ Հայ գրականության մեջ պահպանվել են նրա ավելի քան 30 առակներ, որոնք հիմք են դարձել հետագա դարերի բազմաթիվ գրողների ստեղծագործությունների համար։
Հայ առակագրության ժառանգության մեջ հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու հանելուկները, որոնք ձեռագրերում երբեմն անվանվում են առակներ։ Բացի այդ, տարածված են եղել անանուն ժողովածուներ՝ «Վարդանյան ժողովածուներ» անվամբ, որոնց ամենահայտնի տարբերակը հայտնի է «Աղվեսագիրք» անունով։ Առակի ժանրը շարունակել է ապրել նաև նորագույն հայ գրականության մեջ․ խրատական պատմություններ են գրել Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։
20-րդ դարում առակագրության ժանրը նոր շունչ ստացավ՝ ՀԽՍՀ տարիների գրականության մեջ։ Այդ ժամանակ առանձնանում են Խնկո-Ապերը, Ա. Դարբնին և Ս. Կորյունը՝ յուրաքանչյուրն իր յուրահատուկ ոճով՝ պահպանելով ժանրի դասական ոգին և փոխանցելով այն ժամանակակից ընթերցողին։
Առակագրությունը, լինելով խրատական, բայց նաև գեղարվեստական ժանր, շարունակում է մնալ արժեքավոր միջոց՝ մարդու բարոյական նկարագիրը բացահայտելու և հասարակության բարոյական առողջությանը ծառայելու գործում։
10. 1. հակինթաշարեր, լապտերավառեր, կողմացույցներ, նավթամուղներ
11. 3. աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ
12. 2. նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ
13. 4. իրար, օրվա, տիկնոջ, թառմայի
14. 3. ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
15. 2. մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց
16. 3. անուն, պատմություն, մեջբերում, կատարում
17. 4. փոթորիկ, առու, վայրկյան, սարդ
NEF Grammar slide 143, 2a, b, c
a. Circle the right pronoun. Tick if both are possible.
b. Complete with a pronoun.
c. Complete with it or there.
Սեպտեմբերի 21-ին միսս Իրինայի հետ ուղևորվեցինք դեպի Թռչկանի ջրվեժ։ Առավոտյան հավաքվել էինք եկեղեցու մոտ, որտեղ արդեն հավաքված էին նաև այլ խմբեր, որոնք պատրաստվում էին ճամփորդության՝ նշելու Ազատության օրը։ Ճանապարհը տևեց մոտ երկու ժամ։ Դրանից հետո բարձրացանք բեռնատարի հետևը և շարժվեցինք։ Ճիշտն ասած, բեռնատարով անցած այդ ճանապարհն ամենահիշվող պահերից էր․ կանգնած էինք, իսկ ամեն փոսի ժամանակ մեքենան ուժեղ տատանվում էր, ինչն էլ մեզ ծիծաղեցնում էր։
Երբ հասանք Թռչկանի մոտ, մեր առջև ևս մեկ դժվարություն կար՝ քարերի վրայով գետի միջով անցնելը։ Դա մի փոքր վախենալու էր, և նույնիսկ մի քիչ թրջվեցինք։ Հասանք բաց տարածք, որտեղ հանգստացանք, սնվեցինք ու շարունակեցինք ճանապարհը՝ նորից անցնելով ջրի միջով։ Հետո արդեն քարերով ու ցեխոտ արահետով բարձրացանք վերև, մինչև վերջապես հասանք ջրվեժին։ Այն շատ գեղեցիկ էր։
Վերադարձի ճանապարհն անցավ նույն ձևով․ նորից բեռնատարով շարժվեցինք դեպի ավտոբուս, բայց այս անգամ թեթև անձրև էր գալիս։ Ճանապարհին կանգ առանք Գնթունիկում՝ մի քիչ հանգստանալու և ուտելու համար։
Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։ Այն թողեց հաճելի հիշողություններ՝ և՛ ծիծաղով լի պահեր, և՛ գեղատեսիլ տեսարաններ։
Task:
Imagine you are applying for a job in the field (sphere) you would like to work in the future. Your task is to prepare for a mock job interview. Write your answers in full sentences (as if you are in a real interview).
Start the interview by introducing yourself. Mention your name, age, and a short description of your background.
Hello, Im Nane Khachatryan. I’m 17 years old. I have always been interested in science, especially biology and how the human body works.
Talk about your education, hobbies, and personal qualities.
I’ve studied in Mkhitar Sebastatsi educational complex and then in Yerevan State Medical University. My hobbies are reading books, watching movies and in general learning new things. My personal qualities are being hardworking, curious
Highlight why you are interested in this particular job.
I’ve always liked biology and when I started to prepare for my 9th grade biology exam I looked deeper into it and became very interested. I also like chemistry, they are both very interesting to me and exciting.
Why do you want to work in this field?
I want to work in the medical field because I am fascinated by how the human body works and how diseases can be studied, understood and prevented. Research gives me the opportunity to discover answers and contribute to new knowledge that can change medicine in the future.
What are your strengths and weaknesses?
My strengths are that I’m curious and determined, I really like researching about biology, analyzing information, learning new things and thinking critically about problems. My weakness is that I’m a procrastinator and leave everything to the last minute, but I still always do whats needed.
What skills or experiences make you a good candidate?
I’ve done two volunteering works regarding medicine, particularly nervous system and it’s deseases.
Where do you see yourself in 5 years?
In 5 years I see myself as a medical student at university, actively involved in research projects. I hope to work in a laboratory, learning from professionals and preparing to specialize in an area like medical research or human evolution studies.
Why should we hire you?
You should hire me because I am motivated by curiosity and discovery. I want to contribute not only as a student but also as a researcher. I am determined, detail-oriented, and passionate about advancing knowledge in medicine.
End the interview with a short thank-you message to the interviewer.
Thank you so much for the opportunity. I’m very grateful for your time and excited to work for you.
Մեծ Հայրենական պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդների ազատագրական պատերազմն էր նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ։ Այն սկսվեց 1941 թ. հունիսի 22-ին, երբ գերմանական զորքերը հանկարծակի հարձակվեցին Խորհրդային Միության վրա, և ավարտվեց 1945 թ. մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլյացիայով։
Պատերազմի գլխավոր ճակատամարտերից էր Մոսկվայի ճակատամարտը, որն ավարտվեց 1942 թ. հունվարին՝ թշնամու նահանջով։ Հաջորդ կարևոր շրջադարձը Ստալինգրադի ճակատամարտն էր (1942–1943 թթ.), որտեղ նացիստները ծանր պարտություն կրեցին։ Դրանից հետո Խորհրդային բանակը հաղթեց նաև Կուրսկի ու Դնեպրի ճակատամարտերում։ 1944 թ. ազատագրվեցին Բելոռուսիան, Ուկրաինան, Բալթյան երկրները, իսկ Ռումինիան ու Հունգարիան ստիպված եղան հրաժարվել Գերմանիայից և անցնել ԽՍՀՄ կողմը։ Սովետական զորքերը ազատագրեցին նաև Հարավսլավիան, Լեհաստանը, Ավստրիայի մի մասը և Չեխոսլովակիան։ Վերջնական ճակատամարտը Բեռլինում ավարտվեց 1945 թ. մայիսի 2-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերը կորցրել են ավելի քան 8,6 միլիոն զինվոր, իսկ ընդհանուր կորուստները՝ ներառյալ խաղաղ բնակիչներին, կազմել են շուրջ 26,6 միլիոն մարդ։
Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցավ 1939–1945 թվականներին։ Այն սկսվեց Գերմանիայի հարձակմամբ Լեհաստանի վրա՝ 1939-ի սեպտեմբերի 1-ին, ինչից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին։ Պատերազմում միմյանց դեմ կռվում էին Աքսիսի երկրները՝ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, և Դաշնակիցները՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ԽՍՀՄ ու Չինաստան։
Պատերազմը գլոբալ դարձավ, երբ Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա (1941 թ.) և Ճապոնիան հարվածեց ԱՄՆ-ին Փերլ Հարբորում։ Կարևոր շրջադարձերից էին Միջին օվկիանոսի Միդուեյի ճակատամարտը (1942 թ.) և Ստալինգրադի հաղթանակը (1943 թ.), որոնք փոխեցին պատերազմի ընթացքը։ Եվրոպայում վճռորոշ պահը եղավ Դաշնակիցների վայրէջքը Նորմանդիայում՝ 1944-ի հունիսի 6-ին։ 1945-ի ապրիլին Հիտլերը ինքնասպան եղավ, իսկ մայիսի 8-ին Գերմանիան հանձնվեց։ Խաղաղ օվկիանոսում պատերազմն ավարտվեց, երբ ԱՄՆ-ը ատոմային ռումբեր գցեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա (օգոստոս, 1945 թ.), և Ճապոնիան նույնպես հանձնվեց։
Պատերազմը խլեց ավելի քան 40 միլիոն կյանք և բերեց ահռելի ավերածությունների։ Դրա ամենասև էջերից մեկը Հոլոքոստն էր, երբ նացիստները սպանեցին մոտ վեց միլիոն հրեաների և այլ միլիոնավոր մարդկանց։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխվեց համաշխարհային կարգը․ ԽՍՀՄ-ը ուժեղացավ Արևելյան Եվրոպայում, Չինաստանում հաստատվեց կոմունիզմը, իսկ աշխարհում առաջ եկան երկու գլխավոր գերտերություններ՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը։ Սա հիմք դարձավ Սառը պատերազմի համար։