Առցանց ուսուցում Մարտի 16-20

  • Ընտրում ենք տրված թեմաներից որևէ մեկը.
    • «Ինչպես ենք միմյանց ողջունում»,
    • «Ինչպես ենք միմյանց հրաժեշտ տալիս»,
    • «Ինչպես ենք միմյանց շնորհակալություն հայտնում»,
    • «Ինչպես ենք միմյանցից ներողություն խնդրում»,
    • «Ինչպես ենք միմյանց գովում»:
  • Նախընտրած թեմայի մասին գրում ենք շարադրանք:
  • Գրում ենք, թե, օրինակ, իրար բարևելիս մարդիկ ինչ բառեր են գործածում, կարող ես օգտվել համացանցից, ուշադիր լսել շրջապատիդ մարդկանց, փորձիր հասկանալ, թե մարդիկ ավելի հաճախ որ տարբերակն են ընտրում, չխուսափես գրել նաև շատ տարածված անցանկալի ձևերը, օրինակ`պրիվետ ու նշես կարծիքդ դրա մասին: Կարող ես նաև գրել, թե ինչ շարժումներ` ժեստեր են մարդիկ օգտագործում խոսքի հետ կամ փոխարեն, օրինակ`բարևելիս ձեռքը բարձրացնելն ու աջուձախ շարժելը:
  • Աշխատանքը դարձնում ենք տեսանյութ:

Արդյունքը` պատումներ, տեսանյութեր:

Ինչպես ենք միմյանց ողջունում

Մարդիկ իրար ողջունում են զանազան ձևերով։ Օրինակ՝ “Ողջույն”, “Բարև”։ Մեկ-մեկ ասում են նաև “Պրիվետ”։ Կան նաև ձևեր, որի ժամանակ առանց խոսքերի ուղակի ձեռքն են բարձրացնում և թափահարում այն կամ իրար ձեռք են սեղմում։ Ֆրանսիացիները հանդիպելուց ամպայման համբուրում են իրար այտերը երկու անգամ։ Ճապոնիայում բարևելուց խոնարհում են գլուխը։ Չինաստանում նաև ձեռքերի ափերը կպցնում են իրար, իսկ Գրենլանդիայում բարևելիս դպչում են իրար քթերով։

Բարևելու ձևերը

Իմ սիրելի ֆիլմը

Իմ սիրելի ֆիլմը կոչվում է <<Добро пожаловать или посторонним вход воспрещен>>. Ֆիլմը պատմում է մի տղայի մասին որը խաղտել էր ճամբարի կանոնը և հեռացվել էր ճամբարից, բայց նա չհանձնվեց և իր ընկերների օգնությամբ կարողացավ գաղտնի մնալ ճամբարում։ Այս ֆիլմը ուսուցանում է ընկերության և հնարամիտության կարևորությունը։ Նաև այս ֆիլմը շատ ծիծաղալու է և հետաքրքիր նույնիսկ մեծերի համար։

https://www.youtube.com/watch?v=gi7gs4EGnCI