Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանք 22.04.2022

185, 187, 188

MO = NO = HO = 5

<A = 60o

AO2 = AN2 + ON2 = AN2 + 25

AO2 = AH2 + HO2 = AH2 + 25

AN2 + 25 = AH2 + 25

ա) <AMB = 136o

<AMC1 = <C1MB = 136 : 2 = 68o

<C1MB = CMB1

<B1CM = 180 — (68 + 90) = 22o

<BCM = <ACM = 22o

բ) <AMB = 111o

<AMC1 = <C1MB = 111 : 2 = 55,5o

<C1MB = CMB1

<B1CM = 180 — (55,5 + 90) = 34,5o

<BCM = <ACM = 34,5o

Սնման հիգիենա

  • Պետք է ուշադրություն դարձնել սննդի պահպանման ժամկետին: Միևնույն ժամանակ հիշեք, որ սննդամթերքը կարող է դեռ ժամկետանց չլինել, բայց արդեն փչացած է։
    Բացի պիտանելիության ժամկետից, ապրանքի թարմության մասին են խոսում նրա հոտը, կոնսիստենցիան ու տեսքը։ Ժամկետանց ամսաթվից հետո ոչ մի դեպքում չպետք է ուտել փչացող մթերքներ:
  • Ստուգեք՝ արդյոք փաթեթավորումը անձեռնմխելի է, և արդյոք ապրանքը հում է, արդյոք կեղևն անձեռնմխելի է:
  • Սառեցված և փչացող մթերքները պետք է հնարավորինս շուտ առաքվեն տուն (ցանկալի է իզոթերմային տարայում), որպեսզի նրանք ժամանակ չունենան հալվելու կամ տաքանալու համար:

    Մասնագետները տալիս են հետևյալ օգտակար խորհուրդները սննդամթերքի պահպանման վերաբերյալ.
  • Սնունդը պահեք չոր և զով տեղում:
  • Եթե սնունդը պահում եք փակ տարաներում, պաշտպանեք այն վնասատուներից։
  • Սա վերաբերում է նաև փաթեթավորված ապրանքներին, ձուն և միսը պետք է առանձին պահել սառնարանում: Սննդամթերքը բակտերիաներից և այլ պաթոգեններից պաշտպանելու համար օգտագործեք տարաներ:
  • Սառնարանում ջերմաստիճանը չպետք է գերազանցի +7 °C-ը սառնարանի խցիկում և -18 °C-ը սառցախցիկում:
  • Սառնարանի կանոնավոր մաքրումը բարելավում է սանիտարական վիճակը և, ի վերջո, սննդի հիգիենան:
  • Երբեք մի թողեք սառնարանը երկար ժամանակ բաց։
  • Ամեն դեպքում, կրկնակի ջերմաչափով ստուգեք սառնարանի ջերմաստիճանը, բացված փաթեթների և փչացող մթերքների պարունակությունը պետք է անմիջապես ուտել, քանի որ բակտերիաները արագ են բազմանում և դրանց վրա բորբոսն է առաջանում:
  • Սնունդը ուտելուց կամ պատրաստելուց անմիջապես առաջ հանեք սառնարանից։
  • Նախքան արտադրանքը սննդի մեջ օգտագործելը, ստուգեք՝ արդյոք դրա ժամկետանցությունը լրացել է։ Նույնիսկ եթե ապրանքը ժամկետանց չէ, միևնույն է ստուգեք՝ արդյոք այն պահպանել է լավ որակը:

Հանրային աուդիտ

Հանրային աուդիտի շրջանակներում  8-րդ դասարանի սովորողները ուսումնասիրելու են 9-րդ դասարանցիների բլոգները:  

  1. Ճամփորդական նախագծեր, պատումներ 
  2. Մասնագիտական կողմնորոշման բաժին  
  3. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 
  4. Անհատական ընթերցանություն 
  5. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

::: — ուղղված
::: — ավելացված տարածություն
::: — պետք է ջնջել

  1. Մազլումյան Դավիթ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Այստեղ վերջում վերջակետ պետք չէ:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 9 — ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐԱՇՄԱՆ ԾՐԱԳԻՐ, 9-6 ԴԱՍԱՐԱՆ ; ) ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ:

2. Իմ մասին

Կան շատ սխալներ:

Բարև ձեզ: Ես Դավիթ Մազլումյանն եմ, սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում: Հաճախում եմ <<Ապագա զինվոր>> ռազմահայրենասիրական դպրոց։ Նախասիրություններից է տիեզերքը։

3. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Նրա բլոգում ես չգտա ճամփորդությունների բաժին: Բլոգում, ինչպես ես հասկացա, միայն մեկ ճամփորդական նյութ կա՝ սա է:

4. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Այդպիսի բաժին այս բլոգում չկա: Նաև չգտա ոչ մի գրառում դրա հետ կապված:

5. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա:

Թարգմանություններ կան՝ երեք հատ: Ահա դրանք՝ 1, 2, 3: Վերջին նյութը հրապարակվել էր 2019 թվականին:

TV-ռադիո հաղորդումներ նույնպես չգտա:

6. Անհատական ընթերցանություն 

Անհատական ընթերցանության մասին գրված է առաջադրանքներում, հարցերում: Ինչպես հասկացա, դրա հետ կապված գրառումներն երկուսն են՝ 1, 2:

7. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք

Ամսագրերի հետ աշխատանքի մասին ոչինչ չգտա այս բլոգում:

Այս բլոգում ես շատ ուղղագրական սխալներ նկատեցի:

2. Մելնիչենկո Դավիթ

1. Տեղեկություն հեղինակի մասին

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի 9 — րդ դասարանի մասնագիտական կողմնորոշան ծրագիր, 9-6 դասարան

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Ճամփորդական նախագծեր և պատումներ այս բլոգում չգտա:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Մասնագիտական կողմնորոշման բաժին չկա, բայց ես գտա դրա մասին գրառում: Ահա այն:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ես չգտա ոչ՛ ստեղծագործական աշխատանք, ոչ՛ թարգմանություն և ոչ՛ TV-ռադիո հաղորդումներ:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչինչ չգտա:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Նույնպես ոչ մի գրառում չգտա:

3. Մեսրոպյան Աշոտ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Մխիթար Սեբաստացի կրրթահամալիր
Աշոտ Մեսրոպյան
9-րդ դասարանի մասնագիտական ծրագիր
9-6 դ.

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Ճամփորդությունների մասին միայն գտա ճամբարի մասին գրառումներում: Այդ նյութերը երկուսն են՝ 1, 2:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Այդպիսի բաժին այս բլոգում չկա, նաև չգտա գրառում այդ մասին:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա:

Այս բլոգում ես գտա մեկ թարգմանություն՝ սա է: Այն հրապարակվել էր 13.04.2022:

Նա ունի “Ռադիո” բաժին, սակայն այնտեղ վերջին նյութը հրապարակվել էր 2016 թվականին:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչ մի նյութ չգտա, բացի մեկ նյութից, որտեղ հեղինակը գրառման վերջին նախադասությունում է միայն հիշատակում, թե ինչ է կարդացել: Ահա այդ նյութը:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Այս թեմայով նույնպես նյութ չգտա:

4. Մկրտչյան Գոռ

1. Տեղեկություն հեղինակի մասին

Մխիթար Սեբաստացի կրթհամալիր, 9- րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագիր, 9-6 դաս.

2. Ճամփորդական նախագծեր, պատումներ

Չգտա ճամփորդական նախագծեր, պատումներ, նաև չկա բաժին:

3. Մասնագիտական կողմնորոշման բաժին

Մասնագիտական կողմնորոշման բաժին այս բլոգում չկա, ինչպես նաև գրառումները դրա մասին:

4. Անհատական նախագծեր (Ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) 

Ստեղծագործական աշխատանքներ չգտա, ինչպես նաև TV-ռադիո հաղորդումների մասին մի բան:

Բլոգում մեկ թարգմանություն գտա՝ սա է: Այն հրապարակվել էր 12.04.2022:

5. Անհատական ընթերցանություն

Անհատական ընթերցանության մասին ոչ մի նյութ չգտա:

6. Սեբաստացիական ամսագրերի հետ աշխատանք 

Սեբաստացիական ամսագրերի մասին նույնպես նյութ չգտա:

Այս բլոգում շատ քիչ են բաժինները:

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 21.04.2022

169 — 175

AO = OB = 20

∪AB = <AOB = 120o

<MOB = <AOM = <AOB : 2 = 120 : 2 = 60o

<B = <A = 180 — (90 + 60) = 30o

Ըստ ուղղանկյուն եռանկյան հայտանիշի 30o-ի դիմաց ընկած կողմը հավասար է ներքնաձիգի կեսին, ուրեմն՝

MO = 20 : 2 = 10

<BAC = 70

∪AB = 120

∪CB = <CAB : 2 = 70 * 2 = 140

360 — (120 + 140) = 100o

7 + 2 = 9

180 : 9 = 20

7 * 20 = 140

2 * 20 = 40

<BAC = ∪CB : 2 = 40 : 2 = 20o

<DBA = ∪DA / 2 = 35o

<BDC = ∪BC / 2 = 27o

<BED = 180 — (35 + 27) = 118o

<BEC = 180 — 118 = 62o

<ACB = ∪AaB : 2 = 180 : 2 = 90o

Եռանկյուն OCB-ն հավասարակողմ է, այսինքն՝

OB = BC = OC

<COB = <CBO = <OCB = 180 : 3 = 60o

<ABC = 60o

<CAB = 180 — (<ACB + <ABC) = 180 — (90 + 60) = 30o

∪BD = 110o20′

∪BC = 180 — 110o20′ = 69o40′

69o40’/2 = 34o50′

AB || CD

<BCD = <ABC = x

∪BD = ∪AC = 2x

Գրականություն Տնային աշխատանք 20.04.2022

Վերլուծում ենք Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը. աշխատանքի վերնագիրն ինքներս ենք ընտրում:

Կարոտը

Սարոյանը իրականում նկարագրել է թափառական մարդու պատմություն: Նա, պատմելով այդ ծեր մարդու մասին, որը օտար երկրում է և կարոտում է իր Շոտլանդիայի լեռները, իրականում ցույց է տալիս իր կարոտը Հայաստանի նկատմամբ: Սարոյանը ծագումով Արևմտյան Հայաստանից էր և նրա ծնողները փախել էին այնտեղից Ամերիկա: Հեղինակը ցույց է տալիս, որ ամեն տեղ կարելի է գտնել բարի մարդկանց, որոնք օգնության կգան:

Երկրաչափություն Տնային աշխատանք 20.04.2022

Առաջադրանքներ՝ 163 – 168

AB = 115

AC = 43

∪BC = 360 — (AB + AC) = 360 — (115 + 43) = 202

<BAC = ∪BC / 2 = 202/2 = 101

6 + 4 = 10

360 : 10 = 36

6 * 36 = 216

4 * 36 = 144

AaB = 144

AbB = 216

∪AMB = 360 — ∪AaB = 360 — 140 = 220

6 + 5 = 11

220 : 11 = 20

5 * 20 = 100

<BAM = ∪BM : 2 = 100 : 2 = 50

AO = OB

AB2 = AO2 + OB2 = 2AB2

576 = 2AO2

AO2 = 576 : 2 = 288

AO = √288 = √144 * 2 = 12√2

OM2 = AO2 — AM2 = 288 — 144 = 144

OM = √144 = 12

Մոլեկուլներ և նրանց շարժումը:Նյութի երեք վիճակը

Գայանե Մխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

1. Մոլեկուլներ և նրանց շարժումը

Տարբերակ 1

I. Չի կարող: Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին

Պատ.՝ 2:

II. Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը, կոչվում են մոլեկուլներ:

Պատ.՝ 2:

III. Նյութի փոքրագույն մանիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են ատոմներ:

Պատ.՝ 1:

IV. Դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում, գազերում:

Պատ.՝ 4:

V. Մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիան արագ է կատարվում:

Պատ.՝ 3:

VI. Գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն

Պատ.՝ 1:

Տարբերակ 2

I. Իրարից չեն տարբերվում

Պատ.՝ 1:

II. Տարբերվում են միմյանցից

Պատ.՝ 2:

III. Նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների) միմյանց խառնվելը

Պատ.՝ 3:

IV. Բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են

Պատ.՝ 2:

V. Դիֆուզիա

Պատ.՝ 1:

VI. Մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում

Պատ.՝ 2:

Տարբերակ 3

I. Մեծանում է

Պատ.՝ 2:

II. Կազմված են առանձին մասնիկներից

Պատ.՝ 1:

III. Մեծանում են

Պատ.՝ 2:

IV. Ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում

Պատ.՝ 1:

V. Տաք ջրում արագությունն ավելի մեծ է, քան սառը ջրում

Պատ.՝ 3:

VI. Իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են

Պատ.՝ 3:

Տարբերակ 4

I. Ջրի մանիկների միջև կան միջմոլեկուլային տարածքներ, որտեղ էլ տեղավորվում են սպիրտի մասնիկները:

Պատ.՝ 3:

II. Երկու ատոմ թթվածնից

Պատ.՝ 3:

III. Երկու ատոմ ջրածնից

Պատ.՝ 4:

IV. Երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից

Պատ.՝ 1:

V. Գազերում

Պատ.՝ 4:

VI. Ամռանը ավելի արագ, քան ձմռանը

Պատ.՝ 2:

2. Նյութի երեք վիճակը

Տարբերակ 1

I. Մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը

Պատ.՝ 3:

II. Ունեն որոշակի ծավալ, ընդունում են անոթի ձևը, քիչ են սեղմվում

Պատ.՝ 1, 3, 4:

III. Կմեծանա երկու անգամ

Պատ.՝ 1:

IV. Գազ

Պատ.՝ 1:

V. Միայն պինդ վիճակում

Պատ.՝ 1:

Տարբերակ 2

I. Մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են իրենց դիրքերի շուրջը

Պատ.՝ 3:

II. Գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը, հեշտ են սեղմվում, չունեն սեփական ձև

Պատ.՝ 1, 4, 5:

III. Չի փոխվի

Պատ.՝ 3:

IV. Պինդ մարմին

Պատ.՝ 3:

V. Բոլոր երեք վիճակներում

Պատ.՝ 4:

Տարբերակ 3

I. Մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամ գերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն

Պատ.՝ 2:

II. Դժվար են փոխում ձևը, պահպանում են իրենց ձևը, դժվար են սեղմվում

Պատ.՝ 1, 3, 5

III. Կմեծանա 2 անգամ

Պատ.՝ 1:

IV. Այդպիսի նյութ գոյություն չունի

Պատ.՝ 4:

V. Միայն հեղուկ վիճակում

Պատ.՝ 2:

Տարբերակ 4

I. Մոլեկուլները շարժվում են անկանոն

Պատ.՝ 3:

II. Ունեն որոշակի ծավալ, քիչ են սեղմվում

Պատ.՝ 1, 4:

III. Չի փոփոխվի

Պատ.՝ 3:

IV. Պինդ մարմին

Պատ.՝ 3:

V. Բոլոր երեք վիճակներում

Պատ.՝ 4:

Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ98-ից մինչև էջ114

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից:

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը

Նյութը կազմված է առանձին, շատ փոքր մասնիկներից, որոնց միջև ազատ տարածություններ կան:

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկներն անվանում են ատոմներ:

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

5.Ի՞նչ է մոլեկուլը

Ատոմները, միավորվելով, ստեղծում են կայուն բաղադրությամբ նոր մասնիկներ՝ բաղկացած երկու կամ ավելի ատոմից։ Այդ մասնիկներն անվանում են մոլեկուլներ։

6.ի՞նչ է դիֆուզիան

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում։ Պինդ մարմիններում այն ընթանում է ավելի դանդաղ, քան հեղուկներում։

8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի երևույթն ընդանում է ավելի արագ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 18.04.2022

  1. Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, նրա հետքից դատելով, պետք է որ մեծ լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե դրա կառուցումը չի ավարտվել, կամ որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, դրանցից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշռում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց քարերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Դրանք նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և անգամ քերծվածքներ չունեն:

2. Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները։ փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Տիեզերքում կան գերծանր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանրի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունը: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Նրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այն կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, այն կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Ինքնաստուգում | Հայոց լեզու 18.04.2022

  1. Քերականորեն վերլուծում ենք նախադասությունները:
    • Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մասի է:
    • Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:
  1. Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։

    Երբ — դերանուն, ժամանակի պարագա
    մտավ — բայ, ստորոգյալ
    շուկա — գոյական, տեղի պարագա
    փորձված — բայ, որոշյալ
    աչքերով — գոյական, միջոցի խնդիր
    չափեց — բայ, ստորոգյալ
    հրապարակը — գոյական, ուղիղ խնդիր
    և — շաղկապ
    զինվորների — գոյական, հատկացուցիչ
    ու — շաղկապ
    խանութպանների — գոյական, հատկացուցիչ
    եռուզեռում — գոյական, տեղի պարագա
    մի — դերանուն, որոշիչ
    անկարգություն — գոյական, ուղիղ խնդիր
    նկատեց — բայ, ստորոգյալ
    որ — դերանուն, ենթակա
    նրան — դերանուն, հանգման խնդիր
    դուր չեկավ — բայ, ստորոգյալ
  2. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

    գեր — ածական, որոշիչ
    ու — շաղկապ
    կլոր — ածական, որոշիչ
    տղամարդ էր — գոյական, ստորոգյալ
    նա — գոյական, ենթակա
    և — շաղկապ
    հևում էր — բայ, ստորոգյալ
    փուքսի — գոյական, հատկացուցիչ
    պես — կապ
    քրտնքի — գոյական, հատկացուցիչ
    կաթիլները — գոյական, ենթակա
    շարվել էին — բայ, ստորոգյալ
    նրա — դերանուն, հատկացուցիչ
    չեչոտ — ածական, որոշիչ
    կարմիր — ածական, որոշիչ
    երեսին — գոյական, տեղի պարագա
  3. Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

տարօրինակ — ածական, որոշիչ
թվաց — բայ, ստորոգյալ
մի — դերանուն, որոշիչ
վայրկյան — գոյական, ժամանակի պարագա
այն — դերանուն, որոշիչ
խռովությունը — գոյական, ենթակա
որ — դերանուն, ենթակա
ընկել էր — բայ, ստորոգյալ
իր — դերանուն, հատկացուցիչ
սիրտը — գոյական, տեղի պարագա
և — շաղկապ
պատուհաններում — գոյական, տեղի պարագա
հանգիստ — ածական, ձևի պարագա
դրած — բայ, որոշիչ
այն — դերանուն, որոշիչ
ծաղկի — գոյական, հատկացուցիչ
փայտե — ածական, որոշիչ
թաղարները — գոյական, ուղիղ խնդիր
որ — դերանուն, ենթակա
հաճախ — մակբայ, շամանակի պարագա
լվանալուց — բայ, պատճառի պարագա
ճերմակել — բայ, ստորոգյալ
փայլում էին — բայ, ստորոգյալ
կամ — շաղկապ
սենյակի — գոյական, հատկացուցիչ
երեք — թվական, որոշիչ
պատերի — գոյական, հատկացուցիչ
տակով — գոյական, տեղի պարագա
փռած — բայ, որոշիչ
մինդարներն — գոյական, ենթակա
ու — շաղկապ
պատերին — գոյական, հանգման խնդիր
կպցրած — բայ, որոշիչ
երկար — ածակամ, որոշիչ
բարձերը — գոյական, ենթակա
անվրդով — ածական, որոշիչ
պատմում էին — բայ, ստորոգյալ
խաղաղ — ածական, որոշիչ
հրավերքների — գոյական, հատկացուցիչ
ուրախ — ածական, որոշիչ
հարսանիքների — գոյական, հատկացուցիչ
անխռով — ածական, որոշիչ
օրերի մասին — գոյական, կապ, վերաբերության խնդիր