Չարենցյան ընթերցումներ
- Ընթերցում ենք Չարենցից առնվազն 5 գազել:
- Կարող ես ընտրել նաև ցանկացած այլ ստեղծագործություն Չարենցից:
- Դրանք առանձին-առանձին ներկայացնում ենք ձայնագրություններով կամ տեսանյութերով:
ԿԱՊՈՒՅՏ ԲԱԺԱԿԸ ՀՈԳԵԹՈՎ ԴՈՒ ԽՄԻ՛Ր
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
ԿԱՊՈՒՅՏ ԲԱԺԱԿԸ ՀՈԳԵԹՈՎ ԴՈՒ ԽՄԻ՛Ր
ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…
ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ
ՔՈ՜ՒՅՐ, ԶԱՆԳԵՐԻ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՂՈՂԱՆՋ Է ՔՈ ՀՈԳԻՆ
Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության բախտի կանչ է քո հոգին:
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…
Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին…
ՔՈ՜ՒՅՐ, ԶԱՆԳԵՐԻ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՂՈՂԱՆՋ Է ՔՈ ՀՈԳԻՆ
ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐՆ ԻՄ ԵՐԳՈՒՄ ՃԱՃԱՆՉՆԵՐ ԵՆ ԼՈԿ
Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ:
Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ
Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում — ճաճանչներ են լոկ…
ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐՆ ԻՄ ԵՐԳՈՒՄ ՃԱՃԱՆՉՆԵՐ ԵՆ ԼՈԿ
ԿՂՈՂԱՆՋԵՆ ՕՐԵՐԸ ՔՈ, ԿՄԱՐԵՆ
Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի:
Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի…
Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի…
ԿՂՈՂԱՆՋԵՆ ՕՐԵՐԸ ՔՈ, ԿՄԱՐԵՆ