English Test

Mixed tenses

1. Andy is tired because he works 7 days a week.

2. By 1960 most of the Britain’s old colonies became independent.

3. David broke his leg when he was skiing last week.

4. Have you had a nice time in Rome during your last holiday?

5. Have you finished you homework yet?

6. He have worked at his computer for the last 6 hours.

7. For how long have she had her car?

8. How many people died in the fire yesterday?

9. I don’t know much about art, but I like some artists.

10. I waited for ages. At last, the bus arrived.

11. I received a postcard from Jane yesterday.

12. Tom and Sam will play soccer next Sunday.

13. I have never been sailing, what is it like?

14. She is riding her bike in the park at the moment.

15. It was raining when I got up.

16. Janet started a new job last September.

17. Nelly is having a great time at N.Y. at the moment.

18. She was cooking dinner when we arrived.

19. She will come back from the cruise in a week.

20. My friends will be free for the most of the evening.

21. The children were tired because they swam all afternoon.

22. We usually spend Xmas with grandma.

23. He doesn’t like carrots.

24. Did you visit Alice yesterday?

25. Will Luis come to the party?

26. Does you mom usually pick you up at school?

Կանադայի և Ավստրալիայի նմանությունները

1. Ավստրալիան և Կանադան Եվրոպայից հեռու են գտնվում, ինչը նրանց խանգարում է լավ զարգանալ:

2. Երկու երկրներն էլ անգլախոս են:

3. Խտությունը երկու պետություններում նոսր է:

4. Երկու երկրներում կլիման բարենպաստ չէ մարդու նորմալ կյանքի համար:

5. Երկու երկրների խոշոր քաղաքները գտնվում են ծայրամասերում, որտեղ կլիման մարդկանց համար ամենալավն է: Կանադայինը՝ ԱՄՆ-ի սահմանին մոտ, Ավստրալիայինը՝ ծովափերի մոտ:

6. Երկու երկրներն էլ կառավարում է Անգլայի թագուհին՝ Եղիսաբեթ II-ը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 24.05.2022

  • Կընտրես որևէ տեքստ։
  • Կմգեցնես կետադրական նշանները։
  • Հերթով կբացատրես յուրաքանչյուր նշանի կիրառության պատճառը։

Զևսը Օլիմպոսի աստվածներից գլխավորն էր: Նա Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին էր, Աիդի, Հեստիայի, (թվարկվում է պատկանելությունը) Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, (բացահայտիչ) նաև նրա քույրն է:

Զևսի ատրիբուտներն են վահանը և երկկողմանի կացինը, (թվարկում) երբեմն արծիվը։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, (թվարկում) երբեմն ինքն է Ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, (թվարկում) ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից, (ուրիշ իմաստ) նա է նվիրել մարդկանց օրենքներ, հաստատել է արքաների իշխանությունը, պահպանում է ընտանիքն ու օջախը, (թվարկում) հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը։

Ավստրալիա

Դասի հղումը 

1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան գտնվում է Հարավային կիսագնդում: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի արանքում: Ավստրալիան զբաղեցնում է մի ամբողջ մայցամաք՝ շրջակա կղզիներով: Մոտակա ծովային հարևաններն են Նոր Զելանդիան, Ինդոնեզիան, Պապուա Նոր Գվինեան:

3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները: 

Ընդերքը հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրանի, բոքսիտների, բազմամետաղների պաշարներով: Հարավարևելյան շրջաններում կան քարածխի զգալի պաշարներ: Ավստրալիան սրորերկրյա պաշարներով առավել հարուստ երկիր է:

Մայրցամաքի կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր: Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 21.05.2022

Ստեղծագործում ենք:

  • Ինչ ստացա ուսումնական տարվանից
  • Սպասում
  • Անսպասելի հանդիպում
  • Երազանքների ճամբարը
  • Այս տարվա գարունը
  • այլ

Երազանքների ճամբարը

Անցած տարիների ճամբարները ինձ շատ դուր էին եկել և երազանքներիս ճամբարը համարյա թե ոչնչով չի տարբերվում դրանցից: Ես շատ կուզենամ. հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել, ճամփորդել ուրիշ քաղաքներով, Երևանով քայլել և տարբեր հետաքրքիր տեղեր այցելել, լողավազան գնալ և այլն: Ես հետաքրքրված եմ ասիական ուտեստներով և ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի դրանցից մեկը պատրաստել: Ինձ թվում է, որ շատերին է դա հետաքրքրում և կարելի է հրավիրել տարբեր խոհանոցների խոհարարների, որոնք կսովորեցնեն մեզ այդպիսի հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Շատ կուզենայի գնալ այնպիսի վայրեր, որտեղ դեռ դպրոցի հետ չեմ եղել, օրինակ՝ Դիլիջան, Ծաղկաձոր և այլն: Նաև կուզենայի գնալ հնագիտական պեղումների վայրեր: Օրինակ՝ Կարմիր Բլուր, Արենի և այլ: Այսքանը ինձ հերիք է լավ ժամանակ անցկացնելու համար:

Ժառանգական հիվանդություններ

1. Միգրեն

Միգրենի զարգացումը պայմանավորված է գլխուղեղի անոթների յուրահատուկ ակտիվությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է լինում գենետիկ նախատրամադրվածությամբ: Ժառանգաբար միգրենի փոխանցումից խուսափելու համար հարկավոր է խստորեն հետևել առողջ ապրելակերպի կանոններին, հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից, վերահսկողության տակ պահել կոֆեինի գործածությունն ու խուսափել սթրեսներից:

2. Գլաուկոմա

Այս հիվանդությունը սկսում է դանդաղ զարգանալ 50 տարեկանից հետո և կարող է դառնալ տեսության կորստի պատճառ: Շատ հաճախ գլաուկոման զարգանում է այն կանանց մոտ, որոնց մայրերը նույնպես բախվել են այս խնդրին, ուստի նման հավանականության առկայության դեպքում հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ակնաբույժի մոտ:

3. Օստեոպորոզ

Այս հիվանդությունն ախտահարում է շարակցական հյուսվածքները, դարձնում է ոսկորներն ավելի փխրուն ու բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը: Որպես կանոն օստեոպորոզը զարգանում է 65 տարեկանից բարձր կանանց մոտ և մեծ է հավանականությունը, որ մոր մոտ հայտնաբերվելու դեպքում այն հետագայում կարող է ախտորոշվել նաև դստեր մոտ:

Երկրաչափություն

1. Գտնել ամենափոքր եռանիշ թիվը, որը թվանշանների գրառման մեջ ցանկացած տեղափոխության դեպքում չի փոխվի:
1) 999
2) 111
3) 100
4) 900

2. 2,15-ը մեծացնել 100 անգամ:
1) 21,5
2) 0,215
3) 215
4) 102,15

3. x -ի ո՞ր արժեքի դեպքում է 13 * x արտահայտության արժեքը պարզ թիվ:

1) 1
2) 2
3) 3
4) 4

4. Քանի՞ րոպե է 2 1/4 ժ-ը:
1) 215ր
2) 135ր
3) 265ր
4) 165ր

5. Ի՞նչ թվանշան պետք է գրված լինի * -ի փոխարեն, որպեսզի 15*6 քառանիշ թիվը բաժանվի 4-ի:

1) 2
2) 4
3) 5
4) 6

6. Դասարանի 25 աշակերտներից 15-ը աղջիկներ են: Աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:
15/25 * 100 = 60%
1) 40 %
2) 500/3%
3) 60 %
4) 15/4%

7. Գտնել x թիվը, եթե {x + 1} ◡ {x + 2} = {2;3}

1) 0
2) 1
3) 2
4) 3

8. Գտնել -3x4 + 5x2 + 4x + 1 բազմանդամի ավագ անդամի գործակիցը:
1) 2
2) 5
3) 1
4) -3

9. Գտնել x2 — x — 2 քառակուսային եռանդամի արմատները:
D = 1 — 4 * (-2) = 9
x1 = 1 + 3/2 = 2
x2 = 1 — 3/2 = -1

1) {1; -2}
2) {-1; 2}
3) {-1; -2}
4) {1; 2}

10. 25x2 — 36 արտահայտությունը վերլուծել արտադրիչների:
1) (x + 6) (x — 6)
2) (x + 6) (x + 6)
3) (5x + 6) (5x — 6)
4) (5x + 6) (5x + 6)

11. Ո՞ր կետում է y = -3x + 2 ֆունկցիան հատում օրդինատների առանցքը:

1) (2;0)
2) (0; 1,5)
3) (0;2)
4) (1,5; 0)

——

12. Նետում են մեկ զառ: Գտնել այն պատահույթի հավանականությունը, որ կբացվի 5 թիվը:

1) 1/3
2) 1/5
3) 5/6
4) 1/6

(13-15) Հաշվել արտահայտության արժեքը:

13. (5/3 — 4/3) * 2 + |- 1|

1/3 * 2 + 1 = 2/3 + 1 = 1 2/3

1) 1
2) 1 2/3
3) 3
4) -1/3

14. (√3 — √5 — √3 + √5)2

1) 2
2) 2 + 2√5
3) -2
4) 2 — 2√5

15. a2 + 3/a3 + 1 + 1 — a/a2 — a + 1, եթե a = 1

1 + 3/1 + 1 + 1 — 1/1 — 1 + 1 = 2

1) 4
2) 2
3) 3
4) 1

(16-18) Հավասարումներ և անհավասարումներ

16. Գտնել 2x — 1 = 11 հավասարման արմատը:

1) 3
2) 5
3) 6
4) 2,5

17. Գտնել |2 — 4x| ≤ 6 անհավասարման լուծումների բազմությունը:

{2 — 4x ≤ 6
{2 — 4x ≥ -6

{-4 ≤ 6 — 2
{-4x ≥ -6 — 2

{-4 ≤ 4
{-4x ≥ -8

{-x ≤ 1
{x ≥ 2

{-x ≥ 1
{x ≤ 2

1) [-1; +∞]
2) ∅
3) (-∞, 2]
4) [ -1; 2]

(21-22) Երկու ավտոմեքենա միաժամանակ դուրս եկան A վայրից և մեկնեցին 420 կմ հեռավորության վրա գտնվող B վայրը: Առաջին ավտոմեքենան, ունենալով 10 կմ/ժ ավելի մեծ արագություն քան երկրորդը, B վայրը հասավ 1 ժամ շուտ:

21. Գտնել առաջին ավտոմեքենայի արագությունը:

Առաջին մեքենա — (x+10)կմ/ժ

Երկրորդ մեքենա — x կմ/ժ

S = 420

{420 = x * t
{420 = (x + 10)(t — 1)

x = 420/t

420 = (420/t + 10)(t — 1)

420 = 420 — 420/t + 10/t — 10

420/t — 10t/1 = -10

420 — 10t2 / t = -10/1

420 — 10t2 = -10t

10t2 — 10t — 420 = 0

t2 — t — 42 = 0

D = 1 + 168 = 169

t1 = 1 + 13 / 2 = 7
t2 = -1 — 13 / 2 = -6

t = 7ժ

(t — 1)ժ = 6ժ

x = 420/7 = 60կմ/ժ

70 * 5 = 350կմ/ժ

420 — 350 = 70

Պատ.՝ 70:

(23-24) Խորանարդի կողի երկարությունը 3 է:

23. Գտնել խորանարդի նիստի մակերեսը:

Պատ.` 9:

24. Գտնել խորանարդի ծավալը:

Պատ.` 27:

(27-29) Հավասարասրուն սեղանի բութ անկյունը 1350 է, իսկ այդ անկյան գագաթից տարված բարձրությունը մեծ հիմքը տրոհում է 1,4 և 3, 4 հատվածների:

27. Գտնել սեղանի մեծ հիմքի և սրունքի կազմած անկյան աստիճանային չափը:

Հաշվետվություն | Մաթեմ բ.

1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։

10

2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։

Սեբաստացի սովորողների կազմը` դիագրամներով

Մի մաթեմատիկոսի պատմություն

Ձոն նախագիծ

3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։

Սեբաստացի սովորողների կազմը` դիագրամներով

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Ֆլեշմոբ

Ամփոփում

Մի մաթեմատիկոսի պատմություն

Ֆլեշմոբ

Փետրվարյան ֆլեշմոբ

Ձոն նախագիծ

Խնդիրներ տոկոսի մասին

Ապրիլ ամսվա ֆլեշմոբ

4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։

Բաց թողումներ չունեմ:

5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։

Բաց թողումներ չունեմ:

6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։

Տրամաբանական

7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։

Ավելի լավ

8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը:

8

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 20.05.2022

  1. Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

— Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը, — հարցրեցի:

— Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչնի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ, — պատասխանեց նա, — հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, — շարունակեց նա, — հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

2. Տեքստն ընդարձակ փոխադրի՛ր նկարագրություն, բնութագրում, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:

Բարձր սարի խորդուբորդ լանջից քաղձրահամ ջուրը գոչգոչալով իջնում Էր: Մի ծարավ մարդ կուշտ խմեց, հովացավ, ասաց.

Անուշ ձայնդ ականջ է տանում, չլիներ լավ չէ՞ր:
-Ինչ-ինչ-ի՞նչ,- զարմացավ սառը և քաղձրահամ ջուրը:
-Տեսա՞ր,- պատասխանեց զովացած մարդը,- քաղձր ձայնդ խանգարեց, կարևոր խոսքս քեզ չհասավ:
-Հասա՛վ ու շա՛տ լավ հասավ, ո՛վ կարճամիտ,- ասաց քաղցրահամ ջուրը:- Ամեն բան, որ շարժվում է, ձայն պիտի հանի:

3. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`
Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:

Դա սովորական օր էր, Ալիսան առավոտից պատրաստվում էր, որպեսզի նոր դպրոց գնա: Նա ոգևորված էր, թեև մի քիչ վախեցած՝ նոր միջավայրում հայտնվելու մտքից:

Նա այդքան էլ չէր սիրում շբվել և նոր ընկերներ ձեռք բերել, բայց և չէր կարող միայնակ մնալ: Իր հին դպրոցում Ալիսան երկու մտերիմ ընկերներ ուներ, սակայն նրանք չէին կարող և չէին էլ ուզում տեղափոխումվել իր հետ ուրիշ դպրոց: Դա իհարկե նրան շատ հուզեց, բայց գլխում նաև դրական մտքեր կային տեղափոխության մասին:

Ալիսան շատ սիրուն էր հագնվել այդ օրվա համար: Նա հագել էր ճերմակ, գեղեցիկ՝ ծաղկանման նախշերով վերնաշապիկ, մուգ կապույտ կիսաշրջազգեստ և նույն գույնի օձիգ: Մազերը կապել էր շատ բարձր և զարդարել ճերմակ մազակալով:

Երբ մայրիկը բերեց Ալիսային դպրոցի մոտ, նա կանգնեց և նայեց դպրոցին: Նրա միտքը խառն էր: Դա նոր գլուխ էր իր կյանքում:

Եվ մի քիչ էլ նայելով դպրոցին, նա մտավ ներս: Մայրիկը արդեն գնացել էր՝ շտապ գործեր ուներ: Մտնելուց նրան ոչ ոք չդիմավորեց և նա պատահական դասարաններ էր մտնում՝ ման գալով տնօրենի գրասենյակը: Նա իրեն շատ անհարմար էր զգում: Վերջապես նա գտավ գրասենյակը, թխկթխկացրեց դուռը և երբ լսեց “Մտե՛ք” բառը, ներս մտավ:

— Բարև ձեզ:

— Բարի օր, գեղեցիկ աղջնակ: Ի՞նչ ես փնտրում:

— Ես նոր սովորող եմ և չեմ կարող գտնել իմ դասարանը

—-

Հայոց լեզու Տնային աշխատանք 19.05.2022

Կետադրում ենք համր տեքստը:

Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր, խորունկ խավարչտին լեռնագագաթները՝ ապառաժներ՝ լերկ, ժանտատեսիլ: Տաք կիրճերում, լեռնային կարկաչուն վտակների՝ զմրուխտ կանաչով ծածկված ափերին գալարվում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա: Աճում էր վայրի հոնը, երբեմն թուզը՝ քաղցր, մեղրածոր: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն: Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը: Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու՝ արևից և խորշակից խանձված դեմքը, և ցուրտը սառեցրել է նրա՝ հողից կոշտացած ձեռքերը: Թվում էր՝ մինչև մահ կապրի այդ քարերի վրա, և երբեք չէր ենթադրում, ինչ է սպասվում իրեն: Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան, պայթեց պատերազմը՝ ահազարհուր ու տևական, և հրացաններ որոտացին՝ վառոդի մահաբերշաունչը տարածելով լեռաշխարհի՝ սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում: Սկսվեց արտագաղթը և մարդիկ՝ մահվան ահը աչքերում, տեղահան եղան՝ բռնելով օտար աշխարհների ճանապարհները: Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն՝ ինչպես բունը կորցրած թռչուն, անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, և՝ ահը աչքերի մեջ, մի պարզկա օր, միջօրեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր, դեղին գետերով, որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները, որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների սառույցով պատված գագաթներից: Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն, ու սիրտը թեթևացավ: Ապա՝ սրբելով արցունքը, ուսն առավ աղջկան և քայլեցին առաջ` դեպի անհայտ հեռուները: