English 02.05.2022

Tuvalu – a disaster waiting to happen. Read the text and do the exercises
on pages 8 and 9.

Page 8

Page 9

I disagree that people don’t make natural disasters happen. Because of people our environment is getting worse every day. It happens because of trash, factories and cars and etc. Mostly all this creates conditions for natural disasters.

I disagree that if we kill all insects with chemicals, the world will have fewer problems because insects like other animals are very important. They serve as food for other animals and also spread plant pollen.

I agree that people from Tuvalu have the right to live in any country they want but they can’t because neighbor countries have refused to accept immigrants from Tuvalu or will take in not much people.

I mostly agree that if the price of petrol gets higher that it’s now than people might not drive so much and there might be less global warming but a little part of me also disagrees because people need to travel by transport so that the movement is faster but also they can move by bicycles or other types of transports that don’t need petrol.

In this pictures I can see cigarette that isn’t extinguished and is burning. It was dropped on dry leaves so leaves can catch fire and burn. Than the fire from leaves was spread by strong wind and the trees burned too. Also as we see the weather is very hot which can help fire to get stronger. The fire burned that houses near that forest so people who lived there had to leave their homes. They called firefighters who helped put out the fire.

A WEATHER FORECAST

Listen to a weather forecast and answer the questions to practise and improve your listening skills.

Task 1

Task 2

DISCUSSION

What kind of weather do you like best?

I mostly like sunny weather but sometimes I also like thunder and rain or snowy weather.

Անհատական նախագիծ | Թարգմանական աշխատանք | « Եղրևանու թուփը » Ալեքսանդր Կուպրին

  • Աշխատանք անհատական նախագծերով (այս շաբաթ)
    • Սիրելի´ ութերորդցի, միջինդպրոցական շրջանի ավարտն արի նշանավորենք քո անհատական նախագծով: Անհատական նախագիծը կընտրես ինքդ, ես կօգնեմ քեզ: Հայոց լեզվին կամ գրականությանն առնչվող քո նախագծի համար առաջարկում եմ տարբերակներ:
      • Ձայնագրությունների փաթեթ
      • Տեսանյութերի շարք
      • Ստեղծագործությունների փաթեթ
      • Լեզվական ուսումնասիրություն
      • Թարգմանական աշխատանք
      • Վերլուծական աշխատանքների փաթեթ
      • Սովորող-սովորեցնող ձևաչափով նախագիծ
      • այլ

Մասնակից՝ Նանե Խաչատրյան

Նպատակը՝ զարգացնել թարգմանական հմտությունները

Աշխատանքի ընթացքը՝ ընտրել օտար լեզվով ստեղծագործություն, որը հայերեն թարգմանված չէ և թարգմանել

Բնօրինակ և աղբյուր՝ Куст Сирени

Եղրևանու թուփը

Նիկոլայ Եվգրաֆովիչ Ալմազովը հազիվ համբերեց, մինչև կինը բացեց դռները, և, առանց բաճկոնը հանելու, գլխարկով անցավ իր գրասենյակ: Կինը, հենց տեսավ իր խոժոռված դեմքը՝ կիտած հոնքերով և նյարդայնորեն կծած ներքևի շորթը, նույն րոպեին հասկացավ, որ մեծ դժբախտություն է եղել… Նա լուռ գնաց ամուսնու հետևից: Գրասենյակում Ալմազովը նույն տեղում մեկ րոպե կանգնած մնաց՝ ինչ-որ մի անկյուն նայելով: Հետո նա ձեռքից բաց թողեց պայուսակը, որը ընկավ հատակին և բացվեց, իսկ ինքը նետվեց բազմոցը՝ ջղայնորեն ճտացնելով միասին ծալած մատերը:

Ալմազով՝ երիտասարդ, ոչ հարուստ սպա, լսում էր դասախոսություններ Գլխավոր շտաբի ակադեմիայում և հիմա նոր վերադառնում է այնտեղից: Նա այսօր պրոֆեսորին ներկայացնում էր վերջին և ամենադժվար գործնական աշխատանքը՝ տարածքի գործիքային հետազոտությունը…

Մինչև հիմա բոլոր քննությունները բարեհաջող անցան, և միայն ասծուն և Ալմազովի կնոջն էր հայտնի, ինչպիսի սարսափելի աշխատուժ են նրանք արժենում… Սկսենք նրանից, որ հենց ընդունելությունը ակադեմիա սկզբից անհնար էր թվում: Երկու տարի շարունակ Ալմազովն հանդիսավոր կերպով ձախողվում էր և միայն երրորդ տարում նա քրտնաջան աշխատանքով հաղթահարեց բոլոր խոչընդոտները: Առանց կնոջ, նա, երևի, իր մեջ շատ էներգիա չգտնելով, ամեն ինչի վրա ձեռքով թափ կտար։ Բայց Վերոչկան նրան չէր տալիս ընկնել հոգով և իր մեջ անընդհատ առույգություն էր պահում… Նա սովորել էր հանդիպել ամեն ձախողումը պարզ, համարյա ուրախ դեմքով: Նա զրկել էր իրեն ամեն անհրաժեշտ բանից, որպեսզի ստեղծել ամուսնու համար էժան, բայց ամեն դեպքում անհրաժեշտ մտավոր աշխատանքով զբաղված մարդու համար հարմարավետություն: Նա եղել էր, ըստ անհրաժեշտության, նրա գրագիրը, գծագրողը, ընթերցողը, դաստիարակը և հուշամատյանը:

Անցավ հինգ րոպե ծանր լռություն, տխրորեն խանգառվող զարթուցիչի կաղ քայլով, վաղուց ծանոթ և ձանձրացնող. մեկ, երկու, երեք, երեք. երկու մաքուր հարված, երրորդը` խռպոտ կտրվածքով: Ալմազովը նստած էր՝ առանց բաճկոնը և գլխարկը հանելով և շրջվելով մի կողմ… Վերան կանգնած էր նրանից երկու քայլ այն կողմ՝ նույնպես լռելով, տառապանքով գեղեցիկ, նյարդային դեմքի վրա: Վերջապես նա խոսաց առաջինը, այն զգուշությամբ, որով խոսում են միայն կանայք՝ մտերիմ, ծանր հիվանդ մարդու անկողնու մոտ:

— Կոլյա, ինպե՞ս է գործդ… Վա՞տ է:

Նա ուսերը թոթեց և չպատասխանեց:

— Կոլյա, խոտանե՞լ են քո ծրագիրը: Դու ասա, մեկ է միասին կքննարկենք:

Ալմազովն արագ շրջվեց դեպի կինը և խոսեց բուռն ու դյուրագռգիռ, ինչպես սովորաբար ասում են՝ արտահայտելով երկար պահված վիրավորվածությունը:

— Դե հա, դե հա, խոտանել են, եթե այդքան ուզում ես իմանալ: Մի՞թե ինքդ չես տեսնում: Ամեն ինչ գնաց գրողի ծոցը… Այս ամբողջ աղբը, — և նա ջղայնորեն ոտքով հարվածեց գծագրերով պայուսակը, — այս ամբողջ աղբը կարելի է գցել վառարանի մեջ: Ահա քեզ և ակադեմիա: Մեկ ամսից նորից գունդ, այն էլ խայտառակությամբ: Եվ դա ինչ-որ մի տաղտկալի բիծի պատճառով… Գրողը տանի:

— Ի՞նչ բիծ, Կոլյա: Ես ոչինչ չեմ հասկանում:

Նա նստեց բազկաթոռի բռնակին և ձեռքերը փաթաթեց Ալմազովի պարանոցին: Նա չէր դիմադրում, բայց շարունակում էր նայել անկյուն նեղացած արտահայտությամբ:

— Ի՞նչ բիծ, Կոլյա, — հարցրեց նա նորից:

— Ախ, դե, սովորական բիծ՝ կանաչ ներկով: Դու գիտես, չէ՞, որ ես երեկ մինչև ժամը երեք չէի պառկում, պետք էր վերջացնել: Պլանը հոյակապ գծված էր: Դա բոլորն են ասում: Դե, երեկ երկար նստեցի, հոգնեցի, ձեռքերս սկսեցին դողալ և բիծ է նստացրել… Այն էլ ինչ խիտ բիծ… յուղոտ: Սկսեցի մաքրել և ավելի շատ տարածեցի: Մտածում էի, մտածում, թե ինչ անել սրանից, և որոշեցի այդ մասում շատ ծառեր նկարել… Շատ հաջող ստացվեց, և հասկանալի չի, որ բիծ էր եղել: Հիմա բերեցի պրոֆեսորի մոտ: «Ահա, ահա, լավ: Իսկ ո՞րտեղից ձեր մոտ այստեղ, պորուչիկ, թփեր առաջացան»: Ես պետք է որ պատմեի այն, ինչ էր եղել: Դե, կարող է, միայն ծիծաղեր… Այնուամենայնիվ, ոչ, չծիծաղեց, կոկիկ գերմանացի էր, պեդանտ: Եվ ես ասում եմ իրեն. «Այստեղ իրոք թփեր են աճում»: Իսկ նա ասում է. «Ոչ, ես այս տեղանքը գիտեմ, ինչպես իմ հինգ մատը, և այստեղ թփեր չեն կարող լինել»: Բառ առ բառ մեր միջև մեծ խոսակցություն առաջացավ: Այստեղ նաև շատ էին մեր սպաները: «Եթե դուք այդպես եք պնդում, ասում է, որ այս թամբի վրա թփեր կան, ապա խնդրեմ հենց վաղը քշեք այնտեղ ինձ հետ… Ես ձեզ կապացուցեմ, որ դուք կա՛մ անփույթ էիք աշխատում, կա՛մ գծել եք անմիջապես երեք վերստյան քարտեզից»:

— Բայց ինչու՞ է նա այդքան վստահ ասում, որ այնտեղ չկան թփեր:

— Ահ, Աստված իմ, ինչու՞: Ինչպիսի մանկական հարցեր ես տալիս: Որովհետև նա արդեն քսան տարի է, ինչ այս տեղանքը գիտի ավելի լավ, քան իր ննջասենյակը: Ամենաահավոր պեդանտ, որը կա այս աշխարհում, այն էլ գերմանացի… Եվ կպարզվի վերջի վերջո, որ ես ստում եմ և վիճաբանության մեջ եմ մտնում… Բացի դրանից…

Խոսակցության ամբողջ ընթացքում նա հանում էր իր դիմաց դրած մոխրամանից վառած լուցկիներ և ջորդում մանր մասերի, իսկ երբ լռեց, ջղայնությամբ գցեց դրանք հատակին: Երևում էր, որ այս ուժեղ մարդը ուզում էր լացել:

Կին և ամուսին երկար նստած էին դժվար մտորումների մեջ, չարտասանելով ոչ մի բառ: Բայց հանկարծ Վերոչկան բուռն շարժումով վեր թռավ աթոռից:

— Լսի՛ր, Կոլյա, մենք պետք է հենց այս րոպեին գնանք: Արագ հագնվիր:

Նիկոլայ Եվգրաֆովիչն ամբողջապես խոժոռվեց՝ հաստատ ֆիզիկական անտանելի ցավից։

— Ահ, մի ասա, Վերա, հիմարություններ: Մի՞թե դու մտածում ես, ես կգնամ արդարանալու և ներողություն խնդրելու: Դա նշանակում է ինքդ քո վրա դատավճիռ կայացնել: Մի արա, խնդրում եմ, հիմարություններ:

— Ոչ, հիմարությություն չեն, — հակաճառեց Վերան՝ ոտքով խփելով գետնին: — Ոչ ոք քեզ չի ստիպում գնալ՝ ներողություն խնդրելու… Ուղղակի, եթե այնտեղ չեն լինելու այդ հիմար թփերը, ապա դրանք կարելի է տնկել հենց հիմա:

— Տնկե՞լ… Թփե՞ր…, — չռեց աչքերը Նիկոլայ Եվգրաֆովիչը:

— Այո, տնկել: Եթե սուտ ես ասել, պետք է ուղղել: Հավաքվի՛ր, տուր ինձ գլխարկ… Բլուզ… Այնտեղ չես նայում, նայիր պահարանում… Անձրևանոց:

Մինչև Ալմազովը, որը փորձում էր դիմադրել, բայց լսված չէր, գտնում էր գլխարկը և բլուզը, Վերան արագ բացում էր սեղանների և զգեստապահարանների դարակները, հանում էր զամբյուղներ և արկղներ, բացում էր դրանք և շպրտում էր հատակին:

— Ականջօղեր… Դե, դա մանրուք է… Դրանց համար ոչինչ չեն տա… Իսկ այս սոլիտերով մատանին թանկ է… Պետք է ամպայման հետ վերցնել… Ափսոս կլինի, եթե կորի: Թևնոց… Նույնպես քիչ կտան: Հին և ծռած… Ու՞ր է քո արծաթագուն պորտսիգարը, Կոլյա:

Հինգ րոպե անց բոլոր թանկարժեք իրերը պայուսակում էին դրված: Վերան, արդեն հագնված, վերջին անգամ նայում էր կողքերը, որպեսզի համոզվի, արդյոք բան չի մոռացվել տանը:

— Գնացինք, — ասաց նա, վերջապես, վճռականորեն:

— Բայց ու՞ր ենք մենք գնալու, — փորձում էր դիմադրել Ալմազովը: — Հիմա մութ կդառմա, իսկ մինչև իմ տեղամասը համարյա տաս վերստ է:

— Հիմարություններ… Գնացինք:

Ամենից առաջ Ալմազովները մտան գրավատուն: Երևում էր, որ գնահատողը այնքան վաղուց էր սովոր մարդկանց դժբախտությունների ամենօրյա տեսարանին, որ նրան ընդհանրապես ձեռք չէին տալիս: Նա այնքան մեթոդիկ և երկար էր ուսումնասիրում բերված իրերը, որ Վերոչկան արդեն սկսել էր կորցնել ինքնատիրապետումը: Նա հատկապես վիրավորեց նրան նրանով, որ փորձեց ադամանդե մատանին թթվով և, կշռելով, այն գնահատել է երեք ռուբլի։

— Ախր դա իսկական ադամանդ է, — վրդովվում էր Վերան, — այն արժե երեսունյոթ ռուբլի, այն էլ առիթով:

Գնահատողը հոգնած անտարբերության հայացքով փակեց աչքերը:

— Մեզ չի հետաքրքրում, պարոն, տիկին: Մենք ընդհանրապես քարեր չենք ընդունում, — ասաց նա՝ կշեռքի վրա գցելով հաջորդ իրը, — մենք միայն մետաղներն ենք գնահատում, պարոն:

Բայց հին և ծռված թևնոցը, Վերայի համար լրիվ անսպասելիորեն, գնահատվեց շատ թանկ: Ընդհանար առմամբ, սակայն, հավաքվեց մոտավորապես քսաներեք ռուբլի: Այդ գումարը ավելի քան հերիք էր:

Երբ Ալմազովները ժամանեցին այգեպանի մոտ, սպիտակ պետերբուրգյան գիշերը արդեն լցվել էր երկնքով մեկ՝ կապույտ կաթով: Այգեպանը՝ չեխ, փոքր պապիկ ոսկեգույն ակնոցներով, հենց նոր նստում էր իր ընտանիքի հետ ընթրիքի: Նա եղել էր շատ զարմացած և դժգոհ պատվիրատուների ուշ հայտնվելով և իրենց անսովոր խնդրանքով: Հավանաբար, նա կասկածեց որևէ մի միստիֆիկացիա և Վերոչկայի համառ խնդրանքներին պատասխանում էր շատ չոր.

— Կներեք: Բայց ես գիշերը չեմ կարող ուղարկել այդքան հեռու բանվորներին: Եթե ձեզ կլինի հարմար վաղը առավոտյան, ապա ես ձեր տրամադրության տակ եմ:

Այդ ժամանակ մնած միայն մեկ միջոց՝ պատմել այգեպանին մանրամասն ամբողջ պատմությունը այդ չարաբաստիկ բիծով, և Վերոչկան այդպես էլ արեց: Այգեպանը լսում էր սկզբից կասկածանքով, համարյա թե թշնամական, բայց երբ Վերան հասավ նրան, թե ինչպես իր մոտ առաջացավ թուփ տնկելու միտքը, նա դարձավ ավելի ուշադիր և մի քանի անգամ կարեկցանքով ժպտում էր:

— Դե, բան չես անի, — համաձայնվեց այգեպանը, երբ Վերան վերջացրեց պատմելը, — ասեք, ի՞նչ թփեր պետք կլինի տնկել ձեր համար:

Սակայն բոլոր տեսակներից, որոնք կային այգեպանի մոտ, ոչ մեկը չհամապատասխանեց. ուզած չուզած ստիպված էին կանգնել երևանու թփերի վրա:

Իզուր էր Ալմազովը համոզում կնոջը գնալ տուն: Նա գնաց ամուսնու հետ քաղաքից դուրս, ամբողջ ժամանակը, ինչ նրանք տնկում էին թփերը, թեժ շփոթվում էր և խանգարում էր աշխատողներին և միայն այն ժամանակ համաձայնեց գնալ տուն, երբ համոզվեց, որ թփերի մոտ խոտածածկը բոլորովին չի տարբերվում ամբողջ թամբը ծածկող խոտից:

Հաջորդ օրը Վերան ոչ մի ձև չէր կարող նստել տանը և դուրս եկավ՝ հանդիպելու ամուսնուն փողոցում: Նա դեռ հեռվից, միայն կենդանի և մի քիչ փռչկոտող քայլվածքով, հասկացավ, որ թփերով պատմությունը վերջացավ բարեհաջող… Իրոք, Ալմազովն ամբողջովին փոշու մեջ էր և հազիվ էր մնում ոտքերի վրա հոգնածությունից և սովածությունից, բայց նրա դեմքը փայլում էր հաղթանակից:

— Լավ: Հիասքանչ, — բղավեց նա դեռ տասը քայլ այն կողմ՝ ի պատասխան կնոջ դեմքի անհանգստացած արտահայտության: — Պատկերացրու, եկանք մենք նրա հետ այդ թփերի մոտ: Նայում էր դրանց, նայում, նույնիսկ տերև պոկեց և ծամեց: «Այս ի՞նչ ծառ է» — հարցրեց: Ես ասում եմ. «Չգիտեմ, հարգելիս»: «Կեչի՞, երևի» — ասում է: Ես պատասխանում եմ. «Պետք է որ, կեչի, հարգելիս»: Այդ պահին նա շրջվեց դեպի ինձ և նույնիսկ ձեռքը մեկնեց: «Ներեք, ասում է, ինձ, լեյտենանտ: Երևի թե, ես սկսում եմ ծերանալ, եթե մոռացել եմ այս թփերի մասին»: Լավն է նա, պրոֆեսորը, և այնքան խելացի: Իհարկե, զղջում եմ, որ նրան խաբեցի: Ամենալավ պրոֆեսորներից մեկն է մեզ մոտ: Գիտելիքները պարզապես հրեշավոր են: Եվ ինչպիսի արագություն և ճշգրտություն տեղանքը գնահատելիս, զարմանալի է:

Բայց Վերային քիչ էր այն, ինչ նա ասաց: Նա համոզում էր նրան նորից և նորից պատմել մանրամասն պրոֆեսորի հետ խոսակցությունը: Նա հետաքրքրվում էր ամենափոքր մանրամասներով. ինչպիսի դեմքի արտահայտություն ուներ պրոֆեսորը, ինչ տոնով էր խոսում իր ծերության մասին, ինչ էր զգում հենց Կոլյան…

Եվ նրանք վերադառնում էին տուն այնպես, իբրև թե, բացի նրանցից, փողոցում ոչ մեկ չկար. բռնվելով ձեռքերից և անդադար ծիծաղելով: Անցորդները զարմանքով կանգ էին առնում, որպեսզի մեկ անգամ էլ նայեն այդ տարօրինակ զույգին…

Նիկոլայ Եվգրաֆովիչը ոչ մի անգամ այդպիսի ախորժակով չէր ճաշել, ինչպես այդ օրը… Ճաշից հետո, երբ Վերան Ալմազովի գրասենյակ թեյ բերեց, կին և ամուսին հանկարծակի միաժամանակ ծիծաղացին և իրար նայեցին:

— Դու ինչի՞ վրա, — հարցրեց Վերան:

— Բա դու՞ ինչի վրա:

— Ոչ, դու ասա առաջինը, հետո ես:

— Ուղղակի, հիմարություններ: Հիշվեց այս ամբողջ պատմությունը եղրևանու հետ: Բա դու՞:

— Ես էլ, հիմարություններ, և նունպես՝ եղրևանու մասին: Ես ուզում էի ասել, որ եղրևանին այսուհետ կլինի ընդմիշտ իմ սիրած ծաղիկը…

ԱՄՆ

Դասի հղումը 

1. Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:

Հյուսիսային Ամերիկայի բնական պայմանները շատ բազմազան են՝ անապատներից մինչև արկտիկական սառույցները և ծովափնյա դաշտավայրերից մինչև բարձրադիր լեռները: ԱՄՆ-ը գտնվում են երկու օվկիանոսների մեջտեղը:

2. Որո՞նք են ԱՄՆ-ի զարգացման նախադրյալները: 

ԱՄՆ-ի զարգացման նախադրյալներն են՝ բազմազան բնական պայմանները, երկու օվկիանոսների մեջտեղում գտնվելը, ինչն ապահովում է կապ մյուս աշխարհամասերի հետ, օգտակար հանածոների տարբեր տեսակների հարուստ պաշարները՝ քարածխի, նավթի, գազի, երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, մոլիբդենի, ուրանի, ուսկու և այլ մետաղների զգալի պաշարներ: ԱՄՆ-ի մեծ մասը գտնվում է բարեխառն կամ արևադարձային գոտիներում: Հատկապես արևելյան խոնավ շրջաններում ԱՄՆ-ը հարուստ են ջրային ռեսուրսներով: Արևելյան խոնավ և տաք կլիմա ունեցող մասերը անտառապատ են:

3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ-ի խոշորագույն ագլոմերացիաներն են՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը, Չիկագոն: Նյու Յորքի ագլոմերացիան 2016թ-ին կազմում էր 20,6 միլիոն մարդ: Վաշինգտոնի ագլոմերացիան 2015թ-ին կազմում էր 8,3 միլիոն մարդ։ Լոս Անջելեսի ագլոմերացիան կազմում է 17,5 միլիոն մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան 2015թ-ին կազմում էր 9,8 միլիոն մարդ։

4. Ինչպես է ամենրիկացի ազգը:

Հանրայաշիվ Դասարանական և Տնային աշխատանք 01.05.2022

Առաջադրանքներ՝ 632 – 635

ա) x2 — 6x + 8 = 0

D = b2 — 4ac
D = 36 — 32 = 4

4 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 6 + 2 / 2 = 4
X2 = 6 — 2 / 2 = 2

բ) x2 — 2x — 15 = 0

D = b2 — 4ac
D = 4 + 60 = 64

64 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 2 + 8 / 2 = 5
X2 = 2 — 8 / 2 = -3

գ) x2 + 6x + 8 = 0

D = b2 — 4ac
D = 36 — 32 = 4

4 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -6 + 2 / 2 = -2
X2 = -6 — 2 / 2 = -4

դ) x2 + 2x — 15 = 0

D = b2 — 4ac
D = 4 + 60 = 64

64 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -2 + 8 / 2 = 3
X2 = -2 — 8 / 2 = -5

ե) x2 + 20x + 51 = 0

D = b2 — 4ac
D = 400 — 204 = 196

196 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -20 + 14 / 2 = -3
X2 = -20 — 14 / 2 = -17

զ) x2 — 22x — 23 = 0

D = b2 — 4ac
D = 484 + 92 = 576

576 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -22 + 24 / 2 = 1
X2 = -22 — 24 / 2 = -23

է) x2 — 20x + 69 = 0

D = b2 — 4ac
D = 400 — 276 = 124

124 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 20 + √124 / 2
X2 = 20 — √124 / 2

ը) x2 + 22x + 21 = 0

D = b2 — 4ac
D = 484 — 84 = 400

400 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -22 + 20 / 2 = -1
X2 = -22 — 20 / 2 = -21

ա) x2 — 4x + 4 = 0

D = b2 — 4ac
D = 16 — 16 = 0

0 = 0

X1, 2 = -b/2

X1, 2 = 4/2 = 2

բ) x2 — 8x + 20 = 0

D = b2 — 4ac
D = 64 — 80 = -16

-16 < 0

X1, 2 = -b/2 ± √D/4

X1, 2 = 8/2 ± (-4/2)

X1 = 4 — 2 = 2
X2 = 4 + 2 = 6

գ) x2 — 2 1/2x + 1 = 0

D = b2 — 4ac
D = 25/4 — 4 = 9/4

9/4 > 0

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 2 1/2 + 3/2 / 2 = 5/2 + 3/2 / 2 = 8/2 / 2 = 8/4
X2 = 2 1/2 — 3/2 / 2 = 5/2 — 3/2 / 2 = 2/2 / 2 = 1/2

դ

ե

զ

է

ը

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Ներկայացնել սնման հիգիենան:

Մարդը պետք է ընդունի լիարժեք սնունդ որպեսզի կարողանա ապահովել կենսագործունեությունը։ Լիարժեք սնունդը այն սնունդն է, որը պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուցներ վիտամիններ, ածխաջրեր ճարպեր և այլն։
Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը:
Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և այլ շատ բաններ:

2. Մարողական օրգանների հիվանդություններ և դրանց կանխարգելումը:

Շատ հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի կամ լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում դրանք բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող հիվանդություներից են դիզենթերիան ու որովայնային տիֆը։ Այդ դեպքերում պետք է շտապ դիմել բժշկի օգնության:

Շատ վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք եղջերավոր անասուներից տարածվում են հողում մրգերի և բանջարեղենի միջոցով։

3. Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում:

Օրգանիզմ մտած սննդանյութերի մեջ պարունակվում են վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների գործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Սննդում վիտամինների պակասը տարբեր խանգարումներ կարող է առաջացնել։ Օրինակ՝ ախորժակի բացակայություն, աճի դադար, քաշինվազումով և այլն։

4. Վիտամինների թերֆունկցիայից առաջացած հիվանդություններ, դրանց ախտանիշները:

Նույնիսկ մեկ վիտամինի բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը։ Առաջանում են տարբեր հիվանդություններ։

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ, իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ։ Դրանք կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ։

5. Մարսողական համակարգի կառուցվածք:

Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի»։

6. Մարսողական գեղձերը և դրանց ֆունկցիան:

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Կան գեղձեր նաև աղիներում, որոնք նպաստում են նյութերի, սննդանյութերի արտաթորմանը և արյան հուն մտնելու գորառույթին։ Գեղձերից է նաև լեզուն ու բերանը։ Դրանք նպաստում են ուտելիքի մանրացմանը։

Ապրիլ ամսվա բլոգային աշխատանքներ՝

Վիտամիններ

Սնման հիգիենա

Մարսողությունը Աղիներում

Մարսողական Համակարգ

Շնչառական Համակարգ

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 29.04.2022

Առաջադրանքներ՝ 600-603

ա) 3 (x2 — 1) = 0

x2 — 1 = 0

(x — 1) (x + 1) = 0

[ x — 1 = 0
[ x + 1 = 0

բ) 2x2 = 0

x = 0

գ) x (x — 1) = 0

[ x = 0
[ x — 1 = 0

x = 0
x = 1

դ) (x + 3) x = 0

[ x = 0
[ x + 3 = 0

x = 0
x = -3

ե) (x — 3) (x + 2) = 0

[ x — 3 = 0
[ x + 2 = 0

x = 3
x = -2

զ) (x + 5) (x — 7) = 0

[ x + 5 = 0
[ x — 7 = 0

x = -5
x = 7

է) 3x (x — 0,5) = 0

[ x = 0
[ x — 0,5 = 0

x = 0
x = 0,5

ը) 0,5x (2 + x) = 0

[ x = 0
[ 2 + x = 0

x = 0
x = -2

թ) 3 (x — 0,5) (5 + x) = 0

[ x — 0,5 = 0
[ 5 + x = 0

x = 0,5
x = -5

ժ) 0,8 (x + 1) (x — 4) = 0

[ x + 1 = 0
[ x — 4 = 0

x = -1
x = 4

ա) x2 — 4x = 0

x (x — 4) = 0

[ x = 0
[ x — 4 = 0

x = 0
x = 4

բ) x2 + 6x = 0

x (x + 6) = 0

[ x = 0
[ x + 6 = 0

x = 0
x = -6

գ) 3x2 + x = 0

x (3x + 1) = 0

[ x = 0
[ 3x + 1 = 0

x = 0

3x = -1
x = -1/3

դ) x2 — 0,5x = 0

x (x — 0,5) = 0

[ x = 0
[ x — 0,5 = 0

x = 0
x = 0,5

ե) 2x + 3x2 = 0

x (2 + 3x) = 0

[ x = 0
[ 2 + 3x = 0

x = 0

3x = -2
x = -2/3

զ) x — 2x = 0

x = 0

է) 7x2 = 5x

7x2 — 5x = 0

x (7x — 5) = 0

[ x = 0
[ 7x — 5 = 0

x = 0

7x = 5
x = 5/7

ը) 3x = 11x2

3x — 11x2 = 0

x (3 — 11x) = 0

[ x = 0
[ 3 — 11x = 0

x = 0

-11x = 3
x = -3/11

թ) 1/2x2 — 3x = 0

x (1/2x — 3) = 0

[ x = 0
[ 1/2x — 3 = 0

x = 0

1/2x = 3
x = 3 / 1/2 = 6

բ) x2 — 9 = 0

x2 — (√9)2 = 0

(x — √9)(x + √9) = 0

x1 = 3
x2 = -3

գ) x2 — 25 = 0

x2 — (√25)2 = 0

(x — √25)(x + √25) = 0

x1 = 5
x2 = -5

դ) 16 — x2 = 0

-x2 = -16

x2 = 16

x2 — 16 = 0

x2 — (√16)2 = 0

(x — √16)(x + √16) = 0

x1 = 4
x2 = -4

ե) 49 — x2 = 0

-x2 = -49

x2 = 49

x2 — 49 = 0

x2 — (√49)2 = 0

(x — √49)(x + √49) = 0

x1 = 7
x2 = -7

զ) 3 + x2 = 0

Լուծում չունի

է) 8 — 2x = 0

-2x2 = -8

x2 = 4

x2 — 4 = 0

x2 — (√4)2 = 0

(x — √4)(x + √4) = 0

x1 = 2
x2 = -2

ը) 3 — 12x2 = 0

-12x2 = -3

x2 = 1/4

x2 — 1/4 = 0

x2 — (√1/4)2 = 0

(x — √1/4)(x + √1/4) = 0

x1 = 1/2
x2 = -1/2

թ) 7 = 28x2

-28x2 = -7

x2 = 7/28 = 1/4

x2 — 1/4 = 0

x2 — (√1/4)2 = 0

(x — √1/4)(x + √1/4) = 0

x1 = 1/2
x2 = -1/2

ժ) 1/4 + x2 = 0

Լուծում չունի

ի) x2 — 4/9 = 0

x2 — (√4/9)2 = 0

(x — √4/9)(x + √4/9) = 0

x1 = 2/3
x2 = -2/3

ա) x2 — 3 = 0

x2 — (√3)2 = 0

(x — √3)(x + √3) = 0

x1 = √3
x2 = -√3

բ) x2 — 5 = 0

x2 — (√5)2 = 0

(x — √5)(x + √5) = 0

x1 = √5
x2 = -√5

գ) 1/3x2 — 1 = 0

1/3x2 = 1

x2 = 3

x2 — 3 = 0

x2 — (√3)2 = 0

(x — √3)(x + √3) = 0

x1 = √3
x2 = -√3

դ) 1/5x2 — 10 = 0

1/5x2 = 10

x2 = 50

x2 — 50 = 0

x2 — (√50)2 = 0

(x — √50)(x + √50) = 0

x1 = √50
x2 = -√50

ե) 4x2 — 3 = 0

4x2 = 3

x2 = 3/4

x2 — 3/4 = 0

x2 — (√3/4)2 = 0

(x — √3/4)(x + √3/4) = 0

x1 = √3/4
x2 = -√3/4

զ) 5x2 + 2 = 0

Լուծում չունի

է) x2 = 2304

x2 — 2304 = 0

x2 — (√2304)2 = 0

(x — √2304)(x + √2304) = 0

x1 = 48
x2 = -48

ը) x2 — 31,36 = 0

x2 — (√31,36)2 = 0

(x — √31,36)(x + √31,36) = 0

x1 = 5,6
x2 = -5,6

թ) 0,001x2 = 40

x2 = 40 000

x2 — 40 000 = 0

x2 — (√40 000)2 = 0

(x — √40 000)(x + √40 000) = 0

x1 = 200
x2 = -200

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ124

1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ

Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակի՝ կինետիկ և պոտենցիալ:

Օրինակ՝ գնացքում նստած ուղևորը գնացքի նկատմամբ ունի զրո կինետիկ էներգիա, բայց նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ, այսինքն այն պոտենցիալ էներգիա է։

2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է:

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։

Գնդիկի և թիթեղի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց դրանց մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան:

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։

Գնի մեխանիկական էներգիան փոխակերպվեց գնդի և թիթեղի ներքին ներքին էներգիայի:

5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկէներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա:

6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞եղանակ կա։Թվարկիր որոնք են դրանք։

Մարմնի ներքին էներգիայի փոփոխման երկու եղանակ կա: Առաջինը՝ մեխանիկական աշխատանք կատարելով, երկրորդը՝ ջերմահաղորդմամբ:

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է՝ առանց աշխատանք կատարելու:

8․Ի՞նչ է ջերմաքանակը։

Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։

Ջերմաքանակը արտահայտվում է ջոուլով:

10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գո՞լ, թե՞ եռման ջուր ստանալու համար։

Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում է եռման ջուր ստանալու համար:

Վիտամիններ

Վիտամին են անվանում այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են թափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով։

Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։

Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։

Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։

Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն


Ջրալույծ վիտամիններն են`

B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն


Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։

Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։

Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։

B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։

Աղբյուր

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանք 27.04.2022

Առաջադրանքներ ՝ 616, 617, 618, 621

ա) x2 — 6x + 8 = 0

D = b2 — 4a * c
D = 36 — 4 * 8 = √68

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 6 + √68 / 2
X2 = 6 — √68 / 2

բ) x2 + 5x + 6 = 0

D = b2 — 4a * c
D = 25 — 4 * 6 = √49 = 7

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = -5 + 7 / 2 = 1
X2 = -5 — 7 / 2 = -6

գ) x2 — x — 2 = 0

դ

ե

զ

է

ը

թ

ժ

Հոկտեմբերյան հեղափոխություն (Ռուսաստան)

Հոկտեմբերյան հեղափոխությունը պետական հեղաշրջում էր, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Սանկտ-Պետերբուրգում, 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հեղաշրջման ընթացք

Հոկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում հռչակվել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին ընդունվել է, <<Դեկրետ խաղաղության մասին>>, որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, <<Դեկրետ հողի մասին>>, որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում, ռազմաճակատներում, Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Աղբյուր