Հենաշարժիչ համակարգ | 25.11.2021

Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութ։

Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ: Պարանոցային հատվածում կա 7 ող, կրծքայինում՝ 12, գոտկայիում՝ 5, սրբանայինում` 4, պոչուկայինում` 4-5:

Կրծքային և գոտկային ողերը ունեն ելուստներ՝ երկու լայնակի և մեկ փուշելուն: Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Գոտկային ողերը իրենց վրա են վերցնում մարմնի ամբողջ ծանրությունը և ամբողջ ողնաշարի գլխավոր հենարանն են:

Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Դրանք չորսն են: Դրանք ձևավորվում են երեխայի ծննդյան պահից սկսած: Երեք կամ չորս շաբաթվանից, երբ երեխան սկսում է ինքնուրույն պահել գլուխը, ձևավորվում է պարանոցային լորդոզ: Կես տարվանը երեխան կարողանում է հստակ նստել և ձևավորվում է կրծքային կիֆոզ: Երբ երեխան սկսում է կանգնել և սովորել քայլել, իսկ դա մոտավորապես տաս կամ տասնմեկ ամիս է, ձևավորվում է գոտկային լորդոզ: Մինչև յոթ տարեկանը, վերջնական ձևավորվում են ողնաշարի բոլոր ֆիզիոլոգիական թեքությունները:

Հենց թեքություններն են սահմանում մարդու կեցվածքը: Գոյություն ունեն դրա տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից: Կա նաև բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա: Կա վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք: Այս դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է: Բացի դրանից լինում են ուրիշ ախտաբանական կեցվածքներ: Սակայն սխալ կեցվածքի ձևավորումից կարելի է խուսափել:

Արքիմեդի մասին լեգենդ

Էվրիկա | Արքիմեդ

Սիրակուսեի Հիերոն 2-րդ արքան իր հզորությունը ցուցադրելու նպատակով պատվիրում է, որ արքայական թագը պատրաստեն մաքուր ոսկուց: Քաջ գիտենալով, որ ոսկերիչներըը սովորաբար կեղծում են, նա դիմում է Արքիմեդին՝ խնդրելով ստուգել ոսկերիչների աշխատանքը, հետևաբար՝ նաև նրանց ազնվությունը: Արքիմեդը, չկարողանալով մերժել արքայի խնդրանքը, ընկնում է դժվար կացության մեջ: Ինչպե՞ս պարզել ժշմարտությւոնը, այս հարցը նրան հանգիստ չէր տալիս: Այ, եթե կարողանար որոշել թագի ծավալը, ապա ամեն ինչ պարզ կլիներ. կվերցներ նույն ծավալով մաքուր ոսկուց մի կտոր, թագը և այդ ոսկու կտորը կդներ կշեռքի տարբեր նժարներին, և Հիերոն արքայի հանձնարարությունը կատարած կլիներ:
Արքիմեդն արդեն սկսել էր գլուխը կորցնել, մտորելով արքայի հանձնարարած հարցի շուրջ: Մտածմունքների մեջ խորասուզված՝ նա մի օր մտնում է բաղնիք: Եվ երբ ընկղմվում է բերնեբերան ջրով լցված լոգարանի մեջ, ջուրը լոգարանի եզրից թափվում է մարմարե հատակին: Նա մի պահ ցնցվում է՝ գլխում առկայծած մտքից: Ինչքա՞ն ջուր թափվեց: Այո, իհարկե, այնքան, որքան արտամղեց իր մարմինը, պարզորեն ասած՝ որքան իր մարմնի՝ ջրի մեջ ընկղմված մասի ծավալն է:

Իսկ եթե ջրի մեջ խորասուզենք արքայական թա՞գը… Արքիմեդի սիրտը թպրտում է. ուսերից, կարծես: մի ծանր բեռ ընկավ: Ահ ևՀիերոն արքայի խնդիրը լուծվեց. ինքն արդեն կկարողանա ճշգրտորեն որոշել թագի ծավալը: Դրանից ուրաժացած՝ նա դուրս է ցատկում ջրից, և սլանալով Սիրակուսեի փողոցներով, խենթի նման սկսում է գոչել՝ “Էվրիկա, Էվրիկա”, մոռանալով, որ մերկ է…

Հայոց լեզու Տնային աշխատանք 25.11.2021

Գրել պարզ նախադասություն,

  • որտեղ ենթական ու ստորոգյալը կունենան շրջուն շարադասություն։
    Գիտակցվեց արվածը:
  • որի ստորոգյալը կլինի բաղադրյալ ու կունենա ածականական ստորոգելի։
    Նրա տետրը կանաչ էր:
  • որի ենթական կլինի փոխանուն թվական։
    Վեցերորդը աշխատանքը լավ կատարեց:
  • որը կունենա բազմակի ենթականեր։
    Աննան, Ինեսան և Մարին գնացին թատրոն:
  • որի ենթական ու ստորգելին կլինեն դերբայներ։
    Կարդալը զարգացնում է:

Երկրաչափություն Դասարանական աշխատանք 25.11.2021

Առաջադրանքներ

1․ Հայտնի են ուղղանկյունանիստի չափերը՝ 4 սմ, 4 սմ և 6 սմ: Գտիր ուղղանկյունանիստի ծավալը:

4*4*6=96սմ3

2․Ուղղանկյունանիստի հիմքի կողմերը հավասար են 7 սմ և 4 սմ, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը 220 սմ է: Գտիր ուղղանկյունանիստի H կողմնային կողը:

S1=7*4=28

S2=4*H (x2)

S3=7*H (x2)

8H+14H=220

22H=220

H=220/22=10սմ3

3․Որոշիր խորանարդի ծավալը, եթե նրա մի նիստի մակերեսը՝  S=256սմ2։

162=256

V=16*16*16=4096սմ3