Այս օրը երեկվա նման շատ լավն էր: Առավոտը բոլորը հավաքվեցին ակումբում և ինչ-որ ժամանակ հետո մենք քայլելով գնացինք Բանգլադեշով քայլելու: Նաև նույն ժամանակ նախագիծ էինք կատարում, որի ժամանակ պետք է գտնեինք խաղողի թփեր տարբեր տեղերում, հիշենք դրանց տեղը և հետո աշնանը գանք հետ և խնամենք դրանք: Որոշ սովորողներ հավաքում էին աղբ: Հետո ուղեվորվեցինք դեպի “Կինո Հայաստան”: Մենք շուտ էինք եկել և ժամանակը իզուր ծախսելու փոխարեն գնացինք մոտիկ Տաշիր Պիցցա: Այնտեղ համեղ բաներ պատվիրեցինք և կերանք: Հետո մի քիչ ֆանտանի մոտ ջրոցի խաղացինք և գնացինք ֆիլմ դիտելու: Ֆիլմի անունն էր “Մի անգամ դպրոցում”: Շատ զվարճալի ֆիլմ էր: Հետո հետ եկանք երկարօրյա, որտեղից գնացինք ագարակ՝ ձի քշելու: Այսքանը:
Ամառային ճամբար Երրորդ օր 🏊🏻♀️🤽🏻♀️
Այս օրը շատ լավն էր: Սկզբից այն աշակերտները, որոնք բերել էին գուլպա, դրանց վրա բաներ էին նկարում: Հետո գնացինք Արևմտյան դպրոց՝ լողավազան: Աշակերտների մեծ մասը գնաց ագարակ, քանի որ չէին լողալու: Բայց լողալուց առաջ մենք խոտերի մեջ նստած մեր դասարանցու բերած խաղն էինք խաղում։ Շատ զվարճալի էր լողավազանում, մենք այնտեղ շատ խաղեր խաղացինք: Այսքանը:
Ամառային ճամբար Երկրորդ օր 🧱⚒
Սկզբից մեզ մոտ երգի դաս էր, որից հետո գնացինք քանդակագործության: Ուսուցիչը տվեց մեզ քարեր, որոնց վրա արդեն նախշեր էին երևում և մենք դրանք պետք է շարունակեինք: Հաջորդ երկու ժամը մեզ մոտ ընտրության ժամն էր: Հետո ընդմիջում էր և նախագիծ: Երկարօրյային մենք մեր փոխարինող ուսուցչուհու հետ խաղացինք խաղ, որը բերել էր մեր դասարանցին: Շատ հետաքրքիր էր այս օրը:
Ամառային ճամբար Առաջին օր ☀
Վերջապես ճամբարային առաջին օրը եկավ: Մեր ճամբարի ուսուցչուհուն այսօր փոխարինում էր ուրիշ ուսուցչուհի: Սկզբում մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք և ինչ ենք անելու ամառային ճամբարում: Հետո սկսեցինք բակային աշխատանքները: Դրանից հետո գնացինք Հյուսիսային դպրոց, որտեղ շրջանավարտների ցուցահանդեսն էր: Այնտեղ շատ նկարներ կային և բոլորը գեղեցիկ էին: Մենք նայեցինք նկարները, ուսուցիչները և աշակերտները խոսեցին և մենք հետ գնացինք ավագ դպրոց, որտեղ նրանք համերգ տվեցին: Այսքանը:
Ճամբարականին անհրաժեշտ իրերի ցանկ
- Արևապաշտպան գլխարկ
- Ուսապարրում առկա են՝ անհատական շշոշվ ջուր, ախտահանիչ նյութեր (ալկոգել, թաց անձեռոցիկ, չոր անձեռոցիկ), աղբի տոպրակ, միանգամյա ձեռնոցներ, դիմակ, օրապահիկ բրդուճ
- անհատական թվային գործիք, ըստ անհրաժեշտության
Ջոկատի ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան
Ճամփորդություն դեպի Գյումրի
ՈՒսումնական 4-րդ շրջան. ճամբարային օրակարգ
9.00-9.20 ընդհանուր պարապմունք
9.20-10.05 Ճամբարային օրակարգի քննարկում, հիմնական անելիքների պլանավորում
10.10-10.55 տեխնոլոգիա
11.05-11.50 նախագիծ միջավայրի բարելավման աշխատանքներ,պարտիզապուրակային գործ
11.55-12.35 նախագիծ առաջին օգնություն. տեսադասի նկարահանում
12.35-12.55 ընդմիջում
13.00 — այցելում Հյուսիսային դպրոց, շրջանավարտների անհատական ցուցահանդես
13.40-14.20 նախագիծ առաջին օգնություն. տեսադասի նկարահանում
Translate into English
Դու պետք է քայլես գետի երկայնքով, եթե ուզում ես գոյատևել անապատում:
You must walk along the river if you want to survive in desert.
Ծառի վրայի միրգը վտանգավոր է ուտել:
Fruit on the tree is dangerous to eat.
Անձրևոտ օր էր, փոթորիկ էր և հորդառատ անձրև էր գալիս:
It was a rainy day, there was a storm and heavy rain.
Նրա հայրը կենսաբան է և նա շատ բան գիտի անապատի մասին:
Her father is biologist and he knows a lot about desert.
Урок 14
English Homework May 24-30
English in Mind, Promises, promises, page 83


















































