Հանրահաշիվ Տնային աշխատանք

ա) (m+n)(m2-mn+n2)=m3 + n3

գ) (a+1)(a2-a+1)=a3+1

ե) (p2-4p+16)(p+4)=p3+16

ա) (a3+1)(a6-a3+1)=a9+1

բ) (2+n2)(n4-2n2+4)=8+n6

գ) (x+y2)(x2-xy2+y4)=x3+y6

դ) (p3+q2)(q4-p3q2+p6)=p9+q6

ե) (a4b2-2a2b+4)(2-a2b)=6a4b2-8a2b+8-a6b3

ա) (x−y)(x2+xy+y2)=x3-y3

բ) (5-a)(a2+5a+25)=125-a3

գ) (2m-5n)(4m2+10mn+25n2)=8m3-125n3

ա) (3p-10q)(100q2+30pq+9p2)=27p3-1000q3

բ) (7m+2n)(4n2-14mn+49m2)=343m3+8n3

գ) (ab-3)(a2b2+3ab+9)=a3b3-27

դ) (km-n2)(k2m2+kmn2+n4)=k3m3-n6

Հայոց լեզու Տնային աշխատանք

1. Գտնել այն հասարակ գոյականները, որոնք կարելի է գործածել նաև որպես հատուկ անուններ:

Սեղան, ծաղիկ, պարիսպ, շուշան, շուն, մարտիկ, ռազմիկ, ջրվեժ, գետափ, հարություն, թագուհի, գալուստ, այգեստան, աղավնի, վրեժ, ուռենի, գյուտարար, կորյուն, ադամանդ, մանուկ, երեխա:

Ծաղիկ, Շուշան, Մարտիկ, Ռազմիկ, Ջրվեժ, Հարություն, Թագուհի, Գալուստ, Վրեժ, Կորյուն, Մանուկ

2. Գրել 5 անձնանիշ և 5 իրանիշ գոյականներ:

Իրանիշ-կոշիկ, ականջակալներ, քարտ, վերարկու, ծամակալ

Անձնանիշ-այգեպան, մարզիչ, ուսանող, անօթևան, խոհարար

3. Կազմել նշված գոյականների հոգնակին:

Գիրք-գրքեր
աստղ-աստղեր
մկրատ-մկրատներ
հարս-հարսներ
բեռ-բեռներ
գառ-գառներ
թոռ-թոռներ
վիպագիր-վիպագիրներ
լրագիր-լրագրեր
հանքահոր-հանքահորեր
հանքափոր-հանքափորներ
մեծատուն-մեծատներ
ժամացույց-ժամացույցներ
ջրափոս-ջրափոսեր

Մաթեմ բ.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  # 6

1.Անտառի  բացատում կա մի քառակուսաձև լճակ, որի ափերին աճում են  անտառի ամենահին 4 հսկա ծառերը: Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել մեծացնել լճակի մակերեսը 2 անգամ՝ պահպանելով նրա քառակուսի ձևը:

Ինչպես կարելի է ընդլայնել լճակի մակերեսը, որ ծառերը մնան անվնաս և

ինչպես նախկինում՝ աճեն լճակի ափերին:

Պետք է քառակուսին մի քիչ թեքել, որպիսզի քառակուսաձև լճակի անկյունները լինեն ամեն երկու ծառի մեջտեղում:

2.  Հինգ հողափորներ 5 ժամում փորում են 5մ ջրանցք:

Որքան հողափորներ են հարկավոր, 100 ժամում 100մ ջրանցք փորելու համար:

5

3.  Հնարավոր է արդյոք տապակել 3 կոտլետները

3 րոպեում, եթե յուրաքանչյու կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե, իսկ թավայի մեջ տեղավորվում է ընդամենը 2 կոտլետ:

Սկզբից պետք է երկու կոտլետ տապակել մեկ կողմից: Հենց կողմը տապակեց մեկ կոտլետը հանում ենք և դնում ենք դեռ չտապակված կոտլետը, իսկ թավայի մեջ մնացած կոտլետը թեքում ենք մյուս կողմը տապակվելու: Հենց տապակվեց այն հանում ենք և դնում են կիսատ տապակած մնացած կոտլետը և երկուսն էլ թեքում ենք հում կողմի վրա տապակվելու: Այդպես երեք րոպեում հասցրեցինք երեք կոտլետ տապակել:

4. Երկնիշ թվի առաջին թվանշանը երկրորդից 2 անգամ ավելին է: Եթե այդ թվին ավելացնենք նրա առջին թվանշանի քառակուսին, կստացվի մի ամբողջ թվի քառակուսի: Գտնել երկնիշ թիվը:

5.Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ: 

տասնհինգ կգ

6. Գտնել օրինաչափությունը.

     2, 5, 10, 17, 26, 37, 50, 65 …..

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ լավ ես զգում։ Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․

1. Հիգիենա

2. Առողջ սնունդ

3. Մարզանք

4. Շրջակա միջավայր

5. Վնասակար սովորություններ

6. Կրթություն

7. Աղքատություն

8. Ժառանգականություն

9. Նորմալ հոգեվիճակ

10. Պատասխանատու վարքագիծ

Վերադասավորում եմ գործոնները ըստ իմ կարծիքով կարևորության․

1. Վնասակար սովորություններ

2. Հիգիենա

3. Առողջ սնունդ

4. Շրջակա միջավայր

5. Նորմալ հոգեվիճակ

6. Մարզանք

7. Պատասխանատու վարքագիծ

8. Ժառանգություն

9. Կրթություն

10. Աղքատություն

💃🏻 Ձմեռային ճամբար 2021 — Օր 14 (վերջին) 🐎

Այսօր շատ լավ ու երևի ամենահավես ճամբարային օրերից մեկն էր։

Առաջին ժամին մենք պատրաստում էինք աղի բլիթներ, քանի որ վաղը լինելու է Սուրբ Սարգսի տոնը։ Շատ հետաքրքիր է։ Ասում են, որ եթե գիշերը այն ուտես և միանգամից քնես երազումդ կտեսնես քո ապագա ամուսնուն։

Հետո մեր մոտ ազատ ժամ էր։ Իսկ երրորդ ժամը կավագործություն էր։

Հետո մենք գնացինք հյուսիսային դպրոց։ Այնտեղ նկուղը վերանորոգել և դարձրել են գեղեցիկ փոքրիկ այդպես ասած գործարան։ Մեզ այնտեղ հյուրասիրեցին և շատ բաներ պատմեցին։

Հաջորդը ազատ ժամ էր։ Իսկ վեցերորդ ժամին մենք գնացինք ագարակ և այնտեղ շատ հավես մեդիաուրբաթ արեցինք։ Բոլոր դպրոցներից երեխաներ և ուսուցիչներ եկան և բոլորով պարեցինք, երգեցինք։ Ես չեմ հասցրել նկարել մեդիաուրբաթը, բայց երկարօրյայիս ուսուցչուհին նկարել է։

Ես նաև ձիու վրա քշեցի մեդիաուրբաթից հետո։

Իսկ երբ մեծ մասը գնացին ես և իմ ընկերուհի Մարիան գնացինք ագարակի շներին և թռչուններին նայելու, իսկ հետո մտանք ագարակի ներս։ Այնտեղ շատ սիրունիկ ձիեր, այծեր, պոնիներ և իշուկներ կային։

Մեդիաուրբաթից հետո հետ գալուց տեսանք այդպես ասած խաղահրապարակ և 15 րոպե մոտավորապես խաղացինք։

Այսպես վերջացավ ձմեռային ճամբարի վերջին օրը։

🏓 Ձմեռային ճամբար 2021 — Օր 13 🧶

Այսօր շատ լավ անցավ։

Առաջին ժամը մեզ մոտ մետաքսագործություն էր։ Մենք տպեցինք հատուկ ներկերով սիրուն թռչունների պատկերներ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Ժամը 11:00 եկավ իմ մայրիկը և իմ ճամբարի աղջիկներին սովորեցրեց թաղիքագործությանը։ Դա շատ հետաքրքիր գործ է։ Դրա ժամանակ պետք է հատուկ գունավորված բրդից իրեր պատրաստել՝ ականջօղեր, թևնոցներ, վզնոցներ և այլն։

Այդ ամենը տևեց երկու ժամ։

Հետո գնացինք հաց ուտելու, իսկ վերջին երկու ժամը ֆիզկուլտուրա էր։ Սակայն քանի որ մեր ֆիզկուլտուրայի ուսուցչուհին ճամբորդության էր մենք գնացինք և խաղացինք սեղանի թենիս։ Շատ ծիծաղացինք, քանի որ ոչ մեկս լավ չգիտեինք խաղալ և գնդակը անընդհատ թռնում էր դես ու դեն։ Շատ զվարճալի էր։