Հայոց լեզու Դասարանական աշխատանք 28.03.2022

  • Տրված նախադասություններին ավելացրո՛ւ տարբեր լրացումներ:
    1. Ճամփորդը նվիրեց:
      Մեր հոգնած ճամփորդը՝ հայտնի հնէաբան, նվիրեց կուժ ընկերներին փոստատարի միջոցով:
    2. Եթե լսեր…
      Եթե դասարանի շատախոս Աշոտը՝ ուսուցչի որդին, լսեր դասը ընկերոջ հետ համակարգչով, երկու չէր ստանա:
    3. Դու չես մոռանա:
      Դու՝ սուտասանդ, ընկերներիդ հետ չես մոռանա ձեր դաժան անցյալը:
    4. Գոնե վերադարձնի:
      Իմ գեղեցիկ մայրիկը՝ որպես բժշկուհի, գոնե վերադարձնի կենսաբանության գիրքս:
    5. Չի հեռացել:
  • Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
    1. Ի՞նչ է տեղի ունենում:
    2. Սարսափելի տեսարան է լինում:
    3. Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
    4. Տեղումներով առատ վայրեր շատ կան:
    5. Սրընթաց ցեխագետեր էին հոսում:

Մոնղոլական կայսրություն

Առաջին և երկրորդ պարապմունքներ․ Մոնղոլական կայսրություն, ուսումնական նյութը բաժանել երկու մասի և սովորել:

Աղբյուր

Մաս 1

Մոնղոլական աշխարհակալ տերությունը գոյատևել է XIII դարից մինչև XIV դարի վերջին քառորդը: 

Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում: Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ:

Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական պետության հիմնադիրը Չինգիս խանն էր (1155–1227 թթ.): Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Հարավային Սիբիրը, Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան: Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235 թ.): Չինգիս խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Հոքաթայի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Հյուսիսային Չինաստանը (1231–34 թթ.) և պատերազմ սկսել Կորեայի դեմ: 

1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն:

1237 թ-ին կռվել Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ և 1237–40 թթ-ի ընթացքում նվաճել է Ռուսիայի իշխանությունները

1241 թ-ին Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին: Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական բանակը: Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թ-ի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով:

Մաս 2

1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից: Մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև 1502 թ.): Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ էին ստանում իշխանավարելու համար: 

Նաև 1236–45 թթ-ին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան:

Դեռևս 1253 թ-ին մոնղոլները գրավել էին Տիբեթը: 

նրանք նվաճել են Իրանը, Միջագետքը (1256 թ.).

1258 թ-ին մոնղոլները նվաճել են Բաղդադը և կործանել Արաբական խալիֆությունը, ներխուժել Ասորիք:

1267–79 թթ-ին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը.

Մինչև 1273 թ. նվաճել են Կորեայի տարածքի մեծ մասը, իսկ 1274 և 1281 թթ-ին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ:

Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թթ-ի արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թ-ին վտարվել են այնտեղից:

Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թթ.) անհաջողության են մատնվել: 

1300 թ-ին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ:

1368 թ-ին մոնղոլները վտարվել են Չինաստանից:

XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում: 

XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:

Կենտրոնական Ասիա

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

2. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրներում գտնվում են հանքանյութերի մեծ պաշարներ՝ ոսկի, կպղինձ, կապար, ծծումբ և այլն, զարգացած են սև և գունավոր մետաղաձուլությունը: Նաև կան քարածխի, նավթի և գազի մեծ պաշարներ: Կենտրոնական Ասիայում Ամուդարյա և Սիրդարյա գետերի ավազաններում գտնվում է հողագործության մեծ շրջան, աճեցվում են ցորենը, բամբակը: Նաև մեծ տարածքներ զբաղվում են անասնաբուծությամբ: Հարևանները: Կլիման բազմազան է:

3. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Թուրքմենստանը և Ուզբեկստանը բնական գազի խոշոր արտահանողներ են: Ղազախստանից նավթի մի մասն արտահանվում է Չինաստան: Ուզբեկստանն ու Ղազախստանը իրենց մեքենաշինությունը զարգացնելու համար համագործակցում են արտասահմանյան երկրների հետ: Ղազախստանը մեծ չափով արտահանում է ցորեն:

Գրականություն Տնային աշխատանք 27.03.2022

  • Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ:

—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, — և հպարտությունը սազում է նրա հեզությանը:

Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Նա ունի բազմաթիվ հույն ու հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել:

—Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է:

Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:

Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ:

—Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով:

—Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն, ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:

Բայց Լևոնը գիտեր զսպել իրեն չափահաս տղամարդի պես:

  • Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

արտիստ — արվեստագետ

սինյոր, սինյորա — պարոն, տիկին

բոն — ջուրնո բարի օր

Մոշկա սելյոդկա — ծովատառեխ

աֆիշա — պաստառ

յախտա — զբոսանավ

  • Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Լևոնին անվանում էին արտիստ, քանի որ նա արվեստ էր սիրում, նվագում էր տարբեր գործիքներով: Նա հույս է տալիս նոր և անհայտ արտիստներին և ոգեշնչում նրանց:
Իմ կարծիքով արտիստը այն մարդն է, ով զբաղվում է արվեստով, օրինակ՝ դերասան, նկարիչ, երգիչ և այլն: Եվ այն մարդը, որ ոգեշնչում է ուրիշներին:

  • Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը ազնիվ էր, համառ, շատ զգայուն և նպատակասլաց:

  • Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
  • Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 
  • Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրիր:

Պոչ բռնել — հերթի մեջ կանգնել

“արտիստի” մայրը մեռնելու ախորժակ չունի — մահանալ չի ուզում

Նա տաքարյուն է — բարկացող է

Արյան կարգեր և շնչառություն

1. Ինչպիսի՞ արյան կարգեր գիտեք

A ± ( II ), B ± ( III ), AB ± ( IV ), O ± ( I )

2. Ինչպե՞ս են ընտրում արյան դոնոր

Արյան դոնորին ընտրում են այնպես, որ ռեցիպիենտի և դոնորի արյան խմբերը լինեն նույնը:

3. Ի՞նչ նշանակություն ունեն արյան կարգը մարդու կյանքում

Արյան կորստի ժամանակ կարող է պետք լինել արյան փոխներարկում։ Եթե նույն խմբի արյունը չլինի, ռեակցիա կլինի, որը վտանգավոր է մարդու կյանքի համար:

Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է փոխվում: Հիﬓավորե՛ք  շնչառական գործընթացիարագությունը.

1. հաճախ

2. դանդաղ

3. խորը

Իրավիճակներ

ա) Միջավայրում CO2-ի շատացում

բ) Դրական զգայական իրավիճակ

գ) Արյան ﬔ ջ O2-ի նվազում

դ) Քնած ժամանակ

ե) Սառը ջրի ﬔ ջ ընկղմվելիս

զ) Անձրևից հետո

է) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո

ը) Բացասական զգայական իրավիճա

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանք 18.03.2022

379, 381, 383, 384

ա)

AB = 10

BC = DA = 13

CD = 20

AB = HE = 10

DH = EC = (20 — 10)/2 = 5

BE2 = BC2 — EC2 = 169 — 25 = 144

BE = √144 = 12

S = 10 + 20/2 * 12 = 180սմ2

բ)

<C = < D = 60o

AB = BC = 8

<EBC = 180 — (90 + 60) = 30o

EC = DH = 8:2 = 4

BE2 = BC2 — EC2 = 64 — 16 = 48

BE = √48 = 16 * 3 = 4√3

DC = 8 + 4 * 2 = 16

S = (16 + 8)/2 * 4√3 = 48√3

գ)

<C = <D = 45o

AB = 6

BC = 9√2

AB = HE = 6

BC = AD = 9√2

BE = EC = AH = DH = x

x2 + x2 = 162

2×2 = 162

x2 = 162/2 = 81

√81 = 9

BC = 8 + 9 + 9 = 26

S = 8 + 26/2 * 9 = 153սմ2

ա) 6, 8, 10

Այո

բ) 5, 6, 7

5, 6, 8

Ոչ

գ) 9, 12, 15

Այո

դ) 10, 24, 26

Այո

ե) 3, 4, 6

3, 4, 5

Ոչ

զ) 11, 9, 13

11, 9, 14

Ոչ

է) 15, 20, 25

Այո

ա)

AB = 7

BC = 25

AC = 24

AD = ?

AD2 = AB2 — BD2 = AB2 — (BC — BD)2 = 49 — (25 — CD)2 = 49 — 625 + 50CD — CD2

AD2 = AC2 — CD2 = 576 — CD2

49 — 625 + 50CD — CD2 = 576 — CD2

-576 + 50CD = 576

50CD = 576 + 576 = 1152

CD = 1152/50 = 23,04

AD2 = AC2 — CD2 = 576 — 531 = 45

AD = √45 = √9 * √5 = 3√5

բ)

AB = 8

BC = 17

AC = 15

AD = ?

AD2 = AB2 — BD2 = AB2 — (BC — BD)2 = 64 — (17 — CD)2 = 64 — 289 + 34CD — CD2

AD2 = AC2 — CD2 = 225 — CD2

64 — 289 + 34CD — CD2 = 225 — CD2

-225 + 34CD = 225

34CD = 225 + 225 = 450

CD = 450/34 = 13,2

AD2 = AC2 — CD2 = 225 — 174,24 = 50.76

AD = √50,76 = 7,1

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 18.03.2022

Կետադրում ենք տեքստը:

Մի մարդ, որ քարավանատեր էր, ուներ ուղտեր: Օրերից մի օր զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից՝ տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը` ասաց.

— Ահա քանի տարի է՝ հավատարմորեն ծառայում եմ քեզ, և դու, ո՛վ ապերախտ մարդ, չհասկացար բնավորությունս: Չես տեսնում՝ անտրամադիր եմ, ուրեմն՝ վտանգավոր: Նախազգուշացնում եմ՝ մի՛ ծեծիր ինձ, հատկապես երբ տրտում եմ, ապա թե ոչ՝ կմեռնես իմ ձեռքով:

— Իսկ ո՞րն է քո տրտմության նշանը, — հարցրեց տերը, — ասա իմանամ, որ չծեծեմ քեզ:

— Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, տրտում եմ և աշխատիր զգույշ լինել հետս:

— Մեղա քեզ տեր, — բացականչեց քարավանատերը, — բայց չէ՞, որ դու շարունակ այդպիսին ես՝ ստորին շրթունքդ կախ, ոտնաձայնդ խուլ:

Ըստ Մխիթար Գոշի

Արյան մակարդում , Արյան պաշտպանական ռեակցիա

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ:

Արյան մակարդում

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

Հայոց լեզու Տնային աշխատանք 17.03.2022

Այն գրքից, որն ընթերցում ես հիմա, կհանես փոքրիկ հատված՝ գտնելով այնտեղ եղած ուղիղ և անուղղակի խնդիրները:

Հյուրասենյակում արդեն մոտ տասը րոպե էր, ինչ զրուցում էի հարուստ այրիների և տաղտկալի ակադեմիկոսների հետ, երբ հանկարծ ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի և առաջին անգամ տեսա Դորիան Գրեյին: Մեր աչքերը հանդիպեցին իրար, զգացի, որ գունատվում եմ: Ինձ համակեց սարսափի տարօրինակ զգացում: Հասկացա՝ ես հանդիպել եմ մեկին այնքան թովիչ, որ, եթե տրվեմ նրա հմայքին, նա կկլանի իմ ամբողջ էությունը, հոգիս և նույնիսկ իմ արվեստը:

Ուղիղ խնդիր — հայացքը, Դորիան Գրեյին, ինձ, էությունը, հոգիս, արվեստը

Անուղղակի խնդիր — այրիների հետ, ակադեմիկոսների հետ, ինձ վրա

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանք 17.03.2022

378, 380

AB = BC = CD = AD = 10

BD = 12

BO = OD = 12/2 = 6

<AOB = 90o

AO2 = AB2 — BO2 = 100 — 36 = 64

√64 = 8

AO = OC = 8

AC = 8 * 2 = 16

SABD = 12 * 8/2 = 48սմ

Sլրիվ = 48 * 2 = 96սմ2

BC = 9

AD = 18

CD = 15

BC = AH = 9

HD = 18 — 9 = 9

CH2 = CD2 — HD2 = 225 — 81 = 144

CH = √144 = 12

S = 9 + 18/2 * 12 = 162սմ2