Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։
Լրացուցիչ աշխատանք
Պատրաստել ուսումնական նյութ։
Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ: Պարանոցային հատվածում կա 7 ող, կրծքայինում՝ 12, գոտկայիում՝ 5, սրբանայինում` 4, պոչուկայինում` 4-5:
Կրծքային և գոտկային ողերը ունեն ելուստներ՝ երկու լայնակի և մեկ փուշելուն: Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Գոտկային ողերը իրենց վրա են վերցնում մարմնի ամբողջ ծանրությունը և ամբողջ ողնաշարի գլխավոր հենարանն են:
Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Դրանք չորսն են: Դրանք ձևավորվում են երեխայի ծննդյան պահից սկսած: Երեք կամ չորս շաբաթվանից, երբ երեխան սկսում է ինքնուրույն պահել գլուխը, ձևավորվում է պարանոցային լորդոզ: Կես տարվանը երեխան կարողանում է հստակ նստել և ձևավորվում է կրծքային կիֆոզ: Երբ երեխան սկսում է կանգնել և սովորել քայլել, իսկ դա մոտավորապես տաս կամ տասնմեկ ամիս է, ձևավորվում է գոտկային լորդոզ: Մինչև յոթ տարեկանը, վերջնական ձևավորվում են ողնաշարի բոլոր ֆիզիոլոգիական թեքությունները:
Հենց թեքություններն են սահմանում մարդու կեցվածքը: Գոյություն ունեն դրա տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից: Կա նաև բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա: Կա վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք: Այս դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է: Բացի դրանից լինում են ուրիշ ախտաբանական կեցվածքներ: Սակայն սխալ կեցվածքի ձևավորումից կարելի է խուսափել:
Սիրակուսեի Հիերոն 2-րդ արքան իր հզորությունը ցուցադրելու նպատակով պատվիրում է, որ արքայական թագը պատրաստեն մաքուր ոսկուց: Քաջ գիտենալով, որ ոսկերիչներըը սովորաբար կեղծում են, նա դիմում է Արքիմեդին՝ խնդրելով ստուգել ոսկերիչների աշխատանքը, հետևաբար՝ նաև նրանց ազնվությունը: Արքիմեդը, չկարողանալով մերժել արքայի խնդրանքը, ընկնում է դժվար կացության մեջ: Ինչպե՞ս պարզել ժշմարտությւոնը, այս հարցը նրան հանգիստ չէր տալիս: Այ, եթե կարողանար որոշել թագի ծավալը, ապա ամեն ինչ պարզ կլիներ. կվերցներ նույն ծավալով մաքուր ոսկուց մի կտոր, թագը և այդ ոսկու կտորը կդներ կշեռքի տարբեր նժարներին, և Հիերոն արքայի հանձնարարությունը կատարած կլիներ: Արքիմեդն արդեն սկսել էր գլուխը կորցնել, մտորելով արքայի հանձնարարած հարցի շուրջ: Մտածմունքների մեջ խորասուզված՝ նա մի օր մտնում է բաղնիք: Եվ երբ ընկղմվում է բերնեբերան ջրով լցված լոգարանի մեջ, ջուրը լոգարանի եզրից թափվում է մարմարե հատակին: Նա մի պահ ցնցվում է՝ գլխում առկայծած մտքից: Ինչքա՞ն ջուր թափվեց: Այո, իհարկե, այնքան, որքան արտամղեց իր մարմինը, պարզորեն ասած՝ որքան իր մարմնի՝ ջրի մեջ ընկղմված մասի ծավալն է:
Իսկ եթե ջրի մեջ խորասուզենք արքայական թա՞գը… Արքիմեդի սիրտը թպրտում է. ուսերից, կարծես: մի ծանր բեռ ընկավ: Ահ ևՀիերոն արքայի խնդիրը լուծվեց. ինքն արդեն կկարողանա ճշգրտորեն որոշել թագի ծավալը: Դրանից ուրաժացած՝ նա դուրս է ցատկում ջրից, և սլանալով Սիրակուսեի փողոցներով, խենթի նման սկսում է գոչել՝ “Էվրիկա, Էվրիկա”, մոռանալով, որ մերկ է…
Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը: Արևելյան Ասիայում շատ են երկրաշարժերը, ջրհեղեղները, ցունամիները: Արևմտյան մասը լեռնային է, իսկ արևելյան մասը հարթավայրային: ՅԱնտեղ կլիմայական պայմանները բազմազան են:
Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում: Արևելյան Ասիան հարուստ է քարածխով, նավթով, երկաթով, մանգանով, անագով, ալյումինով, կապարով, ցինկով, ուրանով և այլն: Մեծ մասը գտնվում է Չինաստանում, որը մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհի համար:
Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը: Արևելյան Ասիայում մասնագիտացված ճյուղերն են՝ ածխի հանույթը, սև մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, տեքստիլը, հացահատիկի, ձկնորսության արդյունաբերությունը, ոչխարների ու խոզերի գլխաքանակները և այլն։
Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Շարունակում ենք ընթերցել նովելը, պատրաստ լինում այն բանավոր ներկայացնելուն և քննարկելուն: Ուշադրություն կդարձնես հետևյալ հարցերին:
Զաբուղոնը` առեղծվածային կերպար
Վասիլիկի դավաճանության պատճառները
Ցուցամոլությունը, փառամոլությունը, սերը
Զաբուղոնի վերադարձը բանտ
Երբ Վասիլիկը նրան դավաճանեց, Զաբուղոնը չէղ չուներ գնալու և սպասեց, մինչև իրեն տանեն բանտը: Այնտեղից նա մի քանի անգամ փորձում էր փախչել, բայց ամեն անգամ նրան բռնում էին: ԵՎ վերջապես մի օր նա խոհանոցային ծխնելույզով նա դուրս եկավ բանտից: Նա գիտեր, որ իրեն սպասող կա՝ Վասիլիկը: Երբ հասավ տան մոտ, լսեց խոսակցություն: Նա չհավատաց ինչին լսեց, բայց մտավ տան մեջ և կծկված անկյունում սպասեց: Եթե նա անհրաճեշտություն տեսնի վրեժ լուծելու, ապա, ինչպես ուրիշ բաներից, նա չի կարողանա այդ մտքից ազատվել և պետք է անի: Բայց հետո արհամարհանքից վրեժ լուծելու գաղափարը թուլացավ և նա դուրս եկավ տնից և գնաց հետ՝ բանտ:
Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց. — Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել: — Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը:
Գրի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը՝ ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության:
Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց. Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ
Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Հարցական նախադասություն, պարզ ընդարձակ
Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ
Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Հարցական նախադասություն, պարզ ընդարձակ:
Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել: Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ
Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը:
Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց (պարզ). — Ինչի՞ համար գոյություն ունի (բարդ) ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ (պարզ): Ինչի՞ համար գոյություն ունեն (բարդ) միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել (պարզ): — Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին (պարզ) լճակում նստած գորտերը: