Հանդիպում վրացիների հետ 🇬🇪

Մեզ այս շաբաթ այցելել էին վրացիները: Այս շաբաթը շատ հետաքրքիր անցավ:

Առաջին օրը մենք հանդիպեցինք քոլեջում: Այնտեղ վրացիները մեզ սովորեցնում էին իրենց ազգային պարերը: Մեզ շատ դուր եկավ: Նրանց պարերը շատ գեղեցիկ են և ակտիվ:

Երկրորդ հանդիպմանը նրանք խաղում էին ֆուտբոլ մեր դպրոցի ֆուտբոլային թմի հետ: Հետո մենք հանդիպեցինք մեր դպրոցի փոքր դահլիճում և ծանոթացանք իրար հետ: Նրանց մեզ պատմեցին իրենց, պարի խմբի և այլ բաների մասին:

Վերջին անգամ մենք հանդիպեցինք ուրբաթ օրը: Օրվա սկզբում նրանք քոլեջում էին՝ պարապում էին մեդիաուրբաթի համար, քանի որ նրանք մեզ հետ մեդիաուրբաթին էին մասնակցելու: Հետո հանդիպեցինք Ավագ դպրոցի ընթերցասրահում՝ Վրաստանի դեսպանի հետ: Բոլորը նորից ներկայացան և զրուցեցին: Եվ վերջին անգամ մեր հանդիպումը եղավ մեդիաուրբաթին: Վրացիներն իրենց ազգային պարերը պարեցին:

Այս հանդիպումներն ինձ շատ դուր եկան: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ վրացիների հետ: Շատ եմ ուզում նորից հանդիպել: : )

Մարսողությունը ստամոքսում և աղիներում

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը: Սովորում մարսողությունը աղիներում:

Պատրաստել ուսումնական նյութեր:Մարսողությունը մարսողական ուղղու տարբեր բաժնիններում:

Տասնմեկերորդ ողի մակարդակին գտնվում է ստամոքսը, որն իրենից ներկայացնում է մարսողական խողովակի մի մասը: Այն ունի 2 լիտր տարողություն: Ստամոքսը բաղկացած է երեք շերտից՝ շարակցական, մկանային և ներքին լորձաթաղանթային: Լորձաթաղանթը առաջացնում է ծալքեր, որտեղ բացվում են ստամոթսահյութ արտադրող գեղձերի ծորանները: Ստամոքսահյութը թափանցիկ հեղուկ է, որը պարունակում է լորձ, մարսողական ֆերմենտներ և աղաթթվի կես տոկոսանոց լուծույթ: Այդ թթուն ակտիվացնում է մարսողական ֆերմենտները և սպանում է բակտերիաներին: Լորձը պաշտպանում է ստամոքսը ինքնամարսումից: Մարսողության մեջ առաջնային դեր ունի պեպսին ֆերմենտը, որը լուծում է բարդ սպիտակուցները մինչև պարզերը: Ընկնելով ստամոքս, սնունդը կուտակվում է այնտեղ մի քանի ժամով և այդ ընթացքում ստամոքսի պատի մկանները տրորում են սնունդը: Այն խառնվում է ստամոքսահյութի հետ և ունենում է ապուրի կոնսիստենցիա: Դրանից հետո սնունդը անցնում է սֆինկտորներով շրջապատված անցքով դեպի բարակ աղիք:
Բարակ աղիքը ունի 5-6 մետր երկարություն և բաղկացած է երեք մասից՝ տասներկումատնյա աղուց, աղիչ աղուց և զստաղուց:
Օրգանիզմի ամենամեծ օրգանը լյարդն է: Նրա զանգվածը կազմում է 1,5 կգ: Գտնվում է աջից՝ ստոծանու տակ: Նրա ստորին հատվածում գտնվում է լեղապարկը, որը պարունակում է լեղի: Այն իրենից ներկայացնում դեղնականաչավուն թանձր հեղուկ: Այն ակտիվացնում է մարսողական ֆերմենտները, լուծում է ճարպերը, ուժեղացնում է աղիների պերիստալտիկան: Լյարդը մասնակցում է լեղի, վիտամին A-ի արտադրության մեջ, ազդում է արյունաստեղծման վրա, չեզոքացնում է թունավոր նյութերը:
Բարակ աղիքում սնունդը պերիստալտիկայի հաշվին խառնվում է մարսողական հյութի հետ: Հետո շարժվում է դեպի հաստ աղիք:

Հայոց լեզու Տնային աշխատանք 14.04.2022

Ստեղծագործում ենք։

  • Թե երազներս իրական դառնան…
  • Թե գարունները գան ու չգնան…
  • Թե անկեղծանամ ինքս ինձ հետ…
  • Թե օրերն այս նկարեի…
  • այլ

Թե երազներս իրական դառնան…

Երևի ամեն մեկն ունի երազանք և ուզում է, որ այն իրականանա: Ես նույնպես շատ երազանքներ ունեմ, օրինակ՝ ապրել ուրիշ երկրում, շատ ճամփորդել, լավ ապագա ունենալ, որոշ իրեր ունենալ և այլն: Իհարկե, շատ կուզենայի, որ իմ երազանքները իրականանան, բայց և գիտեմ, որ որոշները անհնար է, որ իրականանան, կամ, շատ դժվար է դրանց հասնել: Եթե մեր բոլորիս երազանքները իրական դառնան, իմ կարծիքով, մեր կյանքը կդառնա ավելի անհետաքրքիր, քանի որ չունենք նպատակ՝ երազանք, որին ուզում ենք հասնել:

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 14.04.2022

Առաջադրանքներ՝ 156, 157, 159, 160, 161

ա)

<AOB = 60o

բ)

<AOB = 90o

գ)

<AOB = 120o

դ)

<AOB = 180o

ա)

<AOB = 60o

AO = 16

<A + <B = 180 — <O = 180 — 60 = 120o

<A = <B = 120 : 2 = 60o

Քանի որ բոլոր կողմերը հավասար են, ուրեմն՝

AB = AO = 16

բ)

AB = AO + OB = 2AO = 16 * 2 = 32

∪AC = 57o

∪BD = 63o

AO = OB = CO = DO = 12

<COD = 180 — (AC + BD) = 180 — (57 + 63) = 60o

<C + <D = 180 — <COD = 180 — 60 = 120o

<C = <D = 120 : 2 = 60o

Բոլոր կողմերը հավասար են, այսինքն՝

CD = CO = 12

ա)

<ABC = ∪AC : 2 = 48 : 2 = 24o

բ)

<ABC = ∪AC : 2 = 57 : 2 = 28,5o

գ)

<ABC = ∪AC : 2 = 90 : 2 = 45o

դ)

<ABC = ∪AC : 2 = 124 : 2 = 62o

ե)

<ABC = ∪AC : 2 = 180 : 2 = 90o

x = (360 — (152 + 80)) / 2 = 128/2 = 64o

x = (360 — (125 + 30 * 2)) = 175o

x = (360 — (112 + 180)) / 2 = 68/2 = 34o

x = (360 — (215 + 20 * 2)) = 105o

Կենտրոնային և ներգծյալ անկյուններ | Երկրաչափություն 13.04.2022

Առաջադրանքներ

1․Որքա՞ն է ներգծյալ անկյունը, որը հենված է 230° աստիճանային չափով աղեղի վրա:

230o : 2 = 115o

2․Որքա՞ն է կենտրոնային անկյունը, եթե նրան համապատասխանող ներգծյալ անկյունը 38° է:

3loks.png

∪EF = 2 * <D = 2 * 38o = 76o

<EOF = ∪EF = 76o

3․Դիցուք CAB անկյունը 11° է:

Որքա՞ն է CnB աղեղի աստիճանային չափը՝ 

5okBnC.png
∪CnB = 2 * <CAB = 2 * 11o = 22o


4․
RINKIS 2.jpg
 
Գտիր ASB անկյունը, եթե ASB աղեղի աստիճանային չափը 205° է:
∪AkB = 360 — 205 = 155o
<ASB = ∪AkB : 2 = 155 : 2 = 77,5o

5․
rinkis 1.JPG
 
∪AB=110°, ∪AC=99°
 
Գտիր BOC և BAC անկյունները:

∪BAC = ∪BA + ∪AC = 110 + 99 = 209o
∪BC = 360 — 209 = 151o
<BOC = ∪BC = 151o
<BAC = ∪BC : 2 = 151 : 2 = 75,5o

6․
 
9.png

Հաշվիր DC լարի երկարությունը, եթե՝

AM =1մմ

MB =6մմ

CM=2մմ

AM * MB = CM * DM = 1 * 6 = 2 * DM

6 = 2MD

DM = 6/2 = 3մմ

DC = DM + CM = 3 + 2 = 5մմ

7․Հաշվիր AOB եռանկյան անկյունները, եթե ∪AnB=122°

 ……………………………….n

2.png

<AOB = ∪AnB = 122o

<OAB = <OBA = (180 — 122) : 2 = 58 : 2 = 29o

Գրականություն Տնային աշխատանք 13.04.2022

  • Ընտրել թեմաներից մեկը, գրել պատմվածքի վերլուծությունը:
    • Ավելորդը պատմվածքում
    • Հաճի աղայի կերպարը պատմվածքում
    • Սրբունի կերպարը պատմվածքում
    • Վտանգված մարդու մտորումները
    • Հաճի աղայի ընտանիքի արդարացումները և Սրբունը
    • այլ

Հաճի աղայի կերպարը պատմվածքում

Հաճի աղան եղել էր իր շրջապատում շատ հարգված, բայց մեծամիտ: Նրան միշտ թվում էր, որ ինքը լավ մարդ է, բայց դժվար իրավիճակում նա իրեն անազնիվ պահեց: Նա Սրբունին մենակ թողեց՝ առանց օգնության, քանի որ նրա կարծիքով Սրբունը նրա համար ավելորդ բեռ էր: Հաճի աղայի համար կյանքում ամենակարևորը նրա հարստությունն ու ունեցվածքն էր, իսկ այն, ինչ նրան օգուտ չէր բերում, նա ավելորդ էր համարում: Երբ նա թողնում է իր քրոջը, նա սկզբում արդարացնում էր իրեն, որ քույրը հիվանդ է և այսպես թե այնպես մահանալու էր, բայց հետո նա զղջում է իր արածի մասին և գիտակցում է իր սխալը: Հաճի աղան մտածում է, որ փող տալով աղքատներին, նա կարող է ինքը իրեն օգնել և ազատվել մեղքի զգացումից:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանք 13.04.2022

577, 578, 579

ա) x2 — 4x + 3

D = b2 — 4a * c
D = 16 — 4 * 3 = √28

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 4 + √28 / 2
X2 = 4 — √28 / 2

2 (x — (4+√28 / 2)) (x — (4-√28 / 2))

բ) x2 — 4x + 4

D = b2 — 4a * c
D = 16 — 4 * 4 = √32

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 4 + √32 / 2
X2 = 4 — √32 / 2

2 (x — (4+√32/2)) (x — (4-√32/2))

գ) x2 + 4x + 5

D = b2 — 4a * c
D = 16 — 4 * 5 = √36 = 6

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 4 + 6 / 2 = 5
X2 = 4 — 6 / 2 = -1

2 (x — 5) (x + 1)

դ) 3x2 — 4x + 1

D = b2 — 4a * c
D = 16 + 12 * 1 = √28

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 4 + √28 / 6
X2 = 4 — √28 / 6

3 (x — (4 + √28 / 6)) (x — (4 — √28 / 6))

ե) 5x2 — 6x + 1

D = b2 — 4a * c
D = 36 — 20 * 1 = √16 = 4

X1 = -b + √D / 2a
X2 = -b — √D / 2a

X1 = 6 + 4 / 6 = 10/6
X2 = 6 — 4 / 6 = 2/6

5 (x — 10/6) (x — 2/6)

Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

Պարբերական ալիքներ են կոչվում՝ միջավայրի մասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է բազմիցս։

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

Օրինակ՝ դուռը կտրուկ բացելիս դռանը հարող օդի շերտը կսեղմվի: Քանի որ օդն օժտված է առաձգականությամբ, ապա սեղմված օդը կընդարձակվի և կսեղմի հարևան օդի շերտերը, որոնք կհասնեն, օրինակ՝ վարագույրին և այն կտատանվի: Այս պրոցեսը կոչվում է սեղմման դեֆորմացիայի ալիք:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է: Այդպիսի ալիքը կոչվում է մենավոր ալիք:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Պարանի մի ծայրն ամրացնենք մի որևէ անշարժ առարկայի, իսկ մյուս ծայրից ուժեղ ձգենք: Այնուհետև ձեռքով պարանի այդ ծայրը կտրուկ մի կողմ տանենք և հետ բերենք։ Կտեսնենք, թե ինչպես են աստիճանաբար դեպի այդ նույն կողմ սկսում տեղաշարժվել նաև պարանի մնացած մասերը։

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

Երբ որոշակի միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում» է։

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը

Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այդ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։
Օրինակ՝ պարանի երկայնքով <<վազող>> ալիքը:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։
Օրինակ՝ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները:

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Երբ միջավայրով առաձգական ալիք է տարածվում, մասնիկները կատարում են հարկադրական տատանումներ:

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Յուրաքանչյուր մեխանիկական ալիք տարածվում է վերջավոր արագությամբ: Դա հաստատում է պարանի երկայնքով «վազող» մենավոր ալիքով օրինակը։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

v = x2 — x1 / t2 — t1

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը որոշվում է այն միջավայրի հատկություններով, որտեղ ալիքը տարածվում է: Ալիքի հաճախությունը սովորաբար հավասար է ալիքի աղբյուրի տատանումների հաճախությանը և ալիքի տատանման ընթացքում, անգամ մի միջավայրից մյուսն անցնելիս այն չի փոխվում: Հետևաբար՝ մի միջավայրից մյուսն անցնելից ալիքի արագության փոփոխման հետևանքով փոփոխվում է նաև ալիքի երկարությունը:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժից, իսկ տատանումների հաճախությունը՝ այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։
Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։

Երկրաշարժի ուժգնությունը, դա երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է, իսկ մագնիտուդը դա մեծություն է, որով բնութագրվում է սեյսմիկ ալիքներով ատարծվող էներգիան։

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է ձայնի աղբյուրի տատանումները և դրանց հետևանքով առաջացած միջավայրի սեղմման դեֆորմացիայի տարածումը։

Եթե մեխանիկական ալիքների աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20 000 Հց հաճախականությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք։

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախականությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Մարդու ականջը անդրաձայնը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Երբ անդրադարձած ձայնը, հասնելով մեր ականջին, ընկավում է որպես առանձին ձայն, այդ ձայնը կոչվում է անձագանք։
16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն։

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ96

Հայոց լեզու Տնային աշխատանք 12.04.2022

1. Զատկի տոնի մասին որևէ նյութից հատված տեղադրել բլոգում և որոշել նախադասություններում եղած բառերի շարահյուսական պաշտոնները:

Զատիկը քրիստոնեական տոն է, որը նշում է Հիսուս Քրիստոսի հարությունը: Շատ քրիստոնյաների համար Զատիկը մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի տոն է և տարվա շատ կարևոր ժամանակ: Շատ ոչ քրիստոնյաներ նույնպես այդ պահին արձակուրդ ունեն, ուստի այն հայտնի ժամանակ է ճանապարհորդելու կամ ընկերների և ընտանիքի հետ անցկացնելու համար:

Ենթակա — Զատիկը, ժամանակ, ոչ քրիստոնյաներ

Ստորոգյալ — տոն է, նշում է, ունեն, ճանապարհորդելու, անցկացնելու

Որոշիչ — քրիստոնեական, քրիստոնյաների, կյանքի, կարևոր, արձակուրդ, հայտնի

Հատկացուցիչ — Հիսուս Քրիստոսի, մահվան, հաղթանակի, տարվա

Բացահայտիչ —

Ուղիղ խնդիր — հարությունը

Անուղղակի խնդիր —

Պարագա — շատ, պահին

2. Ի՞նչ ածանցներ կարող ենք ավելացնել հետևյալ բայարմատների և վերջավորությունների միջև:

իջեցել, հասնել, մոտենալ, մոտեցնել, թռչել, հիվանդացնել, հիվանդանալ, պատառոտել, խոցվել, սիրվել, հագենալ, պրկաձգել, ցատկռտել, վազվզել, փոքրանալ, կպչել, մոլորվել, շիկնել, շիկանալ, տարուբերել, զարմանալ, զարմացնել, քարանալ, քարացել, թաքցնել:

Урок 19

Упражнение 1.

Раскройте скобки и напишите частицы слитно или отдельно. Объясните правописание частиц НЕ и НИ.

1. Он, Пеночкин, никогда не заботился ни о ком, кроме собственной особы.
2. Спал я как невинный и снов не видал (Жук.).
3. Средь полей необозримых в небе ходят без следа облаков неуловимых волокнистые стада (Л.).
4. Ужели небу я дороже всех незамеченных тобой? (Л.).
5. Не волнуйся, не плачь и сердца не мучай (Полев.).
6. Я привык ни в чем не отступать от гражданских законов.

Упражнение 2.

Спишите предложения. Раскрыв скобки, выберите нужную частицу.

1. Кто не занимался математикой, тот имеет слабое представление о развитии мира.
2. Куй железо, пока не остыло.
3. Ни одна дорожка не была очищена от снега.
4. Ни что не пропало зря.
5. Ни веселья, ни радости не принесла мне жизнь на новом месте.
6. В лесу ни звука.
7. Куда б ни шел, ни ехал ты, а здесь остановись (Твард.).
8. Сколько ни говори, не слушается.
9. Каким бы делом он не занимался, все у него получается.
10. Компаса ни у кого не нашлось.
11. Остался ни при чем.
12. Ни к кому не обращался.
13. Ни за чем не ходил.
14. Ни за что не прощу.
15. Ни от чего не отказывайся.
16. У нее не было на свете ни одного родного человека.
17. Во время войны он ни разу не был ранен.
18. Ни одна звезда не освещала нам путь.
19. Не давши слово, крепись, а давши, держись.
20. Ни шороха, ни звука вокруг.
21. Что бы не читал Багрицкий, его нельзя было слушать без сжимающего горло волнения (Пауст.).
22. Не принесла ли ты мне чего-нибудь по есть? (Гонч.)
23. Герасим ничего не слыхал: ни быстрого визга лающей Муму, ни тяжелого всплеска воды (Тург.).