Է. Ղազարյանի դասագրքից խնդիրներ

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ 174-ի խնդիրներ 107-ից մինչև 110

107.
A=Fs
F=20Ն s=5մ
A=20Ն*
A=100Ջ

108.
s=A:F
A=32Ջ F=8Ն
s=4մ

109.
A=Fs
F=mg
g=10Ն/կգ m=10կգ s=5մ
F=10*10=100Ն
A=100*5=500Ջ

110.
m=P*V

P=2000կգ/մ3

V=0,25մ3

m=2000կգ/մ3*0,25մ3=500կգ

F=mg

g=10Ն/կգ

F=500կգ*10Ն/կգ=5000Ն

Թեման. Մեխանիկական աշխատանք: Հոզորություն:

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Ֆիզիկայում “աշխատանք” հասկացությունը օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ: Նման դեպքերում ասում են, որ կատարվում է մեխանիկական աշխատանք:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կախված է մարմնի վրա ազդող ուժից և անցած ճանապարհից:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանք = ուժ x ճանապարհ

A=Fs

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Արտահայտվում է ջոուլով:

Ջ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորություն = աշխատանք : ժամանակամիջոց

N=A:t

Հզորության միավորը վատտն է:

Վտ

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

Աշխատանք = հզորություն x ժամանակամիջոց

A=Nt

Կատարած աշխատանքը իմանալու համար պետք է հզորությունը բազմապատկել այն ժամանակամիջոցով, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89

Հետաքրքիր է իմանալ

Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Հետաքրքիր է իմանալ

Հզորության “ձիաուժ” միավորի մասին

Биография Джеймса Ватта, изобретателя современного парового двигателя

Քանի դեռ Ջեմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, և քանի դեռ այն
չէր դադարել պարզապես թանկարժեք խաղալիք լինելուց, հզորության միավորի սահ-
մանման անհրաժեշտություն չկար։
Այն ժամանակ լուրջ, մտահոգող խնդիրներից էր հանքահորերից պոմպերով ջուրը հանելը: Սկզբնական շրջանում այդպիսի գործերի համար ձիեր օգտագործելն Անգլիայում բավական թանկ էր։ Այդ պատճառով էր, որ շոգեմեքենայի գյուտարարին հետաքրքրում է, թե քանի՞ ձիու կփոխարինի մեկ մեքենան, և ինչպե՞ս արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ, այսինքն՝ այն աշխատանքով, որ ձին կատարում է 1 ժամում, 1 րոպեում, 1 վայրկյանում:
Ուատտը փորձնականորեն որոշում է, որ ձին 75 կգ զանգվածով բեռը
1 վայրկյանում բարձրացնում է 1մ: Այսինքն՝ 1 վայրկյանում ձին կատարում է 75կգ * 9,8 Ն/կգ * 1մ=735 Ջ աշխատանք։ Ձիու զարգացրած միջին հզորությունն անվանել են ձիաուժ (կրճատ ձ.ու.): Ուատտը հաշվել է, որ

1ձ.ու. (ձիաուժ) = 735Ջ/1վ = 735Վտ:

Համեմատելու համար նշենք, որ ժամանակակից ավտոմեքենաների շարժիչ-
ները զարգացնում են 60 — 500 ձ.ու. հզորություն:
Չնայած անվանմանը՝ պետք է հիշել, որ ձիաուժը ոչ թե ուժի, այլ հզորության միավոր է:

Պատմություն Հարցեր

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Առաքելական դարաշրջանում Հռոմեական Կայսրությունը միակ հզոր ուժն էր աշխարհում: Այն ներառում էր այն ամենը, ինչ գտնվում էր Եփրատ, Դանուբ, Հռենոս գետերի, Ատլանտյան օվկիանոսի և Սահարա անապատի միջև: Ք.ծ.ա. 63 թվականին, երբ Պոմպեոսը գրավեց Երուսաղեմը, Պաղեստինը դարձավ ենթակա նահանգ: Պողոսը, որը Հռոմեական կայսրության քաղաքացի էր, օգտագործեց հունարենը, կայսրության մեջ ամենաշատ օգտագործվող լեզուն, ավետարանը կայսրությունով մեկ տարածելու համար:
Դիոկղետիանոսի ձեռնարկումներից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստան տինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյուզանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իրանունով՝ Կոստանդնուպոլիս:

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Օկտավիանոս Օգոստոս

Ծննդյան ժամանակ տրված անունը՝ Գայոս Օկտավիոս Թուրինոս: Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Կեսարի քրոջ թոռն էր։ Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։

Տիբերիոս

Կալիգուլա

Կլավդիոս

Ներոն

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Ձևաբանորեն վերլուծում ենք տեքստը:
    • Տերմինը(գոյական) բառ(գոյական) կամ(շաղկապ) բառակապակցություն(գոյական), որ(դերանուն) արտահայտում է(բայ) գիտության(գոյական), տեխնիկայի(գոյական), մշակույթի(գոյական), հասարակական(ածական) կյանքի(գոյական) որևէ(դերանուն) բնագավառի(գոյական) մեկ(թվական) հասկացություն(գոյական)։ Տերմինը(գոյական) մենիմաստ է(ածական) (ոչ բազմիմաստ) և(շաղկապ) տվյալ(ածական) հասկացությունն(գոյական) արտահայտշաղկում է ճշգրտորեն(մակբայ), որոշակի(ածական) կերպով(գոյական), առանց(կապ) ոճազգացմունքային(ածական) տարրի(գոյական) (թթվածին(գոյական), ողնուղեղ(գոյական), ձևույթ(գոյական))։ Որևէ(դերանուն) լեզվի(գոյական) տերմինները(գոյական) նրա(դերանուն) բառապաշարի մի մասն են: Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտության, մշակույթի և հասարակական կյանքի տվյալ բնագավառի հասկացությունների համակարգի հետ․ օրինակ, «թոքաբորբ» բժշկական տերմինը մտնում է հայոց լեզվի բառապաշարի կազմի մեջ և միաժամանակ բժշկության մեջ հիվանդություններից մեկի անվանումն է։ Տերմինների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ տերմին և՝ ընդհակառակը։ Այսպես, ջուր սովորական բառը քիմիայում տերմին է և նշանակում է H2O։ Որևէ բնագավառի տերմինն իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, մոլեկուլ։ Տարբեր լեզուներում գիտատեխնիկական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր տերմիններ․ այդ երևույթը կոչվում է տերմինաշինություն (եզրաշինություն)։
  • Հինգյու Շիի հետ հանդիպման հարցերի, ուղղությունների հստակեցում
  • Սովորողների՝ երրորդ ուսումնական շրջանի հաշվետվությունների կազմում, խմբագրում: