Էվանջելիստա Տորիչելլի

“Մթնոլորտի ճնշում” թեման անցնելիս ինձ հետաքրքրեց Էվանջելիստա Տորիչելլին: Ահա տեղեկություն նրա մասին:

Էվանջելիստա Տորիչելլի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տորիչելլին ծնվել է 1608թ-ին, հոկտեմբերի 15-ին: Մահացել է հոկտեմբերի 25, 1647թ-ին: 1627 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ստացել է մաթեմատիկական կրթությունը, Գ․ Գալիլեյի աշակերտ Բ․ Կաստելլիի ղեկավարությամբ։ 1641 թվականին տեղափոխվել է Արչետրի, ուր օգնել է Գալիլեյին մշակելու իր աշխատությունները։ 1642 թվականից, Գալիլեյի մահից հետո, եղել է Տոսկանիայի մեծ դքսի պալատական մաթեմատիկոսը և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Առավել հայտնի են պնևմատիկայի և մեխանիկայի բնագավառում կատարած աշխատանքները։

Մշակել է մթնոլորտային ճնշման տեսությունը, ապացուցել, այսպես կոչված, տորիչելյան դատարկության ստացման հնարավորությունը, 1644թ-ին ստեղծել սնդիկային բարոմետր։ «Ազատ ընկնող և նետված ծանր մարմինների շարժման մասին» աշխատության մեջ զարգացրել է Գալիլեյի գաղափարները շարժման վերաբերյալ, ձևակերպել ծանրության կենտրոնների շարժման սկզբունքը, շարադրել հիդրավլիկայի հիմունքները, արտածել անոթից իդեալական հեղուկի արտահոսման արագության բանաձևը (Տորիչելլիի բանաձև)։

Տորիչելլին մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իրականացրեց փորձ։ Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից փակ էր, լցրել է սնդիկով և մատով փակել անցքը։ Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն։ Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ <<տորիչելյան դատարկությունը>>, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից։

Տորիչելլիի փորձ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մթնոլորտային ճնշումը տարայի սնդիկի վրա վերևից ներքև գործադրում է ճնշում, իսկ Պասկալի օրենքի համաձայն ապակե խողովակի սնդիկի վրա գործադրում է ճնշում՝ ներքևից վերև։ Հեղուկն ունի զանգված և այդ պատճառով ծանրության ուժի կողմից ձգվում է դեպի ներքև։ Երկու ուժերը հավասարակշռվում են այնպես, որ անոթում մնա այնքան հեղուկ, որպեսզի վերջինիս առաջացրած ճնշումը հավասարվի արտաքին մթնոլորտային ճնշմանը։ Յուրաքանչյուր հեղուկի համար իր ρ խտությունից կախված սյան բարձրությունը կլինի` h=P/gρ, որտեղ P -ն մթնոլորտային ճնշումն է, իսկ g -ն՝ ազատ անկման արագացումը։ Այս բանաձևից հետևում է, որ ջրի սյան բարձրությունը հավասար է մոտ 10 մ։

Երկրաչափություն Տնային աշխատանք 18.11.2021

1․Հավասարասրուն սեղանի անկյունագիծը կիսում է նրա բութ անկյունը: Սեղանի փոքր հիմքը 3 է, իսկ պարագիծը’ 42: Գտեք սեղանի մեծ հիմքը:

AB+CD+AD=42-3=39

AB=CD=AD=39/3=13

2․ C K-ն ABCD հավասարասրուն սեղանի AD մեծ հիմքին տարած բարձրությունն է: Գտեք KD-ն, եթե ВС=9, AD=15:

AH+KD=15-9=6

KD=6:2=3

3․ CK-ն ABCD հավասարասրուն սեղանի AD մեծ հիմքին տարած բարձրությունն է: Գտեք սեղանի հիմքերը, եթե նրանց գումարը 18 է, իսկ KD-ն 1 է:

BC+AD=18

KD=AH=1

AH+KD=1+1=2

HK=BC=(18-2):2=8

AD=8+2=10

4․CK-ն ABCD հավասարասրուն սեղանի մեծ հիմքին’ AD-ին տարած բարձրությունն է: Գտեք АК-ն, եթե BC=7, AD= 16:

BC=HK=7

(AH+KD)-HK=16-7=9

AH=KD=9:2=4,5

AK=4,5+7=11,5

5․Գտեք ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարած միջնագիծը, եթե
ներքնաձիգը 16 է:

Ըստ հայտանիշի ուղղանկյուն եռանկյան գագաթից տարված միջնագիծը հավասար է ներքնաձիգի կեսին:

AD=BC:2=16:2=8

6․ABCD շեղանկյան անկյունագծերը հատվում են О կետում, անկյուն АВС=60°: Գտեք АОВ եռանկյան անկյունները:

<ABO=60:2=30o

<AOB=90o

<BAO=180-(90+30)=60o

7․ABCD շեղանկյան անկյունագծերը հատվում են О կետում, ընղ որում АО=3,6, անկյուն ABC=60°: Գտեք շեղանկյան կողմը:

AO=OC=3,6

AC=3,6*2=7,2

<ABC=60o

<ABC=<ADC=60o

∆ABC և ∆ADC հավասարասրուն են և ինչպես գիտենք, հիմքին առընթեր անկյունները հավասար են:

<BAO=<BCO=(180-60):2=60o

Եռանկյունը հավասարասրուն է

AC=AB=BC=CD=AD=7,2

8․ ABCD շեղանկյան A անկյունը 130° է: Գտեք ABC եռանկյան անկյունները:

<BAC=130:2=65o

∆ABC հավասարասրուն է, ուրեմն

<BCA=<BAC=65o

<ABC=180-(65+65)=50o

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ներկայացրեք նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:
    Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքը: Նյարդային համակարգից է պայմանավորված վարթագիծը, խոսելը, ուտելը, գիտակցելը և այլն: Նյարդերը լինում են  զգացող, շարժիչ և խառը: Զգացող նյարդերը ուղարկում են նյարդային ազդակները դեպի կենտրոնական նյարդային համակարգ: Շարժիչ նյարդերը պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին: Խառը նյարդերը պարունակում են և՛ զգացող, և՛ շարժիչ նյարդաթելեր:
  2. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսը:
    Ռեֆլեքսը, դա պատասխան ռեակցիան է արտաքինից ստացված գրգիռներին: Գրգիռ ստանալուց տեղեկատվությունը մաշկի ցավային ընկալիչներից հաղորդվում է ուղնուղեղ: Նույն ժամանակ ազդակը նյարդային ուղիներով հասնում է ուղեղի մեծ կիսագնդին, որից հետո մարդը զգում է ցավը և հասկանում, թե ինչ է եղել:
  3. Ներկայացրեք ողնուղեղի կառուցվածքը և գործառույթը:
    Ուղնուղեղից դուրս են գալիս երեսունմեկ զույգ խառը նյարդեր: Ողնուղեղային նյարդերը ուղղվում են դեպի մկանները, ոսկրերը, մաշկ և այլն: Զգայական նյարդերով տեղեկատվությունն այդ օրգաններից հասնում է ողնուղեղի գորշ նյութին, վերլուծվում է ստացված ազդակները և հաղորդվում շարժողական նյարդերին: Իսկ շարժողական նյարդերը ապահովում են ազդակների հաղորդումը ծայրային օրգաններին և հյուսվածքներին:
  4. Գրել տեսողական վերլուծիչի մասին կամ ներկայացրեք աչքի կառուցվածքը:
    Աչքի բիբը կառավարում է լույսի քանակությունը, որը թափանցում է աչքի մեջ: Բիբը կարող է փոխել իր չափը, փոխելով թափանցող լույսի քանակը: Տեսողական նյարդը գնտվում է աչքի հետևում և ապահովում է տեսած պատկերի հաղորդումը: Ցանցաթաղանթը պատված է միլիոնավոր մանրաթելերով, որոնք իրար միանալից կազմում են տեսողական նյարդ: Երբ լույսը ընկնում է ցանցաթաղանթի վրա, ուղարկվում է ազդակ դեպի ուղեղ: Ծիածանաթաղանթը աչքի ծիածանի մասն է և այն առանձնացնում է աչքի դեմի և հետևի թաղանթները: Ծիածանաթաղանթի օգնությամբ կառավարվում է թափանցող լույսի քանակը: Եղջերաթաղանթի կենտրոնացնում է լույսը և իր փոխանցումը ցանցաթաղանթին: Ապակենման մարմինը, որում լցված է աչքի կենտրոնական մասը, հիմնականում կազմված է ջրից և օգնում է պահպանել աչքի կլորավուն ձևը: Ոսպնյակի ֆունկցիան է կենտրոնացնել լույսը ցանցաթաղաթի վրա:

Հայոց լեզու Տնային աշխատանք 18.11.2021

Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛րԻնչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան փոքր, ինչքան մրջյունը:

Այնպես սովորել, ինչպես գերազանցիկը:

Այնտեղ ուտում է, որտեղ (ուր) դաս են անում:

Երբ քնեցիր, հենց այդ ժամանակ դա պատահեց:

Հենց որ մրսեցիր, հիվանդացար:

Չես կարող, այնպես որ կօգնենք:

Տանն էի, մինչդեռ նրանք զվարճանում էին:

Քանի դեռ ուշ չէ, գնամ քայլելու

Ձևացրեց, թե գիտի:

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը դա մարդկանց խումբ է, որոնք օգտագործում են մարդկանց, որպեսզի փող աշխատեն: Այդ մարդիկ աշխատացնում են մարդկանց և վաստակած փողը իրենց վերցնում: Նրանք մարդկանց տվյալները իմանում են և սպառնում են, օրինակ՝ սպանել բարեկամին: ՅԱդպես մարդիկ վախենում են և ստիպված աշխատում են:
Մենք քննարկեցինք մի օրինակ: Մի մարդ ուզում է ծանոթանալ ձեզ հետ և այդպես նա ուզում է ձեր տվյալները իմանալ: Դուք մտերմանում եք իր հետ և համարում եք ընկեր: Նրան տալիս եք տվյալներ, պատմում ձեր մասին: Ահա նա ստացավ ինֆորմացիա ձեր մասին: Պատկերացնենք, որ դուք գումարի պակաս ունեք, որպեսզի, օրինակ՝ օգնեք ձեր հարազատին: Նա ձեզ կառաջարկի, օրինակ՝ գնալ ուրիշ երկիր, որտեղ լավ աշխատավարձ կտան: Դուք համաձայնվում եք: Հետո այդ մարդը կարող է խաբել, ասել, որ խնդիր է առաջացել և ձեր անձնագիրն է պետք: Դուք կտաք նրան ձեր անձնագիրը և հետո կթռնեք այլ երկիր: Այտեղ աշխատում եք, բայց աշխատավարձ չեք ստանում: Այդ մարդը ձեր վաստակած գումարը իրեն է վերցնում, իսկ քո անձնագիրը իր մոտ է: Դու ոչինչ չես կարող այս ամենի հետ անես: Հետո այդ մարդը վերադարձնում է քեզ անձնագիրդ, բայց սպառնալով, որ եթե դու այս ամենի մասին մեկին պատմես, քեզ կամ հարազատիդ կսպանեն: Դուք վախենում եք և այդպես աշխատում նրանց համար:
Այս օրինակից մենք հասկացանք, որ չի կարելի ուրիշ մարդկանց տալ ձեր անձնագիրը կամ այլ անձնական տվյալ: Միայն ծնողներին, մտերիմ հարազատներին: