Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծառը խշշաց, ճյուղը դողաց, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Առուն փախավ խոխոջալով, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծածկվեց լուսնյակն ամպի շալով, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։ Դու ինչո՞ւ ես լցվել այդպես Աշխարհով մեկ, Դու ինչո՞ւ ես այդպես անհուն Ու անեզերք։
Շողաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք Հիշեցի — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եղակի թիվ, առաջին դեմք Խշշաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք Դողաց — պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք Փախավ — ածանցավոր, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք Ծածկվեց — ածանցավոր, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
1․ Հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերությունը:
2․ AB և CD հատվածները համեմատական են A1B1 և C1D1 հատվածներին որոնց երկարություններն են 3սմ և 1,5սմ։ AB/A1B1=CD/C1D1=2/3
3․ Այն եռանկյունները, որոնց անկյունները համապատասխանաբար հավասար են, իսկ կողմերը՝ համեմատական, կոչվում են նման եռանկյուններ։
4․ Նման եռանկյունների նմանակերպ կողմերի հարաբերությունը կոչվում է նմանության գործակից։
5․ Նման եռանկյունների մակերեսի հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն։
6․ Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են երռանկյան մյուս երկու անկյուններին ապա այդպիսի եռանկյունները նման են, այսինքն՝ <A = <A1, <B = <B1, <C = <C1
7․ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյոսի երկու կողմերին, և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, այդպիսի եռանկյունները նման են, այսինքն՝ AB/A1B1 = BC/B1C1
8. Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուսի երեք կողմերին, ապա այպդիսի եռանկյունները նման են, այսինքն՝ AB/A1B1 = BC/B1C1 = AC/A1C1
9. Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է այդ եռանկյան միջին գիծ, այսինքն՝ միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է նրա կեսին:
10․ Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ։
11․ Նման եռանկյունների պարագծի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։
12․ ա) Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:
բ) Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:
գ) Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ: