Իմ կարծիքով գիրքը ցանկացած առիթով լավ նվեր է: Բոլոր մարդիկ գիրքը ընկալում են տարբեր ձևերով՝ տարբեր են պատկերացնում հերոսներին և նրանց շրջապատող աշխարհը և կատարվող իրադարձությունները: Տարբեր տարիքում գիրքը տարբեր ձևով է հասկացվում, այսինքն կարելի է գիրքը կարդալ շատ և ամեն անգամ տարբեր հասկանալ: Գիրքը զարգացնում է երևակայությունը, որովհետև ամեն ինչ պատկերացնում ես ինքդ և առանց պատկերների: Նաև գիրքը զարգացնում է բառապաշարը:
Ալան Թյուրինգը ծնվել էր հունիսի 23, 1912թ-ին։ Նա եղել էր անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող, ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Թյուրինգը մահացավ 1954 թվականին` իր 42–ամյակից երկու շաբաթ առաջ, թունավորումից։ Նրա մայրը և որոշ այլ մտերիմներ կարծում էին, որ դա դժբախտ պատահար էր։
Ալան Թյուրինգը ձևակերպել էր «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները` հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Ինֆորմատիկայի ամենախոշոր մրցանակն անվանվել է ի պատիվ Ալան Թյուրինգի` Թյուրինգի մրցանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմին նա աշխատում էր Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում։ Որոշ ժամանակ ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը։ Պատերազմից հետո նա աշխատել է Միացյալ Թագավորության Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում, որտեղ ստեղծել է պահպանվող ծրագրով համակարգչի առաջին նախագծերից մեկը։ 1948 թվականին միացել է Նյումանի Մանչեսթերի համալսարանի համակարգչային լաբորատորիային, որտեղ մասնակցել է Մանչեսթերյան համակարգիչների ստեղծմանը և հետաքրքրվել մաթեմատիկական կենսաբանությամբ։ Գրել է հոդված մորֆոգենեզի քիմիական հիմունքների վերաբերյալ և կանխատեսել տատանողական քիմիական ռեակցիաներ։
Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է։ Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը։
Ճանապարհորդող մսագործների կողմից այս ցեղատեսակի շներն օգտագործվում էին միջնադարյան շուկաներում` իրենց վզերին ամրացված քսակները պահպանելու համար։ Նրանք նաև քշում էին նախիրները դեպի շուկա, դրանք պաշտպանելով ավազակներից և գազաններից։ Սակայն այն ժամանակ, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասունը շուկա տեղափոխելու համար, այս ցեղատեսակի կարիքը, ինչպես և ռոթվայլերների քանակը նվազեց այնքան, որ 1882 թ. Հայլբրոնում անցկացված շների ցուցահանդեսին ներկայացված էր ցեղատեսակի ընդամենը մեկ ցածրորակ ներկայացուցիչ։ Առաջին աշխարհամարտի ծավալումը ոստիկանական շների մեծ պահանջարկ ստեղծեց, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ռոթվայլերներով նորից հետաքրքրվեն։ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում ռոթվայլերներն օգտագործվում էին որպես սուրհանդակ, բարձկան, բուժօգնության և պահակաշներ։
Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն, քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով շուկա հասցնելու համար։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ։
Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև` հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով, որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում շան մարմնի գունավորման 10%-ը։ Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն։ Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ։
Չափանիշների համաձայն ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ է, հակամետ և անվախ։ Իրենց շրջապատին արձագանքում են աչալրջությամբ։