Թափոնների տեսակավորման տարրաներ

Ժամանակահատված՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Նախագիծ՝ անթափոն կենցաղ

Նախագծի համակարգող՝ Հասմիկ Ուզունյան

Նպատակ՝ միջին դպրոցի սովորողների հետ գործնական և տեսական մի շարք դասընթացների միջոցով կոտրել կարծրատիպերը և ձևավորել աղբը տեսակավորելու մշակույթ

Նախապատրաստական աշխատաքներ՝

Մենք կրթահամալիրում ներկայացնում ենք անթափոն կենցաղ նախագիծը, որի շրջանակներում առաջին աշխատանքը այն է, որ մենք պետք է ստեղծենք տարրաներ թափոնների համար: Դրանից հետո գործարաններում աշխատողները կգան կվերձնեն թափոնները կամ էլ մենք կտանենք գործարան։

Այս տեսակը հասարակ է և հարմար, բայց մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարելի է ստեղծել ավելի կրեատիվ աղբամաններ:

Այս տարբերակը ավելի կրեատիվ է և զարգացած: Այն ուշադրություն կգրավի:

Նաև այս տարբերակն է շատ հարմար:

Գրականություն Տնային աշխատանք 16.03.2022

«Տաղարան» շարքից կընտրես երկու-երեք ստեղծագործություն, կտեղադրես բլոգում, կվերլուծես:

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Վերլուծություն

Այս ստեղծագործությամբ Չարենցը պատմում է, թե ինչպես էր Վրաստանի քաղաքում տեսել մի գեղեցիկ աղջկա և սիրահարվել: Նա նկարագրում է նրա գեղեցկություն, հմայիչ արտաքինը: Նա փորձեց աղջկա ուշադրությունը իր վրա դարձնել, իսկ աղջիկը իրեն չպատասխանեց: Նա կարծես իր դեմը մի սար տեսավ և տխուր գնաց, երբ նույնիսկ սերը իր մեջ կրակի էր վերածվել:

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

Վերլուծություն

Այս ստեղծագործության մեջ Չարենցը ասում է, որ մի օր ինքն էլ է մահանալու և ոչինչ չի պահանջում և ինչպես Սայաթ-Նովան էր ասում՝ աշխարհում ամեն ինչ դատարկ է, նույնիսկ սիրելիին կմոռանա: Եվ նա իր երգերը, երազները թողնում է ծանոթ և անծանոթ մարդկանց ու հեռանում:

Լաբ. աշխ. : Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրում

Աշխատանքի նպատակ՝ պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախության կախումները թելի երկարությունից:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, մկրատ, չափաժապավեն, ժամացույց, ամրակալան՝ կցորդիչով և թաթով:

Փորձի ընթացքը՝ սեղանին դրեցի ամրակալանը, ծայրից ամրացրեցի կցորդիչը և թաթը, չափաժապավենը չափեցի 100սմ երկարությամբ թել և կտրեցի: Թելից կապեցի կեռիկով գնդիկը և այն ամրացրեցի թաթին, այնպես, որ սեղանից փոքր-ինչ բարձր լինի: Թելի երկարությունը նշանակեցի l — ով: Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-10սմ և բաց թողեցի: Չափեցի N = 40 լրիվ տատանումների ժամանակը: Հաշվեցի տատանումների պարբերությունը T = t/N բանաձևով և հաճախությունը` V = N/t: Փորձը կրկնեցի՝ թելը կարճացնելով 4 անգամ, տատանումների լայնույթը դարձրեցի 2-3սմ:

Փորձ 1

l = 100սմ…….|…..T = t/N = 79,17վ/40 = 1,9

N = 40………..|…..V = N/t = 40/79,17վ = 0,5 Հց

t = 79,17 վ

_________

T = ?

V = ?

Փորձ 2

l = 25սմ…….|…..T = t/N = 42,83վ/40 = 1,07

N = 40………|…..V = N/t = 40/42,83վ = 0,9 Հց

t = 42,83վ

__________

T = ?

V = ?

Եզրակացություն՝ թելը կարճացնելուց պարբերությունը փոքրանում է, իսկ հաճախությունը՝ մեծանում:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանք 16.03.2022

529, 530, 534, 535

ա) √2/9 = √2/√9 √2/3

բ) √3/16 = √3/√16 = √3/4

գ) √40/81 = √40/√81 = √40/9

դ) √72/25 = √72/√25 = √72/5

ե) √12 1/2 = √25/√2 = 5/√2

զ) √1 1/4 = √5/√4 = √5/2

է) √x3/9 = √x2 * x/√9 = √x2 * √x/3 = x√x/3

ը) √7a/16b2 = √7a/√16b2 = √7a/4b

թ) √3m3n2/4a2b = √3 * m2 * m * n2 / 2a√b = m * n/√3m/2a√b

ժ) √25x2y3/mn7 = 5x * √y2 * y / m * n2 * n2 * n2 * n = 5x * y√y / n3/m n

ի) √0,1x/10y2 = √0,01x/y2 = 0,1√x/y

լ) √5m3/0,5n = √10m3/n = √10√m2 * √m/√n = m√10m/√n

ա) √49/81 = 7/9

բ) √64/100 = 8/10

գ) √1 7/9 = √16/9 = 4/3

դ) √2 1/4 = √9/4 = 3/2

ե) √169/841 = 13/29

ա) √12/√6 = √12/√6 * √6/√6 = √72/6

բ) √18/√2 = √18/√2 * √2/√2 = √36/2

գ) √7x/√7 = √7x/√7 * √7/√7 = √49x/7

դ) √6x/√2x = √6x/√2x * √2x/√2x = √12x2/2x

ե) √48/√6x = √48/√6x * √6x/√6x = √288x/6x

զ) √5/√5x = √5/√5x * √5x/√5x = √25x/5x

է) √7/√5 = √7/√5 * √5/√5 = √35/5

ը) √3/√2 = √3/√2 * √2/√2 = √6/2

ա) 3√2 և 2√3
√9 * √2 = √18
√4 * √3 = √12
√18 > √12

բ) 10√20 և 20√10
√100 * √20 = √2000
√400 * √10 = √4000
√2000 < √4000

գ) 3√0,5 և 2√0,5
√9 * √0,5 = √4,5
√4 * √0,5 = √2
√4,5 > √2

դ) 5√0,3 և 7√0,3
√25 * √0,3 = √7,5
√49 * √0,3 = √14,7
√7,5 < √14,7

ե) 3√10 և 4√6
√9 * √10 = √90
√16 * √6 = √96
√90 < √96

զ) 6√3 և 5√4
√36 * √3 = √108
√25 * √4 = √100
√108 > √100

է) 7√5 և 5√7
√49 * √5 = √245
√25 * √7 = √175
√245 > √175

ը) 2√30 և 5√5
√4 * √30 = √120
√25 * √5 = √125
√120 < √125

թ) 12√10 և 10√12
√144 * √10 = √1440
√100 * √12 = √1200
√1440 > √1200

Սեբաստացի թռչնանոց

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ուսումնական ագարակում կա թռչնանոց: Հավերը ձու են ածում ու հավկիթները բաժանվում են մեր կրթահամալիրի դպրոցներին և սովորողները, ուսուցիչները ուտում են: Հավկիթները վնասակար չեն, քանի որ հավերը սնվում են բնական սնունդով: Նաև մենք կնքում ենք հավկիթները՝ նշում ենք ամիսը և ամսաթիվը: Նաև իրականացնում ենք արտադրական ուսուցում և վաճառում ենք հավկիթները:

Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը

Ինչպես յուրաքանչյուր մարմին, ջուրը նույնպես կարող է օժտված լինել որոշակի կինետիկ և պոտենցիալ էներգիաներով: Դրա համար այն պետք է հոսի և թափվի որոշակի բարձրությունից: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է դեռևս հազարամյակներ առաջ: Ջրի էներգիան առավել արդյունավետ օգտագործելու նպատակով գետի հունը փակել են ամբարտակներով և բարձրացրել ջրի մակարդակը:
Մեծ բարձրությունից թափվելիս ջրի պոտենցիալ էներգիան փոխարկվում է կինետիկ էներգիայի, որի շնորհիվ ջուրն աշխանտանք է կատարում:

Ջրի էներգիայով աշխատող պարզագույն սարքը ջրանիվն է, որն օգտագործել են վաղնջական ժամանակներից: Ջրի ազդեցությամբ պտտվող ջրանիվն աշխատեցրել է ջրաղացը:

Ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Մեծ բարձրությունից տափվող ջուրը հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ) պտտում է տուրբինը, որին կցված կեկտրական գեներատորում արտադրվում է էլեկտրաէներգիա:
Հիդրոէլեկտրակայանի հզորությունը կախված է միավոր ժամանակում ծախսվող ջրի քանակից և ջրի անկման բարձրությունից: Նշանակում է, որ անգամ սակավաջուր գետերն ամբարտակելով՝ կարելի է արտադրել մեծ քանակությամբ էներգիա, եթե ջրի անկման բարձրությունը բավականաչափ մեծ լինի: Երկրագնդի գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել էներգիայի բնական
աղբյուրների՝ գազի, նավթի, քարածխի փոխարեն: Այդ էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, օգտագործելիս չի աղտոտում շրջակա միջավայրը:

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մոտ 20%-ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Ջրային էներգիայի պաշարների լրիվ օգտագործման դեպքում այն կբավարարի մեր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտավորապես 40%-ը:

Չնայած հիդրոէլեկտրակայանները շրջակա միջավայրը չեն աղտոտում թունավոր նյութերով, այնուամենայնիվ որոշ դեպքերում դրանք անցանկալի ազդեցություններ են ունենում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ կառուցված ամբարտակներն ու ջրամբարները ծածկում են մեծ մակերեսով բերրի հողեր և անտառներ, խոչընդոտում ձվադրման համար դեպի գետի ակունք ձկների վտառների տեղաշարժը և այլն:

Որոշ երկրներում արդեն սկսել են օգտագործել ջրի էներգիայի ևս մեկ աղբյուր, որը պայմանավորված է ծովերի և օվկիանոսների մակընթացություններով ու տեղատվություններով: Մակընթացային էլեկտրակայաններում այդ էներգիան փոխարկվում է էլեկտրաէներգիայի։ Ճիշտ է, այն դեռևս քիչ է օգտագործվում, սակայն ունի որոշակի հեռանկարներ:

Հսկայական էներգիայով են օժտված նաև մթնոլորտում շարժվող օդի զանգվածները՝ քամիները, սակայն առայժմ դրանք քիչ են օգտագործվում: Մարդկությունը քամու էներգիան սովորել է օգտագործել իր զարգացման վաղ շրջանից:

Դեռևս 3000 տարի առաջ առագաստանավերով նավարկել են՝ օգտագործելով քամու էներգիան: Քամու էներգիայով են գործում նաև հողմաղացները:

Այժմ մի շարք երկրներում կառուցում են հողմային էլեկտրակայաններ, որոնք բաղկացած են բարձր աշտարակից, հողմատուրբինից և էլեկտրական գեներատորից: Քամին, պտտելով հողմատուրբինի թիերը, աշխատեցնում է գեներատորը, որն արտադրում է էլեկտրաէներգիա: Քամու էներգիան լայնորեն օգտագործում են այն երկրներում, որտեղ դրանք հաճախակի են, և ունեն նավթի, գազի, քարածխի լուրջ կարիք: Քամու էներգիայի օգտագործման ոլորտում առաջատարներ են Գերմանիան, Դանիան, Իսպանիան. ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետությունում ևս կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ, և մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը:

Հողմաէլեկտրակայաններն ունեն մի շարք առավելություններ՝ չեն աղտոտում շրջակա միջավայրը, տեխնիկական առումով բարդ չեն և համեմատաբար էժան են: Սակայն
ունեն մի շարք թերություններ: Քամին շատ անկայուն է՝ իր անսպասելի պոռթկումներով և թուլացումներով, հաճախ փոխում է ուղղությունը, որն էլ դժվարացնում է նրա օգտագործումը:

Գաղափար մեխանիկական տատանումների մասին:Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:

Է. Ղազարյանի դասագրքից էջ61-ից մինչև էջ  76

1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ

Օրինակ՝ սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռի թևերի թափահարումը, ավտոմեքենայի շարժիչի գլանում մխոցի շարժումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը ծառերի ճյուղերի օրորվելը և այլն:

2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն, հակադիր ուղղություններով:

3.Որ տատանումներն են անվանում պարբերական

Եթե շարժումները որոշակի հավասար ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են, ապա այդ տատանումն անվանում են պարբերական։

4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:

5.ինչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը

Տատանումների պարբերությունն արտահատվում է ժամանակի միավորներով՝ վայկյանով (վ), րոպեով (ր) և այլն:

6.ինչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։
Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով (մ), սանտիպմետրով (սմ) և այլն։

7.ինչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։
Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց):

8.Որ հաճախությունն է կոչվում 1Հց;

Եթե տատանումների հաճախությունը 1 Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում՝ 1 Հց=1վ-1։

9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները

Օդի դիմադրությունը, կախման կետում շփման առկայությունը:

10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ

“Ճոճանակ” ասելով պետք է հասկանալ թելը, գնդիկը, Երկիրը, ինչն էլ տատանողական համակարգն է:

11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:

Ազատ տատանումները տեղի են ունենում «ինքնաբերաբար», առանց արտաքին, պարբերաբար փոփոխվող ուժերի ազդեցության:

12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական

Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:

13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը

Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրացված է անշարժ, իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։ Եթե հավասարակշռության վիճակից բեռը շեղենք, օրինակ, դեպի ներքև, ապա զսպանակը կձգվի, իսկ երբ բաց թողենք, կսկսի տատանվել:

 14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը

Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ

Ճոճանակի տատանումների ժամանակ էներգիան փոխակերպվում է պոտենցիալից կինետիկ:

16.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:

Այն հավասար է պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարին, այսինքն՝

Eպ = mgh
Eկ = mv2/2

E = Eպ + Eկ = mgh + mv2/2

17.Ի՞նչ է ռեզոնանսը:

Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանք 14.03.2022

Առաջադրանքներ՝ 522, 523, 526, 527

ա) √4 * 9 = 2 * 3 = 6

բ) √9 * 16 = 3 * 4 = 12

գ) √16 * 25 = 4 * 5 = 20

դ) √25 * 49 = 5 * 7 = 35

ե) √25 * 36 * 9 = 5 * 6 * 3 = 90

զ) √49 * 64 * 100 = 7 * 8 * 10 = 560

ա) √12 = √4 * 3 = √4 * √3 = 2√3

բ) √18 = √9 * 2 = √9 * √2 = 3√2

գ) √20 = √4 * 5 = √4 * √5 = 2√5

դ) √24 = √4 * 6 = √4 * √ 6 = 2√6

ե) √27 = √9 * 3 = √9 * √3 = 3√3

զ) √28 = √4 * 7 = √4 * √7 = 2√7

է) √32 = √4 * 8 = √4 * √8 = 2√8

ը) √45 = √9 * 5 = √9 * √5 = 3√5

թ) √50 = √25 * 2 = √25 * √2 = 5√2

ժ) √72 = √9 * 8 = √9 * √8 = 3√8

ա) √8 * 50 = √400 = 20

բ) √27 * 12 = √9 * 3 * 3 * 4 = 3 * 3 * 2 = 18

գ) √18 * 50 = √9 * 2 * 25 * 2 = 3 * 2 * 5 = 30

դ) √32 * 72 = √8 * 4 * 9 * 8 = 8 * 2 * 3 = 48

ե) √40 * 55 * 22 = √4 * 2 * 5 * 11 * 5 * 11 * 2 = 2 * 5 * 11 * 2 = 220

զ) √21 * 35 * 15 = √7 * 3 * 7 * 5 * 5 * 3 = 7 * 3 * 5 = 105

է) √6 * 30 * 245 = √6 * 6 * 5 * 5 * 7 * 7 = 6 * 5 * 7 = 210

ը) √245 * 27 * 60 = √5 * 7 * 7 * 3 * 3 * 3 * 2 * 3 * 2 * 5 = 5 * 7 * 3 * 3 * 2 = 630

թ) √242 * 98 = √11 * 11 * 2 * 2 * 7 * 7 = 11 * 2 * 7 = 154

ա) √8 * √8 = √8 * 8 = 8

բ) √3 * √75 = √3 * 75 = √3 * 3 * 5 * 5 = 3 * 5 = 15

գ) √20 * √45 = √20 * 45 = √4 * 5 * 9 * 5 = 2 * 5 * 3 = 30

դ) √98 * √50 = √98 * 50 = √2 * 7 * 7 * 5 * 5 * 2 = 2 * 7 * 5 = 70

ե) √40 * √10 = √40 * 10 = √4 * 10 * 10 = 2 * 10 = 20

զ) √27000 * √30 = √27000 * 30 = √900 * 30 * 30 = 30 * 30 = 900

է) √640 * √1000 = √640 * 1000 = √64 * 10 * 100 * 10 = 8 * 10 * 10 = 800

ը) √25000 * √1000 = √25000 * 1000 = √25000000 = 5000

Հայոց լեզու Տնային աշխատանք 15.03.2022

  • Կուղղես ուղղագրական և բառագործածական սխալները:

  • Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:

    Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:

  • Դուք չափազանցացնում եք վտանգը:

    Դուք չափազանցնում եք վտանգը:

  • Խոսքը գնում է նրա մասին:

    Խոսքը նրա մասին է:

  • Հաճելի տեսք չի թողնում:

    Հաճելի տպավորություն չի թողնում:

  • Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

    Գործն այն է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

Լևոն Ե

Աղբյուրներ՝ 1, 2

Լևոն Ե — ն ծնվել էր 1310թ — ին և մահացել էր օգոստոսի 28 — ին, 1341թ — ին: Եղել է Կիլիկիայի թագավոր 1320թ — ից մինչև 1342թ։ Նրա հայրը Օշին Ա — ն էր, իսկ մայրը՝ Իզաբելլա Գ — ն: Հեթումյանների թագավորական հարստությունից էր:

1320թ — ին՝ երբ նա եղել էր 10 տարեկան, բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։
1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։
Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։
Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։
1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն.Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։
Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։